07:34 21.02.2019
Հարավկորեական Samsung ընկերությունը ներկայացրել է իր Galaxy S10 շարքը, որում ներառված է 3 մոդել՝ S10e, S10 և S10 Plus։ Շնորհանդեսի ամենագլխավոր նորույթը եղել է Galaxy Fold-ը․ սմարթֆոնը ճկվում է և կարող է վերափոխվել պլանշետի։ Ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Դոնգ Ջին Կոն շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ Galaxy Fold մոդելի թողարկումն ապացուցում է, որ […]
00:50 20.02.2019
Հեռավորարևելյան դաշնային համալսարանի մի շարք մասնագետներ պատրաստվում են սեփական արբանյակը տիեզերք ուղարկել: Այդ մասնագետների թիմն արդեն կես տարի է, ինչ աշխատում է ծրագրի վրա: Աշխատանքային խմբում ներառված է նաև համալսարանի հայազգի մագիստրոս Սարգիս Զաքարյանը: «Այս ծրագիրն իմ մագիստրոսական աշխատանքն է, որը պետք է պաշտպանեմ կես տարի հետո»,- ասել է Սարգիս Զաքարյանը Вести. Приморье-ի հետ հարցազրույցում: Նախնական […]
21:11 19.02.2019
Այսօր կայացել է ԵՊՀ գիտական խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, ինչից հետո ռեկտորը խոսքը փոխանցել է գիտխորհրդի անդամներին՝ լսելու նրանց տեսակետները: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, դատապարտելով նմանօրինակ վերաբերմունքը ԵՊՀ-ի հանդեպ, նշել է, որ պատկան մարմինները նմանօրինակ գործողությունները պետք է անեն հանդարտ, խնամքով և իրավական գործընթացների […]
00:37 19.02.2019
Ռուսական Unim ընկերությունը իր կողմից ստեղծված նեյրոցանցին սովորեցրել է հայտնաբերել մարդու օրգանիզմում մետաստազները, գրում է РИА Новости-ն: Մետաստազների հայտնաբերումը կարևոր է ուռուցքի աստիճանը կանխորոշելու հարցում՝ հակառակ դեպքում հիվանդը սխալ բուժում կստանա: Նշվում է, որ նեյրոցանցը կարողանում է 10 վայրկյանի ընթացքում տվյալներ ստանալ՝ արդյո՞ք հետազոտվող օբյեկտում կան մետաստազին նման գոյացություններ, և որտեղ են դրանք գտնվում, իսկ բժիշկը […]
19:44 18.02.2019
Համացանցում հրապարակվել է աշխարհի լավագույն 20 սմարթֆոնների ցանկը, որը կազմել է Business Insider-ը: Վարկանշային աղյուսակում ցուցակը գլխավորում է OnePlus 6T սմարթֆոնը: Այն այս հորիզոնականը գրավել է իր գրավիչ դիզայնի, տեսախցիկի բարձ որակի, մարտկոցի ու գործողությունների արագ կատարման համար: Միևնույն ժամանակ, նշվում է, որ այն հնարավոր է ձեռք բերել մոտ 550 դոլարով, ինչը նույնպես բավականին գրավիչ […]
18:38 18.02.2019
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ակնկալում է, որ առաջիկայում լուծում կստանա Facebook-ում RT հեռուստաալիքի էջերից մեկի փակ լինելու փաստը: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Պեսկովի խոսքերով` սոցիալական ցանցերում ծառայություններ մատուցող բազմաթիվ խոշոր ընկերություններ «ոչ բարեկամական երկրների իշխանությունների դեմ որպես ռուսական լրատվամիջոցների վրա ճնշումն են գործադրում»: «Կարծում եմ, որ, անշուշտ, […]
20:22 16.02.2019
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախաձեռնությամբ երեկ տեղի է ունեցել «Գրագողության դեմ պայքարող աշխատանքային խմբի» առաջին նիստը: 16 անդամ ունի խումբը, սպասվում են նաև համալրումներ: Նիստի ժամանակ խոսվել է գրագողությանը վերաբերող մի շարք խնդիրների մասին: Shantnews-ի եթերում ԲՈԿ-ի ղեկավար Սմբատ Գոգյանը պատմել է գրագողության երևույթի և դրա դեմ պայքարի միջոցների մասին:
14:46 16.02.2019
NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենստայնը վստահ է, որ ամերիկացիները ոչ միայն շատ շուտով կրկին վայրէջք կկատարեն Լուսնի վրա, այլև կբնակվեն այնտեղ: Նա հայտարարել է, որ 47 տարվա ընդմիջումից հետո ԱՄՆ-ը մտադիր է կրկին լուսնագնացների խումբ ուղարկել Լուսին: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նախատեսվում է ոչ թե պարզապես թռիչք, այլ առաքելություն, որի նպատակն է լինելու պատրաստվել Լուսնի վրա […]
17:35 15.02.2019
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կառավարման համակարգերի ամբիոնն այսօր՝ փետրվարի 15-ին, տոնել է հիմնադրման 60-ամյակը: Միջոցառմանը հրավիրված էին ամբիոնի դասախոսական կազմը, ներկա ու նախկին ուսանողները: Կառավարման համակարգեր ամբիոնը հիմնադրվել է 1958թ.` որպես Ավտոմատիկայի և հաշվողական տեխնիկայի ամբիոն: Եղել է հետագայում հիմնադրված մի շարք ամբիոնների մայր ամբիոնը: 1967թ. «Հաշվողական տեխնիկա» ամբիոնի բաժանվելուց հետո «Ավտոմատիկա և հաշվողական տեխնիկա-ն […]
16:23 15.02.2019
ԱՄՆ-ը, Ավստրալիան և Մեծ Բրիտանիան 35 միլիոն դոլար են հատկացրել LIGO գրավիտացիոն աստղադիտարանի արդիականացման համար: Արդյունքում Երկրի գլխավոր գրավիտացիոն աստղադիտարանի տեսադաշտը կմեծանա 7 անգամ: Աշխատանքները կավարտվեն մինչև 2024 թվականը: «Մենք հուսով ենք, որ կհաջողվի սև անցքերի միաձուլման արդյունքում առաջացած գրավիտացիոն ալիքներ որսալ: Դա էականորեն կհարստացնի մեր գիտելիքներն ու պատկերացումները «մութ տիեզերքի» մասին: Նաև մեզ հնարավորություն կընձեռվի […]
19:39 13.02.2019
Հարավաֆրիկյան կենսաբազմազանության ազգային ինստիտուտի հետազոտողները կենտրոնական Անգոլայի անտառներում սարդի նոր տարատեսակ են հայտնաբերել: Սարդերի մեջքի հատվածում արտասովոր եղջյուր կա: Այս սարդերի մասին գիտնականների խումբը հոդված է հրապարակել African Invertebrates ամսագրում: Նոր սարդի տեսակը պատկանում է Ceratogyrus եղջերավոր սարդ-բաբուինների ցեղատեսակին: Ստացել է այն Ceratogyrus attonitifer անվանումը: Տարբերվող հատվածը հենց մեծ եղջյուրն է: Գիտնականները նշել են, որ որևէ այլ […]
19:30 13.02.2019
Instagram-ը նոր գործառույթ է փորձարկում, որը թույլ կտա ուղիղ հաղորդագրությունների միջոցով կապ հաստատել իրենց օգտատերերի համակարգիչների ու լափթոփների օգտատերերի հետ: Այս մասին հայտնում է The Verge-ն: Հաղորդվում է, որ ծրագիրը դեռևս վերջնական տեսքի բերված չէ ու լրամշակման կարիք ունի: Նշվում է, որ մի շարք գործողություններ կան, որոնք Instagram-ը թույլ չի տալիս իրականացնել հեռախոսներով: Դրանք տարիներ շարունակ […]
16:51 13.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ հարգելի գիտնականներ, հյուրեր Ահա արդեն չորորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում […]
16:20 13.02.2019
ԳԱԱ-ում այսօր տեղի է ունեցել աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը: Մրցանակը տրվում է աշխարհի ականավոր գիտնականներին աստղաֆիզիկայի և նրան հարակից ֆիզիկայի և մաթեմատիկայի ասպարեզում ստացված կարևորագույն գիտական արդյունքների համար ամեն երկու տարին մեկ անգամ: Մրցանակը նպատակ ունի աշխարհին ներկայացնել Հայաստանի գիտությունը և նպաստելու աստղաֆիզիկայի զարգացմանը: Ստացվել են 14 տարբեր աշխատություններ […]
14:53 13.02.2019
SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ կգա ժամանակ, երբ թռիչքը դեպի Մարս հասանելի կլինի բոլոր ցանկացողներին: Իսկ առայժմ ամենահամարձակների համար թռիչքը նաև մեծ ծախսեր կենթադրի: Մասկի խոսքերով` արդեն շատ մոտ ապագայում մեկ տոմսը դեպի Մարս կարժենա առնվազն 500 000 դոլար: Իսկ հետագայում, SpaceX-ի ղեկավարի կարծիքով, հնարավոր կլինի տոմսի արժեքն իջեցնել մինչև 100 000 […]
17:45 12.02.2019
Mars One Ventures տիեզերական ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նման որոշում է կայացրել Շվեյցարիայի Բազել քաղաքի գլխավոր դատարանը: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Mars One ընկերությունը ծրագրել էր մարդկանց ուղարկել Մարս, որոնք այնտեղ կձևավորեին հիմնական համայնք: 2015-ին ուղարկված կամավորական դիմումներից ընկերությունը արդեն 100 կամավոր ընտրել էր: Այդ ծրագրի հեղինակ Մաս Լանսդորպը հայտնել է, որ չի […]
23:32 11.02.2019
Սան-Ֆրանցիսկոյի համալսարանի կենսաբանները մարդու և շիմպանզե`ի ցողունային բջիջներից աճեցրել են «մինի-ուղեղներ»: Գիտնականների կարծիքով՝ դրանք շատ օգտակար կլինեն մարդու ուղեղի էվոլյուցիայի ուսումնասիրման համար: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Cell ամսագրում: Ուղեղների աճեցման համար օգտագործվել են 10 մարդու և 8 շիմպանզեի ցողունային բջիջներ: Ստեղծվել է 56 նմուշ: Դրանք լիարժեք օրգաններ չեն, այսպես կոչված, կիսաֆաբրիկատներ են, բայց, ամեն դեպքում, ունեն բավարար […]
13:50 11.02.2019
NASA-ն հրապարակել է Մարսի վրա արված նկարահանումների տեսանյութը: Նկարահանումներն արվել են Curiosity մարսագնացի միջոցով: Մարսագնացն իջել է Վերա Ռուբին բարձունքի գագաթից, որտեղ գտնվում էր շուրջ մեկ տարի: Կատարվել է 360 աստիճանի համայնապատկերային նկարահանում: Մարսագնացը դեռ մոտ մեկ տարի էլ հետազոտելու է մոլորակի կավային գրունտը: Հիշեցնենք, որ Curiosity-ն վայրեջք էր կատարել Մարսի Հեյլ խառնարանի հատվածում 2012 թվականին: […]
23:53 10.02.2019
ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Այսօր Դրախտիկում բացվեց «Արմաթ» լաբորատորիա-ն, քանի որ մեր երկրում նվիրյալ մարդիկ են ապրում՝ Կարեն Վարդանյանի ու Մայիս Մարգարյանի նման։ Սահմանին ապրող երեխան իր ձեռքով զենք ու մուլտֆիլմ կսարքի՝ հասկանալով, որ իրենի՛ց է կախված մեր երկրի ապագան»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նախագահ Արմեն […]
16:18 10.02.2019
Չինաստանի Սինհուայի համալսարանի ճարտարապետական դպրոցի սաները 3D տպիչով հավաքել են 26,3 մետր երկարությամբ կամուրջ, որը ամենաերկարն է իր տեսակի մեջ։ 3D տպման միջոցով կառուցապատողները նաև գումար են խնայել։ Կամուրջը պատրաստվել է բետոնի կոնկրետ տեսակից, որը թույլ է տալիս չօգտագործել ամրաններ (արմատուրա), ինչի արդյունքում հնարավոր է եղել խնայել սովորական կամրջի պատրաստման համար անհրաժեշտ գումարի ավելի քան 30 […]
20:00 09.02.2019
Թաիլանդի Պխուկետ կղզում բացվել էաշխարհում առաջին խանութը, որտեղ աշխատողներ չկան: Այս մասին հայտնում է Bangkok Post-ը: Խանութը պատկանում էAIS բջջային կապի ընկերությանը: Խանութի ստեղծման վրա ծախսվել է 630 հազար դոլար: Չկան սպասարկողներ, չկան հերթեր, ինչպես նաև չի պահանջվում կանխիկ գումար: Նախատեսվում է, որ նման կերպ ընկերությունը 30-40 տոկոս կխնայի բյուջեից: Նոր ավտոմատացված խանութում աշխատում է արհեստական […]
12:54 09.02.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամների և ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ: ՀՀ կառավարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մասնավորապես, անդրադարձ է կատարվել աշնանը Երևանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի: Կառավարությունն էլ հատկացրել է […]
01:00 09.02.2019
Հայտնի են դարձել ամենամեծ ծավալներով ճառագայթում արտանետող գաջեթները: Ցուցակը գլխավորում է Xiaomi Mi A1-ը: Այս մասին հայտնում է Gizchina-ն: Աղբյուրը հայտնում է, որ ցուցակում ընդգրկվել են 16 գաջեթ՝ ըստ իրենց վտանգավորության աստիճանի: Ցուցակում Xiaomi Mi A1-ին (ճառագայթման միավորը 1.73) հաջորդում է OnePlus 5T (1.63), 7 Mi Max-ը (1.58): Հնգյակը եզրափակում են OnePlus 6T-ն (1.55) և […]
19:20 08.02.2019
Առանց նրա հնարավոր է, որ երբեք գիտական բացատրություն չստանար այն ցավի մեղմացումը, որը տեղի է ունենում ամեն առավոտ մեկ բաժակ սև սուրճ ըմպելով: Google-ն այս ուրբաթ հիշում է կոֆեինը հայտնաբերած գերմանացի քիմիկոս Ֆրիդլիբ Ֆերդինանդ Ռունգենին: Այս մասին պատմում է գերմանական Der Spiegel պարբերականը: Ամբողջ աշխարհի մարդկության համար դա առավոտյան արարողակարգի մի մաս է, մյուսները նախընտրում են […]
00:34 08.02.2019
Ռազմարդյունաբերությունը Հայաստանում զարգացման միտումներ ունի: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում խոսել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը: «Ռազմարդյունաբերությունը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության զարգացման կարևոր դրայվերներից մեկը շատ տեսանելի ապագայում: Իսկապես ունենք լուրջ մշակումներ, մի մասը հրապարակային է, մյուս մասը՝ չգիտենք: Դրսի մեր գործընկերները լուրջ հետաքրքրությամբ ուսումնասիրում են մեր մշակումները: […]
00:21 08.02.2019
Լազերային տեխնիկա, անօդաչու թռչող սարքեր, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, ռադիոլոկացիա. այս ուղղություններով, ըստ պատգամավոր Տիգրան Կարապետյանի, հայկական ռազմարդյունաբերությունը շահավետ դիրքերում է: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Նաև կան ուղղություններ, որոնց մասին մենք չենք բարձրաձայնում, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ կատարում ենք: Կարծում եմ, որ պետք է օգտագործենք մեր բոլոր հնարավորությունները: Վերջին օրերին […]
23:38 07.02.2019
Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին: Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, […]
23:31 07.02.2019
iPhone-ի հայտնի մի շարք ծրագրեր ձայնագրում են այն ամենն, ինչ տեղի է ունենում հեռախոսի էկրանին, հայտնում են արտասահմանյան ԶԼՄ-ները: Газета.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնի վերահսկողության մասին օգտատերը նույնիսկ չի էլ կարող ենթադրել, քանի որ ինֆորմացիան հավաքագրելու համար նրա թույտվությունը բացարձակապես չի պահանջվում: Ցանկացած հպում Հեռախոսի շատ օգտատերեր գիտեն, որ անհայտ ընկերություններին վստահել չի կարելի: Պարզվում է՝ վտանգ […]
19:36 07.02.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանը կարծում է, որ ռազմարդյունաբերության զարգացումը պետք է բաժանել ճյուղերի: Այս մասին նա խոսել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում: «Առաջինն այն ճյուղն է, որտեղ նախագծումից մինչև արտադրություն կատարվելու է Հայաստանում՝ մեր ներքին ռեսուրսների հաշվին: Երկրորդը համատեղ արտադրություններն են, որտեղ բազմաթիվ ընկերություններ՝ լինեն ռուսական, թե ամերիկյան, կցանկանան համատեղ […]
17:00 07.02.2019
Մենք կարո՞ղ ենք ունենալ Իսրայելի մակարդակի անօդաչու թռչող սարքեր: «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանն այս հարցը տվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանին, ով ղեկավարել է ռազմարդյունաբերական ընկերություն: «Սիմետրիկ պատասխան մեր հակառակորդին չենք տալու, որովհետև չունենք այդ ռեսուրսները, նաև նպատակը չկա: Իսրայելական անօդաչուները, լինելով էֆեկտիվ, հագեցած տեխնիկական առումով, ունեն մի թերություն, դա […]