13:51 26.01.2024
Հաշվի առնելով դիմորդների մեծ հոսքն ու ինտենսիվությունը՝ Քրեական ոստիկանություն ընդունելություն-մրցույթի համար փաստաթղթերի ներկայացման սահմանված ժամկետը երկարացվել է մինչև փետրվարի 1-ը։ Հիշեցնենք, որ դիմել կարող են ինչպես քաղաքացիական անձինք, այնպես էլ գործող ոստիկանները։ Ընդունելության համար սահմանվել է ընդհանուր 700 մրցութային տեղ: Մրցութային տեղերի 20 տոկոսը հատկացվել է կին դիմորդներին, ինչը կխթանի ոստիկանությունում կանանց ներգրավվածությանը: Ընդունելության համար […]
11:27 26.01.2024
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել վեհաժողովի նիստում: «Վերջին տարիներին մենք ավելի եւ ավելի հաճախ ենք քննարկում զեկույցներ, որոնք վերաբերում են ժողովրդավարական հետընթացներին ժողովրդավարական անդամ պետություններում, խոսքի ազատության սահմանափակումներին, լրագրողների պարբերական ձերբակալություններին եւ ազատազրկումներին, եւ այս զեկույցները նույնպես ներկայացնում են ժողովրդավարական հետընթացի դրսեւորումներ: Զեկույցները մանրամասն քննարկվել են հանձնաժողովի նիստերում թե’ Փարիզում, […]
11:18 26.01.2024
ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Հայաստանում դատական հաղթանակներ սկսել են շատ հաճախ տոնել նաև այն փաստաբանները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, ովքեր անխնա քննադատում են դատական և այլ իշխանություններին: «Հատկապես վերջին ամիսներին բազմիցս լսած կլինեք, որ հերթական «վերջին անկախ դատավորը», չենթարկվելով իմ ճնշումներին, մի լավ որոշում է կայացրել: Չնայած դատական իշխանության […]
10:29 26.01.2024
Դատախազը 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաստատել է Սյունիքի մարզում տեղակայված՝ ծանրաքաշ մեքենաների կշռման հենակետով գերբեռնված բեռնատարների ելքը թույլ տալու համար կաշառք ստացած պաշտոնատար անձանց, վերջիններիս օժանդակողների և կաշառք տված վարորդների վերաբերյալ մեղադրական եզրակացությունները և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով պարզվել է. Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Սյունիքի […]
15:12 25.01.2024
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է տնտեսական անվտանգության ապահովմանն ուղղված գործառույթների իրականացումը։ Այսպես, 2022-2023 թվականների ընթացքում Հայաստանում ռեզիդենտ երկու ընկերությունների կողմից ԻԻՀ-ից ՀՀ են ներմուծվել և «մաքսային պահեստ մաքսային ընթացակարգով ձևակերպվել շուրջ 820 տոննա ընդհանուր քաշով իրանական ծագման ապրանքներ․ մասնավորապես՝ ներքին այրման շարժիչի յուղեր, հիդրավլիկ համակարգի յուղեր և փոխանցման տուփի յուղեր, որոնք, այնուհետ, […]
14:27 25.01.2024
ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 24-ի ժամը 3.20-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 33-ամյա Վաչագան Բ.-ին: Նա 2023 թ. հուլիսի 11-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 24-ի ժամը 3.20-ին Էջմիածնի Զվարթնոց թաղամասում հայտնաբերել և բաժին են […]
13:54 25.01.2024
ՆԳՆ ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները հունվարի 24-ին Գորիս քաղաքում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 23-ամյա Արման Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 17-ից ՌԴ Վորոնեժ քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 135-րդ հոդվածի մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
13:26 25.01.2024
Հունվարի 22-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ իր տնից գողություն են արել: Նոր Գյուղի նշված հասցե ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ էր մեկնել: Պարզվել էր, որ պատուհանը հարմարեցված գործիքով բացել, մուտք էին գործել տուն և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել: Ոստիկանության Կոտայքի […]
12:34 25.01.2024
ՆԳՆ ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները դրամանենգության վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին հունվարի 24-ին: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ արտաշատցի 55-ամյա մի կին իրացնում է կեղծ թղթադրամներ: Պարզվեց նաև, որ նա օրեր առաջ Արտաշատի հացաբուլկեղենի խանութներից մեկում կեղծ թղթադրամ է իրացրել: Հետագա միջոցառումների արդյունքում անհատ ձեռնարկատիրություններից մեկի տնօրենը ոստիկաններին է ներկայացրել 10 000 դրամ անվանական արժեքով […]
12:09 25.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 24-25-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 55 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 5-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, վստահված գույքը հափշտակելու և ընտանեկան բռնության՝ 2-ական, մարդու առևանգման, ավազակության, դրամանենգության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, […]
11:28 25.01.2024
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը: ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում: Հանդիպման ընթացքում նախարարի […]
10:22 25.01.2024
Հունվարի 16-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց փողոցի մի բակում լսվել են կրակոցների ձայն, հնարավոր է մեքենայից գազի արտահոսք լինի: Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց նշված վայր: Շուտով տեղ հասան նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ղեկավարներ, քննիչ ու փորձագետ: Գազի արտահոսք չկար, սակայն պարզվեց, […]
20:06 24.01.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բելգիայում հունվարի 23-24-ին մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) Առաջնորդության ֆորումին: Միջոցառմանը մասնակցել է ENNHRI անդամ երկրներից շուրջ 30 ներկայացուցիչ: Քննարկումների օրակարգում ընդգրկված էին մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող մի շարք հարցեր: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ղեկավարների համար կազմակերպված Առաջնորդության ֆորումին հիմնական ելույթով հանդես է եկել […]
17:14 24.01.2024
ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռեզա Ա.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
12:16 24.01.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 40 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 7, խարդախության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու, բնակարանային գողության և շորթման՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 2, հոգեկան ներգործության, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը չարաշահելու, խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական […]
10:57 24.01.2024
Մաքսային ծառայության աշխատակիցներն օրերս հսկողության են ենթարկել Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած երկու ընկերության («ԱԳԱԹ ԱՇՈՏ» ՍՊԸ, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ) բեռներ տեղափոխող բեռնատար տրանսպորտային միջոցը: Ուղեկցող փաստաթղթերի համաձայն` Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն պետք է տեղափոխվեին մի քանի ապրանքներ, այդ թվում` սուրճ, հանքային ջուր և այլն: Մաքսային հսկողության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված […]
18:35 23.01.2024
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), հիմք ընդունելով ՀՀ Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշումը, հայտարարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների (այսուհետ` Թեկնածուներ) ընտրություն, այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։ Հայտարարության մեջ ասվում է. «Համաձայն Մարդու իրավունքների […]
17:27 23.01.2024
Հայաստանի 51 դատական նստավայրերից 9-ը կփակվի: Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից: Մեղրիի նստավայրը փակվում է բացառապես այս համատեքստում. «Քանի որ վերջին օրերին շատ է շահարկվել Մեղրիի դատական նստավայրի փակման հարցը՝ ընդհուպ մինչև աշխարհաքաղաքական համատեքստում, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը. Դատական դեպարտամենտի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել Հայաստանի ամբողջ տարածքում գործող 51 դատարաններից 9 նստավայրերի […]
14:49 23.01.2024
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Բուզանդ 1/3 հասցեում գտնվող՝ Երևան համայնքին պատկանող շենքի վերաբերյալ փաստաթղթերը։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2010-2023 թվականն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձինք նույն համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Բուզանդի 1/3 հասցեում գտնվող երկրորդ մասնաշենքից մի շարք տարածքներ՝ ակնհայտ ցածր […]
14:45 23.01.2024
