TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ինչպե՞ս են ներկայացվել հայկական պահանջները Մոսկվայի եռակողմ հանդիպման ժամանակ. քաղաքագիտական քննարկում

21:11 12.01.2021

Ինչ հնարավորություններ ուներ Հայաստանը հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում հայկական պահանջները ներկայացնելու: 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած հանդիպման ու տարածաշրջանում սպասվող իրավիճակի մասին այսօր քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ հեռակա քննարկում է տեղի ունեցել: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Չավուշօղլուի հրավերը մտահոգության ալիք է առաջացրել հունական մամուլում

21:00 12.01.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Հունաստանի վերաբերյալ հայտարարությունը հունական մամուլում մեծ իրարանցում է առաջացրել։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հայտնի հունական «Liberal» թերթը թեմայի վերաբերյալ իր հրապարակած վերլուծության մեջ անդրադարձել է Թուրքիայի անզիջում դիրքորոշմանը։ Նիկոս Մելետիսի ստորագրությամբ հրապարակված վերլուծական հոդվածում արտահայտվել են հունական կողմի մտահոգություններն ու անվստահությունը Չավուշօղլուի հրավերի առթիվ։ Հոդվածի համաձայն՝ Թուրքիան համառորեն ձգտում է իրականություն […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

20:42 12.01.2021

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահոսքի վտանգի պատճառով փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

̰
Ադրբեջանն արհեստականորեն ձգձգում է հայ ռազմագերիների և գերիների վերադարձի պրոցեսը․ ՄԻՊ

19:20 12.01.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրել է մոնիթորինգի արդյունքները, որոնք վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացին ու դրա ազդեցությանը մարդու իրավունքների վրա: Թաթոյանը տեղեկացրել է, որ իրենց ուսումնասիրությունն առնչվում է Սյունիքի ու Գեղարքունիքի մարզեր իրենց այցելությանը: Խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու գերիների նկատմամբ իրականացվող ադրբեջանական քաղաքականության մասին ու […]

̰
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը առատ ձյան պատճառով փակ է

18:45 12.01.2021

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առատ ձյան և ձնահոսքի բարձր ռիսկի պատճառով արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտը։ Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: Հաղորդում է aliq.ge-ն։

̰
Թուրքիայի Բիթլիս նահանգում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել

15:26 12.01.2021

Թուրքիայի Բիթլիս նահանգի 10 գյուղերում փողոց դուրս գալու արգելք է սահմանվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ որպես պատճառ նշվել է տվյալ տարածքում ռազմական գործողությունների իրականացումը։ Բիթլիսի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող 10 գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։ Թեմայի վերաբերյալ նահանգապետարանի հրապարակած գրավոր […]

̰
Որոտան-Դավիթ Բեկ հատվածում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ

14:51 12.01.2021

Հունվարի 11-ին և 12-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող հատվածներում, մասնավորապես, Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ Զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են […]

̰
Թուրքիան ու Հունաստանը կվերսկսեն 2016-ին ընդհատված բանակցությունները

14:23 12.01.2021

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ թուրքական կողմը Հունաստանին պաշտոնական առաջարկ է արել՝ վերսկսելու 2016 թվականին ընդհատված բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության հայտարարության մեջ նշվում է. «Ճանաչողական բանակցությունների 61-րդ փուլը տեղի կունենա 2021-ի հունվարի 25-ին՝ Ստամբուլում»: Նախօրեին էլ Հունաստանի արտգործնախարարությունն էր Թուրքիայի հետ բանակցություններ վարելու պատրաստակամություն հայտնել՝ մանրամասնելով, որ Աթենքը […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր. Թաթոյան

14:15 12.01.2021

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների որոշման գործընթացի շրջանակում մոնիթորինգն արձանագրել է խնդրահարույց դեպքեր: Այս մասին այսօր հայտնել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա նշել է, որ այդ գործընթացն իրականացնելիս կարևոր է երկու հարց՝ արդյոք դրա արդյունքում ունենում ենք մարդու իրավունքների խախտումներ և արդյոք այդ ամենի հետևանքով վտանգվում է հանրապետության սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը: Թաթոյանի […]

̰
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամում ավելացել է 1857-ով

11:37 12.01.2021

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 1857-ով, 24 մարդ մահացել է: Անցած 24 ժամվա ընթացքում 993 մարդ դուրս է գրվել հիվանդանոցներից։ StopCov պաշտոնական կայքի համաձայն ՝ համաճարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 241,637 դեպք: Համաճարակի սկզբից մինչ օրս բուժվել է 227,208 հիվանդ, ևս 2 820-ը՝ մահացել:

̰
Վրաստանում իշխանությունները կստանձնեն COVID-19 պատվաստումներից հնարավոր վնասի պատասխանատվությունը

11:10 12.01.2021

Վրաստանի խորհրդարանն իր գարնանային նստաշրջանում կքննարկի «Հանրային առողջության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի ՝ պետությունը պատասխանատվություն է ստանձնում COVID-19 պատվաստանյութի պատճառած վնասի համար: Օրինագծի համաձայն՝ պետությունը լիովին պատասխանատվություն է ստանձնում COVID-19-ի դեմ ներմուծված պատվաստանյութերից կամ կորոնավիրուսի բուժման համար դեղամիջոցներից հնարավոր վնասի համար, եթե ներմուծված դեղամիջոցն ունի ԱՀԿ թույլտվություն: Փոփոխությունների հեղինակներն են իշխող կուսակցության ներկայացուցիչները: […]

̰
ԵՄ-ն կոչ է արել Իրանին հրաժարվել ուրանի 20 տոկոս հարստացումից

09:48 12.01.2021

Եվրամիությունը կոչ է արել Թեհրանին վերանայել իր որոշումը՝ Ֆորդոյի միջուկային կենտրոնում ուրանի մինչև 20 տոկոս հարստացում սկսելու մասին, ինչպես նաև խոստացել ներդնել դիվանագիտական առավելագույն ջանքեր՝ Ջոզեֆ Բայդենի գլխավորությամբ ամերիկյան վարչակազմին միջուկային գործարք վերադարձնելու համար։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով Ժոզեպ Բորելի տարածած հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ ուրանի մինչև 20 տոկոս […]

̰
4 ժամ տևած քննարկում, համատեղ հայտարարություն. ինչ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնության գալ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում

22:30 11.01.2021

Այսօր Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը: Երեք երկրների ղեկավարների բանակցությունները տևել են շուրջ 4 ժամ: Հանդիպման օրակարգային հիմնական հարցերը եղել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նոյեմբերի 9-ի  եռակողմ հայտարարության իրագործումն ու տարածաշրջանում առկա խնդիրները հաղթահարելու քայլերը: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համատեղ հայտարարություն: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Լիտվան այսուհետ Վրաստանը պաշտոնապես կկոչի «Սաքարթվելո»

22:18 11.01.2021

Լիտվան կդառնա առաջին պետությունը, որն այսուհետ Վրաստանը պաշտոնապես կկոչի «Սաքարթվելո»: Նախորդ տարվա վերջին Լիտվայում որոշում էր կայացվել՝ պետական ​​փաստաթղթերում «Գրուզիա»-ի փոխարեն օգտագործել «Սաքարթվելո»՝ Վրաստանի ինքնանվանումը: Լիտվայում Վրաստանի իսկական անունը որպես պաշտոնական հաստատելու որոշումը երախտագիտությամբ նշել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին: Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ մայիսին Լիտվան Վրաստանի հետ «Սաքարթվելոն» ներկայացրել է որպես երկրորդ ոչ պաշտոնական […]

