20:50 13.01.2021
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել Իրանի երկու քաղաքացիների և 16 կազմակերպությունների նկատմամբ։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ միակողմանի սահմանափակումներ են մտցվում Իրանի երկու քաղաքացիների և 16 բիզնես ընկերությունների նկատմամբ՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ առնչություն ունենալու պատճառով։ Բացի դրանից, մեկ անձ էլ, Իրաքի քաղաքացի Միրջիրաշ ալ-Մուհամեդավը, մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության […]
20:40 13.01.2021
Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն միջգերատեսչական խորհրդի հերթական նիստից հետո խոսել է կորոնավիրուսի երրորդ ալիքի մասին: Ըստ նախարարի՝ երկրում երրորդ ալիքն ակնկալում են արդեն փետրվարի կեսերից:Հաղորդում է aliq.ge-ն։ Տիկարաձեն նշել է, որ Վրաստանում հիվանդության հետ կապված իրավիճակը կայունացել է, բայց դա չի նշանակում, որ բոլոր սահմանափակումները պետք է միաժամանակ վերանան: Ըստ նախարարի՝ երրորդ ալիքը դիմավորելով […]
17:00 13.01.2021
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է […]
16:54 13.01.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հեռախոսով տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ հունվարի 11-ին Մոսկվայում կայացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Ռուսաստանի նախագահը բանակցություններից հետո […]
16:00 13.01.2021
Թուրքիայի ռազմարդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է 2020թ․ ռազմարդյունաբերական առաջընթացն ու անդրադարձել առաջիկա 10 տարվա ընթացքում ռազմարդյունաբերության ոլորտում Թուրքիայի ծրագրերին։ Նրա խոսքերով՝ հատկապես 2016թ․ հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական զինված ուժերը սկսել են ավելի շատ օգտագործել տեղական արտադրության զենքն ու զինամթերքը։ Ընդ որում՝ նպատակն այն է, որ տեղական արտադրության զենքերը որակապես […]
14:59 13.01.2021
«Կոմերսանտ» ռուսական թերթը հրապարակել է հունվարի 11-ի Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունների համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային հաղորդակցության քարտեզը: Ըստ քարտեզի՝ երկաթուղային գծերից մեկը կսկսվի Երևանից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից և կուղղվի դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Իգդիր քաղաքից մեկ այլ գիծ կձգվի դեպի Նախիջևան, ապա Ադրբեջանով Ռուսաստան, և երրորդը կլինի Երևան-Նախիջևան-Ադրբեջան-Ռուսաստանի […]
13:50 13.01.2021
Ինչ տվեց Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը Մոսկվայում: Ինչ ուղղությամբ կարող են ընթանալ զարգացումները մոսկովյան այս բանակցություններից հետո: Ինչու առաջխաղացում չեղավ գերիների վերադարձի հետ կապված հարցում և Ղարաբաղյան խնդրին առնչվող բազմաթիվ այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
13:31 13.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար, ինչպես նաև ռուսական կողմում կա կուտակված […]
12:37 13.01.2021
Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի հայտարարությամբ՝ մինչ օրս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 243 255 դեպք, որից 1 618-ը՝ վերջին 24 ժամում։ Ապաքինվել է ևս 403 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 227 611: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է ևս 26 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 2 846: Այս փուլում Վրաստանում կա 12 […]
10:46 13.01.2021
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականությունից հեռանալու որոշումը կապված է Ամերիկայի, մասնավորապես ընտրություններում պարտված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: «Բոլորը գիտեն, որ նա է ֆինանսավորել Թրամփի նախընտրական արշավը տարբեր լոբբիստական խմբերի միջոցով, և այժմ շատ է վախենում այդ փաստից: Նա վախեցած է նաև շատ «ծանր» ցուցանիշներից, որոնք «Վրացական երազանքը» ստանում է […]
