TIME
Ամսաթիվ
19 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+29.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում նոր շենքեր պայթեցնել. թուրք ֆուտբոլիստի գրառումը

23:14 28.10.2020

Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը Тwitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում: «Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնն ինձ գրել է, որ տեղեկություն ունի այն մասին՝ այսօր կամ վաղը սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր ռմբակոծել, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունն Ադրբեջանի կառավարությունից: Իմ սիրելի […]

̰
ՄԱԿ-ում Ղարաբաղում ռազմական գործողություններն անընդունելի են անվանել

22:55 28.10.2020

Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք խստորեն դատապարտում ենք հակամարտության հետևանքով տուժած բնակավայրերի վրա բոլոր հարձակումները»,- ասել է Դյուժարիկը: «Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին ՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի մասին […]

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ

21:04 28.10.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ․ «Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական […]

̰
Ինչպես են գնահատում Թուրքիայում ապրող հայերը թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախում․ զրույց «Ակօս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ

18:45 28.10.2020

Ինչպես են գնահատում Թուրքիայում ապրող մեր հայրենակիցները թուրք-ադրբեջանական հարձակումը Արցախի Հանրապետության վրա: Սագօ Արեանի զրույցը Ստամբուլի «Ակօս» պարբերականի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ:

̰
Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով

16:58 28.10.2020

Կրեմլում մտահոգված են Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններով, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մարտերը, միևնույն է, շարունակվում են, դա ափսոսանք և անհանգստություն է առաջացնում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները:

̰
Քրդամետ կուսակցությունը ընդդիմացել է Թուրքիայի ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի նախագծին

16:50 28.10.2020

Թուրքիայում ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Միթհաթ Սանջարը նախօրեին խորհրդարանական նիստում անդրադարձել է Թուրքիայի զինուժին և ռազմական ծախսերին հատկացվող բյուջեի թեմային։ Այս մասին հաղորդել է Ermenihaber-ը։ Սանջարը,  ընդդիմանալով Թուրքիայի կողմից նոր զենքեր ձեռք բերելու վերաբերյալ բյուջե հատկացնելու ծրագրին, նշել է, որ այդ բյուջեն ոչ թե ժողովրդի, այլ նախագահական պալատի, պատերազմի և […]

̰
Ֆրանսիայում թուրքերի հարձակման հետևանքով մուրճի հարված ստացած հայ երիտասարդի վիճակը գնահատվում է ծանր

16:42 28.10.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր առավոտյան Ֆրանսիայում հայ համայնքի կողմից հանուն Արցախի ճանաչման ակցիայի ընթացքում մի խումբ ազգությամբ թուրքեր դանակներով, մահակներով և մուրճերով հարձակում են գործել հայ ցուցարարների ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, ըստ նախնական տեղեկությունների, վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Մուրճի հարված ստացած հայ երիտասարդի […]

̰
Ստեփանակերտում օդային տագնապ է. ԱՀ ԱԻՊԾ

15:03 28.10.2020

«Ադրբեջանը ռազմական ավիացիայի կիրառմամբ ռմբակոծում է Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ թիրախավորվել է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը (Հանրապետական ծննդատուն)։ Տուժածների և վնասների մասին տեղեկությունը ճշտվում է։ Ստեփանակերտում օդային տագնապ է»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ-ի տարածած հայտարարության մեջ։  

̰
Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» չի հարվածել Բարդա քաղաքին. ՀՀ ՊՆ խոսնակ

14:20 28.10.2020

Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ The statement of the Ministry of Defense of Azerbaijan that the Armed Forces of Armenia allegedly hit the town of Barda with Smerch is groundless and false. Заявление Минобороны […]

̰
Վրաստանում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսից

14:04 28.10.2020

Քութայիսում մեկ ամսական երեխան բուժվել է կորոնավիրուսային վարակից։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 2.197 հիվանդ: Համաճարակի սկզբից ապաքինվածների ընդհանուր թիվը 14,829 է, ինչը վարակվածների 44%-ն է։ Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում գրանցվել է վարակի 33 858 դեպք: Անցած օրվա ընթացքում իրականացվել է 9126 թեստ: […]

̰
Թուրքական լիրան թարմացրել է արժեզրկման ռեկորդները

13:59 28.10.2020

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 28-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․2388: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7015 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց […]

̰
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

13:52 28.10.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

̰
Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հարցը

11:50 28.10.2020

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ աղբյուրին։ Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են ԼՂ հարցը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 731 նոր դեպք

11:29 28.10.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 731 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 33 858 դեպք: Ապաքինվել է ևս 2 197 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 14 829: Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 15 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է […]

̰
Բախում Վրաստանի ԿԸՀ-ի շենքի դիմաց. կան բերման ենթարկվածներ

10:05 28.10.2020

Թբիլիսիում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց բախում է տեղի ունեցել շենքի մոտ հավաքված երիտասարդ լեյբորիստների և ոստիկանության միջև, երեք հոգի բերման է ենթարկվել: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։ «Լեյբորիստական» կուսակցության ներկայացուցիչները հանդիպում են պահանջել ԿԸՀ-ի տնօրեն Թամար Ժվանիայի հետ: Նրանց խոսքով՝ մոտ 100 000 կորոնավիրուսով վարակված, կարանտինային գոտում գտնվող մարդիկ զրկված են ընտրության իրավունքից: Հավաքվածները […]

̰
ԵՄ-ն արձագանքել է Թուրքիայում ֆրանսիական ապրանքների բոյկոտին

08:56 28.10.2020

Եվրամիությունը դատապարտել է ֆրանսիական ապրանքները բոյկոտելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչն իր համաքաղաքացիներին։ Դա հակասում է Թուրքիայի ստանձնած պարտավորություններին։ Այն ավելի հեռու է մղում Թուրքիային ԵՄ-ից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ Բրյուսելի և Անկարայի միջև պայմանավորվածությունները նախատեսում են ազատ առևտուր։ Ավելի վաղ Էրդողանը հանդես էր եկել ֆրանսիական ապրանքների […]

̰
Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

08:46 28.10.2020

Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմադ-Բաղեր Ղալիբաֆը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այս մասին փոխանցում է ISNA գործակալությունը։ Քաղաքական գործչի խոսքով՝ իր աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը վարակվել է COVID-19-ով, իսկ իր թեստի պատասխանը ստացվել է կեսգիշերին՝ դրական է։ Նա հավելել է, որ ներկայում մեկուսացած է, սակայն կարծում է, որ կկարողանա շարունակել կատարել պարտականությունները։ Հոկտեմբերի 27-ի […]

̰
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

23:40 27.10.2020

Թուրքական կողմի նախաձեռնությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքից։ Առարկայական քննարկվել է սիրիական ուղղությամբ փոխգործակցության թեմատիկան։ Կարևորվել են համատեղ ջանքերը Իդլիբում և Եփրատի հատվածում կայունացման վերաբերյալ առկա պայմանավորվածությունների կատարման նպատակով: Ղեկավարները նաև կարծիքներ են փոխանակել Սիրիայում քաղաքական կարգավորման հարցերի շուրջ, այդ […]

̰
̰
Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու․ Պոմպեո

22:15 27.10.2020

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Պետքարտուղարը կողմերին կոչ է արել կատարել կրակի դադարեցման ռեժիմը պահպանելու վերաբերյալ պարտավորությունները, ինչպես նաև վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծմանը: «Հայերն ու ադրբեջանցիները արժանի են խաղաղ ապրելու»,-գրել է Պոմպեոն: During separate calls with @NikolPashinyan and @presidentaz, […]

̰
Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու պակիստանցի հատուկջոկատայիններով․ Փաշինյան

21:51 27.10.2020

Արդեն մեկ ամիս է, ինչ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերը պատերազմ են մղում Արցախի և հայության դեմ։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Արցախի բանակի և քաղաքացիական բնակչության վրա այս ընթացքում թափվել են հազարավոր արկեր, հրթիռներ, բաց թողնվել հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Հակառակորդը հարձակվել է տանկերով, ինքնաթիռներով, ուղղաթիռներով, ադրբեջանցիներով, ահաբեկիչներով, վարձկաններով, թուրք ու […]

̰
Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաև բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են և կկանգնեն մեր կողքին․ Փաշինյան

21:34 27.10.2020

Այս օրերին պետական կառավարման ողջ համակարգն աշխատում է կազմակերպչական բացերը վերացնելու, յուրաքանչյուր օղակի գործողություններն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղերձով դիմելով ժողովրդին։ «Մեր հնարավորություններն անսահմանափակ չեն, բայց Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք եւ պոտենցիալ՝ իր առաջ դրված խնդիրները լուծելու համար: Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

21:29 27.10.2020

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի Բարդայի շրջանի ուղղությամբ հրթիռային հարձակման մասին Ադրբեջանի տարածած հայտարարությունը կատարյալ սուտ է. ոչ ՀՀ ԶՈւ-ը, ոչ Արցախի ՊԲ-ն նշված ուղղությամբ որևէ հրթիռ չեն արձակել: Արդեն մեկ ամիս է, ինչ Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է սանձազերծել Արցախի ժողովրդի […]

̰
Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել․ Իրանի ԱԳ նախարար

19:05 27.10.2020

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովում մասնակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը Նիստի ընթացքում Զարիֆը հայտարարել է․ «Հենց հիմա փոխարտգործնախարարը Արևելյան Ատրպատականում է, այցելում է Խոդաֆարինի ջրամբար, ինչից հետո Բաքու, Մոսկվա և Երևան է մեկնելու։ Իրանը ԼՂ հակամարտության մշտական […]

̰
Արցախում սիրիացի ևս 18 վարձկան է ոչնչացվել. SOHR

17:49 27.10.2020

Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը (SOHR) նոր տվյալներ է հրապարակել Արցախում ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան տեղափոխված սիրիացի վարձկանների վերաբերյալ: Նշվում է, որ Արցախում մարտերի ընթացքում ևս 18 վարձկան է սպանվել: Նրանց թվում է եղել «Սիրիայի ազգային բանակին» կից «Ֆիրքաթ Ալ Համզա» ահաբեկչական խմբավորման հրամանատարներից Ադել ալ Շահիրը: Կենտրոնի […]

̰
Բուժանձնակազմը վարակվում է մեծ ինտենսիվությամբ․ Ամիրան Գամկրելիձե

17:38 27.10.2020

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ՝ կորոնավիրուսի նոր դեպքերից 90-ը գրանցվել է բժշկական անձնակազմի ներկայացուցիչների շրջանում, իսկ ընդհանուր առմամբ վարակված բուժանձնակազմի թիվը կազմում է 1 678: Այս մասին փոխանցում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեի խոսքերով՝ բժշկական անձնակազմի ներկայացուցիչները վարակվում են ոչ միայն իրենց ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում, այլև վարակի ինտենսիվ շրջանառության պատճառով, կենցաղային և […]

̰
Իրանի ԱԳ փոխնախարարը կժամանի Երևան, այնուհետև կգնա Բաքու, Մոսկվա և Անկարա

15:56 27.10.2020

Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբբաս Արագչին կժամանի Երևան. նախատեսված են նաև նրա այցերը Բաքու, Մոսկվա և Անկարա՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Իրանի նախաձեռնողականությունն առաջ մղելու նպատակով: Իրանական IRNA գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:  

̰
Թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն. ԻԻՀ բանակի հրամանատար

15:36 27.10.2020

Իրանը մեծացրել է հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներկայությունը երկրի հյուսիսարևմտյան տարածքներում, Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է ԻԻՀ բանակի հրամանատար, գեներալ-մայոր Սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է այդ տարածքներում ավելի մեծաթիվ ուժերի տեղակայումը: Նա ընդգծել է, որ թաքֆիր-ահաբեկիչների դեմ Իրանի ռազմական ուժերը երկրի սահմանների մոտ կոշտ գործողություններ կձեռնարկեն:    

̰
«Հայերի նկատմամբ ատելության խոսք է կիրառվում». թուրք պատգամավոր

15:28 27.10.2020

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում «Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու համար» հիմնված ենթահանձնաժողովի անդամները հոկտեմբերի 26-ին այցելել են Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության պատգամավոր, Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար Հաքան Չավուշօղլուի գլխավորությամբ Պոլսի Հայոց պատրիարքարան […]

̰ ̰
BACK_TO_TOP