TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ռուբինյանն ու Քըլըչն ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը

14:54 30.07.2024

Հայաստանի և Թուրքիայի կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը և դեսպան Սերդար Քըլըչը հինգերորդ հանդիպումն են անցկացրել երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցման կետում։ Նրանք վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային […]

̰
Հանդիպման սկզբում Ռուբինյանը և Քըլըչը  շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում

14:10 30.07.2024

Հայաստան-Թուրքիա սահմանին մեկնարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման սկզբում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շրջել են Մարգարայի վերանորոգված անցակետում:

̰
Հայաստան-Թուրքիա սահմանին ընթանում է երկու երկրների հատուկ ներկայացուցչների հանդիպումը

13:02 30.07.2024

Հայաստան-Թուրքիա սահմանին այս պահին ընթանում է ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և Հայաստանի հետ հարաբերություններին կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հանդիպումը։ Հայտնում է «Արմենպրես»-ը։ Սա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումն է:

̰
Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ

12:55 30.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում հանդիպում է ունեցել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ: Սեյեդ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել վարչապետին Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցելելու համար: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ Հայաստանը և Իրանը կշարունակեն ջերմ ու բարեկամական հարաբերությունների զարգացմանը միտված քայլերն՝ ի նպաստ երկու պետությունների և ժողովուրդների առաջընթացի:

̰
Ի՞նչ սպասել ՀՀ-ի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումից

22:15 29.07.2024

Հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա սահմանին կհանդիպեն հայ-թուրքական կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները: Սա Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի՝ այս ձևաչափում արդեն 5-րդ հանդիպումն է: Այս ընթացքում Թուրքիայից էլ բազմաթիվ հայտարարություններ հնչեցին, որոնք վերաբերում են հայկական թեմաներին: Այս ու այլ հարցերի անդրադարձել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

̰
Թուրքիայում կարծում են, որ Նեթանյահուն և Կացը կկանգնեն դատարանի առջև ցեղասպանության համար

20:34 29.07.2024

Իսրայելի վարչապետ  Բենիամին Նեթանյահուն և արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը վաղ թե ուշ դատարանի առաջ կկանգնեն Գազայի հատվածում ցեղասպանության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Իսրայելի արտգործնախարարի վիրավորական խոսքերը մարդկության դեմ ուղղված հանցագործություն են, հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։ «Մեր նախագահի դեմ ուղղված հայտարարությունները, որոնք Իսրայելի արտգործնախարարը երկար […]

̰
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայցերը միացվելու են

15:34 29.07.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորների, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների հայցերը, որոնք նրանք ներկայացրել են Սահմանադրական դատարան, ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, կհամախմբվեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է իշխանության նախագահ Մերաբ Թուրավան։ «Բոլոր երեք հայցերն էլ (օտարերկրյա գործակալների մասին) կքննարկվեն մեկ գործի շրջանակներում»,- ասել է նա։ Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները երկուշաբթի օրը հայց […]

̰
Նիդերլանդներում կոչ են արել հեռացնել Թուրքիային ՆԱՏՕ-ից

14:15 29.07.2024

Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթած ծայրահեղ աջ «Ազատություն» կուսակցության առաջնորդ Գերտ Վիլդերսը «X» սոցիալական ցանցում, ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ Իսրայել «մուտք գործելու» պատրաստակամության մասին խոսքերին, ասել է, որ Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Անկարան կարող է «մտնել» Իսրայել այնպես, ինչպես մտել է Լիբիա և […]

̰
Վրացական ընդդիմությունը հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի

12:21 29.07.2024

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները համատեղ հայց են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընդդեմ երկրում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի։ Այս մասին հայտնում է Mtavari Arkhi հեռուստաալիքը։ Ինչպես հայց ներկայացնելուց առաջ Բաթումիում լրագրողներին ասել են պատգամավորները, իրենք բողոքում են ամբողջ օրենքի, այլ ոչ թե դրա առանձին դրույթների դեմ։ Ընդդիմությունը կարծում է, որ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության […]

̰
Ի՞նչն է «անհանգստացրել»  ադրբեջանցիներին Ռուբեն Գալչյանի գրքում

22:15 27.07.2024

Հայկական թեմաներով ստահոդ տեղեկությունները ադրբեջանական լրատվամիջոցների գրեթե ամենօրյա լրահոսում են։ Բայց այս անգամ նրանց ուշադրության կենտրոնում քարտեզագետ Ռուբեն Գալչյանն է եղել, իսկ առիթը՝ այն գիրքը, որում քարտեզագետը հիմնավորում, փաստականորեն ապացուցում է ադրբեջանական կեղծիքները։ Այդ կեղծիքներին եւ այլ հարցերին անդրադարձել է Ռուբեն Գալչյանը «Հեռանկարում»: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:

̰
Ադրբեջանը բողոք կներկայացնի ՄՕԿ-ին՝ հայերի ու ԼՂ-ի վերաբերյալ France 2-ի հաղորդավարների հայտարարությունների կապակցությամբ

22:05 27.07.2024

Ադրբեջանական կողմը բողոք կներկայացնի Միջազգային օլիմպիական կոմիտե (ՄՕԿ) ֆրանսիական France 2 հեռուստաալիքով Օլիմպիական խաղերի բացման արարողության ուղիղ հեռարձակման ժամանակ Բաքվին ուղղված հայտարարությունների կապակցությամբ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հեռախոսով հայտնել է Ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Չինգիզ Հուսեյնզադեն։ «Բողոքի տեքստը պատրաստվում է: Մենք այսօր կփորձենք փոխանցել ՄՕԿ-ին»,- ասել է Հուսեյնզադեն: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում Օլիմպիական խաղերի […]

̰
Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին

14:47 27.07.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ Թեհրանի Իմամ Խոմեյնիի Հուսեյնիայում։ Երդմնակալության արարողությանը ներկա են լինելու երկրի տարբեր պաշտոնյաներ, ճեմարանների և համալսարանների դասախոսներ, գործարարներ, իրանցի նահատակների մի խումբ ընտանիքներ, օտարերկրյա դեսպաններ։ Երդմնակալության արարողությունը լուսաբանվելու է իրանական բազմաթիվ լրատվամիջոցներով:

̰
Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

12:16 27.07.2024

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության կանխատեսմամբ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առկա դժվարություններին, այդուհանդերձ, Երևանի և Բաքվի միջև հակամարտության սրացում չի սպասվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է միջազգային վարկանիշային գործակալության հրապարակած զեկույցում։«Հայաստանը խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ՝ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարածքային վերահսկողության ամբողջական կորստից հետո», – […]

̰
Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունները նախապատրաստում են Էրդողանի և Ասադի հանդիպումը. ԶԼՄ

11:52 27.07.2024

Թուրքիայի և Սիրիայի հետախուզական ծառայությունների ներկայացուցիչները վերջին ամսվա ընթացքում բանակցությունների երեք փուլ են անցկացրել երկկողմ հարաբերությունների կարգավորման և երկու երկրների նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև 2011 թվականից ի վեր առաջին հանդիպման կազմակերպման շուրջ։ Այս մասին հայտնում է Turkiye թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Սկզբում Իրաքը քննարկվում էր որպես Էրդողանի և Ասադի հանդիպման […]

̰
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

10:54 27.07.2024

Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթի շրջանի Չխորոցկու գյուղի մոտ 4,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չխորոցկու քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք՝ Տայա գյուղից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Օջախն ընկել է 17 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

̰
Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային գործարքի վերագործարկումը

21:29 26.07.2024

Վաշինգտոնը տեղեկացրել է Թեհրանին, որ պատրաստ է արագացված կերպով քննարկել միջուկային գործարքի պայմաններին վերադառնալու հարցը: Այդ մասին տեղեկացնող լրատվամիջոցները վկայակոչում են իրանական դիվանագիտական կառույցներում իրենց աղբյուրներին: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Արտաքին ուժերը զայրացած են, որ Վրաստանը «երկրորդ ճակատ» չի բացում Ռուսաստանի դեմ․ Կոբախիձե

15:07 26.07.2024

Արտերկրի կոնկրետ ուժերին նյարդայնացնում է այն փաստը, որ Վրաստանը դեռևս չի բացել Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման «երկրորդ ճակատը»։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Ուղիղ ջանքեր են գործադրվել, որպեսզի Վրաստանը միանա ռազմական հակամարտությանը, որպեսզի այստեղ բացվի երկրորդ ճակատ, մենք դա թույլ չտվեցինք, ինչի պատճառով էլ կոնկրետ ուժեր նյարդայնացած են, բայց մենք պետք […]

̰
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են. Բայրամով

14:26 26.07.2024

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին Սոմալիի արտաքին գործերի նախարար Ահմադ Մոալլիմ Ֆիքիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ես իմ գործընկերոջը տեղեկացրել եմ հետհակամարտային իրավիճակի, ականների վտանգի մասին»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։

̰
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն Ադրբեջանի ՊՆ հայտարարության վերաբերյալ

18:59 25.07.2024

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ՊՆ հայտարարության վերաբերյալ. «Ադրբեջանի ՊՆ տարածած հերթական հայտարարությունը Հայաստանի Հանրապետության բանակի կողմից Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին սադրիչ գործողությունների մասին անհասկանալի են: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի դիվանագիտական խողովակներով և հրապարակայնորեն արված առաջարկները սահմանային միջադեպերի և/կամ դրանց մասին տեղեկությունների հետաքննության՝ Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին՝ շարունակում են անարձագանք […]

̰
Իրանի ԱԳ նախարարությունը խայտառակություն է որակել Նեթանյահուի ելույթը ԱՄՆ Կոնգրեսի առաջ

14:53 25.07.2024

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին խայտառակություն է անվանել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը ամերիկյան Կոնգրեսի առաջ։ «Գազայի հատվածում և Արևմտյան ափում պաղեստինցիների բնական իրավունքները, ներառյալ կյանքի, անվտանգության, ջրի, սննդի, դեղորայքի, բժշկական օգնության հասանելիության իրավունքները, ոտնահարվում են ամենասարսափելի ձևով ողջ համաշխարհային հանրության աչքի առաջ։ Ամեն օր Թել Ավիվի մսավաճառը կոտորում է պաղեստինցի երեխաներին, և այս բոլոր […]

̰
Զինված միջադեպ իրանա-ադրբեջանական սահմանին

20:08 24.07.2024

Այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 03:30-ին, Ադրբեջանի Պետական ​​սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սահմանապահ զորքերի «Գոյթեփեի» սահմանապահ ջոկատի ծառայողական տարածքում երկու անհայտ անձինք Իրանից ադրբեջանական ուղղությամբ խախտել են պետական ​​սահմանը։ Այս մասին ասվում է Ադրբեջանի պետական ​​սահմանային ծառայության մամուլի հաղորդագրությունում։ Նշվում է, որ օրինախախտները, անտեսելով սահմանապահների օրինական պահանջները, զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահ ծառայության աշխատակիցներին և դիմել […]

̰
Ադրբեջանը հայտարարել է Ռուսաստանում և այլ հարթակներում Հայաստանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին

14:48 24.07.2024

Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին Ռուսաստանում և այլ վայրերում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամությունը։ «Ադրբեջանական կողմը միշտ պատրաստ է եղել բանակցությունների հայկական կողմի հետ Ռուսաստանում և այլ հարթակներում»,- ասել է Հաջիզադեն։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հուլիսի 24-ին կայացած […]

̰
Մի քանի օրում Լեռնային Ղարաբաղը զտվեց հայերից․ դեսպան Մկրտչյանի հարցազրույցը՝ հունական հեռուստաալիքին

17:38 23.07.2024

Հունաստանի Հանրային ERT հեռուստաընկերության «Սահմաններ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարի վերջին դրվագում հաղորդումն անդրադառնում է Հարավային Կովկասի զարգացումներին, որտեղ, ինչպես նշվում է, մոտ տասը ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության ամենաողբերգական ու արյունալի էջը։ Ծրագրում ներառված է Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը՝ ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի և երկարամյա հակամարտության ապագայի […]

̰
ՀՀ դեսպանը Վրաստանի պարեկային ոստիկանության պետի հետ քննարկել է ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերի աշխատանքը

16:55 23.07.2024

Հուլիսի 23-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի պարեկային ոստիկանության պետ Վաժա Սիրաձեին։ Կողմերն անդրադարձել են ՀՀ-Վրաստան սահմանային անցակետերի աշխատանքին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ Վրաստանում սահմանային անցակետերի հսկման գործառույթն իրականացնում է պարեկային ոստիկանութունը:

̰
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

15:21 23.07.2024

Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Ալեքսանդր Գրուշկոն և Սամիր Շարիֆովը քննարկել են Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը։ Այս մասին ասվում է ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչության հաղորդագրության մեջ։ «Կողմերը քննարկել են Հարավային Կովկասում և հարևան տարածաշրջաններում առկա իրավիճակը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ կապված խնդրահարույց հարցերի, ԵԱՀԿ-ում […]

̰
Թուրքական ընդդիմության առաջնորդն առաջիկա օրերին կհանդիպի Ասադի հետ

12:40 23.07.2024

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը մոտ օրերս կհանդիպի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության մամուլի քարտուղար Դենիզ Յուջելը։ «Այս թեման մեր օրակարգում է։ Անհրաժեշտ շփումներն ու աշխատանքներն իրականացվում են դիվանագիտական ​​ուղիներով։ Կարող ենք հայտարարել, որ առաջիկա օրերին գեներալ Օզգուր Օզելը կհանդիպի Սիրիայի […]

̰
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ չէ պատժամիջոցների վերացման վերաբերյալ լուրջ բանակցությունների

21:45 22.07.2024

Ներքաղաքական խնդիրների պատճառով ԱՄՆ-ը պատրաստ չէ մանրամասն խորհրդակցություններ անցկացնել Իրանի հետ Թեհրանի պատժամիջոցների չեղարկման հարցով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Ռեզա Նաջաֆին։ «Անուղղակի բանակցությունները շարունակվում են, բայց մենք հասկանում ենք, որ հակառակ կողմը՝ ԱՄՆ-ն, իր ներքին խնդիրների պատճառով պատրաստ չէ լուրջ բանակցությունների պատժամիջոցների չեղարկման հարցի շուրջ»,- ասել է նա Էբրահիմ Ռաիսիի կառավարության օրոք […]

̰
Թեհրանը հայտարարել է միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին

21:36 22.07.2024

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը պատրաստ է վերականգնել Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ): Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։ «Մեր նոր կառավարությունը՝ նորընտիր նախագահ Պեզեշքիանի գլխավորությամբ, պատրաստ է բարեխղճորեն երկխոսության մեջ մտնել՝ համաձայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի  և Իրանի օրենսդրության, ապահովելու դիվանագիտության այս բացառիկ նվաճման […]

̰
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում հեռանկար չի ունենա․ Կոբախիձե

20:40 22.07.2024

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հայցը Սահմանադրական դատարանում հեռանկար չի ունենա։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Կարծում եմ, որ այս հայցը ոչ մի հեռանկար չի ունենա, ուղղակի անհնար է ապացուցել, որ թափանցիկությունը վատ է», – ասել է Կոբախիձեն: Հուլիսի 15-ին հայտնի դարձավ, որ Զուրաբիշվիլին դիմելու է Սահմանադրական դատարան՝ […]

̰
Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը վտանգավոր քայլ է․ Ադրբեջանի ԱԳՆ

20:17 22.07.2024

Ադրբեջանի ԱԳՆ-ն վտանգավոր է անվանել Եվրոպական խորհրդի որոշումը՝ Հայաստանին 10 մլն եվրո ռազմական օգնություն հատկացնելու մասին Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով։ «Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը չափազանց սխալ և վտանգավոր քայլ է, որը ծառայում է տարածաշրջանում լարվածության սրմանը», – տեղական լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Նրա խոսքով, ԵՄ-ի նման գործունեությունը «բացահայտ միակողմանի […]

̰
BACK_TO_TOP