TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+21.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստան կառաքվի կորոնավիրուսի դեմ երկու պատվաստանյութ

15:52 11.01.2021

Ըստ Վրաստանի Ինֆեկցիոն հիվանդությունների և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի՝ Վրաստանը քննարկում է կորոնավիրուսի դեմ երկու անուն պատվաստանյութ ներկրելու տարբերակը, որոնցից մեկը չինական է: Վերջինս, ըստ նրա, աշխարհում բավականին բարձր վարկանիշ ունի: «Մենք խոսում ենք մեզ համար երկու՝ AstraZeneca և չինական պատվաստանյութեր ձեռք բերելու մասին: Չինաստանը հինգ պատվաստանյութ ունի: Խոսքը դրանցից մեկի մասին է: […]

̰
Թուրքիայում հայտարարել են, որ C-400-ը պատրաստ են շահագործման հանձնել

15:50 11.01.2021

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը պատրաստ են շահագործման հանձնել: Այս մասին հայտնում է 24TV հեռուստաալիքը։ «C-400-ը պատրաստ է օգտագործման, զինված ուժերը որոշում կկայացնեն այն մասին, թե երբ նման անհրաժեշտություն կառաջանա»,- մեջբերում է հեռուստաալիքը Դեմիրի խոսքերը: Բացի դրանից՝ պաշտպանական ծրագրի ղեկավարը նաև հայտնել է, որ թուրքական ձեռնարկությունները […]

̰
Պուտինը նշել է Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խմբի խնդիրները

15:43 11.01.2021

Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարությամբ հատուկ եռակողմ աշխատանքային խումբը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդիրը, սահմանների բացումը։ Ենթադրվում է, որ այդ հարցերով կզբաղվի հատուկ եռակողմ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ»,- […]

̰
Ինչ քննարկումներ են նախորդել Մոսկվայի եռակողմ հանդիպմանը

15:26 11.01.2021

Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպմանը նախորդել է նախապատրաստական որոշակի աշխատանք: Ռուսաստանի ղեկավարը մինչ այդ հեռախոսազրույցներ ու կարևոր քննարկումներ է ունեցել: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Թուրքական դատարանը քարոզչին դատապարտել է 1075 տարվա ազատազրկման

15:20 11.01.2021

Ստամբուլի դատարանը 1075 տարվա ազատազրկման է դատապարտել իսլամական հայտնի քարոզիչ Ադնան Օքթարին, որը մի շարք հոդվածներով մեղադրվում էր, հայտնում է NTV-ն: Օքթարը ձերբակալվել է 2018-ի հուլիսին և մեղադրվել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, երեխաների նկատմամբ սեռական բռնության, սեռական ոտնձգության, անչափահասների հետ սեռական հարաբերությունների, երեխաների առևանգման, բռնաբարությունների, շանտաժի, մարդկանց ապօրինի ազատազրկման, ռազմական և քաղաքական լրտեսության, կրոնական համոզմունքների և […]

̰
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպումը

15:05 11.01.2021

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ընթանում է Կրեմլում: Ինչպես ավելի վաղ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը, կողմերը մտադիր են քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցով երեք երկրների ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանի խնդիրների […]

̰
Թուրքիան հետաքննություն է սկսում WhatsApp-ի և Facebook-ի դեմ իրենց նոր քաղաքականության պատճառով

14:47 11.01.2021

Թուրքիայի մրցակցության խորհուրդը, իր որոշմամբ, հետաքննություն է սկսել Facebook-ի և նրա WhatsApp հավելվածի դեմ օգտատերերի նոր կանոնների պատճառով, հայտնում է Anadolu գործակալությունը: Կարգավորողը նաև կասեցրել է WhatsApp-ի օգտատերերի նոր պայմանագրի գործունեությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի ծառայությունը, ինչպես նաև երկրի պաշտպանության նախարարությունը որոշել են հրաժարվել WhatsApp մեսենջերի օգտագործումից օգտատերերի համար […]

̰
Ալիևը ժամանել է Մոսկվա՝ ԼՂ հարցով բանակցություններին մասնակցելու

13:58 11.01.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ԼՂ շուրջ եռակողմ բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, փոխանցում է  Sputnik Азербайджан-ը: Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ երկուշաբթի Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում կկայանա եռակողմ հանդիպում Ալիևի և Փաշինյանի հետ: «Ադրբեջանի նախագահը ժամանեց Մոսկվա, նրան դիմավորեցին ՌԴ […]

̰
«Ներկայիս Թուրքիան այլևս առաջվանը չէ». Հունաստանի արտգործնախարար

13:34 11.01.2021

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական հայտնի «Kathimerini» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Դենդիասը նշել է, որ ներկայիս Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, որը կար 2016-ին, երբ տեղի էր ունենում Կիպրոսի հարցի շուրջ թուրք-հունական նախնական բանակցությունների վերջին փուլը, թուրքական աղբյուրը խեղաթյուրել է հույն նախարարի խոսքը և գրել, որ Հունաստանի ԱԳ […]

̰
Անկարայում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

11:31 11.01.2021

Անկարայի Քալեջիք շրջանում 4․5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։53-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 12 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։

̰
Փրկարարներին հաջողվել է արագ մարել Թբիլիսիի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհը

11:21 11.01.2021

Թբիլիսիում ՝ «Ախմետելի» մետրոկայանի մոտ գտնվող «Չեմպիոն» առևտրի կենտրոնում հրդեհ էր բռնկվել։ Ինչպես Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում հայտնել են 1tv.ge-ին, հրդեհն արդեն մարվել է: Տեղում աշխատել է հրշեջ-փրկարարական 21 ջոկատ։ Պատահարի հետևանքով տուժածներ չկան։ Օպերատիվ արձագանքման արդյունքում հրդեհը ժամանակին տեղայնացվել է, ինչը կանխել է կրակի տարածումը և ոչնչացումից զերծ պահել շենքում գտնվող ապրանքի ավելի քան […]

̰
«Վրացական երազանքի» հիմնադիր Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

10:52 11.01.2021

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ մեկընդմիշտ հեռանում է քաղաքականությունից։ Նա մտադիր է վերադառնալ նախկին կենսակերպին, որը վարել է մինչև 2011 թվականը։ «Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտներից իշխող թիմը իսկապես լավագույնն ու անայլընտրանքայինն է։ Համոզված եմ, որ թիմը կարող է արժանապատվորեն փոխարինել և կատարել իմ աշխատանքը, լրացնել իմ հմտությունները․․․։ […]

̰
Իրանում հայտնաբերվել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամի նոր դեպքեր

13:55 10.01.2021

Իրանում արձանագրվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի չորս նոր դեպք, կիրակի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարար Սաիդ Նամակին: «Երեկ հաստատվել է չորս նոր դեպք», – ասել է նախարարը, որի մեկնաբանությունը հրապարակվել է երկրի կառավարության տեղեկատվական պորտալում: Ըստ Նամակիի՝ վարակվածները ընտանիքի անդամներ են, որոնք եկել են Եվրոպայից: Այսպիսով, ընդհանուր առմամբ, երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամի […]

̰
Էրդողանը Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում

23:24 09.01.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իր ապագան տեսնում է ԵՄ-ում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը: «Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիայի օրակարգի գերակայությունն է, և երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպայում… Նրա խոսքերով ՝ ամենակարևոր գործիքը, որը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք

12:34 09.01.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը: Երկրում ընդհանուր արձանագրվել է մահվան 2 750 դեպք: Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք, ապաքինվել է 529 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 18 149 թեստավորում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 […]

̰
Աբխազիայի տարածքի կեսը հոսանքազրկվել է

11:38 09.01.2021

Աբխազիայի տարածքի կեսը մնացել է առանց էլեկտրականության՝ հրդեհների հետ կապված վթարային անջատման պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Черноморэнерго»-ի հաղորդմամբ՝ էլեկտրականություն չկա Ռուսաստանի հետ սահմանից մինչև Սուխում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իր հսկողության տակ է վերցրել անտառային հրդեհների շիջման աշխատանքները։

̰
Վրաստանում 4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

10:45 09.01.2021

Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ երկրում տեղի է ունեցել երկրաշարժ, փոխանցում է 1tv.ge-ն։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 09:00-ին տեղի է 4.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գուրջաանիի մոտ:

̰
Հայկական կողմը պահանջել է ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե․ զրույց Եղիշե Կիրակոսյանի հետ

22:10 08.01.2021

Հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ […]

̰
̰
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. ԱԳՆ

21:18 08.01.2021

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. այդ ռեժիմն ամրագրված է 1992 թվականին ստորագրված ԱՊՀ երկրների համաձայնագրով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով […]

̰
Ադրբեջանը հերքում է իր տարածքում թուրքական ավիաբազաներ կառուցելու մասին լուրերը

20:37 08.01.2021

Ադրբեջանը հերքել է իր երկրի տարածքում թուրքական երեք ռազմական ավիաբազաների կառուցման մասին լուրերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «Տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է երկրի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: Նրա խոսքով ՝ Ադրբեջանը հեռու է իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելու քաղաքականությունից: Ադրբեջանական haqqin.az- ը ՝վկայակոչելով անանուն աղբյուրներ, այսօր տեղեկատվություն է տարածել […]

̰
Իրանը հրթիռային ստորգետնյա բազա է բացել

19:35 08.01.2021

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի ափերին հրթիռային ստորգետնյա բազա է բացել: Այդ մասին հայտնել է կորպուսին հարող տեղեկատվական պորտալներից մեկը: Կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ այդ համալիրում տեղակայված են բարձր ճշգրտության, կործանիչ շատ մեծ ուժով հրթիռներ, որոնց հեռահարությունը հարյուրավոր կմ է: Դրանք, ըստ նրա, կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը: Այս […]

̰
Վրաստանում սկսվում են բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական ​​աշխատանքները

17:11 08.01.2021

2021 թվականին Վրաստանում կսկսվեն բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Սկզբնական աշխատանքների համար Վրաստանի բյուջեից կհատկացվի 300 հազար լարի (91 հազար դոլար): 2021 թվականին նախատեսվում է համակարգել առկա տվյալները և սկսել վերապատրաստել աշխատակիցներին: Միջին հաշվով մարդահամարի նախապատրաստումը տևում է երկու տարի կամ ավելի: Բնակչության ընդհանուր մարդահամարի ամսաթիվը դեռ հայտնի չէ: Վրաստանում հետխորհրդային շրջանում տեղի է ունեցել […]

̰
Ուկրաինան Իրանից ստացել է կործանված Boeing-ի անձնակազմի պլանշետը

15:53 08.01.2021

Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը հաստատել է Թեհրանից թռիչքի պլանշետի ստացումը 2020-ի հունվարի 8-ին Իրանում Ukrainian International ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո: Հոկտեմբերին Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Թեհրանի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետաքննության շուրջ բանակցությունների ընթացքում Իրանը խոստացել է իրեղեն ապացույցներից մեկը փոխանցել ուկրաինական հետաքննությանը՝ անձնակազմի թռիչքային պլանշետը: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի […]

̰
Իրանը հայտնում է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազայի մասին

15:43 08.01.2021

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը: Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան: Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով»  «հարյուրավոր կիլոմետրեր» […]

̰
Ստամբուլի քաղաքապետը Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորել է պոլսահայ համայնքին

15:33 08.01.2021

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։ «Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։

̰
Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված բոլոր հայ զինծառայողները պետք է ազատ արձակվեն ու վերադարձվեն Հայաստան. ՀՀ ՄԻՊ

15:21 08.01.2021

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող գերիների հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կետ առ կետ թվարկելով իր մոտեցումները խնդրի առնչությամբ: «1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված […]

̰
Մեկնարկել է ադրբեջանական գազի մատակարարումը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա

15:11 08.01.2021

Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով, որի զգալի մասն անցնում է Թուրքիայի տարածքով: Թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմից բացի հայտարարություն է արել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ «Ադրբեջանական գազը հասել է Իտալիա: Փաստորեն հարավային գազային միջանցքը գործարկվեց արդեն: Եվրոպայի գազային կարիքների անվտանգության հարցում մեր երկրի մասնակցությամբ նոր էջ […]

̰
Իրանին չի հետաքրքրում, թե արդյոք ԱՄՆ-ը կվերադառնա միջուկային գործարքին. Խամենեի

13:53 08.01.2021

Իրանի համար նշանակություն չունի՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին, նշանակություն ունի պատժամիջոցների վերացումը, ուրբաթ ասել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: «Մենք չենք պնդում, որ (Միացյալ Նահանգները) վերադառնա JCPOA, մենք չենք շտապում դրանում: Մեր գործը չէ, թե արդյոք ԱՄՆ-ը կվերադառնա JCPOA: Մեր պահանջն է պատժամիջոցների վերացումը: Սա Իրանի ժողովրդի կողմից ստացված իրավունք […]

̰
Խամենեին արգելում է COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

13:12 08.01.2021

Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: «Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետը. բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է նա հեռուստատեսային ելույթի ժամանակ: Ներկայումս Իրանը մշակում է սեփական COVID-19 պատվաստանյութերը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ […]

̰
BACK_TO_TOP