10:29 13.01.2021
2024 թվականին մենք հայտ կներկայացնենք ԵՄ-ին անդամակցելու համար, և եթե մի դժբախտություն չպատահի մեզ հետ և կայուն զարգանանք, համոզված եմ, որ մինչև 2030 թվականը մենք կդառնանք ամենաժողովրդական երկրների ընտանիքի անդամ։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին։ Նրա խոսքով՝ Վրաստանը պատրաստ է ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցությանը: […]
10:20 13.01.2021
Վրաստանում 2020 թվականի 11 ամիսների ընթացքում միջազգային զբոսաշրջությունից եկամուտը կրճատվել է 82 տոկոսով: Այդ ընթացքում օտարերկրացի զբոսաշրջիկները Վրաստանում ծախսել են 527 մլն դոլար: Այդ գումարի մեծ մասը՝ 427 մլն դոլարը, ծախսվել է մինչ երկրում լոքդաունի հայտարարումը: Ավիահաղորդակցության փակումից հետո Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է ընդամենը 100 մլն դոլար եկամուտ: Նշված ժամանակահատվածում զբոսաշրջիկների թիվը կրճատվել է 7 […]
09:47 13.01.2021
Տեղատարափ անձրևների հետևանքով հունվարի 12-ին Վրաստանի արևմուտքում հեղեղվել են Շիդա Քարթլի մարզի մի քանի քաղաքներ։ Տեղատարափ անձրևների հետևանքով Սուրամիի և Խաշուրիի ջրահեռացման խողովակում ջրի մակարդակի բարձրացման հետևանքով ջրով են ծածկվել հողատարածքներն ու շենքերի առաջին հարկերը: Հորդառատ անձրևների հետևանքով տուժել է նաև Աջարիայի 3 շրջան: Տեղատարափ անձրևները ջրհեղեղների ու սողանքների պատճառ են դարձել Քեդա, Խուլո, Շուախևի […]
22:16 12.01.2021
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, արքայազն Մուհամեդ բին Սալմանի վերահսկողության տակ գտնվող «Al Arabiya» հեռուստաընկերության ռեպորտաժը զայրացրել է թուրքական լրատվամիջոցներին։ Արաբական հեռուստաընկերությունը «Հատուկ առաքելություն» կոչվող ռեպորտաժ է պատրաստել, որը առնչվում է քուրդ զինյալներին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական աղբյուրների՝ ռեպորտաժում ասվում է, որ Թուրքիայում գործող ռեժիմը շարունակում է քրդերի նկատմամբ կիրառել բռնության և ռասիստական քաղաքականություն։ […]
21:54 12.01.2021
Իրանը ներկայացրել է երկու նոր ռազմանավ, այդ թվում ՝ իր ռազմածովային ուժերի պատմության մեջ խոշորագույն «Մակրան» ուղղաթիռակիրը։ Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը ՝ վկայակոչելով իրանական ռազմածովային ուժերի մամուլի ծառայությանը։ «Մակրան»-ը առաջավոր լողացող բազա է, որը նախատեսված է հեռավոր ծովային գոտում ռազմածովային ուժերի գործողությունների ապահովման համար, առաջին հերթին ՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում, Բաբ Էլ […]
21:43 12.01.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը WhatsApp-ից հրաժարվելուց հետո գրանցվել է Telegram և BIP մեսենջերներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը: Ավելի վաղ WhatsApp-ի մշակողները թարմացրել են օգտատիրական համաձայնագիրը՝ դրանում ավելացնելով Facebook կորպորացիայի անձնական տվյալների փոխանցման մասին կետը: Օգտատիրական համաձայնագրի տեքստում նշված է, որ WhatsApp-ը ՝ որպես Facebook-ի մի մաս, կորպորացիայի «հավելվածների ընտանիքի» հետ կկիսվի […]
21:11 12.01.2021
Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման ու տարածաշրջանում սպասվող իրավիճակի մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։
21:00 12.01.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարությունը հունական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հայտնի հունական «Liberal» թերթը թեմայի վերաբերյալ իր հրապարակած վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի անզիջում դիրքորոշմանը։ Նիկոս Մելետիսի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում արտահայտվել են հունական կողմի մտահոգություններն ու անվստահությունը Չավուշօղլուի հրավերի առթիվ։ Հոդվածի համաձայն՝ Թուրքիան համառորեն ձգտում է իրականություն […]
20:42 12.01.2021
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
