TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

ԻՐԱՎՈՒՆՔ

Որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվող 34-ամյա կինն ու երեխաները հայտնաբերվել են

17:42 12.07.2024

Հունիսի 10-ից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում էր 1990 թ. ծնված Նվարդ Բարսեղյանը՝ իր հինգ անչափահաս երեխաների հետ: Ոստիկանության Աշոցքի և Մասիսի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած որոնողական աշխատանքների արդյունքում հուլիսի 11-ին նա երեխաների հետ հայտնաբերվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա […]

̰
Երիտասարդներից մեկի մոտ դանակ, հրազենի նմանվող առարկա և փամփուշտներ կային

15:44 12.07.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Արմավիր քաղաքի բնակիչ՝ 29-ամյա և Երևան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա երկու երիտասարդի՝ վերջինիս «Տոյոտա Կորոլա» մեքենայով հանդերձ: Խուզարկությամբ 29-ամյա երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են դանակ, ինքնաշեն հրազենի նմանվող առարկա, «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի երկու փամփուշտ […]

̰
Հետախուզվում էր հոգեկան ներգործության մեղադրանքով

14:04 12.07.2024

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, հուլիսի 11-ին Վարդենիսի Ազգալդյան փողոցում հայտնաբերվել և Կոտայքի բաժին են տեղափոխել 39-ամյա Սամսոն Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի (Հոգեկան ներգործությունը) մեղադրանքով: Նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

̰
Ատրճանակ, փամփուշտներ, կռփազենք և թմրանյութ. երիտասարդը ձերբակալվել է

12:54 12.07.2024

Հուլիսի 10-ի ժամը 23.45-ին, ուժեղացված ծառայության ընթացքում, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Էրեբունու բաժնի ծառայողներն ու պարեկները համատեղ միջոցառումներով Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք, սառը զենք և թմրամիջոց պահելու հիմքով ձերբակալել և ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 32-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Աուդի» մեքենայով հանդերձ: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա սպորտային պայուսակում հայտնաբերվել է […]

̰
ՆԳ նախարարը Սյունիքի մարզում աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել ոստիկանների և փրկարարների հետ

12:48 12.07.2024

Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն։ Մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը, Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, Սյունիքի մարզային վարչության պետ Վարդան Մկրտչյանը։ Քննարկվել են տարբեր […]

̰
Դանակահարություն «Սևան ազգային պարկի» հարակից տարածքում

12:31 12.07.2024

Հուլիսի 11-ի ժամը 20-ին ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Սևան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդ: Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 19-ի սահմաններում «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հարակից ջրի պոմպակայանի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 51-ամյա տղամարդուն խոհանոցային դանակով երկու […]

̰
Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր

17:33 11.07.2024

Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և […]

̰
Առերևույթ հավաքագրվել և լրտեսություն է կատարել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ. Ս.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է

17:14 11.07.2024

Ավարտվել է օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից հավաքագրվելու և ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու և հանձնելու՝ լրտեսություն կատարելու առերևույթ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության քննիչների կողմից ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների […]

̰
Գեղարքունիքի պարեկները շարունակում են պայքարը թմրամոլության դեմ

16:55 11.07.2024

Հուլիսի 3-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 20-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` կանեփը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` Չարենցավան քաղաքում: Հուլիսի […]

̰
Քրեական ոստիկանության ծառայողները հայտնաբերել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին

16:30 11.07.2024

Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Դեպքը սկսել էր զարգանալ մարտի […]

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառություն «Տելեգրամ»-ի հարթակներով և դրանից ստացված 8մլն. դրամի փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է

15:45 11.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիու­թյան դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցա­գործություն­ների քննության վարչությունում քննչական խմբի կողմից իրականացված քննչական և վարութային համակարգված գործողությունների արդյունքում պարզվել են թմրամիջոց արտադրելու, պատրաստելու և իրացնելու, ինչպես նաև՝ դրա արդյունքում ստացված ապօրինի եկամուտներն օրինականացնելու դեպքի՝ էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ […]

̰
Ոչ սթափ վարորդի մոտ թմրանյութ կար. Արագածոտնի պարեկների բացահայտումը

14:12 11.07.2024

Հուլիսի լույս 3-ի գիշերը Մարգարա-Վանաձոր ճանապարհին Արագածոտնի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Կիա» մակնիշի ավտոմեքենա։ Պարզվել է, որ վարորդը ոչ սթափ վիճակում է։ Մեքենան պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու պահին պարեկները սրահում նկատել են կաթուցիչ: 42-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ, մոխրացած հետքերով կաթուցիչ և դանակ։ Ապօրինի թմրանյութ պահելու հիմնավոր կասկածանքով վարորդը ձերբակալվել […]

̰
«Օպելի» վարորդը ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» ատրճանակ

14:00 11.07.2024

Հուլիսի 10-ին անցկացված ուժեղացված ծառայության ժամանակ Երևանի Բաբաջանյան փողոցում ոստիկանները ստուգման նպատակով մոտեցել են «Օպել» մակնիշի մի մեքենայի: Կոտայքի մարզի Բուժական գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը ոստիկաններին է ներկայացրել մեքենայում պահվող «Մակարով» ատրճանակը: Նա ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է ոստիկանության Մալաթիայի բաժին: Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

̰
Որպես անհետ կորած որոնվող 23-ամյա աղջիկը հայտնաբերվել է

12:05 11.07.2024

Հուլիսի 8-ին հաղորդվել էր 2001 թ. ծնված Զինա Սարկիսովայի անհետ կորելու մասին: Իրացնելով ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հուլիսի 10-ին Զինա Սարկիսովային Կապան քաղաքում հայտնաբերել և ներկայացրել են Կապանի բաժին: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանության Շենգավիթի բաժին:

̰
Զորամասի տարածք ապօրինի մուտք գործելու, զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և զինծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3 անձ է կալանավորվել

10:47 11.07.2024

ՀՀ ՊՆ Սիսիանի ՌՈ բաժնից ստացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում 2024թ-ի հուլիսի 8-ին ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերի, 297-րդ հոդվածի 3-րդ մասի և 468-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացված անհետաձգելի քննչական և վարութային այլ անհրաժեշտ […]

̰
Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը

17:14 10.07.2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը շարունակում է պայքարը քրեակատարողական հիմնարկներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և ապօրինի շրջանառության դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։ Ըստ այդմ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի հատուկ նշանակության բաժնի, օպերատիվ վարչության, նույն վարչության տարածքային բաժինների և քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների ծառայողները 2024 թվականի հունիսի ընթացքում ազատազրկված անձանց […]

̰
Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում

16:25 10.07.2024

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները հուլիսի 8-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել և բաժին են տարել 42-ամյա Կարինե Պ.-ին: Նա 2023 թ. օգոստոսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:

̰
Կրակոցներ Էրեբունու փողոցում. կա վիրավոր, կրակողը ձերբակալվել է

12:24 10.07.2024

Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և […]

̰
Քրոջ ամուսնուն առերևույթ փորձել է սպանել քնած վիճակում. 61-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել

12:10 10.07.2024

2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 07։14-ին, Աստղիկ Բ/Կ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է նշված անձի, ինչպես նաև վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։ Դեպքի […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված 6․5 կգ քաշով դեղամիջոցների ներկրման փորձը

11:31 10.07.2024

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է պայքարը տարբեր տեսակի դեղամիջոցների` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժին տվյալներ էին ստացվել այն մասին, որ քաղաքացի Է․Չ-ն իր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցով մաքսային […]

̰
Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. բժիշկները պայքարում են 20-ամյա երիտասարդի կյանքի համար

19:40 09.07.2024

Այսօր՝ հուլիսի 9-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։35-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է ժամանել ոստիկանության Շեգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Արարատյան փողոցի 66 հասցեի մոտից` «ձախ կողքի կտրած, ծակած» վերքեր ախտորոշմամբ։ […]

̰
Երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ կար

18:42 09.07.2024

Գեղարքունիքի մարզի պարեկները հուլիսի 7-ի ժամը 5.35-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա ավտոմեքենայում գտնվող պայուսակից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:

̰
ՀՀ դատախազությունը կբողոքարկի Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ համաներում կիրառելու դատարանի որոշումը

18:27 09.07.2024

ՀՀ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի հուլիսի 9-ի վճիռը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը: Դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա […]

̰
Հայտնաբերվել է «Մակարով», փամփուշտներ ու ներարկիչներ. Արագածոտնի պարեկների բացահայտումը

18:07 09.07.2024

Հուլիսի 6-ին՝ ժամը 4.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին Արագածոտնի պարեկները կանգնեցրել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ ուղևորը գրպանից նետում է շագանակագույն հեղուկով լցված երկու ներարկիչ։ Վարորդն ու ուղևորը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվում է […]

̰
Գողություն ոսկերչական տաղավարից. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը

17:49 09.07.2024

Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ […]

̰
Կրակոցներ մայրաքաղաքի Կողբացու փողոցում. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

17:23 09.07.2024

Հուլիսի 1-ին՝ ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]

̰
Վլադիմիր Գասպարյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն համաներմամբ ազատվել է պատժի կրումից

15:03 09.07.2024

Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը հուլիսի 9-ին հրապարակել է Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով վճիռը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ՝ դատարանը մեղավոր է ճանաչել Վլադիմիր Գասպարյանին, սակայն որոշ հոդվածներով նա ազատվել է պատժի կրումից՝ վաղեմության ժամկետի հիմքով, իսկ որոշ հոդվածներով դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, սակայն նրա նկատմամբ կիրառվել է համաներում։ Վլադիմիր Գասպարյանից նաև որպես դատական ծախս […]

̰
ԲԴԽ-ն մերժեց դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը

12:45 09.07.2024

ԲԴԽ-ն մերժեց դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։ ԲԴԽ որոշման համաձայն. «Բարձրագույն դատական խորհուրդը, քննելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Աթանեսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, որոշեց մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: Որպես պարզաբանում […]

̰
Աննա Վարդապետյանը Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչների հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ

12:30 09.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը: Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին Գլխավոր դատախազությունում և […]

̰
Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումներին

12:25 09.07.2024

Հուլիսի 1-2-ը Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպվել է «Անդրադառնալով ատելության խոսքին և ատելության հիմքով կատարված հանցագործությանը. իրավահավասարության մարմինների դերը բռնության և խտրականության շրջափուլին դիմակայելու հարցում» խորագրով երկօրյա դասընթաց, որին մասնակցել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից: Երկօրյա դասընթացի շրջանակում դասընթացավարները ներկայացրել են ատելության […]

̰
BACK_TO_TOP