01:12 30.10.2020
Միացյալ Նահանգները կոչ է անում արտաքին կողմերին զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցություններին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’Բրայենի գրավոր հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի 29-ին […]
23:41 29.10.2020
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հերքում է հրապարակումներն այն մասին, թե իբր հայկական կողմը կասետային ռումբ է կիրառել Բարդա քաղաքի ուղղությամբ` թիրախավորելով խաղաղ բնակչությանը: «Նման զենք մենք չենք կիրառել Բարդայի ուղղությամբ: Պաշտպանության բանակն այլ զինատեսակներ է կիրառում՝ խոշոր քաղաքների ուղղությամբ թիրախավորելով միայն ռազմական օբյեկտները, որոնց ցանկը ՊԲ-ն հրապարակել է»,- «Արմենպրես»-ին ասել է Պողոսյանը:
21:39 29.10.2020
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 29-ին Սաուդյան Արաբիայում ֆրանսիական Carrefour առևտրային ցանցի ներկայացուցչությունը հայտարարել է, որ այդ երկրի քաղաքացիներին չեն վաճառում թուրքական ապրանքներ։ Twitter-ում կատարած գրառման […]
20:50 29.10.2020
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ WhatsApp-իս պատասխանելով՝ վարչապետը գրեց.- «Պէտք է դիմադրենք եւ յաղթենք»: Այո՛, ուրիշ ճամբայ չկայ: Սա իւրաքանչիւր հայուն եւ ողջ հայութեան յանձնառութիւնը պէտք է դառնայ՝ հաւատքով շաղախուած ու վճռակամութեամբ կռանուած: Յաղթելու համար պէտք է համախմբուինք եւ մեր ողջ ներուժը ի սպաս դնենք Արցախի […]
20:46 29.10.2020
Զախարովան նշել է, որ զգալիորեն աճել են ծախսերը հակամարտող կողմերի տնտեսությունների և հասարակությունների համար։
20:04 29.10.2020
Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
18:33 29.10.2020
27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս հինգ զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Եվրոպական դատարան։ Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Ասատրյանը, Ալբերտ Միքայելյանը, Էդիկ Տոնոյանը, Վալերի Հայրապետյանը և Արսեն Կարապետյանը: Այս մասին տեղեկացնում են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպաններ Արտակ Զեյնալյանն ու Սիրանուշ […]
18:30 29.10.2020
Թուրքիայի Սինոփ նահանգում Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի փորձարկումից հետո ԱՄՆ-ի վարչակազմը բազմիցս մտահոգություն է հայտնել։ Այս մասին գրում է ermenihaber-ը: Լրատվամիջոցը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարի ռազմական և քաղաքական հարցերով օգնական Ռենե Կլարկ Կուպերը, Վաշինգտոնում լրագրողներին տված հարցազրույցում անդրադառնալով S-400-ների թեմային, նշել է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն արդեն սեղանին է։ Նա S-400-ների […]
18:20 29.10.2020
Թուրքիան անկողմնակալ դերակատար չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով այն հարցին, թե կհամաձայնի արդյոք Հայաստանը Թուրքիայի մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին: «Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում իր ազդեցությունը նախագծելու հնարավորություն: Հակամարտությունն […]
18:09 29.10.2020
Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն: Լուսաբացին հրթիռակոծվեց Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։ Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ […]
18:03 29.10.2020
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) աջակցել է Ղարաբաղյան հակամարտության վերջին սրացման հետևանքով մարտական գործողություններում զոհված զինծառայողների աճյունների արտահանձնմանը։ Ասվում է ԿԽՄԿ տարածած հաղորդագրությունում: Այսօրվա գործողությունն իրականացվել է կողմերի փոխհամաձայնությամբ․աճյունները ադրբեջանական կողմից Հայաստանին են արտահանձնվել հայ-ադրբեջանական սահմանին։ ԿԽՄԿ-ն մասնակցել է մարդասիրական գործողությանը որպես չեզոք միջնորդ։ Բացի դրանից՝ կողմերի միջև փոխհամաձայնությամբ հայկական կողմին է արտահանձնվել հակամարտության առնչությամբ […]
17:10 29.10.2020
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ երկրի կառավարությանը հորդորում է ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց, միջազգային մակարդակով խթանել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված ԼՂ ժողովրդի մեծամասնության կամարտահայտության վրա: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից: «Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում […]
16:13 29.10.2020
Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը` «Միացյալ ազգային շարժումը», հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին իր համակիրներին հավաքելու է Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելիի պողոտայում, հայտնում է «Ալիք Մեդիան»: Կուսակցությունից հայտնել են, որ հավաքի նպատակը ընտրությունների նախնական արդյունքներին միասին ծանոթանալն է: ՄԱՇ-ը վստահ է` ընդդիմությունն այս անգամ հաղթելու է, իրենք շաբաթ օրը «հաղթանակի ակցիա» ունեն, իսկ իշխող թիմը «խաղաղությամբ կընդունի […]
15:42 29.10.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1709 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 35 567 է: Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge կայքից: Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2075 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 16 904 մարդ: Այսօր վարակից մահացել է ևս 20 մարդ, մահացածների ընդհանուր թիվը 273 է:
13:52 29.10.2020
Իրանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ կողմից արված գրառման մեջ բառացիորեն ընդգծվել է, որ «վիրավորական արտահայտությունները, ահաբեկչության սատարումը, ատելության սերմանման համար կրոնական հարցերի շահարկումը տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»: Հայաստանի այս սկզբունքային դիրքորոշումը շահարկելու և այլ համատեքստում ներկայացնելու փորձերն անընդունելի են»:
13:48 29.10.2020
Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքով այդ երկրում բնակվող հայերին թիրախավորելու թեմային։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Տանձիկյանը, ակնարկելով մասնավորապես Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, նշել է, որ հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող […]
13:40 29.10.2020
ТАСС գործակալության թղթակցի հարցին պատասխանելիս ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը հայտնել է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահության շրջանակներում իրենք փորձում են հասնել հրադադարի և բնակավայրերի թիրախավորման դադարեցման։
12:56 29.10.2020
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Ուրուգվայի գործող նախագահ Լուիս Լակալե Պոուն 2019թ.-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ։
12:30 29.10.2020
ՊԲ-ն հրապարակել է Ադրբեջանի քաղաքներում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը։ Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերը՝ · ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա · ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ, · ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ, · ՊՆ մարտական կառավարման կենտրոն, · ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ, · ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա, · Պաշտպանական արդյունաբերության նախարարության […]
12:19 29.10.2020
Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով՝ խոցվել է ևս 3 ԱԹՍ, 14 զրահատեխնիկա, կա 105 զոհ: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն ինֆոգրաֆիկա է հրապարակել։
09:40 29.10.2020
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ՝ իր ծաղրանկարի հրապարակման համար։ Այս մասին հայտնում է TRT հեռուստառադիոընկերությունը։ Անկարայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Charlie Hebdo-ի ղեկավարության դեմ։ Նշվում է, որ Էրդողանի անունից հայցը գերատեսչություն ներկայացրել է նրա փաստաբան Հուսեյն Այդինը։ Հայտարարության մեջ նշվում է, որ պատկերը չի […]
09:21 29.10.2020
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է կատարել․ «Մոտ օրերս Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Աբաս Արաղչին կգա Երևան՝ քննարկելու համար իր հետ բերելով արցախյան հիմնահարցի կարգավորման իրենց «մշակած» նախագիծը: Բաքվում այդ պլանի վերաբերյալ նրա արած հայտարարություններից, որոնք ներկայացրել են հենց իրանական լրատվամիջոցները, արդեն իսկ կարելի է կարծիք […]
01:01 29.10.2020
Եվրամիությունն անընդունելի է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրերի խախտումը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը տեղադրվել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության կայքում։ «Եվրոպական միությունն անընդունելի է համարում այն, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի մասին երեք համաձայնագրերից հետո ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի տարածքում և շուրջ դեռւս շարունակվում են և ավելի ու ավելի […]
23:41 28.10.2020
Թուրքական, ադրբեջանական ու ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ նախօրեին տեղեկություն էին տարածել այն մասին, որ վաղը Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարելու են համատեղ թուրանական բանակի ստեղծման մասին: Աղբյուրները նշում էին, որ հայտարարությանը միանալու են ևս մի քանի թուրքախոս պետություններ: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանի հետ։
23:14 28.10.2020
Թուրք ֆուտբոլիստ Ումութ Բուլուտը Тwitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ սիրիացի վարձկանները պատրաստվում են նոր շենքեր պայթեցնել Ադրբեջանում: «Գյանջայի իմ հին ընկեր Հուսեյնն ինձ գրել է, որ տեղեկություն ունի այն մասին՝ այսօր կամ վաղը սիրիացիները պատրաստվում են Ադրբեջանում ավելի շատ շենքեր ռմբակոծել, քանի որ նրանք չեն ստացել իրենց վարձատրությունն Ադրբեջանի կառավարությունից: Իմ սիրելի […]
22:55 28.10.2020
Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողություններն անընդունելի են և պետք է անհապաղ դադարեցվեն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «Մենք խստորեն դատապարտում ենք հակամարտության հետևանքով տուժած բնակավայրերի վրա բոլոր հարձակումները»,- ասել է Դյուժարիկը: «Մենք ևս մեկ անգամ կրկնում ենք գլխավոր քարտուղարի կոչը բոլոր կողմերին ՝ անհապաղ հումանիտար հրադադար սահմանել, որի մասին […]
21:04 28.10.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի ՊՆ հայտարարության առնչությամբ․ «Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը: Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական […]