17:55 19.01.2019
Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցությունը դիմել է դատարան նոր մեղադրանքով, որը կցվելու է ԱՄՆ նախագահին, Ռուսաստանի զինված ուժերին ու այլոց վերագրվող մեղքերին։ Այս անգամ նրանք մեղադրվում են 2018 թվականի նոյեմբերին Դեմոկրատական կուսակցության անդամների էլեկտրոնային հասցեներն ու կուսակցության ազգային կոմիտեի սերվերը կոտրելու փորձի մեջ։ Մինչ այս կուսակցությունը նրանց մեղադրում էր 2015 և 2016 թվականներին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու […]
00:42 17.01.2019
Համաշխարհային հեղինակություն ունեցող G2crowd-ը Հայաստանում հիմնադրված Renderforest ստարտափին դասել է 2019 թվականի աշխարհի 100 լավագույն ծրագրավորման ընկերությունների ցանկում (Best Software Companies 2019 Awards)։ G2crowd-ը աշխարհի առաջատար բիզնես-վերլուծական հարթակներից է, որը վարկանիշների է դասակարգում ընկերություններին՝ հիմնվելով իրական ժամանակում անկողմնակալ օգտատերերի կողմից տրված օբյեկտիվ գնահատականների վրա։ Հայկական Renderforest-ը մի քանի հորիզանականով նույնիսկ գերազանցել է Facebook-ին, որը համարվում […]
19:30 14.01.2019
ԴՆԹ-ի կառուցվածքի բացահայտման հիմնադիր, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջեյմս Ուոթսոնին զրկել են իր կողմից ղեկավարվող ColdS pring Harbor լաբորատորիայի պատվավոր կոչումներից, հաղորդում է korrespondent-ը: Նշվում է, որ նա ղեկավարել է այդ լաբորատորիան և աֆրիկացիների ինտելեկտի մասին ռասիստական հայտարարություններ է արել: «Բժիշկ Ուոթսոնի արած արտահայտությունները դատապարտելի են, չեն ողջունվում գիտության կողմից և չեն արտացոլում լաբորատորիայի հայացքները»,- ասել […]
19:00 12.01.2019
Ամերիկյան հանրահայտ SpaceX ընկերությունը մոտ 10 տոկոսով կկրճատի իր աշխատակիցների թիվը: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավիճակի հետ առնչություն ունեցող իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայումս ընկերությունն ընդհանուր հաշվով մոտ 6000 աշխատակից ունի, այսպիսով, աշխատանքից կազատվի մոտ 600 աշխատակից: «Մենք ստիպված կլինենք բաժանվել մեր մի քանի տաղանդավոր աշխատակիցներից»,- ասվել է աղբյուրի հարցմանն ի […]
19:00 11.01.2019
Գերձայնային հրթիռների մշակումից հետո սպառազինության ոլորտում ռուսական և չինական կողմերն անցել են արդեն 4-րդ չափման տիրույթ՝ այլ մակարդակ։ Եվ ամերիկյան կողմը դեռ պետք է քայլեր ձեռնարկի սրա դեմ։ Այս մասին իր հոդվածում գրել է ամերիկացի պաշտոնաթող գեներալ Հովարդ Թոմսոնը։ Նա հիշատակել է մասնավորապես ձայնի արագությունը 27 անգամ գերազանցող «Ավանդարգ» հրթիռը, որի մշակման մասին խոսել է նաև […]
00:18 11.01.2019
Մոտ ապագայում Apple-ը կսկսի նաև «խելացի» հագուստ արտադրել, որը համահունչ կլինի iPhone-ին: Ընկերությունը հագուստի արտադրության համար կօգտագործի հատուկ գործվածք, որն իր մեջ կունենա էլեկտրոդներ և լարեր, որոնց միջոցով հնարավոր կլինի որոշակի տվյալներ ստանալ: Օրինակ՝ այդ գործվածքի օգնությամբ հնարավոր կլինի հետևել մարդու սրտի զարկերին, զարկերակային ճնշմանը, մարմնի ջերմաստիճանին և այս ամբողջ ինֆորմացիան կփոխանցվի հագուստի տիրոջը: […]
13:50 10.01.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կառավարությանը ներկայացրեց որոշման նախագիծ, որը նախատեսում է ընդունել Երևան համայնքից ՀՀ-ին որպես նվիրատվություն տրամադրված Նոր Նորք վարչական շրջանի Բագրևան փողոցի 74 հասցեում գտնվող 3 հա մակերեսով հասարակական կառուցապատման նշանակության հողամասը և այն ամրացնել նախարարությանը ինժեներական քաղաքի ստեղծման համար: «Հողի սեփականության իրավունքի համար ընտրվել է նվիրատվության […]
08:04 10.01.2019
Ողջ աշխարհից օգտատերերը հայտնել են Google որոնողական համակարգի աշխատանքում խափանման մասին։ Համացանցային ռեսուրսների մոնիթորինգով զբաղվող Downdetector ծառայության տվյալներով՝ խնդիրները նկատվում են ԱՄՆ արևելյան ափի ժամանակով 18։37-ից (Երևանի ժամանակով՝ 03:37-ից)։ Ամենից շատ բողոքները ստացվել են ամերիկացի օգտատերերից։ Խնդրի վերաբերյալ գանգատվել են նաև Ռուսաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի, Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Բրազիլիայի, Պերուի օգտատերերը։ 67% -ը հայտնել […]
00:45 10.01.2019
Samsung սմարթֆոնի օգտատերերը նկատել են, որ Facebook հավելվածը հեռախոսից չի ջնջվում: Ծրագիրը, ընկերության գովազդային պայմանավորվածությունների համաձայն, մնացել է հեռախոսի մեջ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Այ խնդրի մասին բարձրաձայնել է լուսանկարիչ Նիկ Ուինկը`հայտնելով, որ Samsung Galaxy S8 է գնել միայն լուսանկարելու համար, Facebook ծրագիրը եղել է հեռախոսի մեջ, փորձել է ջնջել, բայց չի ստացվել: «Կարո՞ղ է արդյոք […]
00:30 10.01.2019
Դեռևս նախորդ ամռանը Միացյալ Նահանգների ռազմական նավատորմը ռազմանավերից մեկի վրա փորձարկումներ է իրականացրել ու հին՝ գրեթե 40 տարի սպառազինության մեջ գտնվող հրանոթներով գերձայնային հրթիռներ է արձակել՝ ցույց տալու համար, որ 40 տարի և ավելի երկար այդ ռազմանավի վրա գտնվող զինատեսակները դեռևս կարող են արդյունավետ կիրառվել։ Ռազմանավն իր հին հրանոթներից բաց է թողել 20 միավոր գերձայնային […]
19:30 09.01.2019
Bell ընկերությունը ներկայացրել է իր նոր հայտնագործությունը՝ թռչող տաքսի Nexus-ը: Այն ներկայացրել են Լաս Վեգասում՝ CES միջազգային ցուցահանդեսի ժամանակ: Այս մասին գրում է New Atlas-ը: Ընկերությունը, որը Uber-ի գործընկերն է, ավելի վաղ արդեն ցուցադրել է իր դրոն-տաքսիների նախագծերը: Nexus սարքն ունի 6 պրոպելլեր, որոնք հավասարապես տեղադրված են երկու կողմերով: Սնուցում ստանում է մարտկոցներով և գազային տուրբիններով: […]
18:21 09.01.2019
Հայաստանի վարչապետի՝ դեկտեմբերին ընդունած որոշումներից մեկով հաստատվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որում արդեն չեն ընդգրկվել նախկին իշխանությունների ներկայացուցիչները։ Այս խորհուրդը ձևավորվում է 25 տոկոս համամասնություններով՝ ԵՊՀ առաջարկած 8 անձ, լիազոր մարմնի առաջարկած 8 անձ, պրոֆեսորադասախոսական անձնակազմից ընտրված 8 մարդ և ուսանողների կողմից ընտրված 8 մարդ։ Այսպիսով ԵՊՀ առաջարկած 8-հոգանոց ցուցակի մեջ, որտեղ նախկինում […]
23:37 06.01.2019
Սմարթֆոնների տեսախցիկների դիտարկումներով զբաղվող DxO Mark-ի մասնագետները կազմել են 2018-ի լավագույն տեսա և լուսանկարահանող սմարթֆոնների վարկանշային աղյուսակը։ Փորձագետները կազմել են երեք վարկանիշ՝ տեսախցիկի որակ, տեսա և լուսանկարահանում։ Լավագույն տեսանկարահանող սմարթֆոն է ճանաչվել Huawei P20 Pro-ն, որը հավաքել է 109 միավոր։ Դրան հաջորդում է iPhone XS Max-ը՝ 105 միավորով։ Եռյակը եզրափակում են HTC U12+ և Samsung […]
19:20 05.01.2019
Ամերիկացի հետազոտողները երկու տարվա մեջ առաջին անգամ նկատել են հյուսիսային հարթ կետերի ձագի․ մի բան, որ արդեն վաղուց չէր եղել։ Այս կետերը վերացման եզրին են, ու այս նորելուկի հայտնվելը զգալի ձեռքբերում է այս կենդանատեսակի համար։ Կետազգիների այս տեսակից աշխարհում մնացել է միայն 450 առանձնյակ, ու հաշվարկների համաձայն՝ այս տեսակը կարող է վերանալ առաջիկա 100 տարվա […]
18:46 05.01.2019
Համացանցի նոր հիթն է դարձել Ավստրալիայի քաղաքներից մեկի բնակչի տեղադրած տեսանյութը, որում թունավոր տեսակի դոդոշները բարձրացել են 3,5 մետր երկարությամբ պիթոնի մեջքին ու չեն իջնում։ Տեսանյութի հեղինակը բացատրել է, որ օձին հաճախ է տեսնում իր բակում ու նույնիսկ Մոնտի անունն է տվել նրան։ Սակայն համացանցում տարածվելուց հետո այդ հոլովակի բովանդակությունը ստացել է իր բացատրությունը այն […]
15:30 04.01.2019
Բրիտանացի ինժեները նախագծել է զուգարանակոնք, որը սպառում է 6 անգամ ավելի քիչ ջուր, քան սովորական զուգարանակոնքը: Արդեն իսկ հաշվարկվել է, որ դրա տեղադրումը միայն Մեծ Բրիտանիայում կխնայի տարեկան 15 միլիոն լիտր մաքուր ջուր: Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 02.01.2019
Whatsapp մեսինջերը հունվարի 1-ից Nokia S40 մոդելի հեռախոսներում դադարել է աշխատել: Այս մասին տեղեկացնում է ընկերությունը պաշտոնական կայքում: 2020 թվականի փետրվարի 2-ին Whatsapp-ը չի աշխատելու Android-ի 2.3.7 և ավելի բարձր օպերացիոն համակարգերում, ինչպես նաև iOS 7 օպերացիոն համակարգում: Սա նշանակում է, որ օգտատերերը նման օպերացիոն համակարգով աշխատող հեռոախոսներով չեն կարողանալու մեսինջերում ստեղծել նոր հաշիվներ:
13:25 30.12.2018
Հարավկորեական Samsung ընկերությունն արտոնագրել է ճկուն հեռուստացույց, որն ունի ծալվող էկրան, հայտնում է ամերիկյան USPTO ընկերությունը: Արտոնագրի տեքստում նշվում է, որ հեռուստացույցը պետք է ծալվի ուղղահայաց կերպով: Արտոնագրված մոդելը կոչվում է «Պտտվող էկրանով սարք» (Rollable display device) : Հեռուստացույցի ծալված ձախ և աջ մոդուլները քաշելիս կստացվի լիարժեք էկրան: Նշվում է, որ ընկերությունն այդ հեռուստացույցի նախատիպը կներկայացնի CES 2019 ցուցահանդեսի […]
17:40 29.12.2018
Ադրբեջանի կիբերանվտանգության կենտրոնից (CYBERO) տեղական գործակալություններից մեկին հայտնել են, որ ամբողջ տարվա ընթացքում «․az» ադրբեջանական դոմենային տիրույթում գտնվող կայքերի վրա եղել է ընդհանուր առմամբ 89 հարձակում։ Այդ կայքերի մի մասի՝ 25 հատի վրա, ըստ մասնագետների, ճիշտ չի կառուցված եղել անվտանգության համակարգը, մյուս 54 դեպքերում խնդիրը եղել է սերվերների անվտանգության խոցելիությունը։ Կենտրոնի տվյալներով՝ այդ կայքերից 12-ը […]
20:17 28.12.2018
Մեծ Բրիտանիայում ինժեներները «ռոբոտացված» տաբատ են ստեղծել, որը կօգնի ծեր կամ վնասվածքներ ունեցող մարդկանց կանգնել և քայլել, գրում է ТСН-ն: «Մեխանիզմը հիշեցնում է ոչ մեծ օդային փուչիկ: Այն կարելի է թաքցնել սովորական սպորտային տաբատի մեջ, վերջինս օգնում է քայլել, նստել, կանգնել: Արհեստական մկաններն ավտոմատ փչվում և թուլանում են՝ այդկերպ փորձելով կրկնել իրական մկանային համակարգի աշխատանքը»,- ասված է […]
23:59 27.12.2018
Հայտնի է 2018 թվականի ընթացքում ամենավատ սմարթֆոնը: Հակառեյտինգը գլխավորել է Red Hydrogen հեռախոսը, որի դրական կետերից են երկար աշխատող մարտկոցն ու բարձր ձայնը, հայտնում է The Mashable պարբերականը: Աղբյուրը հայտնում է, որ մասնագետները հեռախոսի մյուս որակները գնահատել են որպես «ամբողջությամբ բացասական»: Հոդվածի հեղինակը նշել է, որ սմարթֆոնի էկրանը շատ վատ որակ ունի, իսկ հեռախոսը չափսերով […]
20:27 26.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է հեռահարոդակցության ոլորտում սպասվող փոփոխություններին: Յիրիկյանը նշել է, երբ «ՎիվաՍել» ընկերությունը մտավ շուկա, պահանջված էին ձայնային ծառայությունները, հիմա արդեն տվյալների փոխանցման ծառայություններն են պահանջված դառնում: «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենի կանխատեսմամբ՝ ոլորտի ընկերությունները վիրտուալ էկոհամակարգերի են վերածվելու, ինչպիսին, օրինակ՝ Uber-ն է: «Այսօր, եթե […]
20:02 26.12.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ընկերության կողմից իրականացվող ցանցի վերազինման աշխատանքներին: «Ժամանակն է եկել, որ այսօրվա գործող ցանցը փոխարինվի ավելի լավ, արդիական ցանցով և պատճառն այն է, որ մենք միշտ՝ առաջին օրվանից փորձում ենք հավասարը հավասարին քայլել նմանատիպ ոլորտներում»,- նշել է Յիրիկյանը: Նա նշել է, որ […]
19:32 26.12.2018
Գիտնականները ստեղծել են նոր ալգորիթմ, որը ռոբոտներին հնարավորություն է տալիս հասկանալ սեփականության իրավունքը՝ ինչն է իրենը, ինչն է ուրիշինը: Այս մասին գրում է Arxiv.org-ը: Գիտափորձը տեսանկարահանվել է: Տեսանյութում երևում է, թե ինչպես է մարդը ռոբոտին տեղեկացնում, թե որ իրն է իրենը: Արդյունքում ռոբոտը ձեռք չի տալիս այն իրերին, որոնք պատկանում են մարդուն:
18:04 26.12.2018
ԱՄՆ-ի և Կանադայի մի խումբ երկրաբաններ հիպոթեզ են առաջ քաշել, ըստ որի՝ Պերուում՝ Նասկա բարձրավանդակի վրա, հայտնաբերված գեոգլիֆներն ինչ-որ իմաստով ճանապարհային տաճարներ են, որտեղ ծիսական արարողություններ են կատարվել: Ըստ այլ վարկածների՝ դրանք ունեցել են աստղադիտական նշանակություն: Հատկանշական է, որ գեոգլիֆները հստակ ենթարկվում են մաթեմատիկական օրինաչափությունների: Մասնագետները նշում են, որ Պերուի այդ հատվածը շատ չորային է, […]
17:48 26.12.2018
Ցանցի վերազինման աշխատանքների հետևանքով բաժանորդների մոտ հնարավոր է՝ կապի հետ կապված խնդիրներ առաջանան: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերով հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում հայտնել է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Նրա խոսքերով՝ ընկերության մի շարք կայաններ տեղադրված են բնակելի շենքերի տանիքներում, որտեղ վաղ առավոտյան կամ գիշերային ժամերին չի թույլատրվում աշխատանքներ իրականացնել: Այդ պատճառով էլ ընկերությունն […]
14:57 26.12.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կողմից 2016 թվականին պատվիրված սարքը, որ կարողանում է վերծանել նույնիսկ գաղտնաբառով պաշտպանված սմարթֆոնների մեջ եղած ինֆորմացիան, նախատեսված է եղել ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի համար, որին էլ ավելի ուշ տրամադրվել է։ Այս մասին հայտնի է դառնում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումից։ https://www.facebook.com/sargsyansuren/posts/10156944760625421 2016 թվականի դեկտեմբերին բյուրոյի կայքում հրապարակվել է այդ սարքի մասին տեղեկատվություն։ Ըստ […]
20:08 25.12.2018
Ռուսական «Genotek» բժշկական կենտրոնում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ խմող և չխմող մարդկանց գեները տարբեր են: Հետազոտվել է 1798 մարդ, այդ թվում՝ կանայք և տղամրդիկ: Նրանք բաժանվել են 4 խմբի՝ մարդիկ, որոնք երբեք չեն օգտագործում ալկոհոլ, ովքեր օգտագործում են ամիսը մեկ անգամ, ովքեր օգտագործում են շաբաթական մեկ անգամ և ովքեր օգտագործում են ամեն օր: […]
14:39 25.12.2018
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը 2016 թվականի ապրիլին պատվիրել է սարք, որը կարողանում է վերծանել սմարթֆոնների մեջ եղած տվյալները, նամակագրությունները և այլն՝ նույնիսկ այն դեպքում, երբ սարքը պաշտպանված է գաղտնաբառով։ Այս մասին հայտնի է դարձել գաղտնի փաստաթղթերի հրապարակումներ անող Wikileaks կայքը հրապարակումներից, որոնք վերաբերվել են աշխարհի տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների պատվիրած ապրանքներին։ Սարքը, որ պատվիրել է երևանյան դեսպանատունը, […]