TIME
Ամսաթիվ
06 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.81
  • 440.99
WEATHER
+16.09 oC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանական կողմը մերժել է հայկական կողմի առաջարկը ՄԹ-ում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպման վերաբերյալ

14:43 18.07.2024

Հայկական կողմն առաջարկել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի երկկողմ հանդիպում ունենալ ՄԹ-ում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում, սակայն ադրբեջանական կողմը մերժել է առաջարկը։ Հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։ Հայկական կողմը նաև վերահաստատում է իր առաջարկը` ինտենսիվացնել բարձր և բարձրագույն մակարդակով բանակցությունները և մեկ ամսվա ընթացքում […]

̰
Բաքուն պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Իլհամ Ալիևի հետ

14:04 18.07.2024

Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Լոնդոնում հանդիպել Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին ասել է, որ բրիտանական կողմն առաջարկել է հանդիպում անցկացնել։ «Հանդիպումից Հայաստանի վարչապետի մերժումը նահանջ է խաղաղության օրակարգից»,- ասել է Հաջիևը։

̰
Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

12:44 18.07.2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հինգշաբթի օրը Լոնդոնի մերձակայքում գտնվող Օքսֆորդշիր քաղաքում։ Այս մասին հայտնում է «ԱզերԹաջ» պետական ​​լրատվական գործակալությունը։ «Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի հրավերով, աշխատանքային այցով գտնվում է Անգլիայում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին» – […]

̰
Ո՞վ է Իրանի՝ ադրբեջանական արմատներ ունեցող նոր նախագահը. զրույց իրանագետի հետ

19:43 17.07.2024

Իրանը նոր նախագահ ունի: Հուլիսի 30-ին Մասուդ Փեզեշքիանը երդմամբ կստանձնի այդ պաշտոնը: Ի՞նչ կարող է նա փոխել մեր հարևան երկրի դիրքորոշումներում և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կարևոր խնդիրների լուծման հարցում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է իրանագետ Տիգրան Դավուդյանը:

̰
Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել Հայաստան-Իրան երկկողմ օրակարգի շուրջ

14:55 17.07.2024

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի […]

̰
Վրաստանի վարչապետը կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

12:05 17.07.2024

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը կանցկացվի հուլիսի 18-ին Վուդստոկում։ Այս մասին հայտնել է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ «Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հուլիսի 18-ին կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա Միացյալ Թագավորությունում։ Շուրջ 50 երկրների ղեկավարների կընդունի Միացյալ Թագավորության վարչապետը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հանդիպման հիմնական հարցերը լինելու են […]

̰
Իրանի արտգործնախարարի պաշտոնակատարը խոսել է Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունների մասին

15:35 16.07.2024

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին, շեշտելով Թեհրանի և Մոսկվայի երկարաժամկետ գործընկերությունը, ասել է, որ Ռուսաստանը ուժեղ երկիր է։ «Իրանի երկկողմ հարաբերությունները Ռուսաստանի՝ մեր հարևան և տարածաշրջանում ուժեղ երկրի հետ, և Իրանի երկկողմ հարաբերությունները Չինաստանի՝ ազդեցիկ միջազգային խաղացողի հետ, տասնամյակների պատմություն ունեն։ Մենք լուրջ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրների ներուժն օգտագործելու համար՝ հանուն տարածաշրջանային խաղաղության […]

̰
Իրանը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի կարևոր դերի մասին Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդման գործում

15:07 16.07.2024

Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նշել է Մոսկվայի և Պեկինի կառուցողական դերը Մերձավոր Արևելքում քաղաքական կայունության հաստատման գործում։ «Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը լուրջ ջանքեր են գործադրում տարածաշրջանում փոխադարձ քաղաքական վստահությունն ամրապնդելու համար, ինչպես նաև անում են հնարավոր ամեն ինչ՝ հետագայում ապահովելու տնտեսական կապերն ու համագործակցությունը Մերձավոր Արևելքում», – ասել է Բաղերի […]

̰
Վրաստանի ԿԸՀ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցել է ինը կուսակցություն

13:18 16.07.2024

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ այժմ թույլ է տվել ինը քաղաքական կուսակցության մասնակցել խորհրդարանական ընտրություններին, որոնք կկայանան հոկտեմբերին։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ Նատիա Իոսելիանին։ «Հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվել է այն քաղաքական կուսակցությունների համար, որոնք ընտրությունները նշանակելու պահին չունեն ընտրված պատգամավորներ։ Դիմելու վերջնաժամկետը լրացել է հուլիսի […]

̰
Խաղաղության համաձայնագրին հասնելու համար Հայաստանից և Ադրբեջանից պահանջվում են  բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ․ Միլլեր

10:20 16.07.2024

Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել և երկար ճանապարհ են անցել բանակցություններում, բայց խաղաղության համաձայնագրին հասնելու համար կողմերից պահանջվում են որոշ բարդ ընտրություններ և դժվար փոխզիջումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա այդ երկրների և տարածաշրջանի խաղաղության, կայունության, […]

̰
Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հունիսին կրճատվել է ավելի քան 22 մլն դոլարով

22:30 15.07.2024

Վրաստանի արտաքին պետական ​​պարտքը հունիսի վերջին կազմել է 8,7 մլրդ դոլար, ինչը 22,6 մլն դոլարով կամ 0,25 տոկոսով ցածր է նախորդ ամսվա համեմատ։ Այս մասին են վկայում Վրաստանի ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տվյալները։ Ֆինանսների նախարարության տվյալներով, մասնավորապես, Ասիական զարգացման բանկին (ԱԶԲ) Վրաստանի պետական ​​պարտքը կրճատվել է 6,4 մլն դոլարով, 12,1 մլն դոլարով՝ Եվրոպական ներդրումային բանկին […]

̰
Բաքվի հետ հարաբերություններում Թեհրանը պատրաստ է ռեստարտի, բայց մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ իր հարաբերությունները

21:26 15.07.2024

Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսում է իր աշխատանքը: Տեղեկությունն այդ մասին պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ չնայած նրան, որ հայտարարվել էր այս ամսվա վերջին դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին: Ազդարարված ժամկետից շո՞ւտ են դիվանագետները գործի անցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշումը կայացվեց բանակցությունների արդյունքում, իսկ այդ բանակցություններին նախորդել էր Իլհամ […]

̰
Վրաստանի նախագահը Սահմանադրական դատարանում կբողոքարկի օտարերկրյա գործակալների մասին օրենքը

13:58 15.07.2024

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հայց կներկայացնի սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ համարել օտարերկրյա գործակալների մասին օրենքը, հայտնում է TV Pirveli-ն։ «Նախագահն այսօր Սահմանադրական դատարանում վիճարկելու է «ռուսական» օրենքը։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ «Վրացական երազանքի» ընդունած օրենքը ապազգային է և անհամատեղելի Սահմանադրությանը։ Հայտնի է, որ եթե ՍԴ-ն ընդունի նախագահի հայցը, նրա շահերը կպաշտպանի Էկա Բեսելիան»,- […]

̰
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը

12:19 15.07.2024

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը, որը դադարեցվել էր 2023 թ.-ի հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում Իրանում Ադրբեջանի դեսպանությունը նոր հասցեով  2024 թվականի հուլիսի 15-ից վերսկսել է իր գործունեությունը: Դեսպանը և դեսպանատան […]

̰
Էրդողանը հայտարարել է` չի ակնկալում, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի

19:57 14.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ չի ակնկալում, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը շուտով կավարտվի։ Ելույթ ունենալով Ստամբուլում Ազգային պաշտպանության համալսարանի սպաների ավարտական ​​արարողության ժամանակ՝ նա նշել է, որ թուրքական կողմը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման համար։ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը շարունակվում է գրեթե երկուսուկես տարի: Ցավում եմ խոստովանել, որ դեռևս […]

̰
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է «բացահայտ ցեղասպանություն»

21:18 13.07.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակը պատերազմ չէ, այլ «բացահայտ ցեղասպանություն»: Այս խոսքերը նա ասել է Պաշտպանության ազգային համալսարանի սպաների ավարտական ​​արարողության ժամանակ։ «Նույնիսկ բառերն այլևս չեն բավականացնում Գազայի հատվածում տեղի ունեցած կոտորածը նկարագրելու համար։ Գազայի հատվածի գրեթե երեք քառորդը ավերակների է վերածվել։ Այն, ինչ տեղի է ունենում խաղաղ բնակավայրերի […]

̰
Իրանահայ խորհրդարանականները շնորհավորել են Մասուդ Փեզեշքիանին

19:54 13.07.2024

Իրանի Մեջլիսի հայ խորհրդարանականները շնորհավորել են երկրի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Այս մասին հայտնում է իրանական Mehr գործակալությունը։ «Կառավարության պաշտոնյաների փոխգործակցությունն ու սիներգիան երկրի ժողովրդին կբերի վարդագույն ու լուսավոր ապագայի», – ընդգծել են իրանահայ օրենսդիրները։ Խորհրդարանականներ Արա Շահվերդյանը, ով Թեհրանում հայ-քրիստոնեական կազմակերպության ներկայացուցիչն է, և Սպահանում ու Հարավային Իրանում հայ-քրիստոնեական […]

