18:40 08.11.2024
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Կապան քաղաքի երեք բնակչի կողմից ՍՊ ընկերության տնօրենին ծանր մարմնական վնաս պատճառելու, ինչպես նաև` խուլիգանություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ։
2024թ. հոկտեմբերի 30-ին ժամը` 19:08-ին, «Կապանի ԲԿ» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Գլխուղեղի աջ կիսագնդի սուբդորալ հեմատոմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կապան քաղաքի 63-ամյա բնակիչ, ով ավելի ուշ տեղափոխվել է Երևան քաղաքի «էրեբունի ԲԿ»։
ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթով իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2024թ․ հոկտեմբերի 30-ին Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում գտնվող սննդի կետում Կապան համայնքի 63–ամյա բնակիչ, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենի և նույն քաղաքի 31-ամյա բնակչի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել, որից հետո նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, պարզաբանումներ կատարելու նպատակով, 31-ամյա տղամարդը նույն քաղաքի 31 և 29-ամյա բնակիչների հետ գնացել է ՍՊ ընկերության վարչական շենքի մուտքի մոտ։
Հանդիպելով ընկերության տնօրենին, սեփական անձի առավելությունն ընդգծելու նպատակով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, անտեսելով հավաքված անձանց ներկայությունը, միմյանց գործողությունները լրացնելով` Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել նշված ընկերության տնօրենի մարմնի տարբեր մասերին, այդ թվում՝ գլխին՝ վերջինիս զրկելով դիմադրելու և պաշտպանվելու հնարավորությունից և պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածք։ Նշված խուլիգանության ընթացքում Կապան քաղաքի հիշյալ բնակիչները ծեծի են ենթարկել նաև ընկերության տնօրենի վարորդին։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Կապան քաղաքի 31-ամյա երկու բնակիչներին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 10-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Կապան քաղաքի 29-ամյա բնակչի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, որի իրականացումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան բաժին։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:51 18.06.2025
Իրանն Իսրայելի ուղղությամբ առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության բալիստիկ հրթիռԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է «Սաջիլ» երկաստիճան միջին հեռահարության (2000կմ) բալիստիկ հրթիռ, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է երեք նմանատիպ հրթիռ։ Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ: ...
21:45 18.06.2025
Կարեն Խաչանովի հաղթական մեկնարկը Հալե-ի ATP-500 մրցաշարումԳերմանական Հալեում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում Կարեն Խաչանովը հաղթանակի է հասել Զիզու Բերգսի նկատմամբ: Գրանցվել է 6:4, 6:3 հաշիվը: Աշխարհի 22-րդ ռակետը երկրորդ անգամ էր խաղում բելգիացու հետ և երկրորդ հաղթանակն է տարել։ 1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի աշխարհի 27-րդ ռակետ Ֆելիքս Օժյե Ալյասիմի հետ: Կանադացու հետ դիմակայությունների հաշիվն է՝ 1-2: Նրանք չէին հանդիպել 3 տարի: ...
21:41 18.06.2025
Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը: Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ. հացահատիկային մշակաբույսերի միջին հանրապետական բերքատվությունը (ցողունակալման փուլում) 1 հեկտարից սպասվում է․ աշնանացան ցորեն` 18.5-19ց, գարնանացան գարի՝ 16ց։ ...
21:36 18.06.2025
Փաշինյան-Էրդողան հանդիպումից առաջ Ալիևը Հայաստանի հետ համաձայնագրի կնքման նոր նախապայմաններ է առաջ քաշումԲաքվում աշխատանքն է սկսել «Սևծովյան տնտեսական համագործակցության» կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը: Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի իշխանությունները այդ հարթակը կրկին օգտագործել են հակահայկական հռետորաբանության ու քարոզչության համար: Ինչո՞ւ է Բաքվում անցնում ու արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը ներկայացված է պատվիրակությամբ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կազմակերպության 65-րդ նստաշրջանը 3 օր է տևելու Բաքվում: Այնտեղ […] ...
21:28 18.06.2025
Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունումԹենիսի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ հաղթանակն է տարել Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում։ Եվրոպական գոտու երրորդ ենթախմբում հայ թենիսիստուհիները 2-1 հաշվով հաղթել են Անդորրայի թիմին։ Մենախաղում Ալինա Սողոմոնյանը 6-3, 6-1 հաշվով հաղթել է Յուդիթ Կարտանային, իսկ Անի Ամիրաղյանը 0-6, 1-6 հաշվով պարտվել է աշխարհի 135-րդ ռակետ Վիկտորյա Խիմենես-Կասինցևային։ Հայաստանի թիմը հաղթանակն ամրագրել է զուգախաղում։ Սողոմոնյան […] ...