̰
Էրդողանը Թուրքիայի բնակիչներին կոչ է արել խնայել ջուրը

22:07 11.01.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Թուրքիայի բնակիչներին կոչ է արել խնայել ջուրը ՝ կապված երաշտային շրջանի հետևանքով ջրային ռեսուրսների դեֆիցիտի հետ: «Մեզ մոտ երաշտի ժամանակներ են եղել, ինչպես նաև եղել են ժամանակներ, երբ հորդառատ անձրևներ են տեղացել։ Այժմ մենք ապրում ամենաչորային ժամանակաշրջաններից մեկը։ Որոշ ջրամբարներ լիովին սպառել են իրենց, մենք պետք է բոլորս միասին […]

̰
Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականից հետո իշխող կուսակցությունը կղեկավարի ներկայիս գործադիր քարտուղարը

21:50 11.01.2021

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կգլխավորի կուսակցության ներկայիս գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա թեկնածությունը կհաստատվի հունվարի 16-ին կայանալիք համագումարում: Այս մասին հայտարարվել է կուսակցության ճեպազրույցում: Հունվարի 16-ին նույնպես հաստատվելու է 21 հոգուց կազմված կուսակցության քաղաքական խորհուրդը: Հիշեցնենք, որ վերջին խորհրդարանական ընտրություններում հաղթած իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր-նախագահ, Վրաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Բիձինա Իվանիշվիլին, այսօր հայտարարել […]

̰ ̰
Ալիևը հայտնել է, որ Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ

21:29 11.01.2021

Հայաստանն Ադրբեջանի տարածքով երկաթուղային հաղորդակցություն կունենա ՌԴ-ի հետ։ Այս մասին, ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Ավելի քան 30 տարի հետո Ադրբեջանը Հայաստանի տարածքով տրանսպորտային ենթակառուցվածքների միջոցով հաղորդակցություն կունենա Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքով երկաթուղային ելք կունենա դեպի Ռուսաստան, Իրան»,- ասել է Ալիևը: Ալիևը […]

̰
Թուրքիան չի շտապում Ռուսաստանից գնել ռուսական C-400-ների 2-րդ խմբաքանակը

21:11 11.01.2021

Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրն անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի երկրորդ խմբաքանակի գնման մասին շրջանառվող լուրերին: Ինչպես հայտնի է, Մոսկվան Թուրքիային վաճառել էր նշյալ համակարգերի առաջին խմբաքանակը, որի պատճառով թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ ճգնաժամ էր առաջացել: Վերջերս էլ Վաշինգտոնը Անկարայի դեմ պատժամիջոցների մասին որոշում էր կայացրել։ «Քանի դեռ ԱՄՆ-ի կողմից չեն կիրառվել հավելյալ […]

̰
Փաշինյանը Ռուսաստանը համարում է Հայաստանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը

21:00 11.01.2021

Մոսկվան մնում է Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը անվտանգության ոլորտում, հայկական կողմը հույս ունի, որ երկկողմ հարաբերությունները հետագայում ևս կզարգանան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին (Լեռնային Ղարաբաղի շուրջ – խմբ.), և վստահ եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կխորանան։ Ռուսաստանը եղել […]

̰ ̰
Հրապարակվել է Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության տեքստը

20:05 11.01.2021

Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի […]

̰
Վրաստանը հայտարարել է T-31` վրացական արտադրության առաջին անօդաչու թռչող սարք ստեղծելու մասին

19:54 11.01.2021

Վրացական Tam-Management ընկերությունը հայտարարել է առաջին T-31 անօդաչու սարքի ստեղծման մասին։ «Երկու տարի առաջ, երբ մենք սկսեցինք աշխատել անօդաչու թռչող սարքի գաղափարի շուրջ, մեզ համար պարզ էր, որ անօդաչու թռչող սարքերը լուրջ ապագա կունենան: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ առաջին վրացական անօդաչու թռչող սարքը պատրաստ է իր արժանի տեղը գրավել ցանկացած երկրի զինված ուժերում»,- ասել է ընկերության […]

̰
Այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը․ սա ամենազգայուն և ցավոտ հարցն է․ Փաշինյան

19:41 11.01.2021

Լեռնային Ղարաբաղում գերեվարված ռազմագերիների փոխանակման աշխատանքները կշարունակվեն, այս հարցը դեռ լուծված չէ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ «Ցավոք, այսօր մենք չկարողացանք լուծել ռազմագերիների հարցը, սա ամենազգայուն և ցավոտ հարցն է… Մենք պայմանավորվեցինք, որ շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ […]

̰
Պուտինը, Փաշինյանը և Ալիևը Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ ստորագրել են համատեղ հայտարարություն

19:21 11.01.2021

Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքներով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի զարգացման վերաբերյալ: Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստին»։ Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ այդ նախագիծը մոտ ժամանակներս կներկայացնեն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետները:

̰
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարները քննարկել են սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերը

19:12 11.01.2021

Հունվարի 10-ին տեղի ունեցած հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարները քննարկել են երկու երկրների պետական սահմաններին տեղի ունեցած միջադեպերը համատեղ հետաքննելու և գերիների փոխանակմանը վերաբերող հարցեր: Այս մասին այսօր, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել են Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության հանրային կապերի բաժնից: «ՀՀ ԱԱԾ պետ Արմեն Աբազյանը և Ադրբեջանի ԱԱԾ ղեկավար Ալի Նագիևը հանդիպել […]

̰
Պուտին-Ալիև-Փաշինյան բանակցությունները տևեցին գրեթե չորս ժամ

18:59 11.01.2021

  Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Եռակողմ հանդիպումը Կրեմլում տևել է գրեթե չորս ժամ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ նախագահը նաև երկկողմ առանձին բանակցություններ կանցկացնի  ադրբեջանցի և հայ գործընկերների հետ: Եռակողմ բանակցությունները տեղի են  ունեցել […]

̰
Թուրքիան պայման է առաջադրել՝ Ռուսաստանից S-400-ների երկրորդ խմբաքանակը գնելու համար

18:50 11.01.2021

Թուրքիան պատրաստ է ՌԴ-ից գնել C-400 զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը՝ դրանց տեխնոլոգիայի փոխանցման պայմանով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը: Այս մասին հաղորդում է NEWS.ru-ն։ «Քանի դեռ լրացուցիչ պատժամիջոցներ չեն ձեռնարկվել, մենք ռիսկ չենք տեսնում: Եթե ​​մենք ուզեինք, C-400-ների երկրորդ խմբաքանակն այսօր տեղ հասած կլիներ: Սակայն մեզ համար կարևոր է […]

̰
«Վրացական երազանքն» անցած ընտրությունների վերաբերյալ ստեղծում է հետաքննող հանձնաժողով

17:59 11.01.2021

«Մենք մեկ անգամ ևս առաջարկում ենք ընդդիմադիր կուսակցություններին մասնակցել խորհրդարանական աշխատանքներին և խորհրդարանական քննչական հանձնաժողովի աշխատանքներին՝ ընտրությունների մասին ճշմարտությունը պարզելու համար»,- ասել է «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքերով՝ ընդդիմադիր կուսակցություններին առաջարկվում է ստուգել այնքան ընտրատեղամասերի տվյալներ, որքան անհրաժեշտ կլինի ճշմարտությունը պարզելու համար: Նաև նշել է, որ հետաքննող հանձնաժողովը կստեղծվի փետրվարի առաջին շաբաթվա […]

̰
Վրաստանի կառավարությունը հրաժարվել է հունվարի 16-ից մեղմացնել սահմանափակումները

16:40 11.01.2021

Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել հունվարի 16-ից չմեղմացնել սահմանափակումները, որոնք նոյեմբերի 28-ից երկրում մտցվել են նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում: Արգելքները կգործեն մինչև փետրվարի 1-ը, հունվարի 11-ին կայացած ճեպազրույցում հայտնել է հանրապետության էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան՝ վարչապետին կից միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո: «Մենք ցանկանում ենք մինչև փետրվարի 1-ը պահպանել կետային սահմանափակումների […]

̰
BACK_TO_TOP