11:40 03.07.2024
Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկացի ոստիկանների նկատմամբ՝ ամերիկյան համալսարաններում պաղեստինամետ բողոքի ցույցերը ճնշելուն նրանց մասնակցության համար։ Այս մասին ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Telegram ալիքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Իրանի իշխանությունները նշել են 11 պաշտոնյաների անուններ, որոնք ներգրավված են «մարդու իրավունքների ոտնահարման մեջ՝ ճնշելով ԱՄՆ-ում համալսարանների ուսանողների և դասախոսների խաղաղ բողոքը, ովքեր աջակցել են […]
10:00 03.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումներն առաջնահերթություն են Միացյալ Նահանգների համար, և Վաշինգտոնը կշարունակի աշխատել այդ ուղղությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի հետ միջև հանդիպում կազմակերպելու հնարավորությանը։ «Հարավային Կովկասում առկա խնդրի համատեքստում դա (խմբ․ նկատի է […]
23:10 02.07.2024
Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տվել օտարերկրյա լրագրողներին լուսաբանել Բաքվում կայացած միջազգային ֆորումի աշխատանքը: Այն նվիրված էր էներգետիկ խնդիրներին ու անց էր կացվում Բաքվում նոյեմբերին գումարվելիք ՄԱԿ-ի կլիմայի կոնֆերանսի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում: Այդ կապակցությամբ բրիտանական Guardian-ը իր էջերում կրկին հարց է բարձրացրել՝ արդյո՞ք Ադրբեջանը այն երկիրն էր, ուր կարելի էր միջազգային այդպիսի մեծ միջոցառում անցկացնել: Ի՞նչ […]
20:12 02.07.2024
Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովում հանդիպումներ կանցկացնի տարբեր երկրների ղեկավարների հետ: Հուլիսի 3-ին նախատեսված են բանակցություններ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինն առանձին հանդիպումներ կունենա նաև Ղազախստանի, Չինաստանի նախագահների հետ։
18:22 02.07.2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Հանրապետության բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բրյունսումում տեղակայված ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Ստեֆան Ֆիքսի հետ քննարկել է ռազմական համագործակցության հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ «Գեներալ-գնդապետ Վելիևը, մասնավորապես, նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի նշանակալի ներդրումը ՆԱՏՕ-ի օպերատիվ հնարավորությունների հայեցակարգի շրջանակներում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստման […]
18:14 02.07.2024
Հուլիսի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Թբիլիսիում։ Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վրաստանի ԱԳՆ-ում կկայանա նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։
15:11 02.07.2024
Վրաստանում զորավարժության ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, օդաչու Կախաբեր Զուրաբաշվիլին զոհվել է։ Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
10:40 02.07.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագրով փոխել է երկու նախարարների։ Ինչպես նշվում է կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթում, Քեմալ Մեմիշօղլուն Ֆահրեթին Քոջայի փոխարեն նշանակվել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար։ Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։ Քոջան ու Օժասեկին […]
10:26 02.07.2024
Իրանն ամեն ինչ կանի շիական «Հըզբոլլահ» շարժմանը աջակցելու համար, եթե Իսրայելը լայնամասշտաբ պատերազմ սկսի Լիբանանի դեմ։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական եւ Միջազգային հարաբերությունների Իրանի ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազին։ «Նման իրավիճակում մենք այլ ելք չենք ունենա, քան բոլոր միջոցներով աջակցել «Հըզբոլլահին»», -պատասխանել է Խարազին […]
21:42 01.07.2024
ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ այժմ կա բացառիկ հնարավորություն՝ հասնելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Այս մասին Բրուքինգսի ինստիտուտում ելույթ ունենալիս հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Երկրների միջև խաղաղության համաձայնագրի իրականացման բացառիկ հնարավորություն կա, որը վերջ կդնի տասնամյակներ տևած հակամարտությանը և, կարծում եմ, հսկայական հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, արևելյան […]
22:09 29.06.2024
Իրանի նախագահական ընտրությունների օրը կանխվել է առնվազն 20 դիվերսիա և բազմաթիվ կիբեր հարձակումներ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվական և կապի տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեփուրը։ «Հակառակորդը և նրա գործակալները երկրի ներսում բազմաթիվ փորձեր են արել խափանել ընտրական գործընթացը՝ կտրելով օպտիկամանրաթելային կապի գծերը: Բոլոր խնդիրները լուծվել և անմիջապես վերացվել են», – մեջբերում է ISNA գործակալությունը։ […]
20:49 29.06.2024
Իրանի ամենամեծ պահպանողական քաղաքական շարժումներից մեկը՝ Իսլամական հեղափոխության ուժերի կոալիցիոն խորհուրդը, ինչպես նաև փոխնախագահ Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, ովքեր նախկինում հանել էին իրենց թեկնածությունը ընտրություններից, կոչ են արել քվեարկել ընտրությունների երկրորդ փուլում իրենց համախոհի՝ Հանրապետության Անվտանգության խորհրդում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլիի օգտին։ «Քանի որ ընտրությունների երկրորդ փուլը նվիրված […]
20:38 29.06.2024
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ իշխանությունները ձգտում են եվրաինտեգրման, իսկ ընդդիմությունը երկրի թշնամիներն են։ «Բոլորը պետք է մի բան հասկանան, նրանք (ընդդիմադիրները – խմբ.) երկրի թշնամիներն են, նրանք գործում են՝ ելնելով այլ երկրների շահերից, ունեն իրենց գործընկերները, ովքեր ասում են, թե ինչ անել, և դա չի բխում […]
20:19 29.06.2024
Հայաստանն ու Ադրբեջանը հրավիրվել են ՆԱՏՕ-ի գործընկերների ձևաչափով հանդիպմանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս O’Բրայենը Բաքվում էր և ուշագրավ հայտարարություններ է արել: Միաժամանակ ներսում էլ քաղաքական որոշ գործընթացներ են: Թե ինչ է այս ամենը նշանակում,«Հեռանկարի» տաղավարում քննարկվել է քաղաքագետ Հարություն Մկրտչյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
12:09 29.06.2024
Թուրքիայի հարավում գտնվող Մերսին քաղաքում, որտեղ կառուցվում է «Աքքույու» ատոմակայանը, երկու ավտոբուսի և մեքենայի վթարի հետևանքով զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մի ռուս կին, վիրավորվել է 35 մարդ։ Ինչպես հաղորդում է IHA գործակալությունը, վթարը տեղի է ունեցել Սիլիֆկե կոմսությունում, որի հետևանքով զոհվել են Իսմայիլովա անունով ռուս կինը և թուրք սերժանտ Բիրիշ Գյուլչիչեկը։
10:38 29.06.2024
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգը դարձավ առաջին իրանական շրջանը, որտեղ ամփոփվեցին նախագահական ընտրությունների վերջնական քվեարկության արդյունքները: Այս մասին հայտնում է Tasnim գործակալությունը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կոհգիլուե և Բոյեր Ահմեդում ընտրություններին մասնակցությունը կազմել է 46,8 տոկոս։ Առողջապահության նախկին նախարար Փեզեշկիանը ստացել է ձայների 43,5 տոկոսը (123 հազար ձայն), հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի […]
10:00 29.06.2024
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի ԱԳ նախարար Իգլի Հասանիի հետ։ Հանդիպումը կայացել է Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկ ֆորումի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր՝ միտված երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ընդլայնմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունների լավագույնս իրացմանը։ Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի։ Հայաստանի և Ալբանիայի ԱԳ նախարարները […]
09:57 29.06.2024
Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ Սայիդ Ջալիլին և Առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշկիանը կշարունակեն պայքարը Իսլամական Հանրապետության նախագահի պաշտոնի համար ընտրությունների երկրորդ փուլում։ Այն կանցկացվի հուլիսի 5-ին։ Այս մասին հայտնում է իրանական Farhikhtegan թերթը՝ հղում կատարելով քվեարկության նախնական արդյունքներին։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի ձայների 50%-ից ավելին։ Հակառակ […]
09:26 29.06.2024
Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգում անհայտ անձինք կրակել են քվեատուփեր տեղափոխող մեքենայի վրա։ Զինված հարձակման հետևանքով երկու անվտանգության աշխատակից է զոհվել, հաղորդում է Tasnim գործակալությունը։ Իրանական PressTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ միջադեպի ժամանակ հինգ մարդ է տուժել։ Իր հերթին Fars գործակալությունը հայտնել է, որ հարձակումից հետո քվեաթերթիկները հասցվել են նահանգապետի գրասենյակ, որտեղ ընթանում է ձայների հաշվարկը։ Իրանում […]
09:05 29.06.2024
Ռեֆորմիստ Մասուդ Փեզեշկիանը առաջատար է Իրանի արտահերթ նախագահական ընտրություններում՝ հաղթելով պահպանողական թևի թեկնածու Սայիդ Ջալիլիին, հայտնել է երկրի ընտրական հանձնաժողովը՝ ավելի քան 12 միլիոն ձայների հաշվարկից հետո: «Ընդհանուր առմամբ հաշվվել է 12 միլիոն 58 հազար 843 ձայն, Մասուդ Փեզեշկիանը հավաքել է 5 միլիոն 354 հազար ձայն, Սայիդ Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար 269 ձայն, Մոհամմադ […]
22:47 28.06.2024
Իրանի ընտրական հանձնաժողովը երրորդ անգամ երկարաձգել է նախագահական ընտրությունների քվեարկության ժամը: Իրանցիները կարող են քվեարկել մինչև տեղական ժամանակով ժամը 00:00-ն: «Նախագահական ընտրությունների քվեարկությունը երկարաձգվել է մինչև ժամը 00:00-ն»,- ասել է Իրանի ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին IRIB հեռուստաալիքի եթերում։ Քվեարկության ժամը երկարացվել է երկու անգամ՝ սկզբում ժամը 18:00-ից 20:00-ն, ապա տեղական ժամանակով 22:00-ն: Երրորդ երկարաձգումը, […]
21:02 28.06.2024
Ամերիկյան Politico պարբերականը պարզել է, թե արգելված ի՞նչ հնարքներ է բանեցնում ադրբեջանական քարոզչությունն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Նոբելյան խաղաղության մրցանակի ներկայացմանը խանգարելու համար: Բաքվի լոբբիստների գլխավոր զենքը՝ կրկին բացահայտ կեղծիքն է: Politico-ին կոնկրետ ի՞նչ է հաջողվել պարզել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Անցած շաբաթ Politico պարբերականը Եվրոպական փիառ ընկերության կողմից ստացել էր […]
20:35 28.06.2024
Իրանի նախագահական ընտրությունների քվեարկության ժամը երկարացվել է երկու ժամով: Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով 08:00-ին: Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության խնդրին։ Այս առումով ընտրատեղամասերում կարգուկանոնը կապահովեն մոտ 180 հազար իրավապահներ։ Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում՝ կապված […]
20:22 28.06.2024
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանn ուրբաթօրյա աղոթքից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հայտարարությանը, Էրդողանը նշել է. «Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերությունները չվերականգնելու պատճառ չկա։ Միասին կգործենք այնպես, ինչպես նախկինում էինք անում»։ Էրդողանը նաև նշել է, որ Թուրքիան չի կարող շահագրգռվածություն ունենալ միջամտելու Սիրիայի ներքին գործերին և հավելել.«Սիրիայի ժողովուրդը մեր եղբայր ժողովուրդների […]
18:25 28.06.2024
Բաքու կատարած այցի ընթացքում Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «Խոսքն այն մասին է, թե ինչն առավել օգտակար կլինի երկու կողմի համար։ Հույս ունեմ, որ արտաքին գործերի նախարարները հնարավորինս շուտ հանդիպելու հնարավորություն կգտնեն։ Եթե դա տեղի ունենա Վաշինգտոնում, մենք ուրախ […]
17:17 28.06.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ուրբաթ օրը հայտարարել է՝ հավատում է, որ 2030 թվականին երկիրը Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ միասին կդառնա Եվրամիության անդամ։ «Առաջիկա չորս տարիները շրջադարձային են Վրաստանի զարգացման գործում. մենք ունենք երկու հիմնական խնդիր՝ վերջապես հաղթահարել աղքատությունը մեր երկրում, և միավորել երկիրը, կարելի է ասել, որ դա շատ համարձակ է։ Բանն այն է, […]
17:13 28.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ցրել է Միլի Մեջլիսը (երկրի խորհրդարանը) և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել սեպտեմբերի 1-ին։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Հունիսի 21-ին Ադրբեջանի խորհրդարանը ընդունել է երկրի նախագահին դիմումը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու նախաձեռնությամբ։ Ադրբեջանի սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը ցրելու և ընտրություններ նշանակելու իրավունքը պատկանում է նախագահին։ Ադրբեջանի խորհրդարանը բաղկացած է […]
14:03 28.06.2024
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները և Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը։ Այս մասին հայտնում է ադրբեջանական պետության ղեկավարի կայքը։ «Ջեյմս Օ՛Բրայենն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ մղելու Միացյալ Նահանգների հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ […]
12:38 28.06.2024
Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հույս է հայտնել, որ Իրանի՝ հունիսի 28-ին մեկնարկած նախագահական ընտրություններում կգրանցվեն այնպիսի արդյունքներ, որոնք ի նպաստ կլինեն ինչպես իրանցի ժողովրդի, այնպես էլ հայ-իրանական երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանը հայտարարեց ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատանը մեկնարկած նախագահական ընտրությունների քվեարկության ընթացքում լրագրողների հետ զրույցում: […]
11:52 28.06.2024
Հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենին։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման օրակարգը ներառում է Միացյալ Նահանգների և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերություններում առաջընթացի վերանայում և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրին Միացյալ Նահանգների աջակցության քննարկում։ Բացի այդ, Օ’Բրայենը […]