16:14 21.10.2017
Ըստ գիտնականների՝ Մարսում երկրային կենդանի օրգանիզմների ծերացման համար բազմաթիվ գործոններ կան: Դրանցից մեկը տիեզերքից անմիջական ճառագայթումն է, որը քայքայում է մարդու գենային կառուցվածքը: Ծերացմանը նպաստող գործոններից մեկն էլ ավելի փոքր ձգողականությունն է:
19:31 20.10.2017
Աստղագետները կանխատեսել են, որ հոկտեմբերի 20-ին լույս 21-ին տեղի կունենա աստղաթափ: Ըստ մասնագետների դրանք Օրիոն համաստեղության ասուպներն են և ժամում կարելի կլինի հաշվել մոտավորապես 20 ասուպ: Այս հանգստյան օրերին աստղային հոսքը կհասնի իր գագաթնակետին: Օրիոնիդայի ասուպների հոսքը կապված է Հալեյ գիսաստղի հետ։ Վերջին անգամ այն Երկիր մոլորակի կողքով անցել է 1986-ին, սակայն նրանից պոկված բեկորներն […]
08:44 20.10.2017
«Նիդերլանդները աշխարհում առաջատար երկրներից է աղբի եվ թափոնների վերամշակաման ոլորտում, սակայն այս անգամ իրենք իրենց էլ գերազանցեցին» Այսպիսի արձագանք է ստացել լրատվամիջոցներում հոլանդացիների նոր տեխնոլոգիան: Տեղական երկու ընկերություններ, որ մասնագիտացված են երկրորդական թափոններից ցելյուլոզա ստանալու գործում, կառուցել են ճանապարհ, որի հիմնական հումքը զուգարանի վերամշակված թուղթն է: Փորձնական ճանապարհի երկարությունը մեկ կիլոմետր է եվ առայժմ […]
20:00 19.10.2017
Apple ընկերությունը նոյեմբերին և դեկտեմբերին գրեթե կրկնակի կրճատելու է iPhone 8-ի և iPhone 8 Plus-ի արտադրությունը, հայտնում է The Wall Street Journal-ը:
19:28 19.10.2017
Ուրան մոլորակն այսօր այնքան կմոտենա Երկրին, որ տեսանելի կլինի առանց աստղադիտակի կամ հեռադիտակի: ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների հավաստմամբ՝ Ուրանն այնքան պարզ կլինի, որ մարդիկ այն կկարողանան տեսնել անզեն աչքով: Daylimail-ը հաղորդում է, որ մի քանի օր հետո՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին, Երկրից տեսանելի կլինի Սատուրն մոլորակը:
18:54 19.10.2017
Հարավ-կորեական «Սամսունգ» ընկերությունը ներկայացրել է Bixby վիրտուալ օգնականների նոր մշակումը, որը կարող է ներդրվել ոչ միայն սմարթֆոններում, այլ բոլոր տեսակի խելացի սարքերում: Այս նոր օգնականը կարող է մարդու բնական խոսքը մշակելով կանխատեսել օգտատերերի պահանջները և ցանկությունները: Տեխնոլոգները, սակայն, դեռ այն կարծիքին են, որ վիրտուալ օգնականների կարողությունները դեռ խիստ սահմանափակ են:
13:23 19.10.2017
Գիտնականն արբանյակի հետքը հայտնաբերել է հատուկ սարքի միջոցով կատարված լուսանկարում:
18:36 18.10.2017
Volterman խելացի դրամապանակի հաղթարշավը շարունակում է հայկական մեկ այլ «խելացի» արտադրանք՝ The Moon-ը: Չնայած վերջինիս նախագծմամբ և արտադրությամբ զբաղվող 1-Ring ընկերությունը գրանցված է ԱՄՆ-ում, սակայն թիմն ամբողջությամբ հայկական է։ «Հայրենակցի» նման The Moon-նն էլ հայտնվեց երեկ երեկոյան Indiegogo հարթակում: Իսկ արդեն այսօր առավոտյան նախագիծը հասցրել է հավաքել բավականին մեծ գումար՝ 22,4 հազար դոլար։ Սա նշանակում է, որ The Moon-ն արդեն ունի առաջին փուլի […]
13:46 18.10.2017
ԱՄՆ-ի կողմից ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների նկատմամբ, որոնք այժմ նախատեսվում են խստացնել, կարող են պատասխան քայլեր լինել:
22:27 17.10.2017
Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է գրանցել նեյտրոնային 2 աստղերի բախումից առաջացած գրավիտացիոն ալիքները:
Նմանատիպ միաձուլումների արդյունքում տիեզերքում առաջանում են պլատին և ոսկի: Գրավիտացիոն ալիքներն արձանագրել են ամերիկյան դետեկտորները, իսկ միաձուլման կոորդինատները գրանցել են իտալացի փորձագետները: Միաձուլումը տեղի է ունեցել NGC4993 գալակտիկայում, որը գտնվում է Երկրից մոտ 130 մլն լուսային տարի հեռավորության վրա՝ Հիդրա համաստեղությունում:
15:39 16.10.2017
Չինական տիեզերական գործակալությունը ամբողջությամբ կորցրել է կառավարումը իր Tiangong-1 արբանյակի վրա: 8,5 տոննա կշռող արբանյակը ամիսներ անց կընկնի երկիր մոլորակի վրա: փորձագետները տեղեկացնում են որ տիեզերանավի մասնատված կտորները շատ մեծ են և մահացու վնասներ կարող են հասցնել մարդկանց և կառույցներին: Սակայն այս ամենից զատ նրանք չեն կարող հստակ ասել, թե որտեղ կարող է ընկնել այդ […]
17:04 14.10.2017
Չինաստանի, ԱՄՆ-ի և Չիլիի գիտնականների խումբը հայտնաբերել է 6 նոր գալակտիկա, որոնք ձևավորվել են Մեծ պայթյունից 550-800 միլիոն տարի հետո:
16:03 13.10.2017
Այսօր«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Երևանում անցկացրել է «Kaspersky Security Day»-ը : Սա թվով երրորդ գործնական կոնֆերանսն է, կազմակերպիչները խոստացան որ հաջորդ կոնֆերնասը ավելի ոչ ֆորմալ և հետաքրքիր ձևաչափով կանցնի: Այս կոնֆերանսին հրավիրված էին հայկական պետական և մասնավոր կազմակերպությքւններ, որոնք ցանկանում են իրենց ընկերությունները անվտանգ պահել կիբերհարձակումներից: Հենց այս նպատակով էլ հայաստան են ժամանել Կասպերսկի Լաբորատորիայի ռուսաստանյան մասնաճյուղի […]
14:34 13.10.2017
Hanson տեխնոլոգիական ընկերությունն ստեղծել է արհեստական բանականությամբ ռոբոտ, որը կարողանում է մտածել, զրուցել ամենատարբեր թեմաների շուրջ ու անգամ հարցազրույցնել տալ, հայտնում է The Daily Mail-ը: Սոֆիա անունը կրող սարքավորումը հյուրընկալվել է ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ՝ այնտեղ կազմակերպված տեխնոլոգիական քննարկման ժամանակ: Նա հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամեդի հետ: Հանդիպման ընթացքում Սոֆիան ասել է, որ «ապագան […]
09:55 13.10.2017
Օրերս Շվեդիայի Ուփսալի համալսարանի փորձագետների կատարված հնագիտական հետազոտութոյունների ժամանակ հայտնաբերել են 9-10-րդ դարերի վիկինգների գերեզմաններ, որոնցում հագուստների վրա եղել են գոտիներ՝ զարդարված արաբական նախշերով և գրված «Ալլահ»: Այս արտեֆակտների բացահայտումից հետո հետազոտողները հակված են այն մտքին, որ հյուսիսային շրջանի վիկինգների ցեղերը կապ են ունեցել իսլամական մշակույթի հետ: Վերոհիշյալ վիկինգների հագուսների վրա հայտնաբերվել են նաև հենց […]
18:22 12.10.2017
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր ներկայացվել է Հայաստանի տեխնոլոգիական համալսարանի հիմնման հայեցակարգը: Կրթության ոլորտի պատասխանատուների և շահագրգիռ այլ անձանց մասնակցությամբ կայացած խորհրդակցությանը Հանրապետության Նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը և կրթության և գիտության փոխնախարար Դավիթ Սահակյանը իրենց զեկույցներում անդրադարձել են տեխնոլոգիական բուհի ստեղծման մոտեցումներին ու սկզբունքներին: Նրանք նշել են, որ անցած մեկ տարվա ընթացքում իրականացված ծավալուն աշխատանքը, ըստ էության, շարունակությունն է 2016թ. Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտ Հանրապետության Նախագահի այցի, որից հետո փորձ է արվել մշակել ծրագիր՝ միտված Հայաստանում միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող տեխնոլոգիական համալսարանի հիմնմանը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտի և նման այլ հեղինակավոր բուհերի հետ գործընկերության ձևավորման ու համագործակցության արդյունքում:
Համալսարանի հիմնական թիրախն է լինելու բարձր տեխնոլոգիաների բեկումնային ուղղությունների զարգացումը: Հայաստանի և արտերկրի բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների հետ համագործակցության շնորհիվ համալսարանի շրջանավարտները, ըստ զեկուցողների, հնարավորություն կունենան ստանալ երկու դիպլոմ՝ տեխնոլոգիական համալսարանի և գործընկեր բուհի կողմից:
Հայեցակարգը մշակողները Հայաստանում նման բուհի ստեղծման անհրաժեշտությունն այսօրվա տեխնոլոգիական դարաշրջանի հրամայականն են համարել: Աշխատանքն իրականացնելիս, ըստ հեղինակների, ուսումնասիրվել են բարձր տեխնոլոգիաների համաշխարհային զարգացման միտումները, Հայաստանի բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև սփյուռքի գիտական ու տեխնոլոգիական ներուժը:
Նախագահը հանձնարարել է լրամշակել հայեցակարգը և փաստաթուղթը վերջնական տեսքով ներկայացնել կառավարություն:
10:30 12.10.2017
Գիտնականների հայտարարության մեջ նշվում է, որ բացառիկ թվով երկնային մարմիններ կարող են մոտենալ Երկրին շատ փոքր տարածության վրա եվ ամեն անգամ մոլորակի բնակչության մի զգալի հատվածը խուճապի մեջ է հայտնվում:
20:30 11.10.2017
Գերմանական Volkswagen ընկերությունը պատրաստվում է 1.4 մլրդ եվրո ներդնել նոր տեխնոլոգիաների ներմուծման մեջ
19:39 11.10.2017
Facebook սոցիալական ցանցի աշխատանքն ամբողջությամբ խափանվել է ողջ աշխարհում: Այդ մասին SHANTNEWS-ին հայտնել է տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվելը Մարտիրոսյանը: Ավելին՝ Անգլիական The Independent-ը գրել է, որ օգտատերերը չեն կարողանում մուտք գործել իրենց էջերը: Երբ փորձում են բացել հաշիվը, սև էջ է հայտնվում: Օգտատերերի մի մասն էլ նշել է, որ չի կարողանում որոշ գործողություններ կատարել սոցցանցցում: […]
11:52 11.10.2017
Առավոտյան 6:42-ին աստերոիդը Երկիր մոլորակին կմոտենա մինչև 50 հազար կմ, ինչը տիեզերական չափումներով շատ մոտ տարածություն է: Համեմատության համար նշենք, որ լուսինը մեր մոլորակից ավելի քան 7 անգամ հեռու է, քան 2012 TS4 աստերոիդը:
16:28 09.10.2017
«10-րդ դասարանի ռուսական բաժնի դասագրքերում զետեղված Հայաստանի քարտեզը ներառում է Ադրբեջանի, Իրանի, Վրաստանