TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+27.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնաբերվել են հուշանվեր փողեր ու թմրանյութ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

10:45 19.01.2024

Մասիսի ոստիկանների բացահայտման արդյունքում հայտնաբերվել են հուշանվեր փողեր ու թմրանյութ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
819 գրամ հերոին, ափիոն և այլն. ՔՈԳՎ հերթական բացահայտումը

16:25 18.01.2024

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ՝ 35 ու 47 և Կոտայքի մարզի բնակիչ՝ 39 տարեկան երեք տղամարդ ձեռք են բերում առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և զբաղվում դրանց իրացմամբ։ Ստացված տվյալներն իրացվեցին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և Վայոց ձորի պարեկների հետ համագործակցությամբ: […]

̰
Սպանության փորձի և խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

15:15 18.01.2024

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 17-ին բաժին է ներկայացել 31-ամյա Հրաչյա Ա.-ն, որը հունվարի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Շուրջ 12կգ. տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության և իրացման նպատակով շրջանառության վարույթով երկու անձ է կալանավորվել

15:03 18.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2024թ. հունվարի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, Ճակատեն բնակավայրի մոտ, ոստիկանական […]

̰
Թումանյանի բաժնի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

13:33 18.01.2024

Հունվարի 17-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած ալավերդցի կինը հայտնել էր, որ Երիտասարդական փողոցի իր չբնակեցված տնից գողություն է կատարվել: Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ 2023 թ. դեկտեմբերի 18-ից հունվարի 8-ն ընկած ժամանակահատվածում վերոհիշյալ բնակարանից գողացել են ջահ, սպասք և այլ կենցաղային իրեր: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին բաժին է […]

̰
Գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը 2023 թվականին անցկացրել է 15 մրցույթ, 35 ատեստավորում. մասնակցել է 256 անձ

12:59 18.01.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2023 թվականին գումարել է 38 նիստ: 38 նիստերի ընթացքում Հանձնաժողովն անցկացրել է Մեկ բաց մրցույթ՝ դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով: Բաց մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 102 անձ, որոնցից 32-ը չեն ներկայացել մրցույթին: Բաց մրցույթին ներկայացած 70 հայտատուներից 13-ի վերաբերյալ Հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել […]

̰
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 65 դեպք

12:54 18.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 17-18-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 65 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 3, բնակարանային գողության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, զենք-զինամթերքի առգրավման ու աշխատանքի պաշտպանության կանոնները […]

̰
«Սիթի բայք» ծրագրում ներդրում կատարած և գումարները կանխիկացնելու հնարավորությունից զրկված անձանց ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է դիմել նախաքննական մարմնին

12:17 18.01.2024

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական վարույթի շրջանակներում տվյալներ են ստացվել այն մասին, որ 2023 թվականի մարտ-մայիս ամիսներից սկսված՝ համացանցային տարբեր հարթակներով տարածվել են բազմաթիվ գովազդային հոլովակներ` ամերիկյան «Սիթի Բայք» անվանումով ընկերության հայաստանյան մասնաճյուղ ներկայացած նույնանուն ծրագրի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ: Իրականացված […]

̰
Քրեական հետախույզները 53-ամյա աշտարակցու տանը զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

11:42 18.01.2024

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տան նկուղում պահում է 2018-ին Արցախից բերված զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար կանեփ տեսակի թմրամիջոց: Նախաձեռնված քրեական […]

̰
Գլխավոր դատախազի հրամաններով տեղի են ունեցել կադրային բարեփոխումներ

11:14 18.01.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի հունվարի 11-ի, 12-ի, 15-ի և 17-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Վահագն Պողոսյանը փոխադրվել է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Մամիկոն Մարտիրոսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված […]

̰
Շատ կարևոր է, որ հանրությունը ճիշտ ազդակներ ստանա հանցավորության ընդհանուր վիճակի մասին․ Արման Աբրահամյան

11:04 18.01.2024

Քննիչի աշխատանքը ռիսկային է ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ և հոգեբանական առումով։ Գերծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը, հասարակության տարբեր խավերի անձանց հետ շփումները, էմոցիաների կառավարումը անխուսափելիորեն իրենց բացասական ազդեցությունն են ունենում թե՛ ֆիզիկական և թե՛ հոգեբանական առողջության վրա․ այս մասին Iravaban.net–ի «Ներկայացնում է քննիչը» հարցազրույցների շարքի շրջանակներում նշեց ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների […]

̰
Հետախուզվում էր ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից

13:56 17.01.2024

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 16-ին Նոյեմբերյանի բաժին է ներկայացել 32-ամյա Արթուր Գ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 13-ից ՌԴ Տուլայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ (Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը) և 327-րդ (Փաստաթղթի կեղծումը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղյակ […]

̰
Հետախուզվում էր երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով

12:51 17.01.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները հունվարի 16-ին Փարաքար գյուղի Անդրանիկի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Ցոլակ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է նախաքննական մարմին:

̰
Բռնվեցին գողության պահին. Մասիսի քրեական հետախույզների բացահայտումը

12:17 17.01.2024

Հունվարի լույս 13-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սայաթ-Նովա գյուղի գունավոր մետաղների ընդունման կետերից մեկում նույն գյուղի 2 բնակիչ գողություն են անում։ Տվյալներն օպերատիվորեն իրացնելով՝ Մասիսի ոստիկանները գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով գյուղի Կենտրոնական փողոցում ձերբակալել, և, մեքենայով հանդերձ, ոստիկանության Մասիսի բաժին են տեղափոխել 33-ամյա և 46-ամյա երկու տղամարդու։ Բացատրական աշխատանքի […]

̰
Տավուշի քրեական հետախույզներն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

11:15 17.01.2024

Հունվարի 14-ին ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները, շարունակելով ապօրինի ծառահատումների դեմ պայքարի շրջանակում ձեռնարկվող միջոցառումները, Բերդ քաղաքում հերթական դեպքն են բացահայտել: Ոստիկանները 32-ամյա մի բնակչի տան բակի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են տարբեր տրամագծերի գերաններ։ Տղամարդը հայտնել է, որ հոկտեմբեր ամսին «Արծվաբերդի» անտառտնտեսության տարածքից ապօրինի հատել է տարբեր տեսակի ծառեր: Նա նաև իրավապահներին է ներկայացրել […]

̰
33-ամյա երևանցին, չհանդիսանալով փաստաբան, փաստաբանական գրասենյակ է բացել

19:10 16.01.2024

Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, չհանդիսանալով փաստաբան և ՀՀ փաստաբանների պալատի անդամ, չունենալով փաստաբանական գործունեություն իրականացնելու արտոնագիր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիր նստավայրին կից՝ Հր.Ներսիսյան փողոցում գտնվող մեկ հարկանի շենքին փակցրել է գովազդային վահանակ՝ փաստաբանական գրասենյակի անվամբ։ Վերջինս, չունենալով փաստաբանի կարգավիճակ, հիմնել է նաև նույնանուն փաստաբանական գրասենյակի անվանումը կրող ՍՊ ընկերությունը, որի անվան ներքո, խաբեության […]

̰
Աջափնյակ վարչական շրջանի N 207 մսուր-մանկապարտեզը 2002-2003 թվականներին օրենքի խախտմամբ օտարվել է

18:11 16.01.2024

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Նորաշեն» թաղամասում գտնվող` N 207 մսուր-մանկապարտեզին հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի կադաստրային փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Աջափնյակ համայնքի ավագանու՝ 2002 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ, առանց որևէ իրավական հիմնավորման, համայնքի ենթակայության ներքո գտնվող N […]

̰
21-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց Գեղակերտ գյուղում

15:07 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Գեղակերտ գյուղում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 21-ամյա Համլետ Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
44-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

14:42 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 44-ամյա Արմեն Հ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:

̰
Քրեական հետախույզները 53-ամյա աշտարակցու տանը զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել

14:21 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 15-ին անօրինական զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 53-ամյա մի տղամարդու: Նա հայտնել է, որ տան նկուղում պահում է 2018-ին Արցախից բերված զենք-զինամթերք և անձնական օգտագործման համար կանեփ տեսակի թմրամիջոց: Նախաձեռնված քրեական […]

̰
Ելփին գյուղի բնակչի մոտ ապօրինի պահվող հրացան կար

13:55 16.01.2024

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները հունվարի 15-ին որսագողության դեմ պայքարի շրջանակում իրականացրած ստուգայց-շրջագայության ընթացքում Ելփին բնակավայրի վարչական տարածքում մի տղամարդու մոտ նկատել են երկփողանի որսորդական ողորկափող հրացան: Ստուգմամբ պարզվել է, որ նա հրացանը կրում է առանց համապատասխան փաստատթղթերի: Ելփին գյուղի 40-ամյա բնակիչը, երկփողանի որսորդական ողորկափող հրացանը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վայոց ձորի մարզային քննչական վարչություն:

̰
67 քննիչ 2023թ․ ընթացքում «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակում դասընթաց է անցկացրել հանրապետության 56 դպրոցներում

13:27 16.01.2024

Անչափահասների և դեռահասների հետ տարվող աշխատանքների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի նախաձեռնությամբ՝ 2023թ․ ապրիլից մեկնարկած «Դասը վարում է քննիչը» ծրագրի շրջանակներում, տարվա ընթացքում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչները ընդհանուր 123 դասաժամ են վարել հանրապետությունում՝ մայրաքաղաքում և բոլոր մարզերում գործող հանրակրթական 56 ուսումնական հաստատություններում՝ հիմնականում հանրակրթական դպրոցներում: Ծրագիրը գործարկվել է որպես դեռահասների իրավագիտակցության բարձրացման, օրինապաշտ վարքագծի խրախուսման, հանցածին […]

̰
Երևանում դրիֆտներ կատարած երիտասարդը ձերբակալվել է

12:37 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները, խուլիգանություն կատարելու և սառը զենք կրելու կասկածանքով, հունվարի 15-ին Կորյունի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա երիտասարդի: Պարզվել է, որ նա, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների և հասարակության նկատմամբ, «ԲՄՎ»-ով կատարել է դրիֆտներ, իսկ սրահում […]

̰
Օպերատիվ իրավիճակը` հանրապետությունում

12:24 16.01.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 15-16-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 66 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, ֆիզիկական ներգործության՝ 3, մարդու թրաֆիքինգի կամ շահագրծման, խուլիգանության և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, մարդու առևանգման, վստահված գույքը հափշտակելու, […]

̰
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերված 27-ամյա երիտասարդը խուսափել էր վարժական հավաքներին մասնակցելուց

11:46 16.01.2024

ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 15-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել 27-ամյա Արթուր Թ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Նա ներկայացվել է ոստիկանության Կենտրոնական […]

̰
«Սևան» քրեակատարողական հիմնարկի կացարաններից մեկի թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

11:19 16.01.2024

Հունվարի 15-ին՝ ժամը 09։40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նախատեսված խուզարկություն են իրականացրել բնակելի տեղամասի 3-րդ մասնաշենքում։ Արդյունքում 5-րդ կացարանի դատապարտյալ Խ․ Ա․-ի քնելատեղին կից պահարանի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։

̰
Մանրամասներ Երևանում եղբայրների կողմից շտապօգնության բժշկի վրա դանակով հարձակման դեպքի վերաբերյալ

11:15 16.01.2024

Հունվարի 16-ին, ժամը 3.40-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել շտապօգնության մեքենայի վարորդը և հայտնել, որ կանչով մեկնել են Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարու փողոցի շենքերից մեկը, որտեղ դանակով հարձակվել են իրենց վրա, ինքը փախել է: Ահազանգով նշված հասցե են մեկնել ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները: Պարզվել է, […]

̰
Քաղաքացին շտապօգնության բժիշկների առջև փակել է սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել. հերթական բռնության դեպքն է տեղի ունեցել

10:56 16.01.2024

Հերթական զազրելի դեպքն է տեղի ունեցել. կիզակետում նորից շտապօգնության բժիշկներն են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը: «Քաղաքացու կանչով տվյալ հասցե մեկնած շտապօգնության խումբը բռնության է ենթարկվել օգնության կարիք ունեցող անձի որդիների կողմից: Մասնավորապես, վերջիններս բժիշկների առջև փակել են սենյակներից մեկի դուռը, դանակով սպառնացել, որ ամեն գնով պետք […]

̰
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը

10:30 16.01.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգող Ռիչարդ Նեֆյուի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաև ԱՄՆ պետական դեպարտամենտի Գլոբալ հակակոռուպցիոն հարցերով համակարգողի խմբի ղեկավար Քրիստեն Ֆրեսոնկը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին: Սասուն Խաչատրյանը […]

̰
Աշտարակի 63-ամյա բնակիչը ձերբակալվել է թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառություն իրականացնելու կասկածանքով

17:29 15.01.2024

Աշտարակի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աշտարակ քաղաքի Փարպեցու փողոցի 63-ամյա մի բնակիչ տանն ու մոտը պահում, օգտագործում, նաև իրացնում է կանեփ տեսակի թմրամիջոց: Հունվարի 10-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Աշտարակի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեցին կաթուցիչի գլխիկ և կանեփանման զանգվածով թղթե փաթեթ: Ըստ տղամարդու` հայտնաբերվածը կանեփ է, ինքն աճեցրել ու […]

̰
BACK_TO_TOP