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության քննիչների կողմից, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի բաժնի ծառայողների հետ համագործակցաբար, բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ: 2024թ․ հունվարի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՎ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ չորս անձինք խմբի կազմում, Սյունիքի մարզի Գորիս […]
13:09 23.01.2024
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Արմավիրի մարզի Մարգարա բնակավայրի վարչական տարածքի ճանապարհահատվածում տեղադրվել է […]
11:52 23.01.2024
Հունվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի և գլխի շրջանի վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի […]
11:42 23.01.2024
Սահմանադրական դատարանը 2024 թվականի հունվարի 17-ի ՍԴՈ-1709 որոշմամբ անդրադառնալով Արդարադատության նախարարի կողմից դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, որոշել է, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը՝ արձանագրելով, որ Արդարադատության նախարարի՝ որպես վարույթ հարուցող լիազոր մարմնի մասնակցությունը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթին, չի հակասում օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման սահմանադրական սկզբունքին: Սահմանադրական դատարանը […]
11:37 23.01.2024
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, հունվարի 19-ին ստանալով տեղեկություններ կալանավորված անձ Հ․Հ․-ին «Արթիկ» բժշկական կենտրոն ուղեկցած պահպանության ապահովման բաժնի ծառայողներից, ժամը 12։25-ի սահմաններում Հ․Հ․-ին բժշկական կենտրոնից վերադառնալուց հետո ենթարկել են անձնական խուզարկության։ Խուզարկությամբ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է 3 բջջային հեռախոս։ Նույն օրը՝ ժամը 13։05-ի սահմաններում, «Նուբարաշեն» […]
11:20 23.01.2024
Հունվարի 21-ին՝ հաշտարարության միջազգային օրվա առթիվ՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցի մասնակցությամբ, տեղի է ունեցել միջոցառում, որի նպատակն էր մասնագիտական հանրույթի հետ քննարկել հաշտարարության կարևորությունն ու այն Հայաստանում զարգացած մշակույթ դարձնելու անհրաժեշտությունը։ Տիգրան Դադունցն իր խոսքում նշել է, որ այս ուղղության զարգացումը Հայաստանում քաղաքական առաջնահերթություն է: Այդ իսկ պատճառով հաշտարարության ոլորտի զարգացմանը կարևոր […]
20:38 22.01.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 18-ին մասնակցել է Մարդու իրավունքների շուրջ Հայաստանի Հանրապետություն – Եվրոպական միություն երկխոսության 13-րդ նիստին։ ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության բաժնի ղեկավար տիկին Դորոտա Դլուչի-Սուլիգան: Քննարկվել են գենդերային հավասարությանը, խտրականության բացառմանը, հավաքների ազատությանը, խոսքի և […]
15:28 22.01.2024
Հունվարի 15-22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5584 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 193 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 168, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 261 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 1, չամրակապված վարելու՝ 261, վարելիս ծխախոտային արտադրատեսակ […]
15:22 22.01.2024
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարե Հայրապետյանի առերևույթ առևանգման վերաբերյալ ստացվել է հաղորդում, որի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նա նշեց, որ քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով։ […]
15:16 22.01.2024
Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Կանխվել է օդային ճանապարհով առանց հայտարարագրման ոսկենման զարդերի ներմուծման փորձը, օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 15,000 ԱՄՆ դոլար, փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման սինթետիկ քարեր և արծաթյա զարդեր, բացահայտվել է ապրանքների հայտարարագրում ոչ ճշգրիտ տեղեկություն նշելու դեպք, մաքսային […]
13:29 22.01.2024
Հունվարի 20-ին, առավոտյան ժամը 5.15-ին, Օշական գյուղում ծառայություն իրականացնող Արագածոտնի մարզի պարեկները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի վարորդին, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով, տեղափոխել են ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ օշականցի 35-ամյա տղամարդու բջջային հեռախոսի մարտկոցի պահոցում հայտնաբերվել է բյուրեղանման զանգվածով փաթեթ, իսկ գրպանի ծխախոտի տուփի մեջ եղած երեք փաթեթներում կար ընդհանուր […]