TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+22.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք

21:59 05.11.2020

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և գործուն պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քրեադատավարական համակցված գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության ևս մեկ դեպք: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ-ից։ Մասնավորապես. Հայաստանի Հանրապետության ազգային […]

̰
Ֆրանսիան Էրդողանին կոչ է անում վերջ տալ սպառնալիքներին ու վիրավորանքներին

21:42 05.11.2020

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը սենատում ելույթ ունենալիս  Թուրքիային կոչ է արել վերջ տալ պաշտոնական Փարիզի հասցեին արվող սպառնալիքներին ու վիրավորանքներին։ «Թուրքիայի հետ հարաբերություններում մենք անցել ենք անընդունելի մակարդակի։ Հնչեցվում են վիրավորանքներ, սպառնալիքներ, զրպարտություններ։ Մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը և իր կառավարությունը  վերջ կդնեն այս տեսակ վերաբերմունքին»,- Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ի ղեկավարը։ Հիշեցնենք, որ ավելի […]

̰ ̰
Թուրքական TRT հեռուստաալիքը սխալմամբ ներկայացրել է ճշմարտությունը

20:26 05.11.2020

Թուրքիայի պետական հեռուստաընկերությունը՝ TRT-ն, Ադրբեջանից այսօրվա հերթական ուղիղ եթերի ժամանակ, ներկայացնելով իրավիճակը ռազմաճակատում, եթերի գլխագրում գրել է. «Ադրբեջանը հարձակվում է քաղաքացիականների վրա»։ Այս դրվագն արձանագրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը և կից լուսանկար հրապարակել։  

̰
Ադրբեջանի «Ղարաբաղ» ՖԱ մամուլի քարտուղարի կողմից բոլոր հայերին սպանելու վերաբերյալ գրառման դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

20:15 05.11.2020

2020 թվականի հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը համակարգչային համակարգի միջոցով՝ իր ֆեյսբուքյան օգտաէջում, արդարացնելով ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունը, վերջիններիս նկատմամբ թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելու նպատակով նշել է․ «…Մենք պետք է սպանենք հայերին։ Պետք է սպանենք երեխաներին, կանանց ծերերին, առանց որևէ տարբերության։ Պետք է սպանենք բոլորին։ […]

̰
Շարունակվում են դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունները․ ՊԲ

20:01 05.11.2020

Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են: Այս մասին հաղորդում են ԱՀ ՊԲ-ից։ «Մասնավորապես Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով: Շուշիի ուղղությամբ […]

̰
Կովկասի ահաբեկիչները տեղափոխվում են Ադրբեջան. սիրիական հեռուստաընկերության անդրադարձը

19:45 05.11.2020

Սիրիական Alyaum հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել, թե ինչպես են Թուրքիայի կողմից Սիրիայի ահաբեկիչներն ուղարկվում Ադրբեջան՝ Արցախի դեմ պատերազմելու համար։ «Թուրքական ռեժիմի վարձկանները, որոնք տեղափոխվում են Ադրբեջան` հայկական բանակի դեմ կռվելու համար, տարբեր ծագում ունեն, բայց նրանց նպատակը նույնն է՝ թուրքերի հրամանները  կատարող վարձկանների աշխատանք: 2000 սիրիացի վարձկաններ և տասնյակ քաղաքացիական անձինք Սիրիայից տեղափոխվել են Ադրբեջան՝ […]

̰
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի ԼՂ-ի հետ սահման

18:53 05.11.2020

Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ և զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։  

̰
«Իրավիճակի նման զարգացումը Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի առաջացման վտանգ է պարունակում»․ Զախարովա

18:45 05.11.2020

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցչի՝ խոսքը գնում է ռադիկալ տրամադրություններ ունեցող վարձկանների մասին, ովքեր ջիհադիզմի գաղափարախոսության կրողներ են։

̰
«Կլինի ավելի վատ». Վրաստանի վարչապետը նախազգուշացրել է երկրում համավարակի նոր բռնկման մասին

18:31 05.11.2020

Ինքնամեկուսացման մեջ գտնվող Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան առցանց խորհրդակցություն է անցկացրել կառավարության անդամների հետ: «Նույնիսկ ավելի վատ կլինի»,- ասել է նա` անդրադառնալով երկրի համաճարակային իրավիճակին: Վարչապետի մտահոգությունը կապված է երկրի համաճարակային իրավիճակի հետ, երբ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում արձանագրվել է 2401 նոր դեպք: Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի […]

̰
Բաքվում հակաիշխանական գործունեություն ծավալած Azel.tv կայքի ղեկավարի դատավճիռը բողոքի առիթ է դարձել

15:10 05.11.2020

Բաքվի դատարանը Azel.tv կայքի ղեկավար Աֆգան Սադիգովին մեղավոր է ճանաչել սպառնալիքների միջոցով շորթման մեջ և դատապարտել յոթ տարվա ազատազրկման: Լրագրողը հայտնել է քրեական գործը կեղծելու մասին և կրկին հացադուլ հայտարարել: Աֆղան Սադիգովի կինն ասել է, որ մայիսի 13-ին նրան բերման են ենթարկել, իսկ նրանց բնակարանում խուզարկություն է անցկացվել: Մայիսի 14-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդել է, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք

11:15 05.11.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 401 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է 1tv.ge-ն։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 49 218 դեպք: Ապաքինվել է ևս 2 289 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է […]

̰
Թբիլիսիում հետընտրական ցույցերի 12 մասնակից է ձերբակալվել

10:35 05.11.2020

Վրաստանի ՆԳ նախարարության տեղեկատվությամբ՝ նոյեմբերի 4-ին Թբիլիսիի ընտրատարածքային հանձնաժողովների հարակից վայրերում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ընդհանուր հաշվով իրավապահները ձերբակալել են 12 անձի: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Ավելի ուշ 5 անձ ստորագրությամբ ազատ է արձակվել, 7 անձ գտնվում է վարչական կալանքի տակ՝ժամանակավոր մեկուսարանում: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 4-ին, Թբիլիսիի տարբեր ընտրատարածքների հանձնաժողովներում բողոքների […]

̰
Բաթումի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ցույցի ժամանակ տուժել է 2 մարդ

10:16 05.11.2020

Բաթումի ընտրատարածքային հանձնաժողովի մոտ ցույցի ժամանակ տուժել է 2 մարդ: Շենքին հարակից խանութի ցուցափեղկը կոտրվել է, հայտնում է 1tv.ge-ն։ Տուժածներից մեկը «Ազգային շարժման» պատգամավորի թեկնածու Գիորգի Կիրթաձեն է: Ինչպես նա հայտարարել է, ցուցափեղկը փշրվել է ժողովրդի հենվելու արդյունքում: Շտապօգնությունը նրան տեղափոխել է կլինիկա: Տեղում մի քանի անգամ վիճակը լարվել է: Ցուցարարները շենքի ուղղությամբ ձվեր են […]

̰
Երկրաշարժերի շարքը ցնցել է Վրաստանը

09:25 05.11.2020

Երեկ՝ ժամը 23.57-ին, երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել Վրաստանի Օնի քաղաքի մոտակայքում`3,5 մագնիտուդով: Այդ մասին հայտնել է  Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը: Ցերեկը մեկ րոպե տարբերությամբ 2 երկրաշարժ էր տեղի ունեցել Վրաստանի տարբեր շրջաններում: Նախ` 18: 04-ին 10 կիլոմետր խորության վրա 3,5 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Օնի քաղաքից (Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի շրջան) 10 […]

̰
ՄԻԵԴ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել պահպանել գերիների հետ վարվելակերպի նորմերը

01:12 05.11.2020

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ընթացքում գերեվարված անձանց նկատմամբ հետևել միջազգային չափանիշներին: Ստրասբուրգի դատարանի համապատասխան հայտարարությունը չորեքշաբթի ստացվել է ՏԱՍՍ-ի փարիզյան ներկայացուցչությունը: Դատարանը նշել է, որ «շատ դիմումներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից » և երկու երկրների կառավարություններին խնդրել է […]

̰
Ադրբեջանում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

00:59 05.11.2020

Չորեքշաբթի` նոյեմբերի 4-ին`Բաքվի ժամանակով 21: 51-ին, երկրաշարժ է տեղի է ունեցել Ադրբեջանի Իմիշլի շրջանի տարածքում: Էպիկենտրոնը գրանցվել է Saatli սեյսմիկ կայանից 17 կիլոմետր հյուսիս-արևմուտք և գտնվում էր 52 կիլոմետր խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 4 բալ, իսկ հարակից տարածքներում` 3-4 բալ: Նախորդող ցնցումները դիտվել են նոյեմբերի 3-ին Կասպից ծովում` 4.2 մագնիտուդով: Այդ մասին  […]

̰
Տեղի է ունեցել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրթիռային համազարկային կայանքի շնորհանդեսը

23:59 04.11.2020

Այսօր տեղի է ունեցել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմաօդային ուժերի ռակտիվ հեռահար բալիստիկ հրթիռների կայանքի և խելացի համակարգի շնորհանդեսը: Ինչպես հաղորդում է Սահակ Շահմուրադյանը, չորեքշաբթի օրը կայացած արարողության ժամանակ ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին ասել է. «Այս կայանքը հստակ նշված ընդմիջումներով միաժամանակ կամ հաջորդաբար հրթիռներ արձակելու հնարավորություն ունի, ինչը մարտավարական կարևոր նշանակություն ունի»: Գեներալ-մայոր […]

̰
̰
Համոզվա՞ծ ենք, որ Եվրոպան կարող է շարունակել անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում․ իտալացի լրագրող

23:42 04.11.2020

«Էրդողանը և «Գորշ գայլերը», Էրդողանը և մուսուլման եղբայրությունը, Էրդողանը և նեոօսմանական ծրագիրը։ Համոզվա՞ծ ենք, որ Եվրոպան կարող է շարունակել անտեսել այն, ինչ տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղում»,- այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Մարկո Գոմբաչչին։

̰
Զուգահեռներ «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության միջև

23:33 04.11.2020

Պատերազմի հենց առաջին օրերից «Շանթ» հեռուստաընկերությունը ցուցադրում է «Սահմանին» հեռուստաֆիլմը։ Այս ֆիլմի առաջացրած զգացողություններն ու ընկալումները պատերազմից առաջ այլ էին, հիմա բոլորովին այլ։ Ֆիլմի սցենարային մտահաղացումներն ու զարգացումները ուղղակիորեն այս օրերի իրականությունն են։ Ներկայացվող տեսանյութը «Սահմանին» հեռուստաֆիլմի և այսօրվա իրականության զուգահեռների մասին է։  

̰
Ցույց Վրաստանի ԿԸՀ-ի մոտ. ցուցարարները պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահին

23:24 04.11.2020

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա է ընթանում: Այս անգամ ցույցի կազմակերպիչները «Շեցվալե» (փոխիր) շարժման անդամներն են: Վերջիններս պահանջում են պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիային: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ «Մեր հիմնական պահանջն է, որ ընտրությունների արդյունքները չճանաչվեն: Այս արդյունքները Թամար Ժվանիայի կազմակերպածն են, ու նա է պատասխանատու կեղծված ընտրությունների […]

̰
Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում երկրաբանական հետազոտությունների վերսկսման մասին

23:04 04.11.2020

Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում Barbaros Hayreddin Pasha սեյսմոգրաֆիկ նավի աշխատանքների վերսկսման մասին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, աշխատանքները կընթանան  մինչև փետրվարի 16-ը։ Ավելի վաղ թուրքական  Oruç Reis նավը սկսել էր սեյսմիկ հետազոտություններ Արևելյան Միջերկրականում, որը Հունաստանը համարում է իր  տնտեսական բացառիկ գոտին։ Սա լարվածություն էր առաջացրել Անկարայի ու Աթենքի հարաբերություններում։ Նշենք, որ Աթենքի և Անկարայի […]

̰
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը

22:57 04.11.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցի ընթացքում հաստատել են ռուս-բելառուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման տրամադրվածությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Բացի այդ, կողմերը պայմանավորվել են տարբեր մակարդակներով շարունակել շփումները և բարձր են գնահատել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում համագործակցությունը: Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը, հավելել են […]

