Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+21.09 oC

Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարությունների հարաբերությունները՝ կայուն և զարգացող․ Արփինե Սարգսյանն ընդունել է Գելա Գալաձեին

18:42 23.06.2025

Հունիսի 23-ին Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գալաձեի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։

Ներքին գործերի նախարարությունում Գելա Գալաձեին դիմավորել է նախարար Արփինե Սարգսյանը։ Տեղի է ունեցել պաշտոնական արարողություն։

Վրաստանի և Հայաստանի ՆԳ նախարարները ծաղիկներ են խոնարհել հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։

Պաշտոնական արարողությունից հետո կողմերի միջև տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում։

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ողջունելով գործընկերոջը, շնորհավորել է նրան Վրաստանի ՆԳ նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր և արդյունավետ գործունեություն։

Նախարար Սարգսյանը բարձր է գնահատել երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ Գելա Գալաձեի այցը ևս մեկ կարևոր քայլ է գործընկերության ամրապնդման առումով։

Արփինե Սարգսյանը ներկայացրել է Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվող համակարգային բարեփոխումները, ինչպես նաև վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը՝ այս համատեքստում ընգծելով Վրաստանի փորձի կարևորությունը։

Նախարար Սարգսյանն անդրադարձել է նաև հանցավորության մի շարք, այդ թվում՝ ապօրինի թմրաշրջանառության ուղղություններով երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցերի։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ նախարարի կարգավիճակով սա իր առաջին պաշտոնական այցն է։

Նախարար Գալաձեն ևս բարձր է գնահատել երկու գերատեսչությունների տասնամյակների պատմություն ունեցող համագործակցությունը՝ վերահաստատելով այն առավել ամրապնդելու հանձնառությունը։

Գելա Գալաձեն նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի ՆԳ նախարարությունն ու նախարարը կունեն իր լիակատար աջակցությունը։

Վրաստանի ՆԳ նախարարը ներկայացրել է իր կողմից ղեկավարվող կառույցում ընթացող բարեփոխումները։ Գելա Գալաձեն անդրադարձել է նաև Հայաստանի ՆԳ նախարարությունում իրականացվող կրթական բարեփոխումներին՝ այս համատեքստում կարևորելով Հայաստանի փորձը։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցության ուղղությունները հստակեցնելու համար ստորագրել փոխըմբռնման հուշագրեր, ինչպես նաև գործնական քայլեր ձեռնարկել գերատեսչությունների միջև օպերատիվ կապի ստեղծման ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի անդրազգային հանցավորությանն առավել արագ ու արդյունավետ հակազդելուն։

Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գալաձեն, համագործակցությունը խորացնելու համատեքստում, Արփինե Սարգսյանին հրավիրել է Թբիլիսի։ Նախարար Սարգսյանն ընդունել է հրավերն ու արձանագրել, որ պատասխան այցը ևս միտված է հարաբերություններն առավել զարգացնելուն։

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի և Վրաստանի ներքին գործերի նախարարները հանդիպումը շարունակել են երկկողմ ձևաչափով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

21:28 23.06.2025

Իրանը հարվածներ է հասցրել Կատարում ԱՄՆ-ի ռազմաբազային

Իրանը «հզոր և ավերիչ» հրթիռային հարված է հասցրել Կատարում գտնվող ամերիկյան Ալ Ուդեյդ ռազմաբազային՝ ի պատասխան իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակումների, ասվում է Իրանի զինված ուժերի հայտարարության մեջ։ Նշվում է, որ գործողությունը կոչվել է «Հաղթանակի լուր» և իրականացվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշմամբ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մասնակցությամբ։ «Իրանը որևէ պարագայում […] ...

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

21:22 23.06.2025

«Ինտերը» կամային հաղթանակ է տարել․ ԱԱԱ

Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի երկրորդ խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդսի» նկատմամբ: E խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Քրիստիան Կիվուի թիմը մինչև 78-րդ րոպեն պարտվում էր 0-1 հաշվով, սակայն նախ` արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը երկրորդ հանդիպումն անընդմեջ գոլ է խփել, հետո՝ ավելացված ժամանակի երկրորդ […] ...

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

21:00 23.06.2025

Ֆրանսիան Իրանին և Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և դադարեցնել հարձակումները

Իրան-Իսրայել հակամարտության սրումը կարող է կործանարար լինել տարածաշրջանի համար և լուրջ հետևանքներ ունենալ ամբողջ աշխարհում կայունության համար, ուստի անհրաժեշտ է կասեցնել իրադարձությունների նման զարգացումը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ «Այդ պատճառով մենք զսպվածության կոչ ենք անում: Մենք կոչ ենք անում դադարեցնել հարվածները: Կոչ ենք անում Իրանին չձեռնարկել որևէ միջոց, որը կարող է ավելի սրել […] ...

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

20:52 23.06.2025

Վինիսիուսը համաձայնել է նոր պայմանագիր կնքել «Ռեալի» հետ

Բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը համաձայնել է նոր պայմանագիր ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ, հաղորդում է Marca-ն: Նոր պայմանագրի մասին պաշտոնապես կհայտարարվի աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև 2030 թվականի հուլիսի 1-ը: Վինիսիուսը «Ռեալում» է 2018 թվականից։ ...

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

20:46 23.06.2025

ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահի հետ

Հունիսի 23-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեի հետ։ Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, […] ...

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

20:43 23.06.2025

Միայն դիվանագիտությունը կարող է երաշխավորել, որ Իրանը միջուկային զենք չի ունենա. Գրոսսի

Իրանի կողմից ապագայում միջուկային զենք ստեղծելը կանխելու միակ միջոցը բոլոր շահագրգիռ կողմերի միջև բանակցություններն են, ռազմական էսկալացիան խոչընդոտում է դիվանագիտությանը և շատ վտանգավոր է. այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Գործակալության Կառավարիչների խորհրդի արտակարգ նիստի բացման ժամանակ։ «Ես ևս մեկ անգամ կոչ եմ անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել: Ռազմական […] ...

BACK_TO_TOP