TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՔՏՀԱ տեսչական մարմինը խստացված վերահսկողություն է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ

17:34 16.02.2024

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները 2024թ․ փետրվարի 9-16-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ Մեկշաբաթյա մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 10 տրանսպորտային միջոց։ Վարչական […]

̰
Պարեկները մարզերում ուժեղացված ծառայություն են իրականացրել

14:27 16.02.2024

Հունվարի 23-ից փետրվարի 13-ը մարզերում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3359 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 39 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 195 անձ։ Հայտնաբերվել են չամրակապված վարելու՝ 1226, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 38, արագության գերազանցման՝ 274 և 935 այլ […]

̰
Մարմնական վնասվածքներ և դանակի բազմաթիվ հարվածներ․ Արաբկիրի քրեական հետախույզների բացահայտումը

14:13 16.02.2024

Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հունվարի 24-ի երեկոյան ահազանգ էր ստացվել: Զանգահարած տաքսու վարորդը հայտնել էր, որ մոտեցել է Հրաչյա Քոչար փողոցի հասցեներից մեկը և նկատել, որ պատվիրատուն մարմնական վնասվածք ունի, արնահոսում է։ Չուշացավ նաև հիվանդանոցից ահազանգը։ Շտապօգնության խումբը գանգուղեղային վնասվածքով և կտրած-ծակած վերքերով «Արմենիա» բժշկական կենտրոն էր տեղափոխել մի տղամարդու։ Տուժածը հիվանդանոցում ներկայացել […]

̰
Վահան Քերոբյանն իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում

14:06 16.02.2024

Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը իրավապահ մարմինների կողմից իրեն քրեական հետապնդման ենթարկելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քերոբյանը նման դիրքորոշում հայտնեց Հակակոռուպցիոն դատարանում լրագրողների հետ զրույցում՝ նախքան իր նկատմամբ խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշման հրապարակումը: Պատասխանելով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում՝ նախկին նախարարը կարճ պատասխանեց՝ «ոչ»: Դատարանը փետրվարի 16-ին Քերոբյանի […]

̰
«Վաստակի համար» մեդալ՝ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետին

13:44 16.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Երկարամյա ծառայության, ծննդյան հոբելյանի առթիվ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության աջակցող բաժնի պետ Մարիամ Համբարձումի Գրիգորյանը պարգևատրվել է «Վաստակի համար» մեդալով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի անունից ներկաներին ողջունել և մարզային քննչական […]

̰
Դատարանը հրապարակեց Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոցը

13:18 16.02.2024

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 2 ամսով տնային կալանքը։ Քիչ առաջ դատարանը հրապարակեց վճիռը։ Հիշեցնենք, որ Վահան Քերոբյանը փետրվարի 15-ին հարցաքննվել է Քննչական կոմիտեում, որից հետո նրան մեղադրանք է առաջադրվել։ Ինչպես լրագրողներին հայտնել է Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը, նրան մեղադրանք է առաջադրվել 441-րդ հոդվածի երկրորդ մասի 4-րդ կետով (պաշտոնական լիազորությունները […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվեց օդանավակայանում

13:01 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են ներկայացրել 44-ամյա Մարուսյա Ա.-ին, որը հունվարի 31-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:43 16.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 82 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 6, զենք-զինամթերքի առգրավման` 5, մարմնական վնասվածք պատճառելու և ֆիզիկական ներգործության՝ 4-ական, բնակարանային գողության, վստահված գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ու սառը զենքի հայտնաբերման՝ 2-ական, շորթման, […]

̰
Ապօրինի ձկնորսություն Արփա գետում

12:18 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները փետրվարի 15-ին Վայք քաղաքի տարածքում ծառայություն իրականացնելիս Արփա գետում նկատել են երկու տղամարդու: Մոտենալով՝ տեսել են, որ նրանք էլեկտրահարման եղանակով ձկնորսություն են անում: Պարեկներին տեսնելով՝ նրանցից մեկը դիմել է փախուստի: Էլեկտրահարման եղանակով ձկնորսություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի առկայության հիմքով վայքեցի 74-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել […]

̰
Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը դատարանը կհրապարակի ժամը 13:00-ին

11:57 16.02.2024

Հակակոռուպցիոն դատարանը Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը կհրապարակի փետրվարի 16-ին, ժամը 13:00-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Հակակոռուպցիոն դատարանների խոսնակ Մերի Գևորգյանը: Փետրվարի 15-ին Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան: Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք […]

̰
Կոտայքի բաժնի ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

11:44 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները փետրվարի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել Արամուս գյուղի 33-ամյա բնակչի տանը և օժանդակ շինություններում: Հայտնաբերվել են կարճեցված փողով առանց գործարանային համարի հրազեն, «Մակարով» տեսակի ատրճանակ՝ փամփշտատուփում 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Նույն օրը խուզարկություն է կատարվել նաև Աբովյան քաղաքի 49-ամյա բնակչի տանը. հայտնաբերվել է «MP654K» տեսակի օդաճնշիչ ատրճանակ: 33-ամյա […]

̰
ՄԻՊ աշխատակազմում ստացվել են ահազանգեր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ

11:12 16.02.2024

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։ ‼️ Նշվածի կապակցությամբ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները 2024 թվականի փետրվարի 14-ին չհայտարարված այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական […]

̰
100 դոլար անվանական արժեքով կեղծ թղթադրամներ իրացրած անձինք կալանավորվել են. քրեական վարույթը շարունակվում է

10:58 16.02.2024

ՆԳՆ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 9-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի 7-ի ժամը 19.00-ի սահմաններում կեղծ արտարժույթ իրացնելու նպատակով «Օպել» մեքենայով Արփի բնակավայրի Աղավնաձորի շուկա կոչվող տարածքի տաղավարներ են գնացել Երևանի բնակիչ երկու տղամարդ և մի կին: Նրանք մի տաղավարից 80 000 դրամի գնումներ են արել՝ վաճառողին տալով երկու 100 դոլար անվանական […]

̰
Աշտարակի ոստիկանների հակաթմրանյութային պայքարի երկու դրվագ

10:43 16.02.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի բնակիչ երիտասարդներ ձեռք են բերում և Աշտարակի տարածքում իրացման նպատակով տեղադրում են թմրամիջոցով փաթեթներ: Տեղեկության իրացման առաջին դրվագը փետրվարի 8-ին էր: Նախնական ստուգումներից ու ճշգրտումներից հետո, ցերեկվա ժամը 4.20-ի սահմաններում, Սասունիկ-Օշական ճանապարհին Աշտարակի ոստիկանները ձերբակալեցին 24 և 27 տարեկան երիտասարդներին և, նրանցից մեկի վարած մեքենայով […]

̰
28-ամյա հարսը կազմակերպել էր 62-ամյա սկեսրոջ տնից մեծ չափով գումարի և ոսկեղենի գողությունը

10:20 16.02.2024

Հունվարի 22-ը նոր էր սկսվել, երբ մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի 62-ամյա մի բնակչուհի ահազանգեց ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Հայտնում էր, որ երեկոյան ժամը 6-ից 11-ն ընկած ժամանակահատվածում իր բնակարանից գողացել են փող ու ոսկեղեն: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Նոր Նորքի բաժին, որտեղից օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության […]

̰
Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

22:31 15.02.2024

Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել, հայտնեց Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը: Փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Նա հայտնեց, որ գնում են դատարան, քննվելու է խափանման միջոցի հարցը: Փաստաբանը նշեց, որ Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: «Մեր գնահատմամբ, այն հիմքերը, որոնք բերված են հետապնդման որոշման մեջ և որոնք արտացոլված են դատարան ներկայացվող միջնորդության […]

̰
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմակերպած մրցույթի ընթացքում կատարված չարաշահումների վերաբերյալ քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ

20:50 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Նախաքննությամբ պարզվել է, որ «Հանրային ներդրումային ծրագրերի բանկ»-ի ստեղծման նպատակով 2022 թվականին հայտարարվել է երկփուլ մրցույթ, որին […]

̰
Անահիտ Մանասյանը Ազգային ժողովում մասնակցել է խորհրդարանական լսումներին

20:25 15.02.2024

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 15-ին որպես հիմնական զեկուցող Ազգային ժողովում մասնակցել է «Ամուսնությունների տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները՝ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներին: Խորհրդարանական լսումներին մասնակցել են պատգամավորներ, պետական տարբեր գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, փորձագետներ:  Անահիտ Մանասյանը խնդիրը դիտարկել է մի շարք իրավունքների տեսանկյունից` […]

̰
Հայաստանի սեփականությանը կփոխանցվի 1,5 մլն ԱՄՆ դոլար. Գլխավոր դատախազությունը հերթական հաշտության համաձայնությունն է կնքել

19:10 15.02.2024

Գլխավոր դատախազությունը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում, 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր […]

̰
Բացահայտվել է խոշոր չափերով, սխեմատիկ եղանակով, կեղծ արտարժույթի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ

17:31 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով իրականացված անհրաժեշտ, անհետաձգելի և ծավալուն քննչական, վարութային գործողությունների արդյունքում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համագործակցությամբ, բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, իրացնելու նպատակով, խոշոր չափերով կեղծ արտարժույթ ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու սխեմատիկ հանցագործության դեպք։ Քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան […]

̰
Քննությամբ վերականգնվել է «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը օտարելու հետևանքով պետությանը պատճառված 250 մլն ՀՀ դրամի վնասը

15:17 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացվող քննությամբ պարզվել են «Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս» ՓԲ ընկերության գույքը՝ դեռևս 2010 թ․ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ և պաշտոնական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ ներառելով օտարելու դեպքի հանգամանքները։ Այսպես․ քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ վերոնշյալ ժամանակահատվածում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

14:06 15.02.2024

ՆԳՆ ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում փետրվարի 14-ին բաժին է ներկայացել 40-ամյա Գագիկ Վ.-ն, որը ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ

13:51 15.02.2024

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Դավիթ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի պետ: Դավիթ Սամվելի Բաղդասարյանի կենսագրությունը Ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 14-ին, Ուկրաինայի Հանրապետությունում: 2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը: 2013-2015թթ. – ծառայել է ՈՒՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն 2016-2018թթ. աշխատել […]

̰
Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

12:41 15.02.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 14-15-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 19, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 5, բնակարանյյին գողության՝ 3, պետական ունեցվածքի գողության, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման, աշխատանքի պաշտպանության կամ […]

̰
Ձերբակալված 35-ամյա երիտասարդը նաև հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:15 15.02.2024

ՆԳՆ ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, փետրվարի 14-ին ձերբակալել և բաժին են տարել 35-ամյա Սասուն Ա.-ին: Ստուգման արդյունքում պարզվել է նաև, որ նա 2019 թ մարտի 25-ից ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքի ոստիկանության կողմից: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը: […]

̰
ՀՀ ՔԿ նախագահի հրամաններով կոմիտեի մարզային ստորաբաժանման երկու քննիչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից

10:35 15.02.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետամուտ լինել ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կերպով կատարելու յուրաքանչյուր դրսևորում համապատասխան գնահատականի արժանացնելուն։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ՔԿ կարգապահական հանձնաժողովին միջնորդել է կոմիտեի միևնույն մարզային ստորաբաժանումում ինքնավար պաշտոն զբաղեցնող երկու անձի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված ամենախիստ կարգապահական տույժի տեսակը ՝ պաշտոնից ազատումը։ Հարուցված կարգապահական […]

̰
Թմրանյութին նմանվող զանգված, ոգելից խմիչք և այլ արգելված իրեր՝ «Արմավիր» ՔԿՀ-ի խցերից մեկում

17:44 14.02.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները «Արմավիր» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ միասին փետրվարի 13-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իրականացրել են խուզարկություն հիմնարկի խցերից մեկում։ Տվյալ խցում պահվող կալանավորված անձանց մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս, wi-fi սարք և 1 զույգ անլար ականջակալ։ Բացի այդ՝ խուզարկության ընթացքում ծառայողները խցի տարբեր հատվածներից հայտնաբերել […]

̰
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. դատախազի հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ

14:22 14.02.2024

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության գույքի մասնավորեցման գործընթացի վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2001 թվականին կնքված վարձակալության պայմանագրով 100 տոկոս պետական բաժնեմասով «Հրազդան մարզահամալիր» ՊՓԲ ընկերության ամբողջ գույքը, շենքերը, շինությունները և տարածքը, այն է՝ ք. Երևան, Հրազդանի կիրճ […]

̰
Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

12:48 14.02.2024

ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փետրվարի 13-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի վայրեջքից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և նախաքննական մարմին է ներկայացվել 41-ամյա Վարդան Հ.-ն: Նա 2009 թ. մարտի 5-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ (Գողությունը) հոդվածի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց Հայաստան

12:37 14.02.2024

կողմից փետրվարի 13-ին, ժամը 3.55-ին, Մյունխեն-Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 55-ամյա Արայիկ Վ.-ն: Նա 2014 թ. սեպտեմբերի 12-ից ոստիկանության Ապարանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-189-րդ (Կեղծ ձեռնարկատիրությանը հանցակցելու) և 38-205-րդ (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելուն հանցակցելը) հոդվածների մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
BACK_TO_TOP