TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+13.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Արդյո՞ք Ադրբեջանն առնչություն ունի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության հետ

21:18 05.08.2024

Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: Չի բացառվում, որ պատերազմական գործողությունը սկսեն արդեն այս շաբաթ: Կա՞ն տեղեկություններ, թե կոնկրետ երբ ու ինչ տեսքով են լինելու այդ գործողությունները, ինչպես կդրսևորեն իրենց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, և ինչպես են արձագանքում զարգացումներին Բաքվում. այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում պատասխանել է Արտյոմ Երկանյանը:

̰
Թուրքիան դիմում կներկայացնի ՄԱԿ-ի դատարան՝ Իսրայելի դեմ հայցին միանալու համար

21:13 05.08.2024

Թուրքիան օգոստոսի 7-ին Միջազգային դատարան դիմում կներկայացնի Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երկօրյա այցով Եգիպտոսում կայացած բանակցությունների արդյունքներով։ «Մենք չորեքշաբթի օրը Միջազգային դատարան կուղարկենք Իսրայելի վերաբերյալ մեր պատրաստած թղթապանակը՝ գործընթացին մասնակցելու հնարավորություն ունենալու համար»,- ասել է Ֆիդանը։ Թուրք նախարարը մեղադրել է իսրայելական իշխանություններին Գազայի հատվածում […]

̰
Տոյվո Կլաարը՝ ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ ԵՄ դիրքորոշման մասին

19:02 05.08.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում նշել է ԵՄ դիրքորոշումը ԼՂ հայերի՝ իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ «Կրկին անգամ հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է փակվել մեկընդմիշտ՝ ի շահ տարածաշրջանի ողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի: ԵՄ-ն շատ հստակ է […]

̰
Խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև․ Տոյվո Կլաար

18:38 05.08.2024

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը JAMnews-ին տված հարցազրույցում շեշտել է, որ խաղաղաշինական ջանքերը պետք է ներառեն վստահության ամրապնդում և հաշտեցում մարդկանց միջև։ Այսպես նա անդրադարձել է այն հարցին, թե «եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքվի, ի՞նչ կլինի դրանից հետո»։ «Դա մեծ ձեռքբերում կլինի: Բայց, իհարկե, համաձայնագրերը պետք […]

̰
Բայդենը կհանդիպի ազգային անվտանգության կազմի հետ՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման վտանգի աճող մտահոգությունների ֆոնին

18:12 05.08.2024

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կհանդիպի ազգային անվտանգության կազմի հետ՝ Իսրայելի վրա Իրանի հարձակման վտանգի առնչությամբ աճող մտահոգությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հանդիպմանը կքննարկվի «Մերձավոր Արևելքում զարգացումների» հարցը, քանի որ Վաշինգտոնը լրացուցիչ կործանիչներ, ինչպես նաև ռազմանավեր է տեղակայում տարածաշրջանում: Լարվածությունն աճեց տարածաշրջանում Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի, ինչպես նաև «Հըզբոլլահի» բարձրաստիճան […]

̰
Խաղաղության պայմանագիրը և դրա հետագա իրականացումը հիմնովին կփոխեն տարածաշրջանի իրավիճակը․ Տոյվո Կլաար

16:00 05.08.2024

Ի՞նչ եք կարծում, Հայաստանն ու Ադրբեջանը մոտ ժամանակներս խաղաղության պայմանագիր կստորագրե՞ն: JAMnews-ին տված հարցազրույցում այս թեմային է անդրադարձել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «Որքան ինձ հայտնի է, խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասն արդեն համաձայնեցված է: Ինձ թվում է, որ պակասում է միայն վերջնագիծն անցնելու համար անհրաժեշտ քաղաքական կամքը: Մենք […]

̰
Շոյգուն ժամանել է Իրան

15:07 05.08.2024

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը ծրագրված աշխատանքային այցով ժամանել է Իրան։ Թեհրանում նա բանակցություններ կանցկացնի Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի եւ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերիի հետ։ Շոյգուին կընդունի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Բանակցություններին կքննարկվի երկկողմ համագործակցության լայն շրջանակ՝ անվտանգության ոլորտից մինչև առևտրատնտեսական նախագծեր, ինչպես […]

̰
Իրանի ԱԳՆ-ն դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին հրավիրել է քննարկելու Հանիեի սպանության հետևանքները

14:51 05.08.2024

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին բոլոր դեսպաններին և օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին հրավիրել է հանդիպման՝ քննարկելու Թեհրանում պաղեստինյան շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության հետևանքները։ Այս մասին հայտնում է Nournews գործակալությունը։ «Այսօր Թեհրանում դեսպաններն ու օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարները հրավիրվել են հանդիպման Իրանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատարի հետ։ Այս հանդիպման անցկացումը կարելի է համարել կարևոր […]

̰
Իրանը հայտարարել է, որ իրավունք ունի «պատժել Իսրայելին» Հանիեի սպանության համար

13:52 05.08.2024

Իրանի իշխանությունները շահագրգռված չեն Մերձավոր Արևելքում հակամարտության սրմամբ, սակայն Իսրայելը պետք է պատժվի Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին ամենշաբաթյա մամուլի ասուլիսում հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում լարվածության սրում չի փնտրում, եթե Իրանը խոսի ագրեսորին (նկատի ունի Իսրայելին) պատժելու […]

̰
Բլինքենը նախազգուշացրել է G7-ին Իրանի և «Հըզբոլլահի» կողմից Իսրայելի վրա հնարավոր հարձակման մասին

12:05 05.08.2024

Իրանի և լիբանանյան «Հըզբոլլահի» հարձակումն Իսրայելի վրա կարող է սկսվել արդեն օգոստոսի 5-ին, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Յոթնյակի (G7) ԱԳ նախարարներին համաժողովի ընթացքում: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով երեք աղբյուրների։ Ըստ հրապարակման՝ Բլինկենը համաժողով է հրավիրել՝ համաձայնեցնելու դաշնակիցների հետ դիվանագիտական ​​ճնշում գործադրելը Իրանի և Հեզբոլլահի վրա՝ նվազագույնի հասցնելու նրանց արձագանքը՝ ի պատասխան […]

̰
ԱԳ նախարարությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց

22:12 03.08.2024

Հույս հայտնելով, որ բարեկամ Լիբանանում կպահպանվի խաղաղությունն ու կայունությունը՝ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այդուհանդերձ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց, եթե չկա դրա խիստ անհրաժեշտություն։ Միաժամանակ, նախարարությունը հորդորում է Լիբանանում այս պահին բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ցուցաբերել առավելագույն զգուշավորություն, խուսափել վերջին օրերին թիրախավորված շրջաններ այցելելուց և հետևել Լիբանանի իրավասու մարմինների պաշտոնական […]

̰
Պատերազմի վտանգը մեծ է, Իրանը հարվածելու է Իսրայելին. Փույա Հոսսեինի

21:17 03.08.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով կարծես թե ավելի է սրվում: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո հայտնի դարձավ, որ Թեհրանում հենց իր կեցավայրում սպանվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին, ավելին՝ խոսում է վրեժի մասին, իսկ Իսրայելը հակադարձելով պնդում է, թե պատրաստ […]

̰
Ստամբուլում հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել՝ ի աջակցություն Պաղեստինի

21:05 03.08.2024

Իրանում սպանված պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հիշատակին բազմահազարանոց ցույց է անցկացվել շաբաթ օրը Ստամբուլում։ Միջոցառման տարածքում ոստիկանությունը ձեռնարկել է անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և միջադեպերի մասին տեղեկություններ չկան, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը։ Ակցիան, որը տեղի է ունեցել միաժամանակ մի քանի երկրներում, կազմակերպել են Թուրքիայի հասարակական կազմակերպությունները։ Haber հեռուստաալիքը նշում է, որ […]

̰
Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում  հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին

11:40 03.08.2024

Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն այցելել է Թուրքիայի Քընալը կղզու շուկայում  հարձակման ենթարկված Կարո Գաբրիելյանին: «Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Հայրը, 2 Օգոստոս 2024, Ուրբաթ, այցելեց կղզեբնակ Կարօ Գաբրիէլեանը, որ նախորդ օր իր տան առջեւ յարձակման ենթարկուելով վիրաւորուած էր։ Նորին Ամենապատուութեան կ’ուղեկցէր Իշխանաց Կղզեաց Հոգեւոր Հովիւ՝ Հոգշ. Տ. Յարութիւն Վրդ. Տամատեան: Պատրիարք Հայրը յայտնեց, որ նման […]

̰
ԱՄՆ-ը չի կապվել Իրանի հետ՝ կանխելու հետագա էսկալացիան

22:33 02.08.2024

ԱՄՆ-ն Իրանի հետ կապ չի հաստատել Մերձավոր Արևելքում լարվածության հերթական սրումը կանխելու համար։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարությանը, ես ոչինչ չունեմ հաղորդելու», – ասել է Սինգհը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն ուղղակիորեն կամ անուղղակիորեն համագործակցել է Իրանի պաշտոնյաների հետ՝ կանխելու […]

̰
Թուրքիայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի ներկայացուցիչը

21:50 02.08.2024

Թուրքիայի Քընալը կղզու շուկայում հարձակման է ենթարկվել հայ համայնքի հայտնի ներկայացուցիչ Կարո Գաբրիելյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ակոս» շաբաթաթերթը։ Նշվում է, որ հարձակման ժամանակ Գաբրիելյանի հասցեին ազգությունով պայմանավորված խտրական վիրավորանքներ են հնչել։Գաբրիելյանը հայտնել է, որ հարձակման հետևանքով իր մատը կոտրվել է և դեմքին հարվածների հետքեր կան: Ոստիկանությունից նշել են, որ միջոցներ են ձեռնարկում […]

̰
Ալիևը չի կարող Հայաստանի ժողովրդին պարտադրել Սահմանադրություն փոխել. Դանիել Իոաննիսյան

21:39 02.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումներին և հարակից թեմաներին: Մեզ բարեփոխումնե՞ր են պետք, թե՞ նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրություն պետք է, որովհետև ժողովո՞ւրդը պետք է լեգիտիմ ճանապարհով իր Սահմանադրությունն ընդունի, թե՞ նրա համար, որ աշխարհն ու աշխարհակարգն է փոխվել: Իսկ ի՞նչ […]

̰
Բաքուն վրացական եկեղեցիները ևս ներկայացնում է որպես աղվանական․ ինչպես կարձագանքի ուղղափառ պատրիարքությունը

21:16 02.08.2024

Վրաց ուղափառ եկեղեցին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող Կուրմուխիի վանքը վրացական պատրիարքությանը ու հնարավորություն տալ այնտեղ կանոնավոր ծեսեր անցկացնել: Բաքվի իշխանությունները տարիներ շարունակ արգելում են հավատացյալներին օգտագործել եկեղեցին որպես աղոթատեղի: Ի՞նչն է հերթական դիմումի առիթ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ առիթը եղավ այն, որ հաճախակի […]

̰
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին լքել Իրանը՝ էսկալացիայի վտանգի պատճառով

20:50 02.08.2024

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը Իրանի տարածքում գտնվող հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել անհապաղ հեռանալ այս երկրից՝ էսկալացիայի վտանգի պատճառով։ «Իրանում գտնվող ֆրանսիացիներին խորհուրդ է տրվում հեռանալ որքան հնարավոր է շուտ՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի մեծ ռիսկի պատճառով»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ԱԳՆ-ն կոչ էր արել Ֆրանսիայի քաղաքացիներին զերծ մնալ Իսրայել, Լիբանան […]

̰
Ֆրանսիայից ներողություն ենք ակնկալում․ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ France 2-ի՝ ԼՂ-ին անդրադառնալու մասին

20:38 02.08.2024

Ադրբեջանական կողմը Ֆրանսիայից ներողություն է սպասում Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ France 2 հեռուստաալիքով արված հայտարարությունների համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։ Հուլիսի 26-ին Օլիմպիական հավաքականների շքերթում հայ մարզիկների շքերթի ժամանակ France 2 հեռուստաալիքի հաղորդավարներն ուղիղ եթերում հայտարարեցին, որ Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է, իսկ անցյալ տարի սգո […]

̰
Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների զորավարժություններ

19:16 02.08.2024

Ադրբեջանում անցկացվում են հրետանային ստորաբաժանումների մարտավարական զորավարժություններ են անցկացվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Նշվում է, որ մշտական տեղակայման կետերից դեպի կենտրոնացման շրջաններ տագնապի ազդանշանով դուրս բերված ստորաբաժանումները երթուղու ընթացքում հաղթահարել են տարբեր խոչընդոտներ ՝ օգտագործելով գիշերային տեսանելիության սարքեր և մշակել կրակային դիրքերի գրավման, մարտական տեխնիկան և հրետանային կայանքները մարտական պատրաստության […]

̰
Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ԵՄ լռությունը Իսրայելին մղում է նոր ագրեսիվ քայլերի

17:30 02.08.2024

Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԵՄ լռությունը Լիբանանում և Եմենում Իսրայելի հարվածներից, ինչպես նաև Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանից հետո Իսրայելին մղում են հետագա ագրեսիվ քայլերի։ Ինչպես ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի […]

̰
Ադրբեջանի Ղազախի շրջանում ականի պայթյունից վիրավորվել է 4 մարդ

17:16 02.08.2024

Ադրբեջանի Ղազախի շրջանի՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող Քըզըլհաջիլի գյուղում, որը Բաքվին է փոխանցվել 2024 թվականի ապրիլի 19-ի՝ սահմանազատման մասին երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա, ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հավելելով, որ վիրավորների թվում են ադրբեջանցի մեկ սահմանապահ և Ադրբեջանի հակաականային գործողությունների գործակալության […]

̰
Իսրայելցիների համար Հայաստանն անվտանգ, Ադրբեջանը՝ պոտենցիալ վտանգավոր երկրների ցանկում են

17:01 02.08.2024

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը, հաշվի առնելով վերջին շրջանում Մերձավոր Արևելքում աճող լարվածությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլահ»-ի բարձրաստիճան ղեկավարների սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխան հարվածի մտադրությունը, իր քաղաքացիներին նախազգուշացրել է զերծ մնալ գրեթե 40 երկիր այցելությունից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է, որ իրանական կողմը […]

̰
Վրաստանի նախագահը ներում է շնորհել 22 բանտարկյալի

13:47 02.08.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներման ակտ է ստորագրել 22 բանտարկյալների համար, որոնցից 14-ն ամբողջությամբ ազատված են պատիժը կրելուց։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ «Վրաստանի նախագահն այսօր ներում է շնորհել 22 դատապարտյալի, 14 դատապարտյալ ամբողջությամբ ազատվել է քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրելուց»,- ասվում է հաղորդագրությունում։ Ինչպես նշվում է, յոթ դատապարտյալների մնացած պատժաչափը կրճատվել է։ […]

̰
Պակիստանում սգո օր է հայտարարվել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի մահվան կապակցությամբ

11:31 02.08.2024

Պակիստանում ուրբաթ օրը մեկօրյա սուգ է հայտարարվել Իրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան կապակցությամբ։ Ըստ Daily Pakistan թերթի, Իսլամական Հանրապետության բոլոր մզկիթներում ուրբաթօրյա աղոթքից հետո տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն, մահմեդական ծեսերի համաձայն տեղի է ունենալու Հանիեի  թաղման խորհրդանշական արարողություն: Համազգային սգո օր անցկացնելու մասին որոշումն ընդունվել է նախօրեին՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և […]

̰
Ամուսնության խնդիր չէ, որ այո կամ ոչ ասենք. Ազատ Արշակյանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին

21:51 01.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել քաղաքական վերջին զարգացումներին՝ հայ-թուրքական բանակցությունների վերսկսմանը, դրա վրա Արևմուտքի ազդեցությանը, ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուն և բազմաթիվ այլ թեմաների: Ազատ Արշակյանը կրկին անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի գաղափարին: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք արդյո՞ք Եվրամիությունից ստացել ենք ազդակներ, […]

̰
Իրանի ԶՈՒ ԳՇ պետն անխուսափելի է անվանել Իսրայելից վրեժխնդիր լինելը Հանիեի սպանության համար

21:33 01.08.2024

Իրանը և նրա տարածաշրջանային դաշնակիցները հաստատ վրեժխնդիր կլինեն Իսրայելից՝ Թեհրանում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Բաղերին։ «Մենք և Դիմադրության առանցքը անպայման վրեժխնդիր կլինենք Հանիեի արյան համար, այժմ այդ հարցը քննարկվում է, պետք է տարբեր միջոցներ ձեռնարկվեն, սիոնիստները […]

̰
ԱՄՆ-ն ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը

18:55 01.08.2024

Միացյալ Նահանգները ողջունել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը՝ անվանելով այն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված դրական քայլ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին թուրքական Anadolu գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակը: «Մենք ողջունում ենք այս հանդիպումը։ Միացյալ Նահանգները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը […]

̰
Իրանի նախագահը Հանիեի սպանությունն անվանել է Իսրայելի դեմ պայքարն ակտիվացնելու պատճառ

17:09 01.08.2024

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարծում է, որ Թեհրանում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը ևս մեկ պատճառ էր Իսրայելին ընդդիմացող դիմադրության ուժերին աջակցությունն ավելացնելու համար։ «Իրանի ղեկավարությունը, ժողովուրդը և կառավարությունը կաջակցեն դիմադրության առանցքին, հատկապես Պաղեստինի ժողովրդին և Գազայի ճնշված ժողովրդին, էլ ավելի վճռականությամբ», – մեջբերում է Փեզեշքիանին նրա մամուլի ծառայությունը։ Իրանի ղեկավարը […]

̰
BACK_TO_TOP