10:57 09.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ Նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ավտոմեքենաների […]
18:40 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։ 2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» […]
18:10 08.11.2024
Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]
17:25 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է տարվում՝ քաղաքացիներից խարդախությամբ գումարներ հափշտակելու հերթական մեխանիզմի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել այն մասին, որ 2024թ․ մայիս-հոկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող, ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող «ԲՄ ՄՈԹՈՐՍ» ՍՊ ընկերության […]
17:01 08.11.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օպերատիվ տվյալն իրացրին նոյեմբերի 4-ին: Ժամը 19.50-ին Երևանի Օհանովի փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին տեղափոխվեց այս տարվա մայիսի 10-ից բաժնի կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը: Դեպքը, որի համար հետախուզվում էր տղամարդը, տեղի է ունեցել մայիսի 2-ին: 71-ամյա կինը հայտնել էր, որ Գրիբոյեդովի փողոցում իրեն մոտեցել […]
16:33 08.11.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ մասնակցել է կառույցի կազմավորման երրորդ տարեդարձին և Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նախ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը զեկուցել է կոմիտեի 2024 թվականի գործունեության ընթացքի վերաբերյալ: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման երրորդ տարեդարձի և կոմիտեի ծառայողի օրվա առիթով, շնորհակալություն […]
15:12 08.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Մալթայի Հանրապետությունում մասնակցել է Դատախազների միջազգային ասոցիացիայի եվրոպական 18-րդ տարածաշրջանային համաժողովին: Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Դատախազների միջազգային ասոցիացիային անդամակցում է 1999 թվականի մայիսի 17-ից: Համաժողովին մասնակցել են Մալթայի Հանրապետության գլխավոր դատախազ Վիկտորիա Բութիջեյջը, Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնան, Ասոցիացիայի գլխավոր իրավաբան Շենազ Մուզաֆերը, դատախազներ՝ Ֆրանսիայի Հանրապետությունից, […]
14:41 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում նախաքննությունն ավարտված, ինչպես նաև ընթացիկ քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ այդմ՝ ստորաբաժանումների կողմից 2024թ. 9 ամիսների ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պարզված՝ պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է […]
13:48 08.11.2024
Արդարադատության նախարարությունն առաջարկում է ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ: Այդ թվում նախատեսվում են վերահաշվարկի կարգի բարեփոխումներ, նոր երաշխիքներ հենաշարժողական դժվարություններ ունեցող անձանց համար: Այսօր խորհրդարանական լսումների ժամանակ նախագծով առաջարկվող փոփխությունները ներկայացրել է հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
13:41 08.11.2024
Նոյեմբերի 7-ին սոցիալական կայքերից մեկում տեսանյութեր էին տեղադրվել, որոնցում երևում էր, թե «Ռենջ Ռովեր» և «Պորշ» մակնիշի մեքենաներով տարբեր ժամանակահատվածներում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անտեսելով երթևեկության մյուս մասնակիցներին, Աբովյան, Թումանյան, Պուշկինի փողոցներում, Մաշտոցի պողոտայում և Հանրապետության հրապարակում երթևեկում են լուսացույցի կարմիր լույսի առկայությամբ, իսկ Պուշկինի փողոցում նաև երթևեկել են հանդիպակաց, Հանրապետության հրապարակում՝ անցնել գորգի […]
13:22 08.11.2024
Նոյեմբերի 7-ի ժամը 6-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Ապարան քաղաքի Շահումյան փողոցի բնակիչներից մեկը և հայտնել, որ իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչությունից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ ժամը 5-ից 6-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, մուտք է գործել […]
12:42 08.11.2024
Քրեակատարողական ծառայողները կանխել են ազատազրկված անձանց կողմից թմրամիջոցների և արգելված իրերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը։ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, ըստ սահմանված կարգի, սնունդը բաժանելուց առաջ խուզարկության են ենթարկել տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալներին։ Դատապարտյալներից մեկի խուզարկությամբ սննդի համար նախատեսված սայլակում առկա հացերի միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոս և wi-fi […]
11:18 08.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 7-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 106 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 24,թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության և խարդախության՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 6, խուլիգանության՝ 5, ֆիզիկական ներգործության, […]
10:56 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են Երևանի 40–ամյա բնակչի կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ։ Քրեական վարույթի շրջանակներում 2024թ․ նոյեմբերի 5-ին ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է ՀՀ Արարատի մարզում գործող հյուրանոց-ռեստորաններից […]
10:47 08.11.2024
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները նոյեմբերի 5-ի ժամը 23.20-ին Փամբակ գյուղում ծառայության ընթացքում նկատել են երկու երիտասարդի, որոնց մոտ որսորդական հրացաններ կային: Երիտասարդները հրացանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Հրացանների օրինականությունը, ինչպես նաև զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով պարեկները երիտասարդներին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ պարզվել է, որ երկփողանի և մեկփողանի ողորկափող […]
18:57 07.11.2024
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված բազմադրվագ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից ծանրաքաշ տրանսպորտային միջոցների վարորդներից կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու շուրջ երեք տասնյակ դեպքեր, որոնց հետևանքով հիշյալ վարորդների նկատմամբ օրենքով սահմանված կարգով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ չեն կազմվել, և պետական բյուջե չի […]
17:55 07.11.2024
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը նոյեմբերի 7-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի ներկայացուցիչ Դանյա Չայկելի եւ Միջազգային քրեական դատարանի կոալիցիայի փաստաբանության գծով տնօրեն Վիրջինի Ամատոյի հետ: Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է Միջազգային քրեական դատարանի կանոնադրության վավերացումից հետո Հայաստանում կատարված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ սահմանվել է համապատասխան գործողությունների, […]
17:20 07.11.2024
2024թ. նոյեմբերի 2-ին էլեկտրատեխնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ՍՊ ընկերության տնօրենից հաղորդում է ստացվել այն մասին, որ նախօրեին՝ ժամը 18։15-ի սահմաններում, շուրջ 10-15 անձինք մուտք են գործել ընկերության տարածք, իրենից գումար պահանջել՝ հետագայում այլ անձանց կողմից իրեն չանհանգստացնելու և չնեղացնելու համար, որն ինքը մերժել է, ինչից հետո աշխատասենյակ են ներխուժած անձինք ծեծի են ենթարկել իրեն՝ […]
17:05 07.11.2024
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամը և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ աջակցությունը ՀԸԳՀ մշտադիտարկմանը, կատարմանն ու հաղորդակցությանը» ծրագիրն իրականացրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող (ՀԸԳՀ) մոտարկման պահանջների, գործընթացների և խնդիրների թեմայով աշխատաժողով: Աշխատաժողովի նպատակն էր՝ աջակցել Արդարադատության նախարարությանը և առանցքային գերատեսչությունների ներգրավված անձնակազմին՝ արդյունավետորեն իրականացնելու ՀԸԳՀ-ի […]
16:33 07.11.2024
Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հանրապետության Անվտանգության և պաշտպանության համագործակցության տնօրինութունը հանդիպումներ է ունեցել ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանի ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ։ Պատվիրակության կազմում էին տնօրեն Սեբաստիեն Դորդհայնը, տեղակալ Ժիլ Բուրելը և Հարավային Կովկասում Ֆրանսիայի ՆԳ նախարարության անվտանգության հարցերով կցորդ Օլիվյե Լֆեբրը։ Կողմերը բարձր են գնահատել ձևավորված երկկողմ համագործակցությունը՝ ընդգծելով մի […]
14:50 07.11.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Նիդերլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2024 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում հանդիպել է ՄԱԿ-ի Հանցավորության և արդարադատության հարցերի միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտի (UNICRI) արհեստական բանականության և ռոբոտաշինության կենտրոնի ղեկավար Իրակլի Բերիձեի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովն ու ՀՀ գլխավոր դատախազի […]
14:42 07.11.2024
Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները նոյեմբերի 5-ի ժամը 23.20-ին Փամբակ գյուղում ծառայության ընթացքում նկատել են երկու երիտասարդի, որոնց մոտ որսորդական հրացաններ կային: Երիտասարդները հրացանների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել: Հրացանների օրինականությունը, ինչպես նաև զենք պահելու և կրելու թույլատվությունը ստուգելու նպատակով պարեկները երիտասարդներին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին: Այստեղ պարզվել է, որ երկփողանի և մեկփողանի ողորկափող […]
12:15 07.11.2024
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 6-ի ժամը 12-ին Սևանի փողոցում հայտնաբերել, ապօրինի զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են ներկայացրել 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գազային ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 3 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
11:35 07.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի 59-ամյա բնակիչ Ա.Բ.-ի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: 2024թ. հունիսի 12-ին՝ ժամը 18:10-ին, «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Ամբերդ գյուղից «հրազենային վիրավորում» ախտորոշմամբ, անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխել Արմավիրի մարզի Ամբերդ […]
10:41 07.11.2024
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 6-7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 97 դեպք, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28,թմրանյութի հայտնաբերման՝ 14, ֆիզիկական ներգործության՝ 11, հոգեկան ներգործության՝ 8, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 7-ական, […]
09:42 07.11.2024
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական կենտրոնի ղեկավար Միքայել Խաչատրյանը հոկտեմբերի 21-ից 23-ը հայաստանյան պատվիրակության կազմում աշխատանքային այց է իրականացրել Ստոկհոլմ (Շվեդիա), հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պատվիրակության անդամները՝ պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծանոթացել են Շվեդիայի իրավական համակարգին, փորձառություններին, մարտահրավերներին և հաջողություններին, ինչպես նաև տարբեր կառույցների համագործակցության մեխանիզմներին կանանց նկատմամբ բռնության […]
20:32 06.11.2024
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Արտակ Կարապետյանին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի նոյեմբերի 5-ի ԲԴԽ-103-Ո-233 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Արտակ Կարապետյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի […]
17:06 06.11.2024
Ամփոփվել են Գեղարքունիքի պարեկների վերջին օրերի բացահայտումները։ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում պարեկները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ 23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ […]
17:00 06.11.2024
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։ Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու […]
16:42 06.11.2024
Հայաստանում իրականացվող դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի համակարգում ներդրվել է բարեվարքության ինստիտուտ։ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի օգոստոսի 5-ին, ամրագրվել է ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարքության ստուգման պարտադիր պահանջ։ Համաձայն դրա՝ բարեվարքության ստուգում են անցնում՝ ինքնավար […]