14:43 13.01.2025
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Արագածոտնի մարզի Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից (այսուհետ՝ Համայնքի նախկին ղեկավար) պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ վարույթի նյութերը:
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 16-ին Համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) (2 դրվագ) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) (2 դրվագ):
Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ.
Ղ.Կ.-ն, 1999-2021 թվականների ընթացքում զբաղեցնելով Համայնքի ղեկավարի պաշտոնը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել Դ.Ի.-ի կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի մարտի 24-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, Դ.Ի.-ն ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 19,8 հա մակերեսով, 12 միլիոն 179 հազար դրամ շուկայական արժեքով և 13,5 հա մակերեսով, 9 միլիոն 39 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը Դ.Ի.-ին են օտարվել 13 միլիոն 303 հազար դրամով:
Համայնքի նախկին ղեկավարը, աճուրդային հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, պայմաններ է ստեղծել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով հողամասեր գնելու համար: «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի և Հողային օրենսգրքի մի շարք խախտումներով իրականացված աճուրդի հիման վրա՝ Համայնքի նախկին ղեկավարը հաստատել է 2017 թվականի հուլիսի 13-ին կազմված աճուրդի մասին կեղծ արձանագրություն: Համաձայն արձանագրության՝ աճուրդը համարվել է կայացած, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ճանաչվել է աճուրդի հաղթող: Վերոնշյալ գործողությունների հետևանքով՝ 1,3 հա, 0,2 հա, 6,3 հա, 0,9 հա, 6,7 հա, 8,5 հա, 4,5 հա, 0,7 հա, 1,2 հա, 0,09 հա, 0,3 հա, 0,3 հա, 0,2 հա, 0,8 հա, 0,07 հա, 0,6 հա, 0,1 հա և 0,2 հա մակերեսով, ընդհանուր՝ 28 միլիոն 92 հազար դրամ շուկայական արժեքով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն են օտարվել 13 միլիոն 560 հազար դրամով:
Արագածոտնի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2024 թվականի փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացրել հայցադիմում՝ ընդդեմ Դ.Ի.-ի և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ համապատասխանաբար 33,4719 հա և 33,681 հա մակերեսով հողամասերի օտարման աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2024 թվականի դեկտեմբերի 18-ի վճռով Դատախազության հայցը բավարարվել է մասնակի. անվավեր է ճանաչվել 33,681 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 13-ի աճուրդը։
Քրեական վարույթով ձեռք բերված նոր հանգամանքներով պայմանավորված՝ Դատախազությունն առաջիկայում մյուս՝ 33,4719 հա մակերեսով հողամասը համայնքին վերադարձնելու վերաբերյալ նոր հայց կներկայացնի Հակակոռուպցիոն դատարան:
20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառ20:06 21.07.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառՀուլիսի 21-ին՝ ժամը 14:03-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոթի գյուղում այրվում է խոտածածկ տարածք, առկա է հրդեհի դեպի անտառ տարածվելու վտանգ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՔՊՎ քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տավուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի […] ...
19:49 21.07.2025
Ավանեսյանի մրցակիցն առաջին փուլում․ Prague OpenՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը կմասնակցի WTA-250 կարգի Prague Open մրցաշարին։ Աշխարհի 53-րդ ռակետն առաջին փուլում կմրցի Աննա Բոնդարի (Հունգարիա, 77-րդ ռակետ) հետ։ Մրցախաղը կկայանա հուլիսի 22-ին, մեկնարկը` Երևանի ժամանակով 12:00-ին։ Ավանեսյանն ու Բոնդարը նախկինում երկու անգամ են մրցել` տանելով մեկական հաղթանակ։ Չեխիայի մայրաքաղաքում մեկնարկած մրցաշարի առաջին համարը Լինդա Նոսկովան է (Չեխիա, 23-րդ ռակետ)։ ...
19:40 21.07.2025
Թուրքիան դեռևս ազդանշաններ չի ստացել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպման ամսաթվի վերաբերյալԹուրքիան դեռևս որևէ կոնկրետ ազդանշան չի ստացել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների հնարավոր երրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները, նախնական տվյալներով, կարող են տեղի ունենալ չորեքշաբթիից հինգշաբթի Ստամբուլում, երկուշաբթի առավոտյան հաղորդել է «İndependent türkce» (թուրքերեն՝ «Անկախ») հրատարակությունը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ «Դեռևս […] ...
19:30 21.07.2025
Ռյուտեն կոչ է արել ՆԱՏՕ-ի երկրներին ավելի շատ զենք գնել ԱՄՆ-ից Ուկրաինայի համարՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի պաշտպանության նախարարներին Ուկրաինայի հարցով կոնտակտային խմբի տեսակոնֆերանսի ժամանակ ավելի շատ զենք գնել Միացյալ Նահանգներից Ուկրաինայի համար։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը հանդիպումից հետո։ «Դիմելով պաշտպանության նախարարներին՝ գլխավոր քարտուղարը ուշադրություն է հրավիրել այն նախաձեռնության վրա, որի մասին նա և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեցին անցյալ […] ...
19:20 21.07.2025
Հայկ Խլոյանը՝ Բուդապեշտի վարկանիշային մրցաշարի արծաթե մեդալակիրԲուդապեշտում ավարտված վարկանիշային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ Հայկ Խլոյանը (97 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ 24-ամյա մարզիկը եզրափակչում 1-3 հաշվով պարտվել է վրացի Գիորգի Մելիային։ Խլոյանը մեծահասակների պայքարում առաջին մեդալն է նվաճել։ Նա երիտասարդների աշխարհի չեմպիոն է։ ...