TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.92
  • 441.80
WEATHER
+24.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, զոհեր կան նաև հունական կղզում

08:53 31.10.2020

Թուրքիայի արևմուտքում երեկ տեղի ունեցած 6․6 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությանը։ Իզմիր քաղաքի բնակիչները ողջ գիշերը դրսում են անցկացրել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերիխիսար քաղաքի մոտ՝ ծովում։ Ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ […]

̰
«Վրացական երազանքի» հետ կոալիցիա չկազմել. ընդդիմությունը հուշագիր է ստորագրել

08:40 31.10.2020

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի շուրջ 10 առաջատար ընդդիմադիր կուսակցություններ հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կուսակցությունները համաձայնում են իշխող «Վրացական երազանք» կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն չկազմել: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Նշված համաձայնագիրն ընդդիմության ներկայացուցիչները ստորագրել են «Լեյբորիստական կուսակցության» գրասենյակում։ Ինչպես հայտնել են կուսակցությունների առաջնորդները, սա Վրաստանի քաղաքական կյանքում աննախադեպ իրադարձություն է, երբ ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության […]

̰
Վրաստանն այսօր խորհրդարան է ընտրում․ ընտրություններն անցկացվում են նոր ընտրական համակարգով

08:29 31.10.2020

Վրաստանում խորհրդարանական ընտրություններն առաջին անգամ անց են կացվում նոր ընտրական համակարգով: Ընտրողները 10-րդ գումարման խորհրդարանը կընտրեն չորս տարի ժամկետով, խառը համակարգով՝ 120 պատգամավոր կընտրվի համամասնական, իսկ 30-ը՝ մեծամասնական համակարգով: Մեծամասնական 30 ընտրաշրջանից 8-ը մայրաքաղաքում է, 22-ը՝ տարածաշրջանների մասշտաբով: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Օրենսդրական մարմինը 120/30 ընտրական մոդելի մասին սահմանադրական փոփոխությունները հաստատել է ընթացիկ տարվա […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը

01:25 31.10.2020

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) այսօր հրապարակել են հետևյալ հայտարարությունը․ Հոկտեմբերի 30-ին Ժնևում համանախագահները հանդիպել են առանձին և՛ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի, և՛ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների […]

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17-ի, տուժածներինը՝ 709-ի

01:07 31.10.2020

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 17 – ի, տուժածների թիվը հասել է 709-ի։ ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և […]

̰
ԼՂ-ում իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ. Ջասթին Թրյուդո

00:59 31.10.2020

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Globalnews-ը, Կանադայի վարչապետը նշել է, որ երկու շաբաթ առաջ զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և պնդել է, որ հարկավոր է առաջ մղել հակամարտության խաղաղ կարգավորումը, հասնել […]

̰
Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

00:23 31.10.2020

Ժնևում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Հանդիպումը տևել է ավելի քան 6 ժամ։

̰
Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր․ ՀՀ ՄԻՊ

00:11 31.10.2020

Ադրբեջանն օգտագործում է, ըստ այս պահի տվյալների, ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ու կից տեսանյութ հրապարակել։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հրատապ քննության արդյունքներով, Արցախի մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հաստատվել է ոչ միայն այս փաստը, […]

̰
Ադրբեջանական լրատվամիջոցը լատվիացի պատգամավորի անունից կեղծիք է տարածել. պատգամավորը հակադարձել է

23:54 30.10.2020

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինեսա Իկստենան ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին մեղադրել է իր անունից ապատեղեկատվություն տարածելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրատվամիջոցը գրել է, թե իբր լատվիացի պատգամավորը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ դիրքորոշում է հայտնել` հօգուտ Ադրբեջանի: «Լրագրող Վլադիմիր Ռեշետովի կողմից ԶԼՄ-ներում կեղծ տեղեկատվության տարածման կապակցությամբ կցանկանայի ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ գրվածը չի համապատասխանում իրականությանը, […]

̰
«Կոչ եմ անում վարձկաններին վերադառնալ Սիրիա, սա իրենց պատերազմը չէ»․ Ռամի Աբդուլ Ռահման

23:11 30.10.2020

Սիրիայում մարդու իրավունքների դիտարկմամբ զբաղվող «Ալ Մարսատ ալ Սուրի» կայքի խմբագիր Ռամի Աբդուլ Ռահմանն առաջիններից մեկն էր, որ հրապարակեց Թուրքիայի կողմից սիրիացի վարձկաններին Ադրբեջան տեղափոխելու մասին փաստերը: Հեռուստամեկնաբան Սագօ Արեանը զրուցել է Ռահմանիի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել

23:02 30.10.2020

Թուրքիայի երկրաշարժին հետևել է նաև ցունամի, որը հեղեղումների պատճառ է դարձել: Իզմիրից հրապարակված կադրերում երևում են հեղեղված փողոցները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰ ̰
̰
Ուկրաինայի Գերագույն ռադայի պատվիրակությանը թույլ չի  տրվել մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրությունների  մոնիթորինգին

20:34 30.10.2020

«Վրաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարել Ուկրաինայից դիտորդական առաքելության ինքնաթիռի  ժամանման թույլտվությունը:Դրանով իսկ արգելափակել են  Ուկրաինայի Գերագույն ռադայի  երեք խմբակցությունից 30 պատգամավորների  դիտորդական աշխատանքների մասնակցությունը :Պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ Վրաստանում մասնակցելու էր  հոկտեմբերի 31-ին  կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Նրանք Վրաստան էին ժամանելու Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում » կուսակցության հրավերով:Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախապես: Ուկրաինայի ռադայի «Ժողովրդի ծառա» […]

̰
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի, վիրավորներինը՝ 202-ի  

19:51 30.10.2020

Առնվազն վեց մարդ է զոհվել, 202-ը վիրավորվել Թուրքիայի արևմուտքում՝ Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից։ Այս մասին են հայտնել Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունից։ Հաղորդում է ՏԱՍՍ-ը։ 12 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Նախարարությունը պարզաբանել է, որ զոհերից մեկը խեղդվել է երկրաշարժից հետո առաջացած ջրհեղեղի հետևանքով։ Էգեյան ծովում ձևավորված մեծ ալիքի պատճառով Իզմիր նահանգի որոշ շրջաններ […]

̰
Ինչպես է Իզմիրում շենքը փլուզվում․ երկրաշարժի հետևանքով 4 մարդ մահացել է

18:00 30.10.2020

Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 4 մարդ մահացել է, առնվազն 120-ը՝ վիրավորվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտնել են փրկարարները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD): AFAD-ի տվյալներով՝ օջախի խորությունը կազմել է 16,5 […]

̰
Վարչապետն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին

17:50 30.10.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիին: Վարչապետը ողջունել է պարոն Արաղչիին Երևանում: Զրույցի ընթացքում նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և իր ողջունները հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիին, նախագահ Հասան Ռոհանիին և Իրանի բարեկամ կառավարությանը: Իրանի […]

̰
Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժը Իզմիրում շենքերի փլուզման պատճառ է դարձել

17:11 30.10.2020

Էգեյան ծովում տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում շենքերի փլուզման: Այս մասին հոկտեմբերի 30-ին հայտնել է NTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Ավերածություններ կան նաև Իզմիրի Բորնովա թաղամասում։ Թուրքիայի ՆԳ նախարարը հստակեցրել է, որ Իզմիրում առնվազն վեց շենք է փլուզվել։ Գերատեսչությունը ներկայումս զոհերի կամ տուժածների մասին տեղեկություններ չունի։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, […]

̰
Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:40 30.10.2020

Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, էպիկենտրոնը գտնվել է Իզմիր նահանգի Սեֆերլիխիսար քաղաքի շրջանում, հայտնում է արտակարգ իրավիճակների և բնական աղետների գործակալությունը (AFAD): AFAD-ի տվյալներով ՝ օջախի խորությունը կազմել է 16,5 կմ։ Major earthquake (6.8-7.0) in the Aegean off the coast of Turkey has caused significant damage in Izmir. https://t.co/lOafWgCdyF — David Lepeska […]

̰
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

16:08 30.10.2020

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաև այլ հարցեր: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Քննարկվել է Անդրկովկասում իրադրությունը՝ շեշտը դնելով Ղարաբաղում իրավիճակի զարգացման վրա»,- նշել է Պեսկովը: Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ մտքեր են փոխանակվել նախօրեին Եվրոպայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների վերաբերյալ։ «Խորհրդակցության […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև

16:01 30.10.2020

Երևանում հոկտեմբերի 30-ին կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչին: Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: […]

̰
Գերեվարվել է իսլամիստ-ծայրահեղական ահաբեկիչ

15:20 30.10.2020

ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է հերթական ահաբեկիչը, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից։ Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մհրեբ Մուհամմադ Ալշխերի է: Ծնունդով՝ Սիրիայի Համմա քաղաքից: Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների […]

̰
Ջավախքցիներն Արցախի կողքին են, այդ թվում՝ մարտադաշտում

15:04 30.10.2020

Ջավախքցիներն Արցախի կողքին են, այդ թվում՝ մարտադաշտում։ Արցախի տեղեկատվական շտաբը տեսանյութ է հրապարակել։  

̰
Խոցվել է հակառակորդի ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ կա 60 զոհ

14:49 30.10.2020

Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա, կա 60 զոհ: Տվյալները հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ По последним данным о потерях противника были поражены еще 6 БПЛА, 17 единиц бронетехники, есть 60 погибших. Since the last update the new losses of Azerbaijan are: 6 UAVs, 17 armored vehicles, 60 […]

̰
Թուրքական լիրան 10 ամսում 40% անկում է գրանցել դոլարի նկատմամբ․ արժեզրկման նոր հակառեկորդ

14:38 30.10.2020

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդներն ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ։ Թուրքական լիրայի օրեցօր արժեզրկումը սոցցանցերում, լրատվամիջոցներում, ինչպես նաև ընդդիմության շարքերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Մինչ բազմաթիվ թուրք օգտատերեր որոնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին՝ բացատրության ակնկալիքով, ոմանք էլ տարածում […]

̰
Բաքվում ահաբեկչության վտանգ կա. Նիդեռլանդները ճամփորդական նախազգուշացում է արել

13:59 30.10.2020

Նիդեռլանդները ճանապարհորդողներին նախազգուշացրել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ահաբեկչության վտանգի մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիդեռլանդների ճամփորդական նախազգուշացման մեջ մասնավորապես նշվում է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում ռմբակոծությունների, մարտերի մասին: Շեշտվում է, որ Բաքվում հնարավոր ահաբեկչության վտանգ կա: «Լավ մտածեք, թե արդյոք այս պահին Ադրբեջանում ձեր մնալն իսկապես անհրաժե՞շտ է»,- ասված է հայտարարությունում: Նաև հորդորում են Ադրբեջանում մնալուց […]

̰
Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետը

13:54 30.10.2020

Մահացել է Թուրքիայի նախկին վարչապետ, ծագումով համշենցի Մեսութ Յըլմազը: Այդ մասին CNN Türk-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է Մեսութ Յըլմազի կինը՝ Բեռնա Յըլմազը: «Մեսութը գլխուղեղի վիրահատություն էր տարել: Նա բուժվում էր հիվանդանոցում: Բուժումից հետո նա որոշ ժամանակ գտնվում էր մասնավոր կլինիկայում հսկողության տակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Յըլմազի կինը: Թուրքական մամուլում դեռևս նախորդ ամիս տարածվել էր […]

̰
̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք

10:44 30.10.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1696 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 37263 դեպք: Ապաքինվել է ևս 2 906 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 19810: Կորոնավիրուսից մահացել է ևս 12 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 285: Կարանտինի ռեժիմում է մնում 3 […]

̰
Ադրբեջանական իշխանությունների պնդումը՝ հայկական կողմն այսօր հրաժարվել է ընդունել 84-ամյա քաղաքացիական անձին, չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

01:28 30.10.2020

Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին։Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ […]

̰
BACK_TO_TOP