23:24 09.01.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան իր ապագան տեսնում է ԵՄ-ում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի վարչակազմը: «Նախագահ Էրդողանը բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիայի օրակարգի գերակայությունն է, և երկիրն իր ապագան տեսնում է Եվրոպայում… Նրա խոսքերով ՝ ամենակարևոր գործիքը, որը […]
12:34 09.01.2021
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 պացիենտ: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը: Երկրում ընդհանուր արձանագրվել է մահվան 2 750 դեպք: Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 058 նոր դեպք, ապաքինվել է 529 պացիենտ: Վերջին 24 ժամում կատարվել է 18 149 թեստավորում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 238 086 […]
11:38 09.01.2021
Աբխազիայի տարածքի կեսը մնացել է առանց էլեկտրականության՝ հրդեհների հետ կապված վթարային անջատման պատճառով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ «Черноморэнерго»-ի հաղորդմամբ՝ էլեկտրականություն չկա Ռուսաստանի հետ սահմանից մինչև Սուխում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան իր հսկողության տակ է վերցրել անտառային հրդեհների շիջման աշխատանքները։
10:45 09.01.2021
Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ երկրում տեղի է ունեցել երկրաշարժ, փոխանցում է 1tv.ge-ն։ Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի ժամանակով 09:00-ին տեղի է 4.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գուրջաանիի մոտ:
22:10 08.01.2021
Հաշվի առնելով Ադրբեջանական իշխանությունների բացահայտ արհամարական վերաբերմունքը իրավական գործընթացների և հատկապես Եվրոպական դատարանի որոշումների նկատմամբ, ինչպես նաև Դատարանի որոշումներում սահմանված ժամկետների բազմակի խախտումները և Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները՝ Հայաստանը դիմել է Եվրոպական դատարան՝ պահանջելով ադրբեջանական խախտումների վերաբերյալ հարցը ներկայացնել ԵԽ Նախարարների կոմիտե: Թեմայի շուրջ Արամ Աբրահամյանը զրուցել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ […]
21:18 08.01.2021
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար միմյանց տարածք առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմի իրավական նորմերը de facto չեն գործում. այդ ռեժիմն ամրագրված է 1992 թվականին ստորագրված ԱՊՀ երկրների համաձայնագրով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ «1992թ. հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով […]
20:37 08.01.2021
Ադրբեջանը հերքել է իր երկրի տարածքում թուրքական երեք ռազմական ավիաբազաների կառուցման մասին լուրերը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ «Տարածված հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է երկրի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին: Նրա խոսքով ՝ Ադրբեջանը հեռու է իր տարածքում օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելու քաղաքականությունից: Ադրբեջանական haqqin.az- ը ՝վկայակոչելով անանուն աղբյուրներ, այսօր տեղեկատվություն է տարածել […]
19:35 08.01.2021
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Պարսից ծոցի ափերին հրթիռային ստորգետնյա բազա է բացել: Այդ մասին հայտնել է կորպուսին հարող տեղեկատվական պորտալներից մեկը: Կորպուսի գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է, որ այդ համալիրում տեղակայված են բարձր ճշգրտության, կործանիչ շատ մեծ ուժով հրթիռներ, որոնց հեռահարությունը հարյուրավոր կմ է: Դրանք, ըստ նրա, կարող են հաղթահարել ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը: Այս […]
17:11 08.01.2021
2021 թվականին Վրաստանում կսկսվեն բնակչության ընդհանուր մարդահամարի նախապատրաստական աշխատանքները: Սկզբնական աշխատանքների համար Վրաստանի բյուջեից կհատկացվի 300 հազար լարի (91 հազար դոլար): 2021 թվականին նախատեսվում է համակարգել առկա տվյալները և սկսել վերապատրաստել աշխատակիցներին: Միջին հաշվով մարդահամարի նախապատրաստումը տևում է երկու տարի կամ ավելի: Բնակչության ընդհանուր մարդահամարի ամսաթիվը դեռ հայտնի չէ: Վրաստանում հետխորհրդային շրջանում տեղի է ունեցել […]
15:53 08.01.2021
Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակը հաստատել է Թեհրանից թռիչքի պլանշետի ստացումը 2020-ի հունվարի 8-ին Իրանում Ukrainian International ավիաընկերության ինքնաթիռի կործանումից հետո: Հոկտեմբերին Ուկրաինայի գլխավոր դատախազության գրասենյակի մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Թեհրանի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետաքննության շուրջ բանակցությունների ընթացքում Իրանը խոստացել է իրեղեն ապացույցներից մեկը փոխանցել ուկրաինական հետաքննությանը՝ անձնակազմի թռիչքային պլանշետը: Ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի […]
15:43 08.01.2021
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը: Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան: Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով» «հարյուրավոր կիլոմետրեր» […]
15:33 08.01.2021
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP-ԺՀԿ) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել հայ համայնքին Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին Իմամօղլուն գրառում է արել Twitter-ում։ «Շնորհավոր մեր հայ համաքաղաքացիների Սուրբ Ծնունդը, թող այն լիություն ու առատություն բերի»,- գրել է նա։
15:21 08.01.2021
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը բացարձակ դատապարտելի է համարում բնույթով մարդասիրական ու մարդու իրավունքներին առնչվող գերիների հարցի քաղաքականացումը կամ անգամ հեռավոր կերպով այն տարածքային որևէ հարցի հետ կապելը կամ քաղաքական նպատակներով օգտագործելու ադրբեջանական իշխանությունների ակնհայտ փորձերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ կետ առ կետ թվարկելով իր մոտեցումները խնդրի առնչությամբ: «1. Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված […]
15:11 08.01.2021
Մեկնարկել է դեպի Եվրոպա ադրբեջանական գազի արտահանումը Տրանս-Ադրիատիկ գազամուղի (TAP) միջոցով, որի զգալի մասն անցնում է Թուրքիայի տարածքով: Թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմից բացի հայտարարություն է արել նաև Թուրքիայի արտգործնախարարությունը: Այս մասին հայտնել է Ermenihaber-ը։ «Ադրբեջանական գազը հասել է Իտալիա: Փաստորեն հարավային գազային միջանցքը գործարկվեց արդեն: Եվրոպայի գազային կարիքների անվտանգության հարցում մեր երկրի մասնակցությամբ նոր էջ […]
13:53 08.01.2021
Իրանի համար նշանակություն չունի՝ արդյո՞ք Միացյալ Նահանգները կվերադառնա Գործողությունների համատեղ համապարփակ պլանին, նշանակություն ունի պատժամիջոցների վերացումը, ուրբաթ ասել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: «Մենք չենք պնդում, որ (Միացյալ Նահանգները) վերադառնա JCPOA, մենք չենք շտապում դրանում: Մեր գործը չէ, թե արդյոք ԱՄՆ-ը կվերադառնա JCPOA: Մեր պահանջն է պատժամիջոցների վերացումը: Սա Իրանի ժողովրդի կողմից ստացված իրավունք […]
13:12 08.01.2021
Իրանի Գերագույն ղեկավար Ալի Խամենեին արգելել է կորոնավիրուսի պատվաստանյութերը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից: «Կորոնավիրուսի հետ կապված երկրորդ կետը. բրիտանական և ամերիկյան պատվաստանյութերի ներմուծումն արգելված է»,- ասել է նա հեռուստատեսային ելույթի ժամանակ: Ներկայումս Իրանը մշակում է սեփական COVID-19 պատվաստանյութերը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանության մեջ նշել է Իրանի առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Կիանուշ […]
12:00 08.01.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը: Վերջին 24 ժամում կատարվել է 5265 թեստավորում։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 236 028 դեպք: Ապաքինվել է ևս 494 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 224 189: Կորոնավիրուսից մահացել է ևս 34 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում […]
11:10 08.01.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է վաշինգտոնյան իրադարձություններին․ «Չնայած մտահոգիչ տեսարաններին` ամերիկյան ինստիտուտները կարողացան ապացուցել իրենց ուժն ու դիմակայունությունը։ Վրաստանին ուժեղ Ամերիկա է պետք` որպես ժողովրդավարական աշխարհի առաջնորդ։ 30 տարի ԱՄՆ-ն սատարում է Վրաստանի` ազատության ու ժողովրդավարության ուղուն։ ԱՄՆ-ն մեզ համար օրինակ է, որին պետք է հետևել»,-գրել է Զուրաբիշվիլին իր թվիթերյան էջում։
22:32 07.01.2021
«Ազգային աղետ և վերածնունդ․ իրավական բաղադրիչը»․ Երևանում այսօր այս խորագրով խորհրդաժողով է անցկացվել «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։ Խորհրդաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախի ինքնորոշման իրավունքին, հայ գերիներին հայրենիք վերադարձնելու հարցում առաջացած խնդիրներին և բազմաթիվ այլ հարցերի։ Մանրամասները ՝ տեսանյութում։
22:05 07.01.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի […]
19:35 07.01.2021
«Արաշ» ինքնասպան անօդաչու թռչող սարքը, որը հեռավոր տարածությունից թռել և հասել է զորավարժությունների վայր, կարողացել է շատ բարձր ճշգրտությամբ խոցել և ոչնչացնել իր թիրախը` լավ կատարելով իր առաքելությունը:
15:55 07.01.2021
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, նախագահի խոսնակը NEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։ «Մի քանի կրակոց […]
15:31 07.01.2021
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանի միջանցքի մասին հայտարարությունը: – Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խոսել է «Նախիջեւանի միջանցքի» մասին, ասելով, որ այն առաջիկայում անպայման կբացվի՝ հղում անելով նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության վրա: Արդյո՞ք նման միջանցքի բացման վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ կան: – ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս ուշադրություն […]
15:15 07.01.2021
ՌԴ Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման աշխատանքները: 2020-ի նոյեմբերի 23-ին ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների գործողությունների իրականացման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել են գրեթե 435 հա տարածք, շուրջ 165 կմ ճանապարհ, 618 բնակելի շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության օբյեկտ, վնասազերծվել է 20650 պայթյունավտանգ առարկա: ԼՂ-ում ականազերծման ու մաքրման աշխատանքների ընթացքում […]
14:21 07.01.2021
Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության կապակցությամբ նախօրեին որոշում է կայացրել ձերբակալել երկու նախկին պետծառայողների, duvarenglish.com-ի փոխանցմամբ՝ հաղորդում է թուրքական Anadolu գործակալությունը: Թուրքական ժանդարմերիայի հետախուզության երկու նախկին սպաները՝ Վեյսալ Շահինը և Վոլքան Շահինը, կալանավորվել են Դինքի սպանության ծրագրի մասին տեղյակ լինելու և այն թաքցնելու համար։ Նշվում է՝ հետաքննության […]
12:19 07.01.2021
Իրանի նախագահ Հասան Ռոհանին, մեկնաբանելով վաշինգտոնյան իրադարձությունները, հայտարարել է, որ իր նախագահության ժամանակ Թրամփը փորձանքի մեջ է գցել Միացյալ Նահանգները։ «Մի պոպուլիստ եկավ (իշխանության) և այդ չորս տարիների ընթացքում ինչպիսի փորձանքի մեջ գցեց իր երկիրը»,-ասել է Ռոհանին իրանական հեռուստատեսության եթերում, փոխանցում է RIA Novosti-ն։ «Երբ իշխանությունը ստանում է անառողջ մարդ, ահա ինչպիսի խնդիրներ է նա […]
12:00 07.01.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 612 նոր դեպք, հայտնում է 1tv.ge-ն։ Վերջին 24 ժամում կատարվել է 15 492 թեստավորում։ Արդյունքում, այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 1 881 նոր դեպք: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 235 491 դեպք: Ապաքինվել է ևս 419 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 223 […]
23:30 06.01.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կօգնի Վրաստանին ձեռք բերել կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութերից մեկը: Այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հեռախոսազրույցում ասել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: Ինչպես ավելի վաղ ասել էր Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, իր բաժանմունքն արդեն մշակում է պատվաստումների պլանը: Քննարկում է կորոնավիրուսի երեք պատվաստանյութեր երկիր ներմուծելու հնարավորությունը՝ Pfizer, […]
23:12 06.01.2021
Երկու ուղղաթիռ, ավելի քան 70 հրշեջ-փրկարարական տեխնիկա ու 700 հրշեջ-փրկարարներ Վրաստանում պայքարում են անտառային և դաշտային հրդեհների դեմ ամբողջ Վրաստանում:Հաղորդում է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը: Աղբյուրի համաձայն,վերջին երեք օրվա ընթացքում անտառներում և դաշտերում գրանցվել է 250 հրդեհ, որից 242-ը մարվել է: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն։ Այս պահին երկրի ողջ տարածքում մնացել է հրդեհի […]