TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Վարդավառին պարեկների ուժեղացված ծառայության արդյունքները

11:42 09.07.2024

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով հուլիսի 7-ին Վարդավառի տոնակատարության շրջանակում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում Պարեկային ծառայողները մայրաքաղաքում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3300 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 79 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 125 վարորդ։ Հայտնաբերվել են նաև չամրակապված վարելու՝ 813, թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով վարելու՝ 170, արագության գերազանցման՝ 255, […]

̰
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Արթուր  Ստեփանյանի լիազորությունները

11:35 09.07.2024

ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը՝ քննելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշեց բավարարել։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով դադարեցնել։ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական […]

̰
Մեկ շաբաթում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4126 խախտում

10:49 09.07.2024

Հուլիսի 1-8-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4126 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 197 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 165, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 247 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 14, չամրակապված վարելու՝ 468, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 309, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 177, […]

̰
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

10:29 09.07.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է հունիսի 1-30-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։ 34  դեպքով արձանագրվել են առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 9․202․456 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 50․269․000 […]

̰
Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարի հնարավոր վերադարձ ՀՀ. Գլխավոր դատախազություն

18:22 08.07.2024

Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակներում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի: Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի […]

̰
Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի քրեական վարույթի շրջանակներում հետախուզվող անձանցից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

17:26 08.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում՝ Երևան քաղաքի Ֆուչիկի փողոցում զինված միջադեպի առթիվ քննվող քրեական վարությի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող անձանցից մեկը՝ Ս․Ս․-ն: Ինչպես ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, 2024 թվականի մարտի 15-ին` ժամը 00:14-ի սահմաններում, Ս.Ս.-ն, իր կողմնակիցների՝ Ս.Ա.-ի և քննությամբ դեռևս չպարզված […]

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 5-8-ը

15:43 08.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 5-8-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 179 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, թմրամիջոցի հայտնաբերման՝ 26, անձնական ունեցվածքի գողության՝ 4, մարմնական վնասվածք պատճառելու` 35, ֆիզիկական ներգործության՝ 21, խուլիգանության, հոգեկան […]

̰
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին

14:48 08.07.2024

Հուլիսի 5-ի ժամը 17.26-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած վերք» ախտորոշմամբ 64-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել: Հիվանդանոց ոստիկանության Նաիրիի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Նաիրիի բաժնի ոստիկանները պարզել են, որ Նոր Հաճնի շենքերից մեկի մուտքի մոտ տեղի ունեցած […]

̰
Մարմնական վնասվածք պատճառելու և ծեծի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել

14:25 08.07.2024

Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների և անձնագրային բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 4-ին անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և Աշտարակի բաժին է տեղափոխվել 32-ամյա Բիլալ Ա.-ն, որը մարտի 22-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) և 173-րդ (Անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) հոդվածների մեղադրանքով: Նա ներկայացվել է ոստիկանության […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար

13:45 08.07.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները հուլիսի 7-ի ժամը 5.35-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա ավտոմեքենայում գտնվող պայուսակից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավոորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:

̰
Մարմնական վնասվածք գիշերային ակումբում. Կապանի ոստիկանների բացահայտումը

12:33 08.07.2024

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, […]

̰
Թմրամոլության դեմ Գեղարքունիքի պարեկների պայքարի դրվագներ

11:43 08.07.2024

Հունիսի 27-ին, ժամը 17-ի սահմաններում, Գավառ քաղաքի կենտրոնական հրապարակում ծառայող Գեղարքունիքի պարեկները կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդի ձեռքի պայուսակից ընկել է կաթուցիչ, ու թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով 21-ամյա վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժին: Նախորդ դեպքից մոտ մեկ ժամ անց, Գավառի Ազատամարտիկների փողոցում նույն կասկածանքով ձերբակալվել և […]

̰
36-ամյա տղամարդու մոտ մարիխուանա է հայտնաբերվել

11:26 08.07.2024

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները հունիսի 28-ին ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված։ Տղամարդը հայտել է, որ այն մարիխուանա է, ձեռք է բերել անձնական օգտագործման համար։ 36-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են […]

̰
Անհրաժեշտ են գործուն քայլեր անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ․ ՄԻՊ

12:43 05.07.2024

Վերջին շրջանում սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել երեխաների մասնակցությամբ տեսանյութեր, որոնք առիթ են դառնում երեխային թիրախավորելու և բուլինգի ենթարկելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։ «Հարկ է նկատի ունենալ, որ նման տեսանյութերը հանդիսանում են երեխաների անձնական տվյալների հանրայնացում, ինչի հետևանքով երեխաները թիրախավորվում ու առավել խոցելի են դառնում: Մարդու իրավունքների պաշտպանը վերը նշված […]

̰
Քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկել են, ծեծի ու նվաստացման ենթարկել․ երկու անձ կալանավորվել է

16:25 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել են քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, նրան ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքի էական մի շարք հանգամանքներ: 2024թ. մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել այն մասին, որ իր երկու ծանոթները, գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո, իր կամքին հակառակ, […]

̰
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը

15:29 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Կալանավորվել է կանանց հավաքագրելու և ԱՄԷ-ում սեռական շահագործման ենթարկելու գործընթացը համակարգող խմբի՝ հետախուզման մեջ գտնվող անդամներից մեկը

12:57 04.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում ավարտվել է դեռևս 2009թ. մարդկանց սեռական թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի՝ ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը: Տվյալներ են ստացվել այն մասին, որ Արաբական Միացյալ Էմիրություններում ժամանակավորապես բնակվող կինը սեռական շահագործման նպատակով, իր […]

̰
Բեռնատարում առկա փայտանյութն ու ներկայացված փաստաթղթերը չէին համապատասխանում

12:49 04.07.2024

ՆԳՆ ոստիկանության Գուգարքի բաժնի համայնքային ոստիկանները ծառայություն իրականացնելիս Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում ստուգման են ենթարկել փայտանյութով բեռնված «ԶԻԼ»-ը: Մեքենան բեռնված էր հաճարի, բոխի և կաղնի տեսակի 10 խմ փայտանյութով: Վանաձոր քաղաքի բնակիչ 59-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման վերաբերյալ ներկայացրել է անհատ ձեռներեցի կողմից տրված փաստաթղթեր և հայտնել, որ փայտանյութը բեռնել է Մարց գյուղում: Կատարված ստուգումների […]

̰
Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ, փամփուշտներ և դանակ է հայտնաբերվել

12:12 04.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ ծառայողներն ու Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները հուլիսի 3-ին, կեսգիշերն անց, համատեղ ուժեղացված ծառայության ժամանակ Սարյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են ներկայացրել Վարդենիսի բնակիչ՝ 27-ամյա և Երևանի բնակիչ՝ 31-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս վարած «Մերսեդեսով» հանդերձ: Խուզարկությամբ 31-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել է առանց գրառման […]

̰
Խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

11:52 04.07.2024

ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և ՄՔԾ ԱՎՎ աշխատակիցների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ԱՎՎ-ում հայտնաբերվել, ձերբակալվել և Մաշտոցի բաժին է տարվել 47-ամյա Վարդան Պ.-ն: Նա ապրիլի 23-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

̰
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:05 04.07.2024

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 3-4-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 129 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 32, թմրամիջոցի հայտնաբերման՝ 18, անձնական ունեցվածքի գողության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու` 12, ֆիզիկական ներգործության՝ 9, խարդախության՝ 8, […]

̰
Նոր մանրամասներ Ամբերդում կատարված սպանության գործով

10:28 04.07.2024

Արմավիրի մարզի Ամբերդ գյուղում կատարված սպանությանն արդեն անդրադարձել ենք, նաև նշել, որ շատ հանգամանքներ դեռ պարզվում են: Վաղարշապատի ոստիկանների ու քննիչների համատեղ գործողությունների արդյունքում հանգամանքների հիմնական մասն արդեն պարզված է, և դեպքը հնարավոր է ներկայացնել ավելի հանգամանալի: Հունիսի 12-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Էջմիածին» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ շտապօգնության խումբը […]

̰
Մայրն ու 5 անչափահաս երեխաները որոնվում են որպես հարազատների հետ կապը կորցրած

17:47 03.07.2024

Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը  և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]

̰
Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին՝ արժանացնելով դաժան վերաբերմունքի․ ՔԿ

17:33 03.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է Արարատի մարզի բնակչին աշխատանքային թրաֆիքինգի ենթարկելու դեպք։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևանի 55-ամյա բնակիչը, 2018թ․ մայիսին տեղեկանալով Արարատի մարզի 47–ամյա բնակչի և վերջինիս ընտանիքի անդամների սոցիալապես անապահով լինելու, աշխատանք […]

̰
Ոստիկանությունը զգուշացնում է. համացանցում փորձում են Ոստիկանության անունից գումարներ շորթել

15:30 03.07.2024

Համացանցում, մասնավորապես` «Facebook» և «Instagram» սոցիալական կայքերում տարածվում է գովազդ, որով անհայտ անձինք ոստիկանության անունից ֆինանսական խարդախություններից տուժած անձանց առաջարկում են վերադարձնել կորցրած գումարները: Մուտք գործելով իբր գումարի վերադարձման համար նախատեսված դիմումի էջ` քաղաքացիներից պահանջում են լրացնել անձնական տվյալներ՝ կորցրած գումարի չափը, փոխանցման տարբերակը (բանկային քարտով կամ կրիպտոարժույթով), անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար: Որոշ ժամանակ […]

̰
Պարզաբանում՝ Եղիպատրուշ համայնքում օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի վերաբերյալ

15:05 03.07.2024

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից 2024 թվականի հունվարի 5-ին ստացված գրության հիմքով՝ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ղեկավարը 2019 թվականի ապրիլի 1-ի թիվ 131-Ա որոշմամբ՝ «Արագածոտնի մարզի Եղիպատրուշ բնակավայրի 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում՝ 1208 […]

̰
Պարզվում են պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մահվան հանգամանքները

14:40 03.07.2024

2024 թվականի հուլիսի 3-ին ՀՀ ՊՆ N զորամասից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 00:45-ի սահմաններում, նույն զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքերից մեկում պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը, դիտորդի պարտականությունները կատարելու ընթացքում, իրեն ամրակցված ինքնաձիգից կզակի հատվածում ինքն իրեն պատճառել է հրազենային վնասվածք, որից հետո տեղափոխվել է կայազորային հոսպիտալ, որտեղ, գիտակցության չգալով, […]

̰
Հետախուզվում էր գողության մեղադրանքով

13:50 03.07.2024

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին Մամիկոնյանց փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 43-ամյա Վահան Ս.-ին: Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Պռոշյան գյուղում

13:35 03.07.2024

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Պռոշյան գյուղի Վանահովիտ թաղամասում հայտնաբերվել, ձերբակալվել և Նաիրիի բաժին է տեղափոխվել 44-ամյա Էյմի Բ.-ն: Նա Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանություն կատարելու շուրջ նախնական համաձայնության և ապօրինի կերպով հրազեն պահելու մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել […]

̰
Նոյեմբերյան քաղաքում ապրիլի 23-ին բողոքի ակցիայի մասնակիցների կողմից առերևույթ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող ևս մեկ անձի մասով նախաքննությունն ավարտվել է

13:28 03.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Նոյեմբերյան քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ: Այսպես՝ Տավուշի մարզի, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի տարածքներից Նոյեմբերյան համայնքի Երևանյան փողոց ժամանած բազմաթիվ քաղաքացիներ, […]

̰
BACK_TO_TOP