15:32 11.11.2024
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 8-ի ժամը 1.50-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ հրազենային վիրավորումով 49–ամյա տղամարդ է բուժօգնության ընդունվել: ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ Երևանի բնակիչ տղամարդը վնասվածքը ստացել է Արարատի մարզի Վեդի համայնքում՝ Դարակերտ գյուղի բնակիչ 49-ամյա տղամարդու արձակած կրակոցից: Բացատրական աշխատանքի […]
15:05 11.11.2024
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-ին մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու Բուդապեշտի գործընթացի 7-րդ նախարարական համաժողովին։ Նոյեմբերի 12-ին կայանալիք համաժողովում կհաստատվեն նախարարների նոր Հռչակագիրը և դրա հետ կապված՝ Գործողության ծրագիրը, ինչը թույլ կտա ընդլայնելու և խորացնելու մասնակից և դիտորդ պետությունների միջև միգրացիոն քաղաքականության և միգրացիայի կառավարման ոլորտում համագործակցությունը։ Համաժողովի ընթացքում ՆԳ նախարարության պատվիրակությունը […]
14:39 11.11.2024
2024 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 23:18-ին, «Մասիս ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կտրած-ծակած վնասվածքով, ընկերների ուղեկցությամբ, իրենց մոտ բուժօգնության է դիմել է Նոր Խարբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա երիտասարդ, ով նույն օրը՝ ժամը 23:45-ին, մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ […]
14:03 11.11.2024
Քննչական կոմիտեում եւ Հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ կանոնները սահմանված են «Քննչական կոմիտեի մասին» եւ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքներով: Վերոնշյալ օրենքներով, սակայն, նշված մարմինների ղեկավարներին եւ տեղակալներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերի մասով հատուկ կարգավորումներ սահմանված չեն: Արդյունքում, վերջիններիս նկատմամբ տարածելի են դառնում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ընդհանուր կարգավորումները, ինչը որոշ դեպքերում կարող է […]
13:18 11.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Արտաշատ քաղաքի երկու բնակիչների սպանության դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է ներկայացվել 5 անձի։ 2024թ. նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ ԲԿ» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել 4 քաղաքացի, որոնցից […]
13:02 11.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 8-ից նոյեմբերի 11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 190 դեպք, որոնիցի 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերում 38, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 33, ֆիզիկական ներգործության՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, խարդախության՝ 13, անձնական ունեցվածքի […]
12:33 11.11.2024
Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները և համագործակցելով ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության ու Համայնքային ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ նոյեմբերի 9-ի ժամը 18.30-ի սահմաններում Հարժիս գյուղի բնակիչ 32-ամյա երկու երիտասարդ և Սիսիան քաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդ Սիսիանի Որոտան փողոցում մեքենայի կայանման հարցի շուրջ վիճաբանել են իրար հետ, այնուհետև […]
11:58 11.11.2024
Նոյեմբերի 10-ին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ նոյեմբերի 9-ից նոյեմբերի 10-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը մարդ չլինելու հանգամանքից, տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Ծովասար գյուղի տներից մեկի պատուհանը և գողացել հեռուստացույց, էլեկտրականություն ապահովող բենզինային շարժիչ և հագուստ: Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի և ՔՈԳՎ Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական […]
11:37 11.11.2024
Նոյեմբերի 10-ի ժամը 20.20-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Աէրացիա թաղամասի սուպերմարկետներից մեկի մոտ, որտեղ ավտոկայանատեղիում հայտնաբերել է տղամարդու դի։ Դիակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացվել նաև պարեկային ծառայության կարգախմբից: Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ 68-ամյա Սահակ Շահենյանն է: Շենգավիթի քննչական բաժնում սպանության […]
10:39 11.11.2024
ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որում շեշտվում է առանց հանրային լայն կոնսենսուսի նախագծերը երկրորդ ընթերցման ներկայացնելուց ձեռնպահ մնալու նպատակահարմարությունը։ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում էր տնտեսվարող տարբեր սուբյեկտների օժանդակությամբ մեր երկրում ապահովել […]
14:46 09.11.2024
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21:00-ին, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են դիմել հրազենային վնասվածքներով քաղաքացիներ: 15 րոպե անց նույն կենտրոնից ստացվել է ևս մի հաղորդում․ բուժօգնության դիմած չորս քաղաքացուց երեքը բուժօգնություն են ստանում, իսկ Ազատամարտիկների փողոցի 15-ամյա բնակիչ Ռուբեն Ռուբենյանը վիրահատարանում մահացել է: Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Արարատի […]
12:08 09.11.2024
ՆԳՆ բարեփոխումների շրջանակում բարելավվում են նաև ձերբակալվածներին ուղեկցող ստորաբաժանումների աշխատանքային և ձերբակալված ու կալանավորված անձանց տեղափոխման պայմանները: Նոյեմբերի 8-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, նախարարության և ոստիկանության ղեկավարությունը ծանոթացել են հատուկ տրանսպորտային միջոցների հագեցվածությանն ու հնարավորություններին։ Դրանք տրամադրվելու են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային այն ստորաբաժանումներին, որոնց տրված է ազատությունից զրկված անձանց տեղափոխելու գործառույթ։ ՆԳ նախարարությունը […]
11:55 09.11.2024
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները նոյեմբերի 7-8-ը մասնակցել են «Անվտանգության ոլորտի կառավարումը և վերահսկողությունը Հայաստանում։ Բարեփոխումների կարգավիճակը և հետագիծը» կլոր-սեղան քննարկմանը։ Միջոցառման շրջանակում պետական իրավասու մարմինների, հասարակական կազմակերպությունների և միջազգային փորձագետների ներգրավմամբ քննարկվել են անվտանգության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանը միտված մի շարք առանցքային հարցեր, այդ թվում՝ ԶՈՒ-ում կարգապահության, հոգեկան առողջության բարելավման, պրոֆեսիոնալիզմի, թափանցիկության և […]
10:57 09.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների […]
18:40 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» […]
18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]
17:25 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության […]
17:01 08.11.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 4-ին: Ժամը 19.50-ին Երևանի Օհանովի փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց այս տարվա մայիսի 10-ից բաժնի կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը: Դեպքը, որի համար հետախուզվում էր տղամարդը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: 71-ամյա կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցում իրեն մոտեցել […]
16:33 08.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […]
15:12 08.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, […]
14:41 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024թ. 9 ամիսների ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է […]
13:48 08.11.2024
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ: Այդ թվում նախատեսվում են վերահաշվարկի կարգի բարեփոխումներ, նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նախագծով առաջարկվող փոփխությունները ներկայացրել է հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:41 08.11.2024
Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի […]
13:22 08.11.2024
Նոյեմբերի 7-ի ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել […]
12:42 08.11.2024
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալներին։ Դատապարտյալներից մեկի խուզարկությամբ սննդի համար նախատեսված սայլակում առկա հացերի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և wi-fi […]
11:18 08.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24,թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության, […]
10:56 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից […]
10:47 08.11.2024
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները նոյեմբերի 5-ի ժամը 23.20-ին Փամբակ գյուղում ծառայության ընթացքում նկատել են երկու երիտասարդի, որոնց մոտ որսորդական հրացաններ կային: Երիտասարդները հրացանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Հրացանների օրինականությունը, ինչպես նաև զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով պարեկները երիտասարդներին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ պարզվել է, որ երկփողանի և մեկփողանի ողորկափող […]
18:57 07.11.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի […]
17:55 07.11.2024
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ: Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների, […]