22:59 24.12.2018
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ռոբոտն աշխատանքի է անցել պետական հաստատությունում: Ինչպես հայտնում է Al Sabq պարբերականը, «Տեխնիկ» անունով մեխանիկական աշխատակիցն աշխատանքային հավաստագիրը ստացել է անձամբ կրթության նախարար Ահմեդ բեն Մուհամեդ ալ Իսայից, որի ենթակայության տակ էլ աշխատելու է: «Շնորհակալ եմ այդ պատվին արժանացնելու համար: Խոստանում եմ լինել օրինակ մյուս աշխատակիցներին», – ասել է ռոբոտը՝ դիմելով […]
15:36 24.12.2018
Սկսնակ ինժեներական ու բարձր տեխնոլոգիական ընկերությունները հարկային արտոնություններ կստանան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Արտոնություններից կարող են օգտվել 2018 թվականին ընթացքում գրանցված, մինչև 30 աշխատող ունեցող, 70% և ավելի ինժեներական ուղղվածությամբ ընկերությունները: https://www.facebook.com/armgovernment/videos/754199094934346/
14:49 24.12.2018
Հնադարյա քարե գլանները, որոնք կոչվում են ֆլոկտոնական թմբուկներ, և որոնց տարիքը հասնում է մինչև 4.6 հազար տարվա, ժամանակակից Անգլիայի հյուսիսում ապրող ցեղերն օգտագործում էին որպես չափման գործիքներ՝ մեգալիտիկ կառույցների, այդ թվում՝ Սթոունհենջի ստեղծելու համար: Այս մասին գրում է Daily Mail-ը: Գլաններ, որոնք ունեն բարդ քանդակներ, առաջին անգամ հայտնաբերվել են 1889 թվականին, բայց միայն հիմա է […]
14:25 23.12.2018
Սլովակիայի AeroMobil տեխնոլոգիական ընկերությունը սկսել է թռչող AeroMobil 4.0 մեքենայի մոդելի մշակումը։ Այս մասին ընկերությունը տեղեկացրել է իր պաշտոնական կայքէջում: The Slovak Spectator-ի փոխանցմամբ՝ թռչող մեքենայի նախնական տարբերակն ընկերությունն արդեն ներկայացրել է Չինաստանում ցուցադրության ժամանակ: Ընկերությունը վստահեցրել է, որ ամեն ինչ նախատեսվածի պես է ընթանում, և 2019-ին նախատեսում են թեստային թռիչքներ իրականացնել: AeroMobil ընկերությունը տեղեկացրել է նաև, […]
19:30 22.12.2018
Գիտնականները պարզել են, թե մարդիկ հատկապես կյանքի որ փուլերում են իրենց միայնակ զգում: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները սահմանել են 3 տարիքային շրջան, երբ մարդիկ իրենց զգում են ավելի միայնակ: Այս մասին հայտնում է International Psychogeriatrics ամսագիրը: Ըստ գիտնականների՝ մարդկանց մեծ մասն իրեն միայնակ է զգում 25-30 տարեկանում, 50 տարեկանից և 80-ից հետո: Հատկապես 25-30 տարեկանում մարդիկ […]
19:55 21.12.2018
Չինաստանում ստեղծել են սարդ ռոբոտ, որը կարող է օգնել փրկարարներին: Այս մասին հայտնում է TCH պարբերականը: «Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռոբոտը, օգտագործելով իր 6 վերջույթները, բարձրանում աստիճանով: Նման ունակությունները թույլ են տալիս ռոբոտներին որոնողական աշխատանքներում օգնել փրկարարներին»,- ասված է տարածված հայտարարության մեջ: Նշվում է, որ ռոբոտն ունի կոմպակտ չափսեր և տեսախցիկի օգնությամբ կարողանում […]
19:28 21.12.2018
«Կարմիր մոլորակի» վրա 1.8 կմ խորությամբ սառցակալած խառնարան է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է CNN-ը: Եվրոպական տիեզերական գործակալությունը հրապարակել է օրերս Mars Express մարսագնացի միջոցով արված լուսանկարը: Հաղորդվում է, որ լուսանկարում պատկերված սառույցը երբեք չի հալչում մշտական սառն օդի առկայության պարագայում: Խառնարանը ստացել է Կորոլյով անվանումը՝ ի պատիվ ԽՍՀՄ հրթիռատիեզերական համակարգերի հանրահայտ կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի: […]
16:04 21.12.2018
HSBC Holdings և Standard Chartered բանկերը դադարեցրել են համագործակցությունը չինական Huawei ընկերության հետ: Պատճառն իրավական ռիսկերն են: Այս մասին գրում է Wall Street Journal պարբերականը: Աղբյուրի տվյալներով՝ Huawei ընկերությունը փորձել է մոլորության մեջ գցել HSBC բանկի տնօրինությանը, որը դեռ նախորդ տարի էր որոշել դադարեցնել համագործակցությունը չինական ընկերության հետ: 1987-ին հիմնադրված Huawei-ը Չինաստանի խոշորագույն կոմունիկացիոն ընկերություններից մեկն […]
00:21 20.12.2018
Կանադայի համալսարաններից մեկի գիտնականները ստեղծել են մի դեղամիջոց, որը էականորեն դանդաղեցնում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի, կամ այլ կերպ ասած՝ Լու Գերիգի հիվանդության զարգացումը: Հիշեցնենք, որ այս հիվանդությամբ էր տառապում բրիտանացի հայտնի ֆիզիկոս-տեսաբան Սթիվեն Հոքինգը: Մինչ օրս օգտագործվող մեթոդները դադարեցնում էին հիվանդւթյան զարգացումը ընդամենը մի քանի ամսով: Դեղամիջոցը կոչվում է տելբիվուդին, որը ակտիվորեն ազդում է SOD1 […]
17:34 19.12.2018
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագրի մեկնարկի առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մասնակիցների հետ: Ինտերակտիվ ստարտափ քառօրյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին: Ծրագրին մասնակցում են 7 տասնյակի հասնող ստարտափեր, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի մասնագետների ու ձեռներեցների համար: Հաղթողների համար նախատեսված է 15 միլիոն դրամ մրցանակային […]
17:18 19.12.2018
Facebook ընկերությունը հերքում է ամերիկյան մամուլում տարածված այն տեղեկությունները, ըստ որոնց՝ սոցցանցի ղեկավարությունն այլ ընկերություններին է փոխանցել օգտատերերի անձնական տվյալներ, մասնավորապես՝ ընկերների ցանկեր, նամակագրություն։ Այս մասին ընկերության բլոգում գրել է ընկերության ներկայացուցիչներից մեկը։ Ամերիկյան մամուլի տեղեկություններով՝ սոցցանցի հաճախորդներից են եղել Amazon, Spotify, Netflix և այլ խոշոր ընկերություններ։ Facebook-ի բլոգում արված գրառման համաձայն՝ այս ընկերություններին օգտատերերի […]
14:06 19.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, ARM TVs հավելվածը դեկտեմբերի 20-ից սկսած հասանելի է լինելու բաժանորդագրված օգտատերերի համար: «Շանթ» ՀԸ-ն տարբեր ռեպորտաժների տեսքով ներկայացրել է թե՛ իր տեսակի մեջ աննախադեպ այս հավելվածի առանձնահատկություններն ու ուղղվածությունը, թե՛ բաժանորդագրվելու կարգն ու պայմանները՝ օգնելով հեռուստադիտողներին ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Այս օրերին մենք հարյուրավոր արձագանքներ ենք ստանում Հայաստանից և […]
00:28 19.12.2018
Twitter սոցիալական կայքը հայտարարել է, որ հետադարձ կապի հետ կապված խնդիրը վերացրել է: Այդ խնդրի պատճառով կողմնակի անձինք կարողանում էին հասանելիություն ստանալ օգտատերերի հեռախոսահամարների կոդերին և իմանալ, թե որ երկրի քաղաքացի են: Այս մասին հայտնում է Reuters-ը: Թերությունները բացահայտել են նոյեմբերի 14-ին և մեկ օրվա ընթացքում վերացրել: Twitter-ում հերքել են տարածված տեղեկատվությունը, թե այդ խնդրի պատճառով […]
00:15 19.12.2018
Անվտանգության Sophos համակարգի փորձագետները Google Play-ում հայտնաբերել են շուրջ 20 հավելված, որոնց օգտագործումը հանգեցնում է սմարթֆոնների մարտկոցների արագ լիցքաթափման: Այդ հավելվածները վարակված են եղել վիրուսով: Դրա հեղինակն այն տարածել է գովազդային հղումների միջոցով: Մարտկոցների արագ լիցքաթափումը տեղի է ունեցել հավելվածների ներբեռնման ժամանակ: Ներկայումս վարակված մի քանի հավելվածներ հեռացված են Google Play-ից: Մասնագետները, սակայն, խորհուրդ են […]
00:10 19.12.2018
Tesla ընկերության գլխավոր դիզայներ Էնդրյու Կիմը ազատվել է աշխատանքիցն՝ միանալով Apple ընկերության թիմին: Այս մասին հաղորդում է The Verge պարբերականը: «Էնդրյու Կիմը այն դիզայներն է, որը աշխարհին հայտնի դարձավ Microsoft-ի ֆոնային դիզայնը փոխելուց հետո: Այժմ նա թողել է իր պաշտոնը Tesla-ում և միացել Apple-ի թիմին»,- ասվում է տարածված հայտարարության մեջ: Այս տեղափոխությունը շատերին կասկածի տեղիք է տվել։ Ոլորտի […]
12:22 18.12.2018
«Շանթ» ՀԸ-ն շարունակում է իրազեկել օգտատերերին թեսթային փուլը հաջող իրականացրած ARM TVs հավելվածի բաժանորդագրման և դրա վերաբերյալ այլ նորությունների մասին: Հետևելով ներկայացվող տեսանյութին՝ դուք կարող եք քայլ առ քայլ իրականացնել ARM TVs հավելվածին բաժանորդագրվելու ողջ գործընթացը: Հավելվածների վարկանիշի և պահանջարկի գնահատման շատ պարզ եղանակ կա: Ընդամենը պետք է ստուգել, թե որոնումների և ներբեռնումների վիճակագրությունում այն ինչ տեղ է […]
19:20 17.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, այսօր տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Հայաստանի հետ ավարտում ենք նախապատրաստման գործընթացը մի փաստաթղթի, որով երաշխավորվելու է այնտեղ արտասահմանյան զինվորականների բացակայությունը և երաշխավորելու է, որ այդ ամենը թափանցիկ է»: Նա ասել էր, որ նույնպիսի փաստաթուղթ է նախապատրաստվում Ղազախստանի հետ, և խոսքը ոչ թե […]
13:37 17.12.2018
Հարավկորեական խոշորագույն ավտոարտադրող Hyundai Motor ընկերությունը սկսել է մեքենաների՝ մատնահետքով ճանաչման և շահագործման տեխնոլոգիայի կիրառումը: Այսուհետ վարորդները կկարողանան մեքենայի դռները բացել, փակել, շարժիչը գործի դնել բացառապես մատնահետքի միջոցով: Մեքենաները կաշխատեն այս կերպ նաև այն դեպքում, եթե ունենան մի քանի վարորդներ: Համակարգը կարող է «մտապահել» բոլորի մատնահետքերը: Այս տեխնոլոգիան առաջինը փորձարկել են Չինաստանում «Santa Fe» մեքենաների […]
09:55 15.12.2018
Facebook սոցիալական ցանցում ծրագրային խափանում է տեղի ունեցել, որը թույլ է տալիս հավելվածով ստանալ օգտատերերի լուսանկարները: Այս մասին գրված է սոցիալական կայքի բլոգում: Նշվում է, որ օգտատերերի լուսանկարները 2018-ի սեպտեմբերի 13-25-ն ընկած ժամանակահատվածում պաշտպանված չեն եղել: «Երբ որևէ մեկը հավելվածին թույլտվություն է տալիս մուտք գործել Facebook-ի նկարների բաժին, մենք սովորաբար հասանելիություն ենք տալիս միայն այն […]
16:17 14.12.2018
SplashData ընկերությունը հրապարակել է 2018թ. ամենաշատ օգտագործված և ամենախոցելի գաղտնաբառերի ցանկը, որտեղ նորից բարձր հորիզոնականներ են զբաղեցնում 123456, password, qwerty և նմանատիպ պարզ գաղտնաբառերը: 1. 123456 2. password 3. 123456789 4. 12345678 5. 12345 6. 111111 7. 1234567 8. sunshine 9. qwerty 10. iloveyou 11. princess 12. admin 13. welcome 14. 666666 15. abc123 16. […]
13:12 14.12.2018
Բյուրականի աստղադիտարանի տարածքում այսօր բացվել է Ազդանշանային չափումների հավաքագրման միասնական կայան (GLONASS): Սա տարածաշրջանում եզակի կառույց է, այն հնարավորություն կտա բարելավվել նավիգացիոն համակարգերի գործունեությունը: Մասնավորապես, այս կայանի գործարկմամբ մեր տարածաշրջանում GPS կամ այլ համակարգերով աշխատող քարտեզներն ավելի ճշգրիտ տվյալներ կներկայացնեն օգտատերերին իրենց գտնվելու վայրի և վերջնակետին հասնելու մասին: Կայանի բացմանը մասնակցել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական […]
17:10 13.12.2018
Համացանցում «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նոր տարբերակ է հայտնվել, որն արձանագրում է օգտատիրոջ գտնվելու վայրն ու որոշ ժամանակ անց կանխագուշակում ապագայում հայտնվելու վայրը: Այս մասին հայտնում է The Sun-ը: Աղբյուրը հայտնում է, որ այս գործընթացը տեղի է ունենալու հատուկ մշակված համակարգի աշխատանքի շնորհիվ, որը ժամանակի ընթացքում արձանագրելու է համակարգից օգտվող անձի կողմից հաճախակի այցելվող վայրերն ու […]
13:18 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ իրենք ծրագրում են իրականացնել պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության 2015-2020 միջոցառումները: Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվել է սեյսմիկ անվտանգության վարկային ծրագիր: Մասնավորապես, նախատեսվում է առավել խոցելի 46 դպրոցների սեյսմիկ ուժեղացում կամ նորի կառուցում իրականացնել, որոնց համար ծախսվելու է 107 […]
00:50 13.12.2018
ԱՄՆ-ի Լերների գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները պարզել են, որ մսի և լյարդի հաճախակի օգտագործումը հանգեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը: Ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են European Heart Journal ամսագրում: Գիտնականները պնդում են, որ աղիքային մանրէների ածանցյալ տրիմետիլամին N-օքսիդ միացությունը, որն առաջանում է մարսողության ընթացքում, բարձրացնում է սրտի կաթվածների և ինսուլտների ռիսկը: Գիտնականների հետազոտական աշխատանքներին ներգրավվել է 113 մարդ: Մի մասն […]
23:42 12.12.2018
Մոտ երկու շաբաթ առաջ Մարսի վրա վայրէջք կատարած InSight զոնդը ամբողջական «սելֆի» լուսանկար է արել: Զոնդը կարողացել է ինքն իրեն լուսանկարել ռոբոտացված «ձեռքի» միջոցով: Այս լուսանկարը թույլ կտա մասնագետներին որոշել փորման աշխատանքների համար ճիշտ տեղանքները: Զոնդի մեջ տեղադրված է սեյսմոգրաֆ, նաև երկրաֆիզիկական ջերմաչափ, որը կտեղադրվի մոլորակի ընդերքում, շուրջ 5 մետր խորությամբ: Եվս մի սարք էլ […]
12:31 11.12.2018
Instagram-ում ավելացրել են ձայնային հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: Այս մասին ասված է սոցիալական կայքի տարածած հաղորդագրության մեջ: «Այսօրվանից սկսած դուք կարող եք ուղարկել ձայնային հաղորդագրություններ»,- ասված է հայտարարության մեջ: Ինչպես և բոլոր «մեսենջերների» մեջ, այստեղ նույնպես պետք է սեղմել բարձրախոսի տեսք ունեցող նշանը և ուղարկել ձայնային հաղորդագրություն: Ձայնային հաղորդագրության առավելագույն տևողությունը կլինի 1 րոպե: Հիշեցնենք, որ […]
22:10 08.12.2018
Գյումրիում անցկացվել է «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» խորագրով երկօրյա գիտաժողով: Արդեն երկրորդ տարին է, որ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը և դոնոր կազմակերպությունները նման համաժողով են նախաձեռնում Գյումրիում: Այն մարզերի ստեղծարար գաղափարներ ունեցող պատանիներին ու երիտասարդներին հայտնաբերելու և նրանց կարողությունները խորացնելու համար է։ Կումայրի արգելոցի ճարտարապետությանը բնորոշ շենքում է գործել տարածաշրջանի առաջին Առևտրային […]
14:42 08.12.2018
Ամերիկյան միջտիեզերական Mars InSight տիեզերակայանը Մարսի քամու ձայնագրություն է ուղարկել Երկիր: Այս մասին տեղեկացնում է NASA-ի պաշտոնական կայքը: Հաղորդվում է, որ ձայնային տատանումները բավական ցածր հաճախականությամբ և մարդկային ականջի համար գրեթե անընկալելի են եղել: Այդ պատճառով` մասնագետները երկու օկտավայով բարձրացրել են դրա հաճախականությունը, որպեսզի այն լսելի դառնա: Ձայնագրված քամին հյուսիս-արևմուտքից հարավարևելյան ուղղությամբ է ընթացել: Դրա […]
13:30 08.12.2018
Չինաստանի Ազգային տիեզերական վարչությունը հայտարարել է «Չանե 4» լուսնագնացի հաջող գործարկման մասին, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ փափուկ վայրէջք է կատարելու Լուսնի հակառակ կողմում: Այս մասին հայտնում է CGTN հեռուստաալիքը: Այս առաքելության հիմնական բարդություններից մեկը համարվում է վայրէջքի առանձնահատկությունը: Լուսնի հակառակ կողմի հետ ուղիղ կապ չկա, Երկիր մոլորակից ռադիոազդանշաններ չեն հասնում, ինչը դժվարություններ է ստեղծում […]
10:29 06.12.2018
Թբիլիսիի Բիզնեսի և տեխնոլոգիաների համալսարանում (ԲԹՀ) բացվել է արհեստական ինտելեկտի հետազոտական լաբորատորիա, որտեղ Mercedes Benz ընկերության օգնությամբ կներդրվեն ապագայի տեխնոլոգիաները: Համալսարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ լաբորատորիան կծառայի կրթական համակարգում արհեստական ինտելեկտի ներդրման նախագծերին: Համալսարանի ուսանողները հնարավորություն կունենան համագործակցել աշխարհի առաջատար ՏՏ ընկերությունների հետ: Արհեստական ինտելեկտը կրթության, բժշկության, զբոսաշրջության, մարքեթինգի, ստարտափների, ինժեներական ոլորտներում ստրատեգիական ուղղություն […]