17:40 18.01.2018
Համաշխարհային տնտեսական ֆորումի փորձագետները կարծում են, որ խոշորածավալ կիբերհարձակումը կարող է հանգեցնել գլոբալ համացանցի ամբողջականության արագ վերացմանը: Ժնևում ներկայացվել է «Գլոբալ ռիսկեր 2018» խորագրով ուսումնասիրությունը, հաղորդում է Tass- ը:
09:34 18.01.2018
Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում զգուշացրել է թուրք-ադրբեջանական հնարավոր հաքերային հարձակումների ակտիվացման մասին:
20:15 17.01.2018
«Եթե դուք չեք ուզում լսել քննադատություններ ձեր հասցեին, ապա խնդրում եմ ոչ մի նոր գործ մի ձեռնարկեք»:
Ջեֆ Բեզոս
19:28 17.01.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը YouTube-յան էջում տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է, թե բիթքոինից բացի այլ ինչ կրիպտոարժույթներ կան:
15:17 17.01.2018
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ:
15:03 17.01.2018
Գիտնականները Ամազոնի տարածքում ծառագորտի երկու նոր տեսակ են հայտնաբերել, որոնցից մեկին անվանակոչել են ի պատիվ ռեժիսոր Սթենլի Կուբրիկի:
19:45 15.01.2018
Հետազոտողները վստահ են՝ թեյի սիրահարներն իրենց սիրած ըմպելիքի հետ միաժամանակ օգտագործում են նաև բազմաթիվ վնասակար հավելումներ:
17:19 13.01.2018
Գերմանացի ծրագրավորողները պարզել են, որ հնարավոր է ներխուժել WhatsApp խմբային չաթեր՝ շրջանցելով օգտատերերի թույլտվությունը:
08:42 13.01.2018
Ամենաառեղծվածային կարմիր մոլորակի՝ Մարսի մեկ երրորդը պատված է սառույցի հաստ շերտով: Այս եզրահանգման եկել են հանրահայտ ՆԱՍԱ տիեզերական գործակալության գիտնականները, հայտնում է Euronews-ը: Հետազոտությունների արդյունքում պարզվել են անգամ այդ սառցակտորների գտնվելու հստակ վայրերը՝ մոլորակում:
08:30 13.01.2018
General Motors ընկերությունը ցույց է տվել, թե ինչ տեսք է ունենալու իր՝ առանց վարորդի, առանց ղեկի և ոտնակի նոր ավտոմեքենան:
17:45 12.01.2018
Խոշոր անկումից հետո բիթքոինի փոխարժեքն այսօր վերականգնվել ու հասել է 13-14 հազար դոլարին։ Փոխարժեքի կտրուկ անկումը պայմանավորված էր այն լուրերի հետ, թե իբր Հարավային Կորեայում արգելելու են կրիպտոտարադրամների օգտագործումը։
20:01 11.01.2018
Գիտնականները կարծում են, որ բալիստիկ հրթիռային ծրագրերի հափշտակումը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի:
18:28 11.01.2018
CES 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսում Wi-Fiber ընկերությունը ներկայացրել է փողոցային լուսավորության «խելացի» մոդուլային LED լապտեէ: Ըստ հեղինակների՝ լապտերը լիովին կարող է դառնալ այսօրվա «խելացի քաղաքի» մասնիկը, քանի որ այն կարող է հետևել անցորդներին, զգուշացնել վտանգի մասին և նույնիսի ինտերնետ տարածել:
LED լամպերը փոխում են գույնը կախված իրավիճակից և թույլ են տալիս նախազգուշացնել վտանգի մասին: «Խելացի» լապտերն իր ներսում տեսախցիկ ունի, որը կարող է տեսագրել մինչև 4K հստակությամբ պատկեր, նաև ձայնագրել՝ արդյունքում հնարավոր դարձնելով հանցագործմների բացահայտումը:
Wi-Fiber- ը ոչ միայն կարող է որոնել առանձին անհատների, այլև արխիվացնել նկարները: Բացի այդ, համակարգը հագեցած է դի աղտոտվածության չափի որոշման համար նախատեսված սենսորներով և տվիչներով:
13:51 11.01.2018
Գիտնականի համոզմամբ՝ եղանակային փոփոխությունները մարդկության անհետացման պատճառ կդառնան:
20:45 10.01.2018
Չնայած ընդհանուր անզգայացումը ունի լայն կիրառում, բայց մինչ օրս մասնագետները դեռևս չգիտեին, թե ինչպես է դա աշխատում: Պատճառն այն է, որ հետազոտողները լիովին չեն հասկանում անզագայացման ազդեցության մեխանիզմը:
20:52 09.01.2018
Համաձայն վիճակագրության, տրանսպորտային միջոցներից ամենամեծ թվով վթարները տեղի են ունենում մոտոցիկլի հետ: Շատ վարորդներ էլ հաճախ բողոքում են, որ ոչ միշտ են նկատում երթևեկող մոտոցիկլները: Եվ ահա գիտնականները բացահայտել են, որ, իրոք, մարդու ուղեղը իզորու չէ մշակել համապատասխան տեղեկատվությունը:
Գիտնականների խումբը հետազոտել է այսպես կոչվող «ուշադրության կուրության ֆենոմենը»: Խոսքը այն իրավիճակների մասին է, երբ մարդը չի նկատում պատահաբար տեսադաշտում հայտնված օբյեկտը: Խնդիրը որևէ կերպ կապ չունի բուն տեսողության հետ: Մեքենան վարելու ժամանակ վարորդի ուղեղը մշակում է միանգամից մի քանի տեսողական ինֆորմացիա: Եվ չի կարող նույն արդյունավետությամբ արձագանքել բոլորին: Այս դեպքում ուղեղում միանում է այսպես ասած «նախապատվությունների համակարգը»:
Գիտնականների հետազոտությունների ժամանակ անցկացված փորձարկմանը մասնակցել են 56 կամավորներ: Նրանց տրվել են վարորդի դիտանկյունից ճանապարհին արված լուսանկարներ տարբեր հարցադրումներվ: Վերջին լուսանկարին միշտ հայտնվել է մոտոցիկլ: Փորձի մասնակիցների 65 տոկոսը չի նկատել այն:
20:12 09.01.2018
HP ընկերությունը Լաս Վեգասում անցկացվող էլեկտրատեխնիկայի ցուցահանդեսին ներկայացրել է համակարգիչների իր նոր տեսականին:
19:39 09.01.2018
Հոլանդական TenneT էներգետիակական ընկերության հավակնոտ ծրագիրն առաջարկում է հողմաղացների հսկայական էկետրակայանի կառուցում Հյուսիսային ծովում: Որպես կանոն ծովային հողմաղացները կառուցվում են ափերի մոտ: Այս կայանը, սակայն, կկառուցվի ցամաքից հեռու, փոխարենը կունենա արհեստական կղզի, որտեղից կկատարավի արտադրված էլեկտրաէներգիայի բաշխումը նախագծին մասնակցող 5 պետությունների միջև. դրանք են Նիդերլանդները, Մեծ Բրիտանիան, Դանիան, Գերմանիան և Բելգիան:Բոլոր այս երկրները հողմակայանների նախատեսվող կայանից գտնվում են մոտավորապես նույն հեռավորության վրա: Կղզին կունենա 6 քառակուսի կիլոմետր տարածք, որի շուրջ կտեղադրվեն էներգիան գեներացնող հսկայական տուրբիններ:
Գիտնականները արդեն հաշվարկել են այս նախագծի տնտեսական օգուտները: Յուրաքանչյուր մասնակից երկիր տարեկան կտնտեսի մի քանի միլիարդ դոլար:
Ծրագիրն ավելի մանրամասն TenneT ընկերությունը կներկայացնի այս տարի: Ընկերության ներկայացուցիչների խոսքերով, եթե նախագիծը հավանության արժանանա, ապա շինարարությունը կավարտվի մինչև 2027 թվականը և կարտադրվի տարեկան մոտ 30 ԳՎտ էներգիա, ինչը կրկնակի ավելին է, քան եվրոպական բոլոր ափամերձ հողմաղացների արտադրածը միասին վերցված: Հողմաղացների նախագծերը մշտապես մեծ թվով ընդդիմադիրներ են ունենում: Դրանք նախևառաջ ափամերձ շրջանների բնակիչներն են: Նաև այս պատճառով է առաջարկվում կայանը կառուցել բնակավայրերից հեռու, Հյուսիսային ծովի կենտրոնում:
17:39 09.01.2018
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրաժարվել է օգտագործել Microsoft ընկերության օպերացիոն համակարգերը և որոշում է ընդունել անցնել հայրենական արտադրության Astra Linux համակարգին: Այս համակարգը Linux բազայի վրա մշակել է ռուսական «ՌՈՒՍԲԻՏԵՔՍ» գիտահետազոտական արդյունաբերական ընկերությունը: Ըստ ընկերության , այն լիովին բավարարում է բանակի տեղեկատվական պահանջներին և հետագայում ամբողջությամբ կփոխարինի արտասահմանյան օպերացիոն համակարգերին:
Սկսած 2018 թվականից բանակը կստանա ծրագրերի առաջին խմբաքանակը և կփորձարկի տարբեր զինվորական կառույցներում:
18:14 06.01.2018
Պեկինի թաղամասերից մեկում առաջիկայում փորձնական բացվելու է ճանապարհ, որ նախատեսված է առանց վարորդ մեքենաների երթևեկության համար։ Այս ճանապարհի վրա երթևեկության նշանները փոփոխվելու են և հարմարեցվեն այդպիսի մեքենաներին՝ նրանց սենսորների համար ընկալելի լինելու համար։
Այսպիսի ճանապարհի բացման որոշումն արդեն ընդունվել է, սակայն կոնկրետ ժամկետ չի նշվում։
Ներկայում համաշխարհային առաջատար ավտոարտադրողները հետազոտություններ ու մշակումներ են իրականացնում այս ոլորտում։ Նրանց են միացել նաև Google և այլ տեխնոլոգիական ընկերությունները։ Այս պահին արդեն կան նմանատիպ մեքենաներ, սակայն ճանապարհները դեռ հարմարեցված չեն այդ մեքենաների օգտագործման համար։
Առայժմ չլուծված, բայց կարևորագույն խնդիրներ կան նաև իրավունքի տեսանկյունից։ Մասնավորապես լուծված չէ հարցը, թե ով է պատասխանատու անվարորդ մեքենայի պատճառով ավտավթարների դեպքում։
17:20 05.01.2018
Twitter-ը նոր հնարավորություն է ավելացրել իր միկրոբլոգային համակարգում: Տեսողության հետ խնդիրներ ունցողների համար միկրոբոլոգում ներբեռնված լուսանկրաները կունենան նաև հավելյալ կարճ մեկնաբանություն, որը հասանելի կլինի iOS և Android համակարգով աշխատող սմարթֆոնների համար:
Նոր հնարավորությունը օգտատերերը ցանկության դեպքում կարող են ակտիվացնել կայքի «Կարգավորումներ» բաժնից: