10:41 14.02.2024
ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի […]
20:16 13.02.2024
Ներքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, թե ԼՂ-ից տեղահանված անձինք ինչպես կարող են իրացնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելու իրավունքը, եթե բնակելի տարածության սեփականատերը չի ներկայացնում վերջինիս հաշվառելու համաձայնություն: Նշված դեպքում հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի թիվ 1231-Ն որոշմամբ հաստատված 1-ին հավելվածի 20.1 կետի համաձայն՝ փաստացի հիմունքներով, այսինքն՝ դիմումում նշված հասցեում բնակվելու […]
20:07 13.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 13-ին ընդունել է Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (National Democratic Institute – NDI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Կոեն Պուստյենսին և NDI խորհրդարանի ծրագրի ավագ ղեկավար Հովհաննես Հարությունյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Պաշտպանի գործունեության ուղղությունները՝ ընդգծելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, հավաքների ազատության իրավունքի, քաղաքացիական և սոցիալ֊տնտեսական […]
15:23 13.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ Հայաստանում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Էդիտե Մեդնեի հետ հանդիպմանը կարևորել է արդարադատության ոլորտում երկու երկրների համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել այն խորացնելու ուղղությամբ: Նախարարը շնորհակալություն է հայտնել «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ ծրագրի իրականացման գործում Լատվիայի Հանրապետության արդարադատության նախարարության և Լատվիայի կոռուպցիայի կանխարգելման և […]
14:58 13.02.2024
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են մի խումբ անձանց կողմից «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտում խուլիգանություն կատարելու, բժշկի և անվտանգության աշխատակիցների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի հանգամանքները։ 2024 թվականի փետրվարի 7-ին հիշյալ հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 21:15-ին, իրենց մոտ բուժօգնության տեղափոխված հիվանդի հարազատները հարձակվել […]
13:32 13.02.2024
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 12-ին Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ժամանումից հետո գծային բաժին են տարել 32-ամյա Արթուր Կ.-ին, որը 2023 թ. փետրվարի 10-ից ոստիկանության Կումայրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի (Կաշառք տալը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է ոստիկանության Կումայրիի բաժին:
13:08 13.02.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը փետրվարի 12-ին աշխատանքային այց է կատարել Կոտայքի մարզի դատախազություն՝ ամփոփելու մարզի դատախազության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները: Մարզի դատախազ Սևակ Պողոսյանը ներկայացրել է 2023 թվականի ընթացքում Կոտայքի մարզի դատախազության կատարած աշխատանքները. զեկույցում ներառվել են […]
12:52 13.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները փետրվարի 12-ին Թումանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա Չ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
20:32 12.02.2024
Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արթուր Աթաբեկյանին Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր նշանակելու մասին: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից։
19:55 12.02.2024
Փետրվարի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4747 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 188 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 185, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 264 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 48, չամրակապված վարելու՝ 308, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 233, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]
19:18 12.02.2024
Ախուրյանի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը ստացել են փետրվարի 9-ին։ Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կարճ ժամանակ անց 56-ամյա կասկածյալը ձերբակալվել է և, իր ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխվել ոստիկանության Ախուրյանի բաժին։ Երևանցի տղամարդը մեքենայի սրահից ինքնակամ ներկայացրել է կանեփանման զանգվածով 2 փաթեթ, իսկ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է նույն զանգվածով […]
19:00 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում, կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով, «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի «Աղավնաձորի շուկա» կոչվող տարածքի տաղավարներ են այցելել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար […]
18:12 12.02.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է Կարապետ Երանոսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
17:42 12.02.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից գողության մեղադրանքով հետախուզվում է Խաչատուր Սարգսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
15:07 12.02.2024
Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի […]
14:55 12.02.2024
Փետրվարի 10-ի գիշերը, ժամը 1.15-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ անհայտ անձը դանակահարել է իր եղբորը: Րոպեներ անց հիվանդանոցից է հաղորդում ստացվել. «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել արտաշատցի 24-ամյա երիտասարդի: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ կեսգիշերն անց Արտաշատ քաղաքի Խաչատրյան-Աղայան փողոցների […]
14:18 12.02.2024
ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի […]
13:44 12.02.2024
Փետրվարի 10-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արտյոմ Գ.-ն, որը 2023 թ. դեկտեմբերի 18-ից ՌԴ Վլադիկավկազ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:
12:41 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Ինտերպոլի ԱԿԲ աշխատակիցների կողմից փետրվարի 10-ին Փարիզ-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 54-ամյա Արգամ Ս.-ն, որը 2008 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Արարատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:20 12.02.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը Առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով. 1. […]
12:09 12.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 9-12-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 49, անձնական ունեցվածքի գողության՝ 15, խարդախության՝ 15, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 12, հոգեկան ներգործության՝ 9, դրամանենգության և սառը զենք հայտնաբերելու՝ 5-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, շորթման ու պաշտոնեական լիազորությունների […]
11:52 12.02.2024
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա.Գ.-ի և Լ.Մ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: Հաշվի առնելով, որ վերոնշյալ մեղադրյալները ցուցմունքներ են տվել քրեական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների վերաբերյալ, նրանց մասնակցությամբ կատարվել են առերեսումներ, որպիսի պայմաններում վարույթի տվյալ փուլում էականորեն նվազել […]
11:44 12.02.2024
«Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ժնևյան այցի շրջանակներում։ Պաշտպանը կարևորել է այն հանգամանքը, […]
11:32 12.02.2024
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախույզները ստացված տեղեկությունն իրացրին փետրվարի 5-ին. անցած տարվա նոյեմբերին երկու անչափահաս պատուհանից մտել էին Մովսես գյուղի տներից մեկն ու գողացել լվացքի մեքենա, փոշեկուլ, էլեկտրական թեյնիկ և արդուկ։ Տուժողից ընդունվել է հաղորդում։ Անչափահասներն օրինական ներկայացուցիչների հետ ներկայացել են ոստիկանության Տավուշի բաժին և խոստովանել են արարքը։ Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի […]
11:22 12.02.2024
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 48-ամյա բնակիչը տանը, օժանդակ շինություններում և տնամերձ հողամասում աճեցնում, պահում և օգտագործում է թմրամիջոց: Ստուգման նպատակով քրեական հետախույզները մեկնեցին Հայթաղ: Բացատրական աշխատանքի արդյունքում 48-ամյա տղամարդը հայտնեց, որ ունի մարիխուանա՝ անձնական օգտագործման համար, և պատրաստ է այն ներկայացնել: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննության […]
11:10 12.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու: Խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով: Կատարվում է նախաքննություն:
23:19 11.02.2024
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է․ «Չափազանց կարևոր ձեռքբերում եմ համարում Միավորված ազգերի կազմակերպություն կատարած մեր այցն ու ձևաչափը։ Ի տարբերություն այլ այցերի` իմ գլխավորությամբ Ժնև մեկնած պատվիրակության կազմում այս անգամ ընդգրկված էին ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների հարցերով խորհրդի անդամ երեխաները։ Նրանց դերակատարությունն այցին առանցքային էր։ ՄԱԿ Երեխաների իրավունքների կոմիտեի շրջանակներում երեխաներն իրենք […]
12:16 10.02.2024
Պարզվել են Երևան քաղաքում ամիսներ առաջ մի խումբ անձանց կողմից կատարված ավազակության դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, հանցագործությամբ տուժողներին պատճառված վնասի չափը, ինչպես նաև՝ քննության համար էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ, հետևողական և […]
20:54 09.02.2024
ՀՀ ներքին գործերի նախարարի փետրվարի 9-ի հրամանով՝ ՆԳՆ ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնին համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու նպատակով փետրվարի 12-ից կմեկնարկի ատեստացիոն հերթական գործընթացը։ ՆԳՆ ոստիկանության ծառայողները կարող են զեկուցագրեր ներկայացնել փետրվարի 12-ից մարտի 1-ը։ Հիշեցնենք, որ ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ […]
19:14 09.02.2024
ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ փետրվարի 8-ին բաժին են ներկայացել 31-ամյա Դավիթ Ա.-ն, 32-ամյա Մուշեղ Գ.-ն և 34-ամյա Տիգրան Բ.-ն: Նրանք 2023 թ. նոյեմբերի 22-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Երեքն էլ ներկայացվել են վարույթն իրականացնող […]