̰
Պատերազմ Արցախում. ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի  վրա

22:31 04.11.2020

Ադրբեջանաթուրքական ագրեսիա, պատերազմ Արցախի դեմ՝ ինչո՞ւ սկսվեց այն, ի՞նչ դերակատարում ունի Թուրքիան և ինչո՞ւ է  ոտնձգություն կատարում Հարավային Կովկասի նկատմամբ, ինչո՞ւ աշխարհի գերտերությունները չեն կարողանում ազդել Թուրքիայի վրա, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում այս հարցերի շուրջ քննարկում էր կազմակերպվել, որից ներկայացնում ենք մի հատված: Քննարկումը վարել է հեռուստամեկնաբան Արամ Աբրահամյանը: «Ադրբեջանն իրապես երբեք պատրաստ չի եղել […]

̰
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա Կաթողիկոս հանդիպում ունեցաւ Պապական նուիրակին հետ Արցախի հարցին շուրջ

22:07 04.11.2020

Այսօր երեկոյեան՝ Չորեքշաբթի, 4 Նոյեմբեր 2020-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը աւելի քան ժամ մը հանդիպում ունեցաւ պապական նուիրակ Ժոզէֆ Սփիթէրիի հետ, Արցախի Հանրապետութեան հարցին շուրջ։ Վեհափառ Հայրապետը լայնօրէն պարզեց Արցախի հարցը՝ իր պատմական ու քաղաքական երեսներով, յատկապէս ծանրանալով ստեղծուած ներկայ կացութեան ու անոր վտանգալից հետեւանքներուն Կովկասէն ներս: Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ շեշտեց, որ Արցախը պատմական […]

̰
Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ

21:43 04.11.2020

Adidas-ը դադարեցնում է համագործակցությունը ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ ՝ առանց բացառության բոլոր հայերին սպանելու անհրաժեշտության մասին մամուլի խոսնակի արտահայտությունների պատճառով: Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ն  ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին ժամանակավորապես զրկել է ֆուտբոլային գործունեությունից: Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր հղել ՈՒԵՖԱ-ին ՝ պահանջելով պատժել ադրբեջանական «Քարաբաղ» ֆուտբոլային ակումբին ՝ […]

̰
Ռուսաստանն ամեն ինչ անում է հակամարտությանը արագ վերջ տալու համար․ Պուտին

21:34 04.11.2020

Ռուսաստանի նախագահն այսօր դարձյալ անդրադարձել է Արցախում ընթացող ռազմական գործողություններին: Նրա խոսքով՝ հնարավոր էր այս հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով՝ չդիմելով զենքի: Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը ամեն ինչ անում է հակամարտությանը արագ վերջ տալու համար՝ կապի մեջ լինելով Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս ունի հասնել արդյունքների: Ռուսաստանի նախագահն այս մասին խոսել է տարբեր դավանանքների […]

̰
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղարը սխալ է համարում, որ ապագա խորհրդարանում կարող է ներկայացված լինել միայն մեկ կուսակցություն

18:18 04.11.2020

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն սխալ է համարում, որ ապագա խորհրդարանում կարող է ներկայացված լինել միայն մեկ կուսակցություն: Ընդդիմությունը կեղծված է համարում  հոկտեմբերի 31-ին կայացած խորհրդարանական ընտրությունները: Բոլոր ութ ընդդիմադիր կուսակցությունները, որոնք, ըստ ԿԸՀ նախնական արդյունքների, ստացել են մանդատներ, հրաժարվում են աշխատել նոր խորհրդարանում և պահանջում են նոր ընտրություններ: Նախօրեին ընդդիմությունը ստորագրել […]

̰
Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել երկրի սահմանների մոտ ահաբեկիչների առկայության կապակցությամբ

15:55 04.11.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նշել է, թե իր երկրի համար շատ կարևոր է, որ Իրանի սահմանների մոտ ահաբեկիչներ չլինեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ռոհանին նշել է կառավարության նիստի ժամանակ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ռազմական գործողություններին: «Մեր երկու հարևանները սեպտեմբեր ամսից ռազմական բախումների մեջ են։ Այս հարցում մեր արտգործնախարարությունը ակտիվ է եղել, և զինված ուժերն […]

̰
BACK_TO_TOP