19:20 12.01.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]
18:45 12.01.2021
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: Հաղորդում է aliq.ge-ն։
15:26 12.01.2021
Թուրքիայի Բիթլիս նահանգի 10 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որպես պատճառ նշվել է տվյալ տարածքում ռազմական գործողությունների իրականացումը։ Բիթլիսի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող 10 գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։ Թեմայի վերաբերյալ նահանգապետարանի հրապարակած գրավոր […]
14:51 12.01.2021
Հունվարի 11-ին և 12-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]
14:23 12.01.2021
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը Հունաստանին պաշտոնական առաջարկ է արել՝ վերսկսելու 2016 թվականին ընդհատված բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշվում է. «Ճանաչողական բանակցությունների 61-րդ փուլը տեղի կունենա 2021-ի հունվարի 25-ին՝ Ստամբուլում»: Նախօրեին էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր Թուրքիայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնել՝ մանրամասնելով, որ Աթենքը […]
14:15 12.01.2021
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այդ գործընթացն իրականացնելիս կարևոր է երկու հարց՝ արդյոք դրա արդյունքում ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ և արդյոք այդ ամենի հետևանքով վտանգվում է հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Թաթոյանի […]
11:37 12.01.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1857-ով, 24 մարդ մահացել է: Անցած 24 ժամվա ընթացքում 993 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ StopCov պաշտոնական կայքի համաձայն ՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 241,637 դեպք: Համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 227,208 հիվանդ, ևս 2 820-ը՝ մահացել:
11:10 12.01.2021
Վրաստանի խորհրդարանն իր գարնանային նստաշրջանում կքննարկի «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի ՝ պետությունը պատասխանատվություն է ստանձնում COVID-19 պատվաստանյութի պատճառած վնասի համար: Օրինագծի համաձայն՝ պետությունը լիովին պատասխանատվություն է ստանձնում COVID-19-ի դեմ ներմուծված պատվաստանյութերից կամ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցներից հնարավոր վնասի համար, եթե ներմուծված դեղամիջոցն ունի ԱՀԿ թույլտվություն: Փոփոխությունների հեղինակներն են իշխող կուսակցության ներկայացուցիչները: […]
09:48 12.01.2021
Եվրամիությունը կոչ է արել Թեհրանին վերանայել իր որոշումը՝ Ֆորդոյի միջուկային կենտրոնում ուրանի մինչև 20 տոկոս հարստացում սկսելու մասին, ինչպես նաև խոստացել ներդնել դիվանագիտական առավելագույն ջանքեր՝ Ջոզեֆ Բայդենի գլխավորությամբ ամերիկյան վարչակազմին միջուկային գործարք վերադարձնելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ ուրանի մինչև 20 տոկոս […]
22:30 11.01.2021
Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Երեք երկրների ղեկավարների բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ: Հանդիպման օրակարգային հիմնական հարցերը եղել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործումն ու տարածաշրջանում առկա խնդիրները հաղթահարելու քայլերը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն: Մանրամասները՝ տեսանյութում։
22:18 11.01.2021
Լիտվան կդառնա առաջին պետությունը, որն այսուհետ Վրաստանը պաշտոնապես կկոչի «Սաքարթվելո»: Նախորդ տարվա վերջին Լիտվայում որոշում էր կայացվել՝ պետական փաստաթղթերում «Գրուզիա»-ի փոխարեն օգտագործել «Սաքարթվելո»՝ Վրաստանի ինքնանվանումը: Լիտվայում Վրաստանի իսկական անունը որպես պաշտոնական հաստատելու որոշումը երախտագիտությամբ նշել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ մայիսին Լիտվան Վրաստանի հետ «Սաքարթվելոն» ներկայացրել է որպես երկրորդ ոչ պաշտոնական […]