23:40 02.11.2020
Նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 2-ին համապատասխանաբար տեղի են ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցները Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը։ «Հանգամանալից քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
22:45 02.11.2020
Վրաստանի 8 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք հաղթահարել են անցողիկ շեմը, չեն ճանաչում ընտրւոթյունների արդյունքներն ու պատրաստվում են հրաժարվել մանդատից:Այսօր բոլոր կուսակցությունները հանդես են եկել պաշտոնական հայտարարությամբ ,որ չեն պատրաստվում մուտք գործել խորհրդարան: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Խորհրդարան մտնելուց հրաժարվում են «Միացյալ ազգային շարժում-միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Գիորգի Վաշաձե-Ստրատեգիա աղմաշենեբելի», «Գիրչի», «Ալեկո […]
21:59 02.11.2020
Բաչելետը նաև լուրջ մտահոգություն է հայտնել համացանցում հայտնված տեսանյութերի կապակցությամբ, որոնցում արձանագրվում են ռազմական հանցագործություններ։
21:56 02.11.2020
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Գոհար տիկինը /1790-1888 թթ./ Իբրահիմ խան Ջավանշիրի օրինական 4 կանանցից մեկն էր՝ վրաց իշխան Եվգենի Աբաշիձեի դստեր՝ Ջավահիր տիկնոջ դուստրը: Երկու անգամ ամուսնացած լինելով և կորցնելով ամուսիններին, հավատավոր Գոհար աղան մնում է անժառանգ և նվիրում […]
21:42 02.11.2020
Թուրքիան շեշտակիորեն ավելացրել է դեպի Ադրբեջան պաշտպանական ու ռազմաօդային արտադրանքի արտահանումը։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը ներմուծել է 101 մլն 209 հազար դոլարի պաշտպանական և ավիացիոն արտադրանք։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Թուրքիայի արտահանողների խորհրդի պաշտոնական կայքում տեղ գտած հոկտեմբեր ամսվա արտահանումների մասին տվյալները։ Նույն դասակարգչով նշված ոլորտի արտադրանքի արտահանումն Ադրբեջան 2020թ․վերջին մի քանի ամիսներին […]
21:08 02.11.2020
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 1-ին Գախարիան հայտարարել էր, որ ինքնամեկուսացել է, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Ավելի ուշ կառավարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ COVID-19-ը հայտնաբերվել է վարչապետի անձնական թիկնազորի մի քանի աշխատակիցների մոտ։ Երկուշաբթի՝ նոյեմբերի 2-ին, վարչապետից հետո ինքնամեկուսացել են նաև […]
20:35 02.11.2020
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանաթուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ԱԻ պետական ծառայությունից։ Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառում նաև […]
20:15 02.11.2020
Իրանն իր խաղաղ միջոցներով կարևոր դեր է կատարում երկու հակամարտող հարևանների՝ Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասցնելու գործում։
20:00 02.11.2020
Երեկվա ընթացքում ծանր հարված են ստացել Ադրբեջան հասած վարձկան խմբավորումները: Խոսքը «Սուլթան Մուրադ»խմբավորման ղեկավարի ոչնչացման մասին է։ Թեմային հետևել է Սագօ Արեանը։
19:15 02.11.2020
Վարչապետ Գախարիայի ինքնամեկուսացումից հետո հայտնի է դարձել, որ նրա անվտանգության աշխատակցի մոտ ևս ախտորոշվել է կորոնավիրուս: Դրանից հետո կառավարության ղեկավարը հայտարարել է, որ գնում է ինքնամեկուսացման և կաշխատի հեռավար: Այսօր նրա օրինակին են հետևել նաև կառավարության վարչակազմի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին, էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան: Սեպտեմբերից Վրաստանում կտրուկ աճել են կորոնավիրուսային վարակի դեպքերը: Եթե համաճարակի առաջին […]
16:43 02.11.2020
Պատգամավորական մանդատներից հրաժարվում է երկու խորհրդարանական կուսակցություն`«Եվրոպական Վրաստան» և «Հայրենասերների դաշինք», որոնք հոկտեմբերի 31-ի խորհրդարանական ընտրություններում հավաքել էին ձայների երեք տոկոսից ավելին: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը խորհրդարանի լեգիտիմությունը չի ճանաչում և հրաժարվում է մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Ընդհանուր առմամբ, ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 2 դաշինք և 7 կուսակցություն: Ի դեպ, ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունները, բացի […]
16:07 02.11.2020
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է Reuters լրատվական գործակալության «Չնայած Լիբանանում առկա խնդիրներին՝ տեղի հայերը մոբիլիզացվում են Ղարաբաղ գնալու համար» վերտառությամբ հոդվածով և նշել՝ «Reuters-ի ռեպորտաժում հաստատվել է օտարերկրյա մարտիկների ու վարձկաների ներկայությունը Հայաստանի ԶՈւ շարքերում։ Մենք քանիցս հայտնել ենք, որ Լիբանանից և Սիրիայից վարձկանները, նաև ՔԲԿ ահաբեկիչները Հայաստանում են»։ […]
15:25 02.11.2020
Ցուրկովը նշում է, որ Թուրքիայի աջակցությունը վայելող ևս մեկ խմբավորման՝ «Սուլթան Մուրադի» դիվիզիայի տասնյակ զինյալներ անհետ կորած են Լեռնային Ղարաբաղում։
14:36 02.11.2020
Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 20:30-ից 23:40-ն ընկած ժամանակահատվածում, թեժ մարտեր են ընթացել ադրբեջանա-արցախյան ճակատային գծի հյուսիսարևմտյան հատվածում: Մասնավորապես ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում բանակային ստորաբաժանումների կողմից կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի: Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից […]
14:33 02.11.2020
Արձանագրենք՝ 10 միլիոն բնակչություն և նավթային ահռելի եկամուտներ ունեցող Ադրբեջանը 2020 թվականի հուլիսից հետո ինքն իրեն խոստովանեց, որ ի վիճակի չէ սեփական ուժերով լուծել իր անվտանգության խնդիրները և դիմեց հազարավոր վարձկանների օգնությանը, ինչի համապարփակ ապացույցները մենք արդեն ունենք, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Վարձկանների և ահաբեկիչների ներգրավումը Արցախի դեմ ծավալված ագրեսիայում սպառնալիք է ոչ […]
13:43 02.11.2020
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները: Մանրամասները՝ լուսանկարում։
12:52 02.11.2020
Վերջին ամիսների ընթացքում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, հայտնում է Ermenihaber-ը։ Թուրքիայի արտարժույթի շուկայում նոյեմբերի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3982: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7757թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական […]
12:12 02.11.2020
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է ձայների հաշվարկը, հետևաբար՝ արդեն հայտնի է, թե համամասնական կարգով որ կուսակցությունը քանի մանդատ կստանա 10-րդ գումարման խորհրդարանում: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Համամասնական կարգով ամենաշատ պատգամավոր խորհրդարանում կունենա «Վրացական երազանքը»: Իշխող կուսակցությունը կստանա 61 մանդատ: Երկրորդ տեղում «Ազգային շարժում-ուժը միասնության մեջ» դաշինքն է, որը խորհրդարանում կունենա 35 պատգամավոր: Մնացած կուսակցությունների […]
12:05 02.11.2020
Նոյեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 852 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 42 579 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 1 696 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 26 800 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 7 մարդ, […]
10:20 02.11.2020
Աջարիայի առողջապահության նախարար Նինո Նիժարաձեի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս: Գերատեսչությունում հաստատում են այդ փաստը և հայտարարում, որ նախարարությունը ղեկավարի ինքնամեկուսացման մեջ գտնվելու ժամանակաշրջանում կաշխատի սովորական ռեժիմով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Նինո Նիժարաձեն բուժվում է տնային պայմաններում, և նրա առողջական վիճակը կայուն է:
08:44 02.11.2020
Իզմիրում շարունակվում են փրկարարա-որոնողական աշխատանքները։ Օրեր առաջ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի և դեռ կարող է ավելանալ։ Այս մասին հայտնում է հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը։ Վերջին տվյալներով՝ վիրավորվել է 962 մարդ։ Նշվում է, որ տուժածներից 743-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցներից։ Հիշեցնենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժը […]
23:37 01.11.2020
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինամթերքի կիրառման վերաբերյալ. Խստագույնս և վճռականորեն դատապարտում ենք 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված զինված ագրեսիայի ընթացքում միջազգային իրավունքով արգելված՝ պատերազմի վարման մեթոդների և միջոցների շարունակական կիրառումը Ադրբեջանի կողմից: Մասնավորապես՝ Ադրբեջանի զինված ուժերը կասետային արկերից բացի սկսել են նաև ֆոսֆոր պարունակող հրկիզող զինամթերք օգտագործել Արցախի […]
23:33 01.11.2020
Քիչ առաջ Մարտունին ենթարկվել է ռմբակոծության։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ «Ստեփանակերտում պարբերաբար հնչող օդային տագնապը բնակչության իրազեկման համար է՝ կապված երկնային տիրույթում հայտնվող թշնամական օդուժի և սպասվող սպառնալիքի հետ։ Պայքարը շարունակվում է նաև թիկունքում։ Թշնամական ուժերը պարբերաբար հրթիռակոծում են խաղաղ բնակավայրերը։ Քիչ առաջ Մարտունին ենթարկվեց ռմբակոծության։ Այսօր հերթական անգամ այստեղ կիրառվեց ռազմական ավիացիա […]