TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+29.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Ցուկերբերգը ցանկանում է Facebook-ում ակտիվ շրջանառության մեջ դնել կրիպտոարժույթները

14:28 05.01.2018

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է՝ առաջիկայում չի բացառվում, որ սոցիակական կայքում շրջանառության մեջ մտնեն կրիպտոարժույթները:

̰
3 հայկական գյուտ, որ ապշեցրեց աշխարհը 2017 թվականին

13:45 05.01.2018

2017-ը հիշվեց հայ մասնագետների եզակի հայտնագործություններով, որոնք իրենց տեսակով դարձան առաջինը ողջ աշխարհում:

̰
Apple-ը հայտարարել է իր խոցելի համակարգերի մասին

12:58 05.01.2018

Apple ընկերությունը զգուշացրել է օգտատերերին, որ իր արտադրած համակարգիչներում և բջջային սարքերում կա երկու խոցելի համակարգ: Ընկերությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է, որ վտանգի տակ են հայտնվել Mac և iOS գործառնական համակարգերով աշխատող բոլոր սարքերը, թեև դեռ ոչ մի օգտատեր բողոք չի ներկայացրել:

̰
LG-ն թողարկել է մատուցող և գնումների օգնական ռոբոտներ

12:06 05.01.2018

LG ընկերությունը անցած տարվա CES մոդելի ռոբոտների ցուցադրությունից հետո որոշել է ընդլայնել ռոբոտների հավաքածուն: CLOi մոդելի ռոբոտներն արդեն հասցրել են մարդկանց տպավորել օգնականների, առաքիչների և գիդերի դերերում: Այժմ ընկերությունը ստեղծել է մատուցող, հյուրընկալող և գնումների օգնական ռոբոտներ:

̰
Ինչպե՞ս են Չինաստանում խրախուսում ազդարարներին

11:29 05.01.2018

Շատ հանցագործություններ հնարավոր կլիներ կանխել, եթե դրանց մասին մարդիկ տեղեկացված լինեին նախապես: Հասարակությունում մարդկանց, ովքեր նախապատրաստվող կամ արդեն տեղի ունեցած հանցագործության մասին տեղեկություններ են հաղորդում իրավապահ մարմիններին անվանում են ազդարարներ:Իսկ որոշ երկրներում այս համակարգը գործում է շատ արդյունավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց: Օրինակ չինական Safe Zhejiang (Անվտանգ Չժեցյան) հավելվածը առաջարկում է օգտատերերին ազդարարմամբ զբաղվել, որոշակի վարձատրության դիմաց: Վարձատրության տեսակները տարբեր են: Զեղչեր սրճարանի համար, տաքսի ծառայությունից օգտվելու անվճար կտրոններ, անվճար ինտերնետ ծառայություններ, կամ հենց ուղղակի դրամական վարձատրություն: Եվ այս ամենը նրա դիմաց, եթե օգտատերը հայտնի ճանապարհա-տրանսպորտային պատահարների, հարևանների վեճ ու կռիվների, սոցցանցերում ոչ օրինական հրապարակումների և բազմաթիվ այլ անօրինական գործողությունների մասին:

Հավելվածի ներբեռման համար օգտատերին տրվում է 20 միավոր, այլ օգտատերերի հրավիրելու համար՝ 10 միավոր, ամենօրյա օգտագործման համար՝ 5 միավոր, ամեն մի ազդարարման համար՝ 2 միավոր: Միավորների գումարը համարժեք է որոշակի դրամական չափի կամ ծառայությունների: Հատկանշական է, որ ազդարարները չեն կարող անանուն մնալ: Հավելվածից օգտվող յուրաքանչյուրը պարտավոր է հաղորդել իր անունը, ազգանունը, անձնական տվյալները, գտնվելու վայրը: Ներկայումս Չինաստանում 5 միլիոն մարդ է օգտվում այս համակարգից:

Ընդ որում Safe Zhejiang հավելվածը միակը չէ այստեղ: Նմանատիպ համակարգեր շատ կան: Եվս մեկ ուշագրավ փաստ: Բոլորը չէ, որ կարող են հավելվածի օգտատեր դառնալ, մյուս կողմից ոմանք էլ պարտադրված են դառնում: Օրինակ որոշ դպրոցների և մանկապարտեզների սաների ծնողներին ուղղակի ստիպում են դառնալ օգտատեր, ընդ որու՝մ ակտիվ: Պարտադիր է դա նաև բոլոր պաշտոնյաների համար: Այստեղ էլ, սակայն, սոցիալական որոշակի անհավասարություն կա: Պարզվում է՝ ոչ բոլոր բողոքներն են արձագանքի արժանանում, իսկ եթե դրանք ուղղված են որևէ իշխանավորի, ապա որպես կանոն շատ արագ հեռացվում են հավելվածից, կամ դրանց համար պատիժ են կրում հենց ազդարարները:

̰
Գիտնականներն ուսումնասիրել են հերթ կանգնած մարդու վարքը

20:44 04.01.2018

Հարվարդի բիզնես-դպրոցի փորձագետները հերթ կանգնած մարդկանց վարքի ուշագրավ ուսումնասիրություն են կատարել: Հոգեբանները պարզել են, որ հերթի վերջում կանգնած մարդը միշտ դժգոհ է ցանկացած մեկից, ով գտնվում է հերթի մեկ այլ հավածում: Այդ պատճառով հերթի վերջում կանգնած մարդը հաճախ տեղափոխվում է այլ հերթի մեջ, եթե նույնիսկ այդ հերթը ավելի երկար է, քան այն որտեղ նա մինչ այդ էր:
Հերթի վերջում գտնվող մարդիկ չորս անգամ ավելի հաճախ են որոշում դուրս գալ հերթից, քան հերթի մեջ գտնվող որևէ մեկը: Հոգեբանները փորձի արդյունքում պարզել են, որ հերթի վերջում գտնվող ամեն հինգերորդը տեղափոխվել է այլ հերթ, ընդ որում՝ տեղափոխվողը ստիպված է եղել իր հերթը հասնելուն սպասել ավելի շատ, քան եթե մնար նախկին դիրքում:
Առաջին 10 վայրկյանները ամենադժվարն են եղել հերթի վերջում գտնվողի համար: Դրանից հետո մարդիկ ավելի համբերատար են սպասում:
Գիտնականները ապացուցել են, որ մարդիկ հիմնականում այլ հերթ են տեղափոխվում այն պատճառով, որ չեն ուզում վերջինը լինել:

̰
iPhone-ների մարտկոցների փոփոխությունը 10 մլրդ դոլարի վնաս կհասցնի Apple-ին

17:30 04.01.2018

Apple ընկերությունը նոր ակցիա է իրականացնում՝ iPhone- ների մարտկոցների փոխանակումը սկսել է հայտարարվածից մեկ ամիս շուտ: Ինչպես ավելի վաղ ընկերությունը տեղեկացրել էր, մարտկոցները փոխելու արդյունքում սմարթֆոնները կսկեսեն ավելի արագ աշխատել:

̰
2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը

15:58 29.12.2017

2018 թվականից մի քանի սարքերի վրա այլևս չի աշխատի WhatsApp մեսինջերը: Այս մասին հաղորդում են ծրագրի սպասարկման պատախանատուները:

̰
Ինչպիսի՞ն է ձմեռը Կարմիր մոլորակում. ՆԱՍԱ-ն լուսանկարներ է հրապարակել Մարսից

21:05 28.12.2017

SHANTNEWS-ը ներկայացնում է ՆԱՍԱ-ի Mars Reconnaissance Orbiter տեսախցիկի կողմից արված Մարսի զարմանահրաշ ձմեռային լուսանկարները:

̰
Google -ը սովորել է խոսել մարդկային ձայնով

20:36 28.12.2017

Google-ի մասնագետները հայտարարել են Tacotron 2 անունը կրող նորույթի գործարկման մասին, որը մարդկային խոսքի գեներատոր է: ՈՒշագրավն այն է, Tacotron 2-ը ընդունակ է խոսել մարդկայինից ոչնչով չտարբերվող ձայնով:

Ծրագիրը իր մեջ ներառում է երկու իրար փոխկապակցված նեյրոնային ցանցեր: Առաջին նեյրոնային ցանցը ստեղծում է սպեկտոգրամ՝ տեքստի հիման վրա և փոխանցում երկրորդ WaveNet ալգորիթմին, որն էլ «խոսում» է: Tacotron 2–ը զգում է ձայնային նրբերանգները, հեշտությամբ հաղթահարում է բարդ արտասանություն ունեցող բառերը, իսկ թղթից կարդալիս հաշվի է առնում անգամ կետադրությունը: Նախադասության սկիզբն ու վերջը նույնպես հաշվի է առնում՝ փոխելով ձայնի երանգը:

Այս պահին Tacotron 2-ը խոսում է կանացի հաճելի ձայնով, ապագայում հավանաբար կունենա նաև տղամարդու ձայն: Հաշվի առնելով Tacotron 2-ի սովորելու ունակությունը՝ հետագայում այն կկարողանա խոսել նաև այլ ձայներով:

Նոր ծրագրի նմուշները կարող եք գտնել այս էջում https://google.github.io/tacotron/publications/tacotron2/index.html

̰
Նորաստեղծ WattUp սարքը հնարավորություն է տալիս 4 մետրից մի քանի գործիք լիցքավորել

20:22 28.12.2017

Հայտնի է, որ Ինժեներները վաղուց արդեն փորձում են ստեղծել այնպիսի լիցքավորիչ, որը թույլ կտա մարդկանց մեկընդմիշտ ազատվել լարերից ու այն հանգամանքից, որ որևէ բան լիցքավորելու համար պետք է վարդակ գտնել: Այդ հնարավորությունը տալիս է նոր WattUp լիցքավորիչը, որը մշակվել է «Energous»- սթարթափի շրջանակներում: WattUp-ը հնարավորություն է տալիս 4 մետրից ավելի հեռավորությանից մի քանի գործիքներ լիցքավորել:

̰
Apple-ի ղեկավարի աշխատավարձը բարձրացրել են

16:59 28.12.2017

Apple-ը 2017-ին ավելացրել է ընկերության ղեկավար Թիմ Քուկի աշխատավարձը՝ այն հասցնելով 12,8 մլն դոլար: Այս ամենը կապված է ընկերության ֆինանսական ցուցանիշի բարձրացման հետ:

Ընկերության տարածած հայտարարության համաձայն, ըստ ԱՄՆ-ի արժեթղթերի պետական բորսայի և ֆոնդային շուկայի տվյալների Քուկի այս տարվա ընդհանուր եկամուտը կազմել է 12,825 մլն դոլար: Նշենք, որ 2015-ին եկամուտը կազմել էր 10,281 մլն դոլար:

«2017-ին Apple ընկերությունը շատ լավ վաճառքի ցուցանիշներ է գրանցել համաշխարհային շուկայում: Արդյունքում ընկերության յուրաքանչյուր գործադիր տնօրենի տարեկան վարձատրույթյունը ամբողջական եկամուտի 155,5 % -ն է կազմել»,- գրված է հայտարարությունում:

2016-2017թվականների ընթացքում ընկերության եկամուտն աճել է 6%-ով:

̰
Գիտնականները ութոտնուկի նոր տեսակ են հայտնաբերել

15:23 28.12.2017

Գիտանականները Խաղաղ օվկիանոսի հյուսիսային հատվածում հայտանաբերել են ութոտնուկի նոր տեսակ: Պարզվում է՝ նախկինում կենսաբանները ութոտնուկի այս տեսակին խեցգետինների խմբին են դասել:

̰
2017-ի լավագույն գիտական լուսանկարները․ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

15:08 28.12.2017

Nature ամսագիրը հավաքել է անցնող տարվա գիտական ոլորտի լավագույն լուսանկարները։ Լավագույններից լավագույնը կարող եք ընտրել քվեարկությամբ։

̰
Samsung Galaxy Note 8 սմարթֆոններն անջատվելուց հետո այլևս չեն միանում

14:26 28.12.2017

Samsung Galaxy Note 8 սմարթֆոնի օգտատերերը բողոքում են մարտկոցից, քանի որ խնդիրներ են առաջանում հեռախոսի լիցքավորման ժամանակ:

̰
Apple-ի տարեկան շահույթը նվազել է

11:53 28.12.2017

Apple ընկերությունը 2017 թվականի երրորդ եռամսյակում շուկայի մասնաբաժինը նվազեցրել էր: Counterpoint Research-ի տվյալներով, հուլիս- սեպտեմբեր ամիսների ընթացքում Apple-ը ընդհանուր առմամբ սմարթֆոնների վաճառքից ստացել է 59,8 % շահույթ, որը 26%-ով քիչ է անցած տարվա ցուցանիշից:

̰
Մարդիկ ունակ են էներգիա խլել բնությունից և շրջապատող մարդկանցից

11:36 28.12.2017

Ինչպես օրինակ, նույն սկզբունքը մարդկանց մոտ է: Այսինքն մարդիկ նույնպես կարող են էներգիա վերցնել մեկ այլ մարդուց: Այս երկու հետազոտություննները հրապարակվել են Nature Communication առցանց ամսագրում պրոֆեսոր Օլաֆ Քրուզի և նրա թիմի կողմից: Հետազոտողները փորձի են ենթարկել քլամիդոմոնադ կանաչ ջրիմուռը և պարզել, որ այս բույսը մյուսների էներգիան օգտագործում է սեփական ֆոտոսինթեզի համար:

̰
WhatsApp-ը  կդադարի աշխատել որոշ սմարթֆոններում

10:57 28.12.2017

WhatsApp -ը հունվարի 1-ից ծառայությունը կդադարի աշխատել Windows 8.0 և ավելի վաղ տարբերակների օպերացիոն հարթակներով սարքերում։ Կդադարեցվի նաև BlackBerry OS և BlackBerry 10 սմարթֆոնների աջակցությունը։

̰
«Թվային Հայաստան» հիմնադրամը ներկայացրել է արված աշխատանքները

14:23 27.12.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Թվային Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էդուարդ Ներսիսյանը ներկայացրել է «Թվային Հայաստան» հիմնադրամի 2017 թ. գործունեության հաշվետվությունը: Զեկուցվել է 2017թ. գործունեության ծրագրով նախատեսված և իրականացված միջոցառումների մասին, որոնք ուղղված են եղել պետական կառավարման բոլոր ոլորտներում էլեկտրոնային համակարգերի զարգացմանը և թվային միջավայրի ձևավորմանը:

̰
Հայուհին տրիլիոն դոլարի փոխհատուցում է պահանջում Apple-ից

13:31 27.12.2017

ալիֆոռնիա նահանգի բնակիչ Վիոլետա Մայիլյանը հայց է ներկայացրել դատարան, որով պահանջում է 999 999 999 000 դոլարի տուգանք սահմանել Apple ընկերության նկատմամբ հին մոդելի սարքերի աշխատանքի արագությունը միտումնավոր նվազեցնելու համար:

̰
Մարդկանց տեսքը 100.000 տարի անց

10:53 27.12.2017

«Մենք ընդհանրապես նման չենք մեր նախնիներին, որոնք մամոնտներ էին որսում: Այսպես օրինակ, կլիմայի փոփոխությունը, որը տեղի է ունեցել 800 և 200.000 տարի առաջ, համընկել է մարդու ուղեղի չափսերի մեծացման հետ, ինչի հետևանքով շտկվել է դեմքը»,- ասել է հետազոտողը:

̰
Տարվա ամենաանօգուտ հայտնագործությունների 10-յակը

09:56 27.12.2017

Gizmodo հայտնի հրատարակչությունը որոշել է տարվա 10 ամենաանօգուտ հայտնագործությունները: Ցուցակում տեխնոլոգիական այն նորամուծություններն են, որոնք փորձագետների կարծիքով չունեն գրավչություն և ինքնատիպություն: Հակավարկանիշային ցուցակի առաջին տեղում է «Juicero» ընկերության Evans Wi-Fi սարքը, որը հյութ է քամում տոպրակից և ապահովում անլար ինտերնետի միացում: Սարքի արժեքը 400 դոլար է:

Հաջորդը Bodega ընկերության, այսպես կոչված ավտոմատ կրպակն է, որտեղից կարելի է ձեռք բերել տարբեր մանրուքներ: Բայց այս կրպակը հասանելի է հատուկ բանկային քարտի հավելվածի միջոցով:

Երրորդը ցուցակում Odd Company ընկերության Pause Pod վրանն է, որը ձերբազատում է մարդուն ստրեսներից և թույլ է տալիս քնել ձգված ոտքերով:

Անօգուտ իրերի տասնյակում են նաև MakeSpace-ի խելացի պահարանը, Teforia Wi-Fi, ինտերնետ թեյնիկը, Google-ի «հորիզոնական երկնաքերը», Uber-ի թռչող տաքսիները:

̰
Համացանցում  հայտնվել են Galaxy S9 և S9 Plus սմարթֆոնների հավանական տարբերակի լուսանկարները

20:33 26.12.2017

Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, որ Samsung Galaxy S9 սմարթֆոնը չունի երկու տեսախցիկ, թեև մինչ այդ արտադրողները խոստացել էին:

̰
Հայտնի է 2017թ. լավագույն սմարթֆոնը

20:05 26.12.2017

Հայտնի տեխնոլոգիական Phone Arena ռեսուրսը հայտնել է տարվա լավագույն սմարթֆոնի անվանունը: Առաջատար է ճանաչվել Samsung-ի վերջին ֆլագմանային սմարթֆոնը՝ Galaxy Note 8-ը:

̰
Ցուցադրվել է աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսը

12:43 26.12.2017

Kickstarter առցանց հարթակում հայտնվել է Zanco Tiny T1 նախագիծը: Սրանով գումար է հավաքվում աշխարհում ամենափոքր բջջային հեռախոսի արտադրությունը սկսելու համար: Այս մասին տեղեկանում ենք lenta.ru կայքից: Ըստ լրատվամիջոցի՝ հեռախոսի մշակմամբ զբաղվել է Clubit New Media, Ltd. ընկերությունը: Tiny T1-ն կարող է պահպանել առավելագույնը 300 կոնտակտ, 50 հաղորդագրություն և 50 զանգ: Դրա երկարությունը 47մմ է: Դրանով կարելի է զանգեր կատարել, հաղորդագրություններ գրել:

Այդ հեռախոսը մարտկոցի լիցքավորումը կարող է պահել 3 օր:

̰
Ռոբոտ-օձը կօգնի հետազոտել 2011 թվականի երկրաշարժից վնասված «ՖՈՒԿՈՒՍԻՄԱ» ատոմակայանը

11:28 26.12.2017

Ճապոնիայում 2011 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները դեռ ամբողջովին վերացված չեն: Հիշեցնենք, որ երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ նաև «Ֆուկուսիմա 1» ատոմակայանը և հսկայական ազդեցություն գործեց շրջակա միջավայրի վրա: Թերևս այս հանգամանքն է, որ ստիպում է ճապոնացի գիտնականներին և խոշոր ընկերություններին աղետների հետևանքների կանխարգելման նոր տեխնոլոգիաներ մշակել:

«Ֆուկուսիմա 1» ատոմակայանից ընդամենը 11.5 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է «Ֆուկուսիմա 2» ԱԷԿ-ը: 2011 թվականի երկրաշարժին դրա բոլոր էներգաբլոկները հնարավոր եղավ ժամանակին կոնսերվացնել, իսկ հովացման համակարգը վերականգնվեց շատ շուտ: Դրա արդյունքում էլ մասնագետները կարողացան ռեակտորների ջերմությունը պահել անհրաժեշտ մակարդակի վրա: 2011 թվականի վերջերին արտակարգ իրավիճակը այդ ատոմակայանից հանվեց, թեև մինչ օրս ռեակտորներից մեկի վնասվածության ծավալների վերաբերյալ ճապոնացի մասնագետների կարծիքները տարբեր են: Ոմանք պնդում են, որ ռադիոակտիվ նյութերի հետքեր մինչև հիմա կարող են պահպանված լինել: Մարդկանց միջոցով դա պարզել անհնար է, քանի որ էներգաբլոկին մոտենալ արգելվում է: Եվ ահա խնդրի լուծումը գտել են հայտնի «Տոշիբա» ընկերության և միջուկային օբյեկտների շահագործման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Նրանք ստեղծել են հատուկ ռոբոտ, որը նման է մետաղական օձի և ունի 13 մետր երկարություն: Հեռադիտակ-խողովակը ծայրին միացված տեսախցիկով կարող է մուտք գործել ռեակտորի հերմետիկ փակ հատված ու տեղաշարժվել այնտեղ հեռակառավարման միջոցով: Այս եղանակով «Ֆուկուսիմա 2»-ի թիվ 3 ռեակտորի հետազոտումը կսկսվի հաջորդ տարի: Իսկ 2023 թվականին նախատեսված է բարձրռադիոակտիվ վառելիքի դուրսբերումը թիվ 1 և 2 ռեակտորների հովացման ավազաններ:

̰
Կարմիր մեքենան կարմիր մոլորակի վրա: Իլոն մասկը ցուցադրել է Մարս ուղարկվող մեքենան

13:16 23.12.2017

SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը իր Instagram-ի էջում հրապարակել էայն մեքենայի լուսանկարը, որը Falcon Heavy հրթիռի հետ միասին որպես բեռ պետք է տեղափոխվի Մարս մոլորակ:

̰
Falcon 9 հրթիռը մեկնարկել է տիեզերք՝ առեղծվածային հետք թողնելով երկնքում

12:01 23.12.2017

Կալիֆորնիայից մեկնարկել է SpaceX-ի բազմակի օգտագործման հրթիռը, որն ուղեծիր է տարել 10 արբանյակ: Այն իր հետևում թողել է առեղծվածային մի հետքագիծ: Falcon 9 հրթիռը բարձրացել է ափամերձ Վանդենբերգ ավիաբազայից՝ Իրիդիում Քոմյունիքեյշնզ ընկերության (արբանյակային հեռախոսակապի համաշխարհային օպերատոր) համար տանելով արբանյակների վերջին խմբաքանակը:

̰
Արհեստական ինտելեկտով ռոբոտը շախմատային մրցաշարում բացարձակ չեմպիոն է ճանաչվել

21:10 22.12.2017

Շատ գիտնականներ և հասարակական գործիչներ բազմիցս նշել են, որ արհեստական ինտելեկտը լուրջ սպառնալիք է մարդկության համար: Այժմ արհեստական ինտելեկտը օր օրի զարգացնում են, ստեղծում են էլ ավելի կատարելագործված ռոբոտների մոդելներ, որոնք կարող են մարդկանց օգնել, թե աշխատավայրում և թե տանը: Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր և գիտնական Մայքլ Վոուլդրիջը զգուշացրել է, որ արհեստական ինտելեկտի այս տեմպերով զարգացում […]

̰
Գիտնականները պարզել են, թե երբ են մարդիկ նախընտրում սեքսով զբաղվել

20:37 22.12.2017

Գիտնականները պարզել են որ մադրիկ ավելի շատ նախընտորւմ են սեքսով զբաղվել տոն օրերին: Հետազոտության  մասին հայտնում է Scientific Reports ամսագիրը: Գիտնականները  հետազոտել են սոցիալական ցանցերում 130 երկրից միլիոնավոր մարդկանց արած գրառումները: գիտնականները հիմնականում ուշադրություն են դարձրել 2004-2014  թվականների ընթացքում կատարված գրառումներին և այդ տարիների ընթցաքում մարդիկ  սեքսի մաիսն գրառումներ են արել հիմանականում Սուրբ Ծնունդի նախօրեին […]

̰
BACK_TO_TOP