TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տղամարդու մոտ լիցքավորված մարտական ատրճանակ, դանակ և կաթուցիչ է հայտնաբերվել

13:00 03.07.2024

ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին, ժամը 22.10-ին, Արամի և Աբովյան փողոցների խաչմերուկում հայտնաբերել, ապօրինի զենք, զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 39-ամյա տղամարդու: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով, մոխրացված հետքերով կաթուցիչ և […]

̰
«Կրիստալ» գնողներն ու իրացնող ամուսինները ձերբակալվել են

10:58 03.07.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տվյալներ, որ Աշտարակի Թումանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Փաստի առթիվ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ տեղեկություններն իրացվեցին հունիսի 24-ին: Ժամը 16.50-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, Աշտարակում ձերբակալվեցին երեք տղամարդիկ […]

̰
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու փաստերով քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 3 տասնյակ անձ

18:34 02.07.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների և դրանց հիման վրա նախաձեռնված բազմադրվագ քրեական վարույթով կատարված ապացուցողական և այլ վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու մի քանի տասնյակ դեպքեր: Մասնավորապես՝ հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի մարզի հաշվառման-քննական բաժանմունքի ավագ տեսուչ Ս. Կ.-ն, օգտագործելով ծառայողական լիազորություններն […]

̰
Հանգստյան ուղեգրերի օրերի կրկնապատկման պատրվակով 68 քաղաքացուց խարդախությամբ շուրջ 9մլն. դրամ է հափշտակել. նախաքննությունն ավարտվել է

14:42 02.07.2024

Բացահայտվել են խարդախությամբ մի քանի տասնյակ տուժողներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու հերթական դեպքի հանգամանքներն ու հանցավոր մեխանիզմը։ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում փաստացի բնակվող 30-ամյա տղամարդը, ունենալով խարդախությամբ հափշտակություն կատարելու դիտավորություն, 2020թ․ հուլիս-օգոստոսն ամիսներն ընկած ժամանակահատվածում թվով 68 […]

̰
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն և ներկայացվեց դատարան

13:40 02.07.2024

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 28-ամյա Հովակիմ Մ.-ն, որը 2023 թ. հոկտեմբերի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Խարդախության փորձը), 297-րդ (Խուլիգանության) և 335-րդ (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: […]

̰
ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց կատարված խուլիգանության դեպքի վարույթով ևս երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է

13:11 02.07.2024

Ավարտվել է մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ անձանց կողմից կատարված խմբակային խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ ևս երկու անձի մասով։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024 թվականի մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի […]

̰
Կաշառակերության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

13:02 02.07.2024

ՆԳՆ ՔՈԳՎ և Անիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 1-ին Երևան-Գյումրի ճանապարհի 88-րդ կմ-ին հայտնաբերվել, ձերբակալվել և Անիի բաժին է տեղափոխվել 36-ամյա Արմեն Չ.-ն: Նա 2023 թ. հոկտեմբերի 12-ից ՌԴ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի (Կաշառակերությունը) 6-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Հետախուզվողը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

12:37 02.07.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 1-ին բաժին է ներկայացել 29-ամյա Գոռ Մ.-ն, որը հունիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի […]

̰
Ավազակությունը բացահայտվեց թարմ հետքերով. կատարողները հայտնաբերվեցին «Զվարթնոց» օդանավակայանի մոտ

12:25 02.07.2024

Հուլիսի 1-ի գիշերը, ժամը 1.31-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել Խորենացու փողոցում գործող հոսթելի սեփականատերը և հայտնել, որ իրենց հաճախորդին անհայտ ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել, գողացել բջջային հեռախոսը և գումարը: Ոստիկանության Կենտրոնական բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Նշված հյուրատանն իջևանած 45-ամյա օտարերկրացին հայտնել է, որ կեսգիշերն անց անծանոթ հեռախոսահամարից զանգել և խնդրել […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվեց Զովունի գյուղում

11:35 02.07.2024

Ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումնների շնորհիվ հուլիսի 1-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 22-ամյա Արմեն Գ.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք […]

̰
Վերջին 1 օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 70 դեպք

11:20 02.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 1-2-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու և մարմնական վնասվածք պատճառելու՝ 10-ական, խարդախության՝ 8, հոգեկան ներգործության՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, […]

̰
«Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և դրանից ստացված շուրջ 28մլն. դրամի փողերի լվացման հերթական դրվագն է բացահայտվել․ նախաքննությունն ավարտվել է

11:12 02.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, փողերի լվացման հերթական դեպքի նախաքննությունը՝ մեկ անձի մասով: Իրականացված վարութային և ապացուցողական հսկայածավալ գործողություններով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 22-ամյա բնակիչը, 2021-2023թթ. ընթացքում, քննությամբ ինքնությունը դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով, […]

̰
Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

10:34 02.07.2024

Հունիսի 29-ին հաղորդվել էր 2002 թ. ծնված Դանիել Արշակյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և փնտրողական աշխատանքի արդյունքում նա հուլիսի 1-ին, ժամը 19.00-ին, Երևան քաղաքի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Մասիսի քննչական բաժին։

̰
Վենետիկի հանձնաժողովն ու Եվրոյապի խորհուրդը համատեղ կարծիք են ներկայացրել «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

20:45 01.07.2024

«Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) 139-րդ լիագումար նստաշրջանին հաստատվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով տնօրինության (DGII) համատեղ կարծիքը։ Արդարադատության նախարարության կողմից «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի լրամշակումը նախատեսվել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2023-2025 թվականների գործողությունների ծրագրով։ Նախագծով սահմանվել […]

̰
ՀՀ նախագահի հրամանագրով դատավորներ են նշանակվել

20:38 01.07.2024

ՀՀ նախագահի հրամանագրով Սարգիս Պետրոսյանը նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հունիսի 28-ի ԲԴԽ-68-Ո-130 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Սարգիս Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր»,-նշված է հրամանագրում: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Գոռ Գասպարյանը նշանակվել է Սյունիքի […]

̰
Երկու դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

19:18 01.07.2024

Արմավիրի մարզի պարեկները հունիսի 18-ին Երևան-Արմավիր ճանապարհին ծառայություն կատարելիս ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա։ Թմրանյութ ապօրինի պահելու կասկածանքով վարորդը և ուղևորը ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են ոստիկանության Մեծամորի բաժին։ Անձնական խուզարկությամբ 32-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է 3 գրամից ավելի դեղնականչավուն զանգված։ Հաջորդ օրը Երևան-Արմավիր ճանապարհին պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Լադա» […]

̰
Մասիսի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

18:46 01.07.2024

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները հունիսի 27-ին տեղեկություն ստացան. Գեղանիստ գյուղի 59-ամյա մի բնակիչ հողամասում և ջերմատանը աճեցնում է կանեփ, նաև պահում է թմրանյութ։ Իրավապահները մեկնեցին Գեղանիստ։ Ստուգման ընթացքում նրանց աչքից չվրիպեցին կանեփի բույսերը, իսկ տղամարդը ներկայացրեց կանեփանման զանգվածով 4 փաթեթ՝ ընդհանուր 10 գրամ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 59-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ […]

̰
37-ամյա կինն այլ անձանց բուքմեյքերական կայքերի խաղային հաշիվներից ավելի քան 1․6 մլն դրամի համակարգչային հափշտակություն է կատարել. ՔԿ

18:23 01.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021 թվականի հոկտեմբերից մինչև 2023 թվականի օգոստոս ընկած ժամանակահատվածում, համակարգչային հափշտակություն կատարելու դիտավորությամբ, շարունակաբար, առանց իրավաչափ հիմքով նախատեսված թույլտվության տվյալներ մուտքագրելու միջոցով, […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:55 01.07.2024

Հունիսի 24-ից հուլիսի 1-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3915 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 198 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 150, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 223 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 40, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 246, վարելիս հեռախոսից […]

̰
Նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի գործողությունների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 178 միլիոն ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

17:46 01.07.2024

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա. Ս.-ն, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, շուրջ 178 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով պետական անշարժ գույքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ օտարել է իր հետ փոխկապակցված անձանց անվամբ հիմնադրված կազմակերպությանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 […]

̰
Շուրջ 10կգ թմրամիջոցների մաքսանենգություն և իրացման նպատակով ապօրինի շրջանառություն․ 4 անձ կալանավորված է, նախաքննությունն ավարտվել է

16:16 01.07.2024

Ավարտվել է մաքսանենգ ճանապարհով ձեռք բերված, մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի տեղափոխելուն օժանդակելու, ինչպես նաև իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, […]

̰
Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած

14:18 01.07.2024

Դանիել Արշակյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։

̰
ՄԻՊ-ը բողոքներ է ստացել, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները ծառայությունները պատշաճ չեն իրականացնում

13:54 01.07.2024

Մարդու իրավունքների պաշտպանին պարբերաբար հասցեագրվում են դիմում-բողոքներ այն մասին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ները իրենց կողմից մատուցվող ծառայությունները պատշաճ չեն իրականացնում։ Նշվածի վերաբերյալ ուսումնասիրություն է իրականացվել նաև սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Այսպիսով, 2024 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է […]

̰
«Օպելի» 53-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

13:15 01.07.2024

Հունիսի 30-ին, ժամը 16.45-ին, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 105-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան բախվել է ճամփեզրին կայանված «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի մեքենաներին: «Մերսեդես Բենցի» և «Օպելի» վարորդները, «ԲՄՎ»-ի ուղևորը և «Օպելի» չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ «Օպելի» 53-ամյա ուղևոր Աննա Գ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Գյումրի քաղաքի 33–ամյա բնակիչը ձերբակալվել է՝ եղբոր սպանության կասկածանքով

12:25 01.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի հունիսի 30-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժնից ահազանգ է ստացվել՝ Գյումրի քաղաքի 34–ամյա բնակչի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին։ Նույն օրը «Գյումրի բժշկական կենտրոն» […]

̰
Մարմնական վնասվածք՝ մահվան ելքով. 33-ամյա երիտասարդը ձերբակալվել է

12:18 01.07.2024

Հունիսի 30-ի ժամը 10.06-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Մուշի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «գլխի բաց տրավմա» ախտորոշմամբ Գյումրիի Կ. Դեմիրճյան փողոցի մի տնից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել նույն տան բնակիչ 34-ամյա Անդրանիկ Գ.-ին: Րոպեներ անց բժշկական կենտրոնից հայտնել են, որ նա մահացել է: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Վերջին 3 օրում գրանցվել է 53 պատահար. 4 մարդ զոհվել է, 78-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

11:57 01.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 28-ից հուլիսի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 183 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 27, մարմնական վնասվածք պատճառելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 17, հոգեկան ներգործության՝ 13, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ […]

̰
Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ

11:47 01.07.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա Արման Գ.-ն: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Արման Գ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

̰
Թմրամիջոց օգտագործած երիտասարդներից մեկի մոտ դանակ, հրազենի նմանվող առարկա և փամփուշտներ կային

11:17 01.07.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հունիսի 28-ի ժամը 21.30-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 […]

̰
Պարեկները Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվողի են հայտնաբերել

10:55 01.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 3-րդ գումարտակի պարեկները հունիսի 30-ին Թբիլիսյան խճուղում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տարել 52-ամյա Գրիգոր Ա.-ին: Նա 2023 թ. հոկտեմբերի 31-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ճանապարհատրանսպոտային պատահարի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
BACK_TO_TOP