15:53 02.02.2018
Մարդիկ պետք է հասկանան, որ ինչ-որ բան անելիս իրենց անձնական տվյալներն են տարածում, և սա միայն օրենսդրական խնդիր չէ։
14:00 02.02.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ելույթ է ունեցել Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում:
Կառավարության փոխանցմամբ՝ իր ելույթում վարչապետն ընդգծել է, որ թվային վերափոխումը, ոչ միայն քայլ է դեպի տեխնոլոգիական առաջընթաց, այլև միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր. Հայաստանի համար այլընտրանքներ չկան:
20:05 01.02.2018
Գրանադայի համալսարանի գիտնականները պարզել են, որ սննդի հետ հաճախ օգտագործվող ձիթայուղը և ձկան յուղը վնասակար են առողջությանը՝ երիկամների աշխատանքը խանգարվում է:
19:19 01.02.2018
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ցանցի ղեկավարությունը փոփոխություններ է արել դրա ալգորիթմերում և, մասնավորապես, սկսել է ավելի քիչ ցույց տալ տարածվող տեսանյութերը։ Այս մասին 2017 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելիս նշել է Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։
15:37 01.02.2018
Telegram-ի տնօրեն Պավել Դուրովը հայտնել է, որ Apple ընկերությունն իրեն տեղեկացրել է, որ App Store օնլայն խանութից հեռացնում է Telegram մեսինջերը:
14:56 01.02.2018
«Հայաստանում կա անձնական տվյալների պաշտպանության գրագիտության բացակայության խնդիր: Ժամանակ և լայնամասշտաբ ծրագրեր են պետք, որ հանրությունը հասականա, թե ո՞րն է անձնական տվյալը, ինչու՞ և ինչպե՞ս պետք է դրանք պաշտպանել». Սամվել Մարտիրոսյան
11:38 01.02.2018
Fiat Chrysler ընկերությունը հայտարարել է, որ կմատակարարի հազարավոր Chrysler Pacifica հիբրիդային ավտոմեքենաներ Waymo ընկերությանը, որը զբաղվում է առանց ղեկավարման ավտոմեքենաներով տաքսի ծառայության ցանցի ստեղծմամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում:
10:30 01.02.2018
Թուրքական Haberturk հեռուստաընկերությունը օգտագործել է «Պատվո մեդալ» համակարգչային խաղի հատվածները՝ որպես Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների ապացույց:
20:09 31.01.2018
ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը այսօր այցելել է նաև ԹՈՒՄՈ ստեղծարարական կենտրոն: Այստեղ նա ծանոթացել է կենտրոնի աշխատանքներին, շփվել երեխաների հետ: Նա հատկապես ընդգծել է Թումո-ի աննախադեպ դերը երկրի տեխնոլոգիական զարգացման, ապագայի՝ 21-րդ դարի մարտահրավերների դիմակայելու գործում:
13:13 31.01.2018
ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Արժեթղթերի ու բորսաների հարցով հանձնաժողովը հետաքննություն են սկսել Apple ընկերության նկատմամբ՝ կապված iPhone-ի մի շարք մոդելների աշխատանքի դանդաղման հետ:
19:31 30.01.2018
iPhone-ի աշխատանքի դանդաղեցման հետ կապված վերջին միջադեպերից հետո Apple ընկերությունը ոչ միայն համացանցային քննադատների, այլև ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Apple-ն իր գործողություններով հիմա կարող է ոչ միայն իրեն հարվածել, այլ նաև բոլոր այն ընկերություններին, որոնք արտադրում են միասնական իրանով սմարթֆոններ:
13:10 28.01.2018
Ամերիկացի միլիարդատեր Բիլ Գեյթսն ավելի քան 40 միլիոն դոլար է տրամադրել Էդինբուրգի համալսարանում աշխատող մասբագետներին, որոնք զբաղվում է խոշոր եղջրավոր անասունների բուծմամբ: Business Insider կայքը նշում է, որ գումարը կծախսվի «իդեալական կովի» բուծման վրա, որը համատեղի աֆրիկյան և եվրոպական կովերի առավելությունները: Ըստ Գեյթսի, նման կովերը 4 անգամ ավելի շատ կաթ կտան, քան այսօրվա անասունները:
12:24 27.01.2018
