16:00 11.07.2024
Ուկրաինայի հակամարտության համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է ՆԱՏՕ-ն։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք Ուկրաինայում, ԱՄՆ-ի գլխավորած ՆԱՏՕ-ի քաղաքականության և ագրեսիվ քայլերի արդյունքն էր, որոնք դեռ շարունակվում են»,- ասել է նա Իրանի ԱԳՆ տելեգրամյան ալիքում։ Ինչպես ընդգծել է Քանանին, Ռուսաստանին իրանական ռազմական օգնության մասին պնդումները, […]
15:51 11.07.2024
Ռուսաստանի նկատմամբ արևմտյան երկրների ծայրահեղ բացասական վերաբերմունքը միայն «կրակի վրա յուղ լցրեց»՝ սրելով իրավիճակը Ուկրաինայում։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Newsweek ամսագրին տված հարցազրույցում։ «Արևմտյան որոշ դաշնակիցների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ միայն յուղ լցրեց կրակի վրա, այն ավելի շատ վնաս բերեց Ուկրաինային, քան օգուտ», – ասել է նա:
12:29 11.07.2024
«Արժանի գործընկեր 2024» զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգելու ԱՄՆ-ի որոշումը և Վրաստանի պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը սառեցնելու ԵՄ-ի մտադրությունը, չեն խրախուսում Թբիլիսիի՝ արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները վերականգնելու ակնկալիքները։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ «Այդ որոշումը ցավալի է։ Ես մեկ անգամ չէ, որ ափսոսանք եմ հայտնել, քանի որ այն չի […]
11:00 11.07.2024
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Բլինքենը։ «Հանդիպեցի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ՝ քննարկելու Ուկրաինային աջակցությունը, Գազայում հրադադարի ապահովումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը», – գրել է Բլինքենը:
10:39 11.07.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում Բելգիայի իր պաշտոնակցի՝ Հաջա Լահբիբի հետ հանդիպում է ունեցել։ X-ի իր միկրոբլոգում Միրզոյանը հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը: «Ինչպես միշտ, հաճելի հանդիպում ունեցա իմ գործընկեր Հաջա Լահբիբի հետ։ Հետաքրքիր զրույց ունեցանք Հայաստան-Բելգիա կապերն ավելի ընդլայնելու […]
22:05 10.07.2024
ԱՄՆ-ը կարծում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս մասին Վաշինգտոնում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից առաջ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ հանդիպումը «հնարավորություն կտա գնահատել ձեռք բերված առաջընթացը և անելիքները»։ «Հիմնվելով մեր բոլոր շփումների վրա, այդ թվում՝ վերջին մի […]
21:26 10.07.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանին: Անդրադարձ է եղել Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Իրանում կայացած ընտրությունների արդյունքներին Հայաստանի շահերի տեսանկյունից: Վերլուծաբանը խոսել է նաև ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններից և դրա ադյունքների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների տարբեր սցենարներից: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին: Պե՞տք է արդյոք […]
21:18 10.07.2024
Մամուլ է թափանցել տեղեկություն այն մասին, թե ով է զբաղեցնելու Իրանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը: Ըստ այդ լուրերի՝ գերատեսչության ղեկավարությունը կստանձնի ներկայիս փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Սա սպասվա՞ծ նշանակում էր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պետք է նկատի ունենաք, որ Իրանում ցանկացած նախարարի՝ առաջին հերթին արտգործնախարարի նշանակումը, իհարկե, համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ, ով իրավունք […]
20:33 10.07.2024
Հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: Կողմերը նշել են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը և համաձայնել են շարունակել աշխատանքները; […]
20:25 10.07.2024
Վաշինգտոնում ավարտվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
19:44 10.07.2024
Քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների հարցերով պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան 2024 թվականի հուլիսի 9-17-ը կայցելի Վրաստան և Հայաստան՝ ներգրավվելու ժողովրդավարական կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին հայտնում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։ Պետքարտուղարի տեղակալ Զեյան Հայաստանում կհանդիպի բարձրաստիճան պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև նրա այցը Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի […]
17:37 10.07.2024
Քաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են իրանական «Հուշմանդ Սազե» շինարարական ընկերության ներկայացուցիչներին։ Քննարկվել են պողպատե բարակապատ տրամատների կիրառմամբ պիլոտային ծրագրով մեկ դպրոց կամ մանկապարտեզ, ինչպես նաև անհատական բնակելի տներ կառուցելու հեռանկարները։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը նշել է, որ իրանական ընկերության պատվիրակության հետ նախորդ հանդիպումից հետո կոմիտեն ուսումնասիրել է ներկայացված առաջարկներն ու դիտարկում է համատեղ […]
15:35 10.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը և ԱՄՆ-ն պատրաստակամ են օգնել Հայաստանին բարեկեցություն կառուցելու, ժողովրդավարությունն ամրապնդելու և Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հարցերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։ «Այսօր այստեղ եմ, քանի որ Հայաստանը հնարավորության պատուհան ունի ՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու իր ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի […]
15:05 10.07.2024
Իրանի նախագահ ընտրված Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությունը տեղի կունենա հուլիսի 30-ին, հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահության անդամ Մոջթաբա Յուսեֆին։ «Օրենքի համաձայն՝ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա պաշտոնը ստանձնելու արարողությունից հետո։ Նախագահի (14-րդ նախագահական ընտրություններում հաղթած) երդմնակալության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ հուլիսին 30-ին»,- Յուսեֆիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։
13:22 10.07.2024
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի ընտրվելու կապակցությամբ: Նախարար Սանոսյանը վերահաստատել է պատրաստակամությունը շարունակել բազմաոլորտ համագործակցությունը և խորացնել համագործակցությունն այլ ուղղություններով: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ճանապարհաշինության, […]
11:40 10.07.2024
ԱՄՆ-ն շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական կարգավորման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կընդունի՞ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոն ժամանած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին, Միլլերը պատասխանել է․ «Ժամանակացույցի վերաբերյալ որևէ հայտարարություն չունի»։
10:46 10.07.2024
Հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաև ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։ Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։ ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
21:42 09.07.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր: Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ […]
19:26 09.07.2024
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։ «Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա 15-20 օրերին», – Դեմիրչիլուի խոսքերն է մեջբերում Iran International լրատվական ծառայությունը։ Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված […]
18:47 09.07.2024
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Միրզոյան-Բայրամով պաշտոնական հանդիպման, բանակցությունների պայմանավորվածություն չկա»,- ասել է Բադալյանը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հրավիրվել են Վաշինգտոն՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։
13:56 09.07.2024
Նախորդ հակամարտության ավարտից հետո նոր հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության նոր իրողություններ կառուցելու համար։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Ներկա պատմական պայմաններում Ադրբեջանը հանդես է գալիս երկխոսության և խաղաղության օգտին, և եկել է ժամանակը, որ հայկական կողմը տարածքային պահանջների փոխարեն ընտրի տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել […]
13:29 09.07.2024
Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրման գործընթացը կասեցվել է, հայտարարել է Թբիլիսիում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Եվրամիության ղեկավարների համար անհասկանալի են Վրաստանի ներկայիս կառավարության մտադրությունները: «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքն ակնհայտորեն հետքայլ է: Բացի դրանից, հակաարևմտյան, հակաեվրոպական հռետորաբանությունը անհամատեղելի է Եվրամիությանն անդամակցելու նպատակների հետ: Ցավոք, այս պահին Վրաստանի անդամակցության գործընթացը կասեցված է»,- ասել է նա։ Եվրամիությունը սառեցրել է նաեւ […]
13:23 09.07.2024
Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Նախարար Պապիկյանը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին, մաղթել հաջողություններ կարևոր առաքելության մեջ: Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել նախկին ռազմական կցորդ, գնդապետ Բահման […]
13:00 09.07.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ վրաց-ամերիկյան «Արժանի գործընկեր-2024» զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգումը, այնուհետև ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել պաշտպանության նախարարությանը 30 միլիոն եվրոյի հատկացումը, հապճեպ հետևանք է և հանրապետության իշխանությունների կողմից թշնամական քաղաքականություն՝ իրենց գործընկերների նկատմամբ։ «ԱՄՆ զորավարժությունների չեղարկմանը հաջորդեց պաշտպանության ուժերի համար 30 միլիոն եվրոյի սառեցումը: Սա պատասխան է իշխող կուսակցության՝ իրենց նկատմամբ վարած […]
12:52 09.07.2024
Եվրամիության երկրների ղեկավարները որոշել են սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսվում էր տրամադրել Վրաստանին՝ երկրի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։ «Խոսելով պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, ցավոք, պետք է տեղեկացնեմ, որ ԵՄ ղեկավարները նույնպես որոշել են սառեցնել այն գումարները, որոնք հատկացվելու էին Վրաստանի պաշտպանության ուժերին աջակցելու համար։ […]
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
20:44 08.07.2024
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում շնորհավորել է Մասուդ Պեզեշքիանին Իրանի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել աշխատանքում։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Պեզեշքիանի հետ, շնորհավորել նրան նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում»,-նշված է […]
20:37 08.07.2024
Իրանը օգնություն կտրամադրի Լիբանանին Իսրայելի կողմից ագրեսիայի դեպքում։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։ «Լիբանանի դեմ ցանկացած ագրեսիա կհանգեցնի տարածաշրջանում անկայունության և լարվածության սրման։ Սիոնիստների (նկատի ունի Իսրայելին) արկածախնդիր գործողությունները կարող են ազդել ողջ աշխարհի և տարածաշրջանի վրա, սակայն փորձը ցույց է տվել, որ Լիբանանը կարող է ապահովել իր անվտանգությունը։ Իրանն […]
20:09 08.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին և վստահեցրել, որ երկու երկրների հարաբերությունները կշարունակեն զարգանալ։ Այս մասին ասվում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ «Քննարկվել են Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Էրդողանն ասել է, որ կարծում է, որ նոր ժամանակաշրջանում (Պեզեշքիանի օրոք) Թուրքիայի և […]