09:59 21.02.2024
Դատախազը 2024 թվականի փետրվարի 21-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալ՝ առևտրային կազմակերպության ղեկավար Ա.Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ մեղադրյալը ցուցմունքներ է տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրա մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի ներկա փուլում էականորեն նվազել է մեղադրյալի կողմից […]
20:30 20.02.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը բացման խոսքով է հանդես եկել ֆինանսաբանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված երկօրյա իրազեկում-հանդիպումներին՝ նվիրված քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի, դրանից օգտվելու կարգի, համակարգով դատավարությանը մասնակցելու, դատավարական փաստաթղթեր, ծանուցումներ ներկայացնելու և ստանալու կարգավորումների, դատական ակտերի բողոքարկման կարգի և համակարգի մի շարք այլ առավելությունների ներկայացմանը: Նախարարի տեղակալն ընդգծել է համակարգի կարևորությունը, որպես առաջին ամբողջապես […]
15:55 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Վաղարշապատի և Շենգավիթի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում փետրվարի 19-ին Երևան քաղաքի Ֆրունզեի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 42-ամյա Վիգեն Մ.-ն: Նա ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից […]
14:22 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 19-ին Երևան քաղաքի Նուբարաշեն համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 46-ամյա Վիտալի Ղ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) հոդվածի 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ […]
14:03 20.02.2024
Փետրվարի 15-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Սևանի գծային ուղեմասի աշխատակիցը հաղորդում էր տվել, որ հունվարի 25-ից փետրվարի 15-ի ժամը 13-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ բնակավայրի տարածքի երկաթգծերից գողացել են տարբեր տեսակի 502 դետալ՝ պատճառելով մոտ 1 միլիոն 185 հազար դրամի նյութական վնաս: Նաև վտանգելով երկաթուղային երթևեկությունը: ՆԳՆ ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, իրացնելով Տավուշի մարզային վարչությունում […]
13:45 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածաքնով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ […]
13:17 20.02.2024
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս […]
12:42 20.02.2024
Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ […]
12:24 20.02.2024
Փետրվարի 19-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 23-ամյա Ռոդիոն Գ.-ն, որը 2023 թ. փետրվարի 8-ից ՌԴ Թաթարստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ (Անառակաբարո գործողություններ) և 137-րդ (Անձնական կյանքի անձեռնամխելիության խախտումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
12:10 20.02.2024
Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն […]
12:07 20.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 19-20-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 67 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, ֆիզիկական ներգործության և թմրանյութի իրացման՝ 3-ական, կողոպուտի՝ 2, սպանության փորձի, խոշտանգման, խուլիգանության, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, անզգուշությամբ առողջությանը ծանր […]
11:51 20.02.2024
ՆԳՆ ոստիկանության Գավառի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 19-ին Արարատի մարզի Այգեստան բնակավայրում հայտնաբերել և Գավառի բաժին են տեղափոխել 45-ամյա Գոհար Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած […]
11:29 20.02.2024
Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ՀՀ ՆԳՆ […]
11:24 20.02.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական […]
10:22 20.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով խորհրդի անդամները Պաշտպան Անահիտ Մանասյանի գլխավորությամբ առաջին անգամ մասնակցել են ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոմիտեի Հայաստանի վերաբերյալ նախանիստին։ Կոմիտեի նիստի ընթացքում երեխաները բարձրաձայնել են իրենց իրավունքներին առնչվող մի շարք հարցեր և ներկայացրել դրանց վերաբերյալ իրենց դիտարկումները, ինչը չափազանց կարևոր է հետագայում երեխաների իրավունքների պաշտպանության առավել արդյունավետ համակարգ […]
09:38 20.02.2024
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: 2007 թվականի մայիսի 23-ին «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության կողմից 25 տարի ժամկետով վարձակալության պայմանագիր է կնքվել […]
08:42 20.02.2024
Պետդումա կներկայացվի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ ցեղասպանությունների ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծը, գրում է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ «Ռուսաստանում ցանկանում են քրեական պատիժներ սահմանել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ցեղասպանությունը ժխտելու համար: Նման օրինագիծ պատգամավորները կներկայացնեն Պետդումա փետրվարի 20-ին: Փաստաթուղթը գտնվում է «Իզվեստիա»-ի տրամադրության տակ»,- ասվում է հրատարակության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ 2020 թվականից […]
20:19 19.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ընդունել է բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին։ Հանդիպման նպատակն էր քննարկել բնապահպանական ոլորտում առկա այն խնդիրները, որոնք առնչվում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չափազանց կարևորում է նման ձևաչափով հանդիպումները, քանի որ հնարավորություն է ստեղծվում անձամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից լսել ոլորտին […]
16:12 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին փետրվարի 15-ին: Ըստ տեղեկության՝ Նորակերտ գյուղի 61-ամյա բնակիչը տանն ու օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց: Ստուգման նպատակով իրավապահները մեկնեցին Նորակերտ: Բացատրական աշխատանքի արդյունքում 61-ամյա տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա, որը պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ նա ներկայացրեց 36,75 գրամ […]
15:41 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչյա Հ.-ն, որը հունվարի 27-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
14:18 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երեք երիտասարդ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կայանված մեքենաներից կատարում են գողություններ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական հետախույզները և ՊԾ 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները փետրվարի 18-ի գիշերը, ժամը 3.20-ին, Միքայելյան փողոցում կայանված «Ֆորդ» մակնիշի մեքենայից գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մալաթիայի բաժին են […]
13:59 19.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի 35-ամյա բնակիչը իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայում «Մակարով» տիպի ատրճանակ է պահում: Փետրվարի 17-ին Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում 32-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվեց և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխվեց ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ հայտնեց, որ մեքենայում ատրճանակ կա: Երիտասարդը և […]
12:06 19.02.2024
Արդարադատության նախարարությունում՝ փետրվարի 16-ին, տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և Հանձնաժողովի համատեղ նիստը: Նիստի օրակարգում ներառված էին Խորհրդի և Հանձնաժողովի հետագա աշխատանքների կազմակերպման, նոր Սահմանադրության կամ Սահմանադրության փոփոխությունների առանձնահատկությունների, Սահմանադրության ներքին կառուցվածքի և մոդելի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանի կողմից նախկինում ներկայացված և դեռևս չքննարկված հայեցակարգային ուղղությունները: Նիստի ընթացքում Խորհրդի անդամները […]
11:41 19.02.2024
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի փետրվարի 15-ին վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99-րդ հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 7 անշարժ գույք. 1 տրանսպորտային միջոց. 2 իրավաբանական […]
13:00 17.02.2024
ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական […]
12:19 17.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Արմավիրի մարզի բնակչի կողմից դատարանի և դատավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բարձրագույն դատական խորհրդից ստացված հաղորդումների և դրանց կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Արմավիրի մարզի բնակիչը քաղաքացիական մի գործի շրջանակներում Արմավիրի մարզի առաջին […]
11:26 17.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի փետրվարի 16-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզի դատախազություն՝ 2023 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփելու նպատակով: Քննարկմանը ներկա են եղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Նախքան օրակարգային հարցին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանը մարզպետի, […]
23:18 16.02.2024
Փետրվարի 16-ին Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ոստիկանության և Փրկարար ծառայության 2023 թ. գործունեության ամփոփիչ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Մասնակցում էր ՆԳ նախարարության, Ոստիկանության և Փրկարար ծառայության ղեկավար կազմը։ Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն անդրադառնալով հանցագործությունների բացահայտմանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ բացահայտման ցուցանիշները 2022 […]
17:46 16.02.2024
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում փետրվարի 9-ին իրականացված խուզարկությունների հետևանքով հացադուլ հայտարարած բոլոր ազատազրկված անձինք դադարեցրել են հացադուլը։ Ավելի վաղ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը հայտնել էր, որ փետրվարի 9-ին ՔԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների […]