20:19 02.02.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ: Ազատությունից զրկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, որոնց ժամանակ, ի թիվս այլնի՝ ներկայացվել են քրեական վարույթին և ընտրված խափանման միջոցի տեսակին առնչվող հարցեր: Ուսումնասիրվել են նրանց իրավունքների ապահովման վիճակը, անհրաժեշտ փաստաթղթերը և պահման պայմանները: Արձանագրված խնդիրները քննարկվել են քրեակատարողական […]
17:06 02.02.2024
Ջերմուկի համայնքային ոստիկանները հերթական կանխարգելիչ միջոցառման` ստուգայց-շրջագայության ընթացքում փետրվարի 2-ին, գիշերվա ժամը 1.30-ի սահմաններում, Ջերմուկի «Մայրաց» թաղամասում կանգնեցրել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա: Մեքենան վարում էր Վայք քաղաքի 57-ամյա մի բնակիչ: Ստուգմամբ մեքենայի տեսանելի տեղում նկատվել է որսած չորս նապաստակ, որից երկուսը` ամբողջական: Ըստ վարորդի, որն ունի որսորդական վկայական, ինքն առանց համապատասխան թույլտվության, «Մայրաց» թաղամասում […]
16:20 02.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։ Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: […]
15:33 02.02.2024
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը շարունակում է անընդմեջ պայքարն Իրանի Իսլամական Հանրապետությունից ծխախոտի անօրինական ներմուծման դեմ։ 2024թ-ի հունվարին նմանատիպ մի քանի դեպք է բացահայտվել: Այսպես, հունվարի 15-ին Իրանից Հայաստան ցեմենտ տեղափոխած բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսակետում իրականացված մաքսային հսկողության ժամանակ, մաքսային ծառայողների մոտ կասկած է առաջացել, որ հնարավոր է բեռնատարում թաքցված լինի ծխախոտ։ Մանրակրկիտ զննման նպատակով […]
13:35 02.02.2024
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 31-ին, օպերատիվ տվյալներն իրացնելով, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 31-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է 2,74 գրամ հերոին և լիրիկա տեսակի 26 դեղահաբ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը իրենն է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
13:11 02.02.2024
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության և Եվրոպոլի միջև ստորագրված աշխատանքային համաձայնագրի դրույթների իրականացմանը, Եվրոպոլի SIENA համակարգին միանալու և ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ ՀՀ պատվիրանությունը հանդիպում է ունեցել նաև CEPOL-ի գործադիր […]
12:30 02.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 1-2-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 63 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, խարդախության՝ 8, ֆիզիկական ներգործության՝ 7, անձնական ունեցվածքի գողության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու և ծառերը, թփերը ապօրինի հատելու՝ 5-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, հոգեկան ներգործության՝ 2, խոշտանգման, ավազակության, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, […]
10:56 02.02.2024
2023 թ. հունիսի 19-ին, գիշերվա ժամը 1-ին, շտապօգնությունից ոստիկանության Մաշտոցի բաժին ստացվել էր ահազանգ, որ Երևանի Հասրաթյան փողոցի բենզալցակայանի մոտ կա երիտասարդ տղայի դիակ: Մոտ 20 րոպե անց ահազանգ էր ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից. «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության էր տեղափոխվել օտարերկրացի մի երիտասարդ: Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն […]
10:39 02.02.2024
Հունվարի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ուժեղացված ծառայության ընթացքում ստացված տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու, ինչպես նաև կեղծ թղթադրամներ իրացնելու կասկածանքով Թաիրով գյուղի Մայրաքաղաքային փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32 և 37 տարեկան 2 տղամարդու։ Խուզարկությամբ 37-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է մեթամֆետամինով փաթեթ, իսկ պայուսակում՝ սպիտակ փոշենման […]
10:17 02.02.2024
ՆԳ նախարարությունն առաջարկում է ՃԵԿ խախտումներով նախատեսել բոնուսային համակարգ, պարզեցնել վարչարարությունը և թեթևացնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների գերակշիռ մասը տեսալուսանկարահանման սարքերի միջոցով են արձանագրվում, եւ արդի պայմաններում արդարացված չէ թղթային ծանուցումների համար տարեկան կտրվածքով շուրջ 1,5 մլրդ գումար հատկացնելը: Նախատեսել ենք թվային հնարավոր միջանկյալ լուծում, մինչեւ կներդրվի կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի […]
19:07 01.02.2024
Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և ահազանգերի հիման վրա ՄԻՊ ներկայացուցիչները փետրվարի 1-ին այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց հետ։ Առանձնազրույցների ընթացքում ներկայացվել են քրեական վարույթների քննությանը, պատժից պայմանական վաղաժամկետ ազատմանն ու հիմնարկում անվտանգային գոտու տեսակի փոփոխությանն առնչվող մի շարք հարցեր: Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց պահման […]
14:33 01.02.2024
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հյուրընկալել էր Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանին, AMCA-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Օրենսդրության զարգացման կենտրոնի» տնօրեն Տիգրան Դադունցին և վերջինիս տեղակալ Դավիթ Ղարիբյանին: Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնի կառուցվածքը, գործունեությունը, ընթացիկ աշխատանքներն ու մատուցվող ծառայությունները: Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է AMCA-ի կարևորությունն ու […]
13:58 01.02.2024
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 1-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանի հեղինակած ««Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» լրամշակված օրենսդրական փաթեթը: Առաջարկվում է օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված` դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար […]
13:51 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի ծառայողները համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում հունվարի 25-ին, ժամը 21.30-ին, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով Լենինգրադյան փողոցում ձերբակալել և, «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենայով հանդերձ, Մալաթիայի բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի 33-ամյա մի բնակչի: Բաժնում նա հայտնել է, որ մեքենայի սրահի պահոցում պահում է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփուշտներով, որն անօրինական […]
12:42 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները հունվարի 31-ի ժամը 19-ի սահմաններում Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 6-րդ փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-24» մակնիշի մի մեքենա: Պարզվել է, որ 20-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական, նաև բացակայում էր մեքենայի հաշվառման վկայականը: Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանվող տարածք, որտեղ […]
12:35 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները հունվարի 31-ին Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 30-ամյա Ժիրայր Ա.-ին: Նա հունվարի 15-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով: Հայտնաբերման վերաբերյալ տեղյակ է պահվել ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ: Խափանման միջոցը՝ կալանք:
12:29 01.02.2024
Հայաստանը պաշտոնապես միացել է Հաագայի միջազգային քրեական դատարանին։ Հաղորդում է Deutsche Welle-ն։ «Փետրվարի 1-ից Հայաստանում ուժի մեջ է մտել ՄՔԴ Հռոմի կանոնադրությունը։ ՄՔԴ-ին միանալը հնարավորություն է տալիս Հայաստանին կանխել ռազմական հանցագործությունները և մարդկության դեմ հանցագործությունները սեփական հողում»,- ասել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրոկոսյանը։ Նրա խոսքով, դա առաջին հերթին վերաբերում է Ադրբեջանին.
12:14 01.02.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 31-ից փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 78 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 14, մարմնական վնասվածք պատճառելու՝ 12, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 8-ական, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, վստահված գույքը հափշտակելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, բնակարանային գողության՝ 2, ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, […]
11:38 01.02.2024
ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 31-ին Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 29-ամյա Սերգեյ Ռ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (Հափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […]
11:23 01.02.2024
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր՝ «Միկրոտոմ» սարքավորման միջոցով, Կենսաբանական, հողագիտական, սննդամթերքի, թմրամիջոցների և գործվածքների փորձաքննություններ իրականացնող բաժնում առաջին անգամ իրականացվել է նոր հետազոտություն՝ պարզելով բուսական ծագում ունեցող օբյեկտների մանրադիտակային պատկերը։ Հաշվի առնելով սարքի բացառիկ աշխատանքային հնարավորությունները՝ (ձեռքի և ինքնաշարժ), այն փորձագետին թույլ կտա ստանալ 1 նանոմետր հաստության հետազոտելի նմուշներ՝ ամենակարճ ժամանակահատվածում պարզելով […]
11:05 01.02.2024
Ավարտվել է Երևան քաղաքի երկու բնակիչների կողմից շտապօգնության 3 աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարելու, նրանց ազատությունից ապօրինի զրկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ 2024թ․ հունվարի 16-ին շտապօգնության 47-ամյա աշխատակցից ստացվել է հաղորդում նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Գ.Մահարի փողոցի շենքերից մեկի բնակարանում կանչով տվյալ հասցե մեկնած իրենց խմբի վրա հարձակման և սպառնալիքներ […]
10:56 01.02.2024
Հունվարի 21-ի առավոտյան ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում ստացվեց. հունվարի 17-ին, ժամը 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանտիրոջ բացակայությունից և դուռը կողպած չլինելու հանգամանքից, տնից գողացել էին էլեկտրական տաքացուցիչներ, մետաղյա ամրան, դանակներ և այլ իրեր։ Նույն օրը ձեռնարկվեցին օպերտատիվ-հետախուզական միջոցառումներ։ Պարզվեց հանցագրծությունը կատարող անձի ինքնությունը։ Հունվարի 24-ին պեմզաշենցի 46-ամյա տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց ոստիկանության Կումայրիի բաժին։ […]
10:32 01.02.2024
«Առավոտը Շանթում» հաղորդման տաղավարում են ՆԳՆ կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը և ՆԳ նախարարության ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման ու մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը: Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից: Նրանք խոսել են նոր ձևավորվող Քրեական ոստիկանություն ընդունելության, Ոստիկանությունում ծառայության […]
09:10 01.02.2024
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով` «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Արման Մելքոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
21:39 31.01.2024
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ահազանգում է․ «Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանության ծրագրով Գոշավանքը, Ապարանի Սուրբ Պողոս-Պետրոս բազիլիկ եկեղեցին և Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքը պատկանում են «հինավուրց Ադրբեջանին»։ Ըստ այդ ծրագրի կեղծ տվյալների՝ հայկական Գոշավանքն ալբանական (թուրքական) տաճար է թուրքական սուլթանության տարածքում, և հայերը մեղադրվում են իբր դրա «իրական» թուրքական անունը փոխելու մեջ։ Ադրբեջանական ծրագրի համաձայն՝ […]
21:21 31.01.2024
ՀՀ քննչական կոմիտեն այսօր տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեի երկու գլխավոր վարչություններում քննվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողությունների, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին: Հայտնում են ՔԿ մամուլի ծառայությունից։ […]