17:00 01.08.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապի հետ, որի ընթացքում նա վրդովմունք է հայտնել Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության կապակցությամբ։ Նրա կարծիքով՝ դա վերածվել է ոչ ավանդական հարաբերությունների խթանման ակցիայի։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ Փարիզում Օլիմպիական խաղերի բացման ժամանակ կազմակերպված անբարո ցուցադրումներն առաջացրել են վրդովմունք։ Նա ասել է, որ խոսքի ազատության […]
16:43 01.08.2024
Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միասնական ճակատ ներկայացնել Իսրայելի քաղաքականության դեմ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կատարել իրենց իրավական և բարոյական պարտականությունները և միավորվել՝ ընդդիմանալով բռնազավթող և ռասիստական ռեժիմի անօրինական վարքագծին, […]
15:22 01.08.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն ընդգրկվել է ԵՄ-ի ահաբեկչական ցուցակում և նրա նկատմամբ Միջազգային քրեական դատարանի (ICC) օրդեր կա, սակայն Բրյուսելը դեմ է արտադատական պատիժներին, ասել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Փիթեր Ստանոն։ «Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք Թեհրանում տեղի ունեցող իրադարձություններին, ես կարող եմ միայն հիշեցնել, որ ԵՄ-ն և նրա գործընկերները ՀԱՄԱՍ-ը […]
14:43 01.08.2024
Վրաստանի եկամուտը զբոսաշրջությունից առաջին կիսամյակում հասել է ռեկորդային՝ 1,9 միլիարդ դոլարի, հաղորդում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչությունը։ Ըստ տվյալների՝ հունվար-հունիս ամիսներին զբոսաշրջությունից ստացված եկամուտը 30,4%-ով (570 մլն դոլար), իսկ նախորդ տարի՝ 5,2%-ով (94 մլն դոլար) գերազանցել է 2019-ի նախահամաճարակային ցուցանիշը։ Նշվում է նաև, որ ԵՄ երկրներից և Մեծ Բրիտանիայից զբոսաշրջիկների եկամուտը հասել է ռեկորդային մակարդակի՝ […]
14:26 01.08.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ուղերձ է հղել Իրանին՝ խնդրելով հակահարված չտալ Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակցի խոսքով՝ Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ զրույցի ընթացքում Բլինքենը նրան խնդրել է այս ուղերձը փոխանցել […]
13:49 01.08.2024
Հյուսիսատլանտյան դաշինքից Թուրքիային հեռացնելու Իսրայելի կոչն այնտեղ աջակցություն չի գտնի։ Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին չի կարող կասկածի տակ դրվել, կարծում է այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հուլիսի 28-ին ասել է, որ իր երկիրը կարող է «մտնել Իսրայել» այնպես, ինչպես մտել է Լեռնային Ղարաբաղ և Լիբիա։ Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացն արձագանքել է՝ կոչ […]
13:32 01.08.2024
Իրանը կոշտ պատասխան կտա Իսրայելին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին։ «Անկասկած, Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմին ցավոտ և ցավալի կլինի և կստիպի զղջալ, ռեժիմը երբեք չի մոռանա այս պատասխանը։ Իրանն իր սուրբ պարտքն է համարում վրեժխնդիր […]
22:23 31.07.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կարծում է, որ Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը, ինչպես նաև Իսրայելի հարվածները Բեյրութին, ներկայացնում են իրավիճակի վտանգավոր սրացում Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Գլխավոր քարտուղարը կարծում է, որ հարձակումները, որոնք մենք տեսանք հարավային Բեյրութում և Թեհրանում, […]
22:07 31.07.2024
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին կարծում է, որ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը չէր կարող տեղի ունենալ առանց Վաշինգտոնի թույլտվության և ԱՄՆ հետախուզության աջակցության։ «Այս գործողությունը չէր կարող իրականացվել առանց Միացյալ Նահանգների թույլտվության և հետախուզական աջակցության», – ասվում է Իրավանիի նամակում, որն ուղարկվել է Համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նախագահին, […]
21:17 31.07.2024
Թեհրանում «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Ի՞նչ է հայտնի Հանիեի մասին, ինչո՞ւ հենց հիմա ու ինչո՞ւ հենց Իրանում, ինչպե՞ս են տեղի ունեցածին արձագանքում մեր հարևան երկրներում, և մասշտաբային պատերազմի վտանգը իրակա՞ն է: Բոլոր հարցերի պատասխանները՝ տեսանյութում։
21:08 31.07.2024
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը օգոստոսի 15-ին հրավիրում է արտակարգ նիստ։ Դրանում ելույթ կունենա Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը՝ Թուրքիայի օրենսդիր ժողովի ղեկավարի կարգադրությամբ։ «Ես օգոստոսի 15-ին հրավիրում եմ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի՝ ցույց տալու մեր ամուր աջակցությունը Պաղեստինի ժողովրդին և նրա գործին, և ապահովելու, որ պաղեստինյան ճնշված ժողովրդի ձայնը լսելի լինի ողջ աշխարհին»,- ասել է […]
20:25 31.07.2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) հուլիսի 31-ին արտակարգ նիստ կանցկացնի Իրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետ կապված։ Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։ Ռուսաստանի Դաշնությունը հուլիսին հանդես է գալիս որպես Անվտանգության խորհրդի նախագահ։ «Իրանի խնդրանքով, Չինաստանի, Ալժիրի և Ռուսաստանի աջակցությամբ, մեր նախագահությունը ծրագրել է ՄԱԿ-ի […]
20:13 31.07.2024
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է խնդրել՝ կապված պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության, ինչպես նաև Բեյրութին իսրայելական հարվածների հետ։ Այս մասին ասվում է Անվտանգության խորհրդի նախագահին ուղարկված նամակում, որի գործառույթները հուլիսին իրականացնում է Ռուսաստանը։ «Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է անում խստորեն և անվերապահորեն դատապարտել Իսրայելի ռեժիմի ագրեսիան և ահաբեկչական հարձակումները […]
20:09 31.07.2024
Իրանի արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը և ընդգծել Իսլամական Հանրապետության՝ «այս հանցագործությանը պատասխանելու» իրավունքը։ «Իրանը, խստորեն դատապարտելով Սիոնիստական ռեժիմի (նկատի ունի Իսրայելին) ագրեսիվ գործողությունները, Իսմայիլ Հանիեի սպանությունը և ընդգծելով իր անօտարելի իրավունքը՝ պատշաճ կերպով արձագանքելու իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված […]
15:13 31.07.2024
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն X-ի էջում անդրադարձել է Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը։ «Երեկ հայ-թուրքական սահմանին տեղի ունեցավ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի շատ կարևոր հանդիպումը: Հարաբերությունների կարգավորումը, Հայաստանի և Թուրքիայի միջև կապի վերականգնումը կարևոր տարրեր են ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի համար»,- գրել է Կլաարը:
14:32 31.07.2024
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 18-ին Լոնդոնում տեղի ունեցած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում երկկողմ հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ՝ փորձելով վերաակտիվացնել կողմերի միջև խաղաղության շուրջ ընթացող բանակցությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է POLITICO-ն՝ վկայակոչելով երկու բարձրաստիճան դիվանագետների հետ ունեցած զրույցը։Ըստ աղբյուրի՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը վերսկսում է Հարավային […]
14:08 31.07.2024
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել սահմանների սահմանազատման շուրջ և պայմանավորվել են, թե որտեղով պետք է անցնեն սահմանային գծերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում կայացած լսումների ընթացքում։ Անդրադառնալով Ադրբեջանի կողմից […]
13:45 31.07.2024
Իրանում հուլիսի 31-ից օգոստոսի 2-ը համընդհանուր սուգ է հայտարարվել Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը, ցավակցություն հայտնելով Պաղեստինի ճնշված և դիմադրող ժողովրդին և Հանիեի ընտանիքի անդամներին, չորեքշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին համընդհանուր սուգ է հայտարարում ողջ Իրանում», – ասվում է […]
10:35 31.07.2024
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն մահվան պահին գտնվել է Թեհրանի հյուսիսում գտնվող հատուկ նստավայրում, որը նախատեսված էր մարտական գործողությունների վետերանների համար։ Այս մասին հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ շենքին հարված հասցվել է օդից՝ տեղական ժամանակով ժամը 02:00-ին։
10:00 31.07.2024
Իրանի իշխանությունները հետաքննում են Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հանգամանքները։ Այս մասին ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հայտարարության մեջ, որը տարածել է Tasnim գործակալությունը։ «Այսօր առավոտյան Թեհրանում հարձակման է ենթարկվել իսլամական դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավարի՝ Իսմայիլ Հանիեի նստավայրը, ինչի հետևանքով նա և նրա թիկնապահներից մեկը նահատակվել են։ Միջադեպը […]
09:32 31.07.2024
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին ցավակցություն է հայտնել Պաղեստինի ժողովրդին՝ Թեհրանում արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։ «Իսմայիլ Հանիեի նահատակությունը Թեհրանում կամրապնդի Իրանի Իսլամական Հանրապետության և Պաղեստինի ու դիմադրության ուժերի միջև խորը և անխզելի կապը», – ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
08:54 31.07.2024
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը հայտնել է Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան մասին։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է շարժման Telegram ալիքում։ Նշվում է, որ դա տեղի է ունեցել Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հարձակման հետևանքով՝ Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը Հանիեի մասնակցությունից հետո։ Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր Հանիեի մահվան մասին։ Նշվել […]
19:27 30.07.2024
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ Հիսուս Քրիստոսին անվերապահորեն հարգում են բոլոր մահմեդականները, և Իսլամական Հանրապետությունը խստորեն դատապարտում է նրա հասցեին վիրավորանքները։ «Հիսուս Քրիստոսի հանդեպ ակնածանքը անհերքելի, միանշանակ հարց է մուսուլմանների համար: Մենք դատապարտում ենք բոլոր կրոնների սրբերի, ներառյալ Հիսուս Քրիստոսի դեմ այս վիրավորանքները», – գրել է նա X-ում ՝ ավելացնելով «Օլիմպիական […]
18:42 30.07.2024
Թեհրանն իր առջեւ նպատակներ չի դնում ազդելու ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ «Իրանը նպատակներ կամ գործողություններ չի հետապնդում՝ ազդելու ամերիկյան ընտրությունների վրա, այդ մեղադրանքների մեծ մասը հոգեբանական գործողություններ են, որոնք ուղղված են աշխույժ նախընտրական արշավի ձևավորմանը», – մեջբերում է նրա խոսքը IRNA լրատվական գործակալությունը: Հուլիսի […]
18:26 30.07.2024
Օտարերկրյա դոնորները, ովքեր ֆինանսավորում են վրացական հասարակական կազմակերպությունները, կոչ են անում նրանց չգրանցվել օտարերկրյա գործակալների ռեեստրում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք տեղեկություններ ենք ստանում, որ որոշ օտարերկրյա դոնորներ աշխատում են հասարակական կազմակերպությունների հետ՝ նրանց հետ պահելու թափանցիկության ռեգիստրում գրանցվելուց։ Ինչպես գիտեք, այս ռեեստրը շուտով կգործի»,- ասել է նա։ Ինչպես […]
18:21 30.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության պաշտոնական արարողությանը։ Միջոցառումը տեղի է ունեցել Իրանի Մեջլիսում։ ԻԻՀ նախագահը ողջունել է պատվիրակությունների ղեկավարներին և համատեղ լուսանկարման արարողությունից հետո նրանց ուղեկցել դահլիճ։ Երդմնակալության արարողության սկզբում ներկաներին դիմել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, այնուհետև ելույթ է ունեցել Իրանի դատական համակարգի […]
16:46 30.07.2024
Երեքշաբթի օրը Թեհրանի խորհրդարանի շենքում տեղի է ունենում Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում են բարձրաստիճան հյուրեր գրեթե 80 երկրից։ Իրանի իններորդ նախագահը, սահմանադրության 121-րդ հոդվածի համաձայն, կերդվի խորհրդարանականների, Սահմանադրության պահապան խորհրդի (վերխորհրդարանական իշխանություն) անդամների և դատական իշխանության ղեկավարի ներկայությամբ։
15:35 30.07.2024
Վրաստանի ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտասահմանից, օգոստոսի 1-ից կսկսեն գրանցվել Արդարադատության նախարարության կողմից օտարերկրյա գործակալների մասին օրենքի պահանջով ստեղծված ռեգիստրում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ «Ինչ վերաբերում է օրենքի գործողության մեկնարկին, ապա օրենքում նշված են բոլոր ժամկետները, կարծում եմ՝ դուք դա լավ գիտեք, և օգոստոսի 1-ից այս չափանիշներին […]
14:54 30.07.2024
Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային […]