14:28 04.11.2020
Թուրքիան մարտահրավեր է նետում Հունաստանի ինքնիշխան իրավունքներին և վտանգում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (GEETHA) Կոնստանտինոս Ֆլորոսը: Հույն զինվորականը, մեղադրելով Թուրքիային տարածաշրջանային կայունությունը վտանգելու մեջ, քննադատել է Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության հետ ապօրինի համաձայնագիրը։ «Այս համաձայնագիրը հակասում է միջազգային իրավունքի նորմերին, […]
14:23 04.11.2020
Այսօր պաշտոնապես կարգելվի թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի գործունեությունը Ֆրանսիայում։ Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս կարևոր որոշման մասին այսօր ինձ տեղեկացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոտը: Հանդիպման ընթացքում ներկայացրեցի փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու դաժանությունների, այդ թվում՝ խաղաղ բնակիչների նկատմամբ արգելված կասետային ու քիմիական […]
13:18 04.11.2020
Անցած գիշեր ինտենսիվ կերպով թիրախավորվել են Շուշիի քաղաքացիական օբյեկտները, ինչի հետևանքով կան վիրավորներ ու մեծ ծավալի ավերածություններ: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը՝ նշելով, որ թշնամին թիրախավորել է նաև Մարտունին, մի շարք գյուղեր, որտեղ ևս ավերածություններ են եղել: «Երեկ Ստեփանակերտը թիրախավորվել է, ինչի հետևանքով երկու քաղաքացիական անձ […]
12:59 04.11.2020
Ադրբեջանի շիա գեներալները ապստամբություն են պատրաստում թուրքական հրամանատարության դեմ, հայտնում է Wargonzo-ի Telegram-ալիքը։ «Որպես Ստամբուլում Wargonzo- ի աղբյուրներից ստացված տեղեկատվության շարունակություն՝ մեզ ասում են հետևյալը. Բաքվի գեներալիտետը, թուրքերի կողմից բանակի ղեկավարումից փաստացի հեռացվելուց հետո պատրաստվում է ապստամբություն սկսել կառույցի ներսում: Ադրբեջանցի սպաները, որոնք շիաներ են, վրդովված են այն փաստից, որ ռազմաճակատի իրենց մարդկանց իրականում ղեկավարում […]
11:19 04.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 295 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 46 817 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 537 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 31 170 մարդ: Վերջին 1 օրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 381:
09:30 04.11.2020
Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում, հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6․6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 113-ի։ Այս մասին հայտնում է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։ 1035 տուժածից 898-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից, ևս 137 վիրավոր շարունակում է բուժում ստանալ։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Երեկ հայտնի էր դարձել, որ երկրաշարժից 91 […]
08:43 04.11.2020
Վրաստանի իշխանությունները պարտավորեցրել են քաղաքացիներին պաշտպանիչ դիմակ կրել ոչ միայն փակ հաստատություններում, այլև դրսում։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» ՀԸ-ն՝ հղում անելով փոխվարչապետ Մայա Ցկիթիշվիլիին։ Նշվում է, որ դիմակի կրման ռեժիմը խախտողները կտուգանվեն 20 լարիով։ Բացի այդ, սահմանափակվում է ռեստորանների աշխատանքը ողջ երկրի տարածքում։ Դրանք պետք է փակվեն 22։00-ին։ Մինչ այդ նման սահմանափակումներ էին […]
08:06 04.11.2020
«Բաղրամյան 26-ի» Telegram-ի ալիքը հրապարակել է հերթական տեսանյութը «ֆոսֆորային կրակի» տակ ադրբեջանցի լրագրողների դերասանական խաղից։ Մանրամասները՝ տեսանյութում։
00:27 04.11.2020
ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային […]
00:11 04.11.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախի Հանրապետության Ստեփանակերտ և Շուշի քաղաքների հրթիռակոծման վերաբերյալ. «Նոյեմբերի 3-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից «Սմերչ» կայանքի կասետային ռումբերով վերստին թիրախավորվել են Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքները, մասնավորապես հարվածներ են հասցվել Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ուղղությամբ։ Կան տուժածներ: Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտի բժշկական հաստատությունների […]
23:15 03.11.2020
Ադրբեջանցի ֆեյսբուքյան օգտատեր Սահին Ուսուբովը ուշագրավ գրառում է կատարել պատերազմի օրերին ադրբեջանական շտապօգնության աշխատանքի և մահացած զինծառայողի հարազատների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրառման հեղինակը պատմում է, որ հոկտեմբերի 29-ին մարտական գործողությունների ժամանակ սպանված, Յասամալ շրջանի բնակիչ Իսլամով Էլվին Էլչինօղլուի մոր ինքնազգացողությունը վատանում է, ինչից հետո շտապօգնություն են կանչում: «Մասնավոր կլինիկայի բոլոր մեքենաների զբաղված լինելու […]
22:53 03.11.2020
Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցած կապերի պատճառով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին հրամանատարությունից ազատել է: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի տելեգրամյան ալիքը՝ վկայակոչելով Ստամբուլից իր աղբյուրներին: Ստացված տվյալների համաձայն ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը փաստացի հեռացվել է զինված ուժերի ղեկավարությունից։ Պատճառը նրա սերտ շփումներն են ռուս գեներալների հետ։ ԱՀ պաշտպանության նախարար Հասանովը ռազմաճակատում իրական […]
22:44 03.11.2020
Մեր երկու հարևանների միջև պատերազմը դառը իրադարձություն է և պետք է հնարավորինս շուտ ավարտվի։ Այս մասին այսօր հեռուստատեսային ելույթում ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին։ «Միջազգային սահմանները չպետք է խախտվեն, և ահաբեկիչները չպետք է մոտենան մեր սահմաններին, հակառակ դեպքում, եթե նրանք մոտենան մեր սահմաններին, հակահարված կստանան»,- ասել է Խամենեին:
21:49 03.11.2020
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը։ «Այսօր ուշագրավ հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ տարածաշրջան տեղափոխված ահաբեկիչների թիվը մոտենում է երկու հազարի: Պարոն Լավրովին ուզում եմ վստահեցնել, որ հակաահաբեկչական պայքարի ընթացքում մեզ հաջողվել է ոչնչացնել այդ ահաբեկիչների կեսից […]
20:51 03.11.2020
Վիեննայի ահաբեկչությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում: Ի՞նչ զարգացումներ և տեղեկություններ կան ահաբեկչության մասին: Թեման շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:02 03.11.2020
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ այսօր ընթացող ընդդիմության կողմնակիցների ցույցի ընթացքում ակցիայի մասնակիցները մուտքի երկաթե ցանկապատին քարեր են խփել`հայտարարելով, որ «ընտրակեղծողները պետք է լինեն բանտում»: Նրանք պնդել են, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունները կեղծվել են, և որ ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան մեղավոր է քրեական հանցագործության մեջ: «Մենք կօգտագործենք բողոքելու համար բոլոր խաղաղ միջոցները: Այս կերպ մենք […]
17:50 03.11.2020
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԻԵԴ է ներկայացրել լրացուցիչ ապացույցներ, որոնք հիմնավորում են Թուրքիայի կողմից Եվրոպական դատարանի 39-րդ կանոնի համաձայն անհապաղ միջոցներ կիրառելու մասին 2020 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը չկատարելը: «Կառավարությունը Դատարանին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում Թուրքիայի շարունակական, ուղղակի և անուղղակի ներգրավման մասին: Նաև հավաստի ապացույցներ են ներկայացվել Լեռնային […]
16:52 03.11.2020
Թուրք լրագրող Քյուրշադ Զորլուն Բաքու կատարած այցի մասին հոդվածում բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի պանթուրքական նպատակներն ու ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողի հոդվածը հրապարակվել է Հաբերթուրքում: Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի պատվիրակության հետ Բաքու կատարած այցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպման մասին հոդվածում լրագրողը գրել է, որ «թեպետ շատ չի խոսվում, սակայն Ղարաբաղի […]
15:39 03.11.2020
Վրաստանի երրորդ նախագահ, «Միացյալ ազգային շարժման» առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ եթե ընդդիմությունը գտնի, որ իր Վրաստան գալու անհրաժեշտությունը կա, նրա առջև որևէ խոչընդոտ չի հայտնվի: Այս մասին տեղեկացնում է «Ալիք մեդիան»: «Իմ անվտանգությունը հարյուրերորդական տեղում է այն դեպքում, երբ հայրենիք ենք կորցնում, սակայն սա չպետք է անհամաձայնության թեմա լինի»,- գրել է Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում: […]
14:38 03.11.2020
Թուրքական ազգային արժույթը՝ լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 3-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․4585: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․8774 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց […]
14:13 03.11.2020
Վերջին օրերին տեղի ունեցած և առ այսօր հարավարևելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա–Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել մեր անտառներում ու ձորերում: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՊԲ-ից։ Թշնամական ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ: Թշնամական ուժերի տեղաբաշխման […]
13:49 03.11.2020
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է ձեռք է բերել օբյեկտիվ բնույթի նոր ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են հայկական կողմի գերիների սոցիալական ցանցերի օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը, ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշիվներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) […]
11:33 03.11.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 943 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի՝ 44 522 դեպք: Ապաքինվել է ևս 1 833 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 28 633: Կորոնավիրուսի հետևանքով վերջին 24 ժամում երկրում մահացել է 20 պացիենտ: Զոհերի ընդհանուր […]
08:59 03.11.2020
Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած 6․6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 98-ի։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։ Տուժել է 994 մարդ, որից 847-ը դուրս են գրվել հիվանդանոցներից։ 147 քաղաքացի շարունակում է բուժում ստանալ։ Իզմիրի փլուզված 17 շենքերից 12-ում փրկարարաորոնողական աշխատանքներն ավարտվել են։ Երեկ հայտնի էր դարձել […]
00:05 03.11.2020
Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, անտեսելով ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ և պայմանագրեր, չկատարելով հրադադարի մի քանի համաձայնություններով ստանձնած պարտավորությունները, շարունակել է Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմում օգտագործել տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ հանդիսացող վարձկանների: Վերջիններս ներգրավվել են Արցախի բնակչության դեմ ահաբեկչությական բնույթի՝ մարդկանց ոչնչացնելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ […]
23:59 02.11.2020
Քաղաքացիական բնակավայրերի և օբյեկտների թիրախավորմանը զուգահեռ՝ հատկապես վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը դիտավորյալ հրդեհում են Արցախի անտառածածկ տարածքները՝ ըստ նախնական տվյալների՝ հիմնականում սպիտակ ֆոսֆորի արգելված զինատեսակի կիրառմամբ: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական կողմից Արցախի անտառների դիտավորյալ հրդեհումը կրում է համատարած բնույթ և ընդգրկում է բոլոր շրջանները: Նախնական տեղեկություններով՝ […]