Բլոգեր Էվան Բլասը, որը հայտնի է իր տեխնոլոգիական ճշգրիտ կանխատեսումներով, Twitter-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Samsung Galaxy S9 և S9+սմարթֆոնների լուսանկարը: Բլասի հրապարակած լուսանկարը հաստատել են Samsung-ի փորձագետները և նշել, որ նոր մոդելները կունենան նաև նորարարական տեսախցիկներ:
11:21 26.01.2018
Վերջին տարիներին Apple ընկերությունը թարմացնումն էր MacBook Pro դյուրակիր համակարգիչների մոդելային շարքը՝ կարծես մոռանալով Air սերիայի մասին։ Սակայն, ըստ վերջին տեղեկությունների, Apple-ը կարող է վերադառնալ մինի-համակարգիչների արտադրությանը։ Այս մասին տեղեկատվական արտահոսք է եղել General Interface Solutions ընկերությունից, որը Apple-ից հեղուկբյուրեղյա էկրանների պատվեր է ստացել նոր` 12 դյույմ անկյունագծով բյուջետային դյուրակիր համակարգչի համար
20:53 25.01.2018
2015 թվականին պրոֆեսոր Նիկ Գոլդմանը մշակել էր մարդու ԴՆԹ-ում թվային ինֆորմացիայի պահպանման մեթոդը: Այդ մասին նա հայտարարել էր միջազգային տնտեսական համաժողովում ելույթի ժամանակ, ապա ցանկացողներին առաջարկել մի խնդիր լուծել: Նա ԴՆԹ-ների տարբեր նմուշներով սրվակներ էր բաժանել մարդկանց և խնդրել, որպեսզի նրանք վերծանեն դրանցում կոդավորված տեղեկությունը:
20:47 25.01.2018
Սան Դիեգոյի և Ջորջիայի համալսարանի հետազոտողները ներկայացրել են վերջին հետազոտության արդյունքները, որին մասնակցել են 13-18 տարեկան դպրոցականներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն երեխաները, որոնք շատ ժամանակ են ծախսում իրենց հեռախոսների կամ համակարգչային խաղերի վրա,ավելի պակաս երջանիկ են, քան նրանք, ովքեր էկրանների առաջ քիչ ժամանակ են անցկացնում: Հետազոտության արդյունքները հրապարակել է The Daily Mail-ը:
19:45 25.01.2018
2017 թվականի վերջին Չինաստանի գիտությունների ակադեմիայի մասնագետները հաջողությամբ կապիկների էին կլոնավորել: Այս օրերին համացանցում հայտնվել այդ կապիկների մասին առաջին տեսանյութերը: Ժենգ-ժոնգ և Հուա-հուա անունները կրող մակակներն առողջ են և բնականոն աճում են:
18:49 24.01.2018
ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հայտնաբերել մանկապիղծին իրենց իսկ ձեռքերի միջոցով:
16:28 24.01.2018
Փորձագետներից մեկը որպես հակաօրինակ բերեց վենեսուելական բոլիվարը, որ խիստ արժեզրկվել է վերջին տարիներին, թեև նույնպես երաշխավորված է կենտրոնական բանկի կողմից:
10:51 24.01.2018
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունվարի 24-ին հրավիրված նիստի ժամանակ որոշուն է կայացվել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը օտարելուն համաձայնության տալու մասին:
13:53 23.01.2018
Մեկ տարի տևած թեստավորումից հետո հունվարի 22-ին Սիեթլում բացվել է Amazon Go՝ աշխարհում առաջին ավտոմատացված օֆլայն սուպերմարկետը: Այս խանութը առանձնանում է իր յուրահատկությամբ. այստեղ չկան վաճառողներ և դրամարկղեր, ամբողջ խանութը վերահսկվում է տեսախցիկների և արհեստական ինտելեկտի համակարգի միջոցով:
20:31 22.01.2018
Ճապոնական SoftBank ընկերության ստեղծած Pepper մոդելի մատուցող ռոբոտին ազատել են աշխատանքից: Էդինբուրգում գտնվող Margiotta Food & Wine մթերային մեծ խանութը ռոբոտին մեկ շաբաթ օգտագործելուց հետո անօգտակարության համար հեռացրել են խանութից: Այս մասին հայտնել է Digital Trends-ը: Pepper the robot fired from grocery store for not being up to the job https://t.co/4gP9D1clcN — Digital Trends (@DigitalTrends) […]
15:12 20.01.2018
Իտալացի գիտնականները հայտարարել են, որ իտալական պաստան առողջարար է՝ նշելով, որ ճիշտ համեմունքներ օգտագործելու դեպքում այն կարող է կանխել ճարպակալումը:
11:36 20.01.2018
Ֆեյսբուք սոցիալական ցանցում նորությունների աղբյուրների հուսալիությունն այսուհետ կորոշեն օգտատերերը: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ ժամանակակից աշխարհում չափից շատ են ձգտում սենսացիայի և չափից շատ է ապատեղեկատվությունը: