14:27 27.10.2020
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետևանքների վերաբերյալ տվյալները: Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ը՝ մինչև հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ […]
12:16 27.10.2020
Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 26-ին Աթենքում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային մի շարք հարցեր: Դենդիասը, անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի ապօրինի գործողություններին, ինչպես նաև ակնարկելով Սիրիայից Ադրբեջան փոխադրած վարձկաններին, հայտարարել է, որ Թուրքիան դարձել է ջիհադիստների տուրիստական գործակալություն: Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը։ «Ցավոք, տարածաշրջանային բոլոր զարգացումներում ընդհանուր […]
12:10 27.10.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1824 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է stopcov.ge կայքում։ Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 32 127 դեպք: Ապաքինվել է ևս 1 262 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 12 632: Կորոնավիրուսից մահացել է ևս 23 մարդ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 238: Կարանտինի ռեժիմում է մնում […]
00:20 27.10.2020
ԱՄՆ կոնգրեսական Ֆրեկ Փալոնը Twitter-ի իր էջում գրել է․ «Մենք հստակ կիմանայինք, թե որ կողմն է ԱՄՆ միջնորդությամբ հաստատված հրադադարի խախտողը, եթե ադրբեջանցիները միջազգային դիտորդներին թույլ տային վերահսկել շփման գիծը, ինչպես նախատեսված է 2015 թ. «Ռոյս-Էնգել» համաձայնագրով: «Պետքարտուղար Մայք Պոմպեոն պետք է պնդի դա»,- նշել է կոնգրեսականը: We would have definitive knowledge of which side […]
23:20 26.10.2020
Թուրքիայի Իսկենդերուն քաղաքում պայթյուն է որոտացել հատուկջոկատայինների կողմից երկու ահաբեկիչների հետապնդելու ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «TRT World Now»-ն, այս մասին ասել է Թուրքիայի Հաթայի նահանգի ղեկավար Ռահմի Դողանը։ «Ահաբեկիչներից մեկը սպանվել է, խաղաղ բնակչության շրջանում զոհեր չկան»,- ասել է նահանգապետը։ Նշվում է, որ շտապ օգնության մեքենաները, ոստիկանությունը ուղարկվել են դեպքի վայր։ İskenderun ilk […]
22:35 26.10.2020
Զուգդիդիում «Վրաստանի բանկ» մասնաճյուղի զինված ներխուժումը որակվել է ահաբեկչություն: Այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն: ՆԳՆ-ն նշում է, որ հետաքննությունն ընթանում է 179-րդ, 236-րդ և 144-րդ հոդվածների համաձայն, որոնք ենթադրում են զենքի ապօրինի ձեռքբերում / պահում /, կրում` ահաբեկչություն իրականացնելու և պատանդներ վերցնելու նպատակով: Խուզարկություններ են կատարվել ահաբեկչությունն իրականացրած Բադրի Էսեբուայի […]
21:42 26.10.2020
Թբիլիսիի ուսանողական ու երիտասարդական միության անդամները Վրաստանում Իսրայելի դեսպանատան առջև ցույց են անցկացրել՝ բողոքելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստի դեմ: Ցուցարարները դեսպանատան շենքի մոտ ներկայացրել են բողոքը մի քանի լեզուներով, Իսրայելին կոչ են արել միանալ քաղաքակիրթ երկրներին ու աջակցել արդարությանն ու խաղաղությանը: «Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը։ Եթե նախկինում Իսրայելն այս արարքն արդարացնում […]
21:35 26.10.2020
Միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը հայ ժողովրդի նոր ցեղասպանության կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Արամ Ա Կաթողիկոսը։ The recognition of the Republic of #Artsakh by the #international community is the only effective way of preventing a new #genocide against the #Armenian people. Catholicos Aram I
17:00 26.10.2020
Թուրքիայի նախագահականի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ում գրառում է արել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտությանը։ Տեղեկացնում է ermenihaber-ը: Քալընը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայի կողմնապահությունը արցախյան հիմնախնդրում։ Նա նախ հիշեցրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օրերս արած այն արտահայտությունը, թե իբր հենց հրադադար կամեցողներն են Հայաստանին զենք մատակարարում, ապա նշել․ «Դիվանագիտության անվան տակ […]
16:55 26.10.2020
Իրանի հեղափոխության կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին այցելել է երկրի հյուսիսում գտնվող Խոդաֆարինի շրջան։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», գեներալ Սալամին «Թվիթեր»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել իր այցելությունից։ Ավելի վաղ, իրանական բաց աղբյուրները տեսանյութեր են հրապարակել Խոդաֆարինի և Ջոլֆայի շրջաններում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից զորքի և զինտեխնիկայի տեղակայման մասին։ Իրանական IRNA գործակալությունը, հղում […]
16:45 26.10.2020
Ավստրիական Rotax ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2 ռազմական ԱԹՍ-ների վրա օգտագործվող շարժիչների մատակարարումը։ Այս մասին տեղեկացնում է գերմանական STANDARD-ը՝ վկայակոչելով Rotax ընկերության մամուլի խոսնակին։ Փոխանցում է «Արմենպրեսը»: «Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերը օգտագործվում են թիրախավորված սպանությունների նպատակով ոչ միայն Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և նրա դաշնակից սիրիական աշխարհազորայինների դեմ պայքարում, այլև Ղարաբաղյան հակամարտությունում»,- նշում է լրատվամիջոցը: STANDARD-ը տեղեկացնում է, որ մինչ […]
16:25 26.10.2020
Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի և սակրեբուլոյի փոխնախագահ Գայոզ Լոմսաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Հայտնում է «Ալիք Մեդիան»: Այս լուրերը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել են Ախալքալաքի քաղաքապետարանից: Առկա տեղեկատվության համաձայն՝ որոշ աշխատակիցներ այժմ գտնվում են ինքնամեկուսացման մեջ և սպասում են թեստերի պատասխանին: Պաշտոնական տեղեկատվությամբ՝ այս պահին Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընդհանուր 259 վարակի դեպք […]
16:16 26.10.2020
Արցախի դեմ Ադրբեջանի հարձակումից օրեր անց՝ հոկտեմբերի 13-ին, Թուրքիայի խորհրդարանի Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի կազմում ստեղծվել է հատուկ ենթահանձնաժողով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների ընթացքում մարդու իրավունքների խախտումներն ուսումնասիրելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը: Այսօր նշված հանձնաժողովի անդամները կայցելեն Ստամբուլում գործող մի քանի հայկական կազմակերպություններ: Մարդու իրավունքների ուսումնասիրության հանձնաժողովի ղեկավար, Թուրքիայի իշխող «Արդարություն և […]
15:47 26.10.2020
Թուրքական ազգային արժույթի` լիրայի փոխարժեքը աննախադեպ անկում է գրանցել։ Այս փաստը նաև կապվում է Եվրամիության, ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում աճող լարվածության հետ: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ԱՄՆ դոլարի դիմաց այն կազմում է 8 թուրքական լիրա։ Աճուրդում թուրքական լիրայի փոխարժեքը նվազել է 1 տոկոսով՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կտրուկ հայտարարություններին, առաջին հերթին ՝ Ֆրանսիային, ինչպես նաև […]
14:17 26.10.2020
ԱՀ ՊԲ-ից տեղեկացնում են, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են […]
12:30 26.10.2020
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 872 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 30 303 դեպք: Ապաքինվել է ևս 603 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 11 370: Կորոնավիրուսի հետևանքով, վերջին 24 ժամում երկրում մահացել է 14 պացիենտ: […]
00:30 26.10.2020
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հերթական հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին, Ժնևում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությունում: «Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն […]
22:00 25.10.2020
Ոստիկանությունը պարզել է Զուգդիդիի «Վրաստանի բանկ» -ի մասնաճյուղում պատանդներ վերցրած առևանգողի ինքնությունը, սակայն հետաքննության գաղտնիությունից ելնելով այն չի հրապարակել: Հանցագործի գտնվելու վայրը դեռ պարզված չէ: Այս մասին այսօր հաղորդել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: «Իրավապահները շարունակում են ակտիվորեն շարունակել հատուկ օպերատիվ, հետախուզական և քննչական միջոցառումները», – հայտարարել է ՆԳՆ-ն: Գերատեսչությունը կոչ արել լրատվամիջոցներին և հասարակության […]
21:39 25.10.2020
Վրաստանում նախընտրական արշավը ավարտին է մոտենում: Խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Ինչպես հայտնում է SputnikGeorgia-ն, ընտրություններին մասնակցում է 48 կուսակցություն և երկու դաշինք: 120 պատգամավոր կընտրվի ըստ համամասնական ընտրակարգի, այսինքն՝ կուսակցություններին քվեարկելու միջոցով, իսկ 30-ը՝ ըստ մեծամասնական ընտրակարգի`ընտրելով անհատ թեկնածուների: Խորհրդարանում տեղ գտնելու համար կուսակցությունը պետք է հաղթահարի 1%-ի արգելքը, իսկ դաշինքին անհրաժեշտ է […]
20:27 25.10.2020
Աջարիայի հայերն, ի աջակցություն Արցախի, խաղաղ ցույց են կազմակերպել: Ցուցարարները հավաքվել են Բաթումիի սբ․ Փրկիչ եկեղեցու տարածքում ու երթով շարժվել դեպի Աջարիայում ՀՀ հյուպատոսարան: «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ցույցի կազմակերպիչ, Աջարիայի հայ համայնքի մամլո քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշեց՝ երթի ընթացքոմ հնչելու են կոչեր թուրք-ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Սրան զուգահեռ մենք արդեն դրամահավաքի երրորդ փուլն ենք իրականացնում, […]
14:19 25.10.2020
Իրանի բանակի ցամաքային զորքերը զորավարժություն են անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում։ Զորավարժությանը ներգրավվել է բանակի 164-րդ հարձակողական բրիգադը, հայտնում է Isna գործակալությանը։ «Վարժանքներն անցկացվել են գիշերային և ցերեկային ժամերին։ Զորավարժության նպատակն է եղել՝ սպառնալիքներին արագ արձագանքելու հմտությունների բարելավումը, մարտական պատրաստվածության աստիճանի բարձրացումը»,- նշել է իրանական լրատվամիջոցը։