̰
ՀՀ ՆԳՆ-ից մեկնաբանել են հայ-իրանական սահմանային անցակետում Իրանի քաղաքացուն ծեծի ենթարկելու մասին լուրերը

15:38 13.07.2024

Օտարերկրյա քաղաքացին հուլիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մեղիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։ Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցման՝ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել […]

̰
Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի, Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը. Էրդողան

15:24 13.07.2024

Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս Թուրքիայի նախագահը ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին, անդրադարձել Հարավային Կովկասում զարգացումներին: Պատասխանելով Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին՝ Ռեջեփ Էրդողանն ընդգծել է. «Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ […]

̰
ԱՄՆ-ը և դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ․ Փեզեշքիան

12:39 13.07.2024

Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները ճգնաժամ են ստեղծել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, Թեհրանի պաշտպանական դոկտրինը չի նախատեսում միջուկային զենքի կիրառում։ Այս մասին հայտարարել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Միացյալ Նահանգները և նրա արևմտյան դաշնակիցները չարամտորեն օգտագործել են միջուկային զենքի չտարածման ռեժիմը՝ Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամ ստեղծելու համար,  հակառակ իրենց սեփական հետախուզական […]

̰
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին

12:17 13.07.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ կարեւորել պարոն Չիկովանիի այցը: Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ և զարգացմամբ: Վարչապետը արդյունավետ է գնահատել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև ծավալված գործընկերությունը: Իրակլի […]

̰
Հուսով ենք՝ պայմաններ կստեղծվեն, որ Ղարաբաղի բնակիչները վերադառնան իրենց տները․ Իրանի դեսպան

12:12 13.07.2024

«Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի», – «Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: «Ազատություն» ռադիոկայանը ներկայացրել է հատված հարցազրույցից. «Ազատություն». – Պարոն Սոբհանի, ինչպես գիտեք՝ անցած տարի Ադրբեջանը բլոկադայից հետո ռազմական ագրեսիա իրականացրեց Արցախի նկատմամբ, արցախցիները բռնի տեղահանվեցին։ Այժմ […]

̰
Հայ ռազմագերուն Բաքվի դատարանը դատապարտել է շինծու մեղադրանքով

21:40 12.07.2024

Բաքվի դատարանն այսօր վճիռ է կայացրել մեր գերեվարված հայրենակից Ռաշիդ Բեգլարյանի գործով: Ինչպես և սպասվում էր, դատարանը ամբողջովին բավարարել է դատախազության պահանջը՝ Բեգլարյանին մեղավոր ճանաչելով նրա կողմից չկատարած հանցանքների համար: Ի՞նչ մեղադրանքներ էին ներկայացված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «62-ամյա խաղաղ արցախցի Ռաշիդ Բեգլարյանը գերեվարվել էր անցած տարվա օգոստոսին և նրա դեմ ներկայացվել […]

̰
Ի՞նչ պայմաններում է անցկացվում Բաքվում պահվող հայ գերիների դատավարությունը

20:08 12.07.2024

Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով այսօր մամուլի ասուլիս է անցկացվել: «Ադրբեջանի Քրեական […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին

14:37 12.07.2024

Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:

̰
Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման

13:33 12.07.2024

Բաքվի դատարանը Ռաշիդ Բեգլարյանին դատապարտեց 15 տարվա ազատազրկման: Նա 2023 թվականի օգոստոսի 1-ին տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ձերբակալվել։ Բեգլարյանին ադրբեջանական կողմը մեղադրել է «Խոջալուի ջարդերին» մասնակցելու համար:

̰
Մակրոնն ու Էրդողանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

11:29 12.07.2024

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ «Հանրապետության նախագահը (Մակրոն – խմբ.) վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` նպատակ ունենալով արագորեն հասնել խաղաղության համաձայնագրի, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», – ասված է հայտարարության […]

̰
Հույս ունենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի․ Էրդողան

10:00 12.07.2024

Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի և խաղաղություն կտիրի։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է մինչև այս տարվա վերջ խաղաղության պայմանագիր ստորագրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Մենք ցանկանում ենք որքան հնարավոր է […]

̰
Ինչ նպատակով է Հայաստան գալու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը

22:20 11.07.2024

Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]

̰
Ռուբեն Ռուբինյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ

21:14 11.07.2024

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 11-ին Սանկտ Պետերբուրգում ԲՐԻԿՍ խորհրդարանական ֆորումի շրջանակում հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը զրուցակցին շնորհավորել է բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Կողմերը երկուստեք գոհունակություն են հայտնել Հայաստան-Իրան հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ: Ռուբեն Ռուբինյանն ընդգծել […]

̰
BACK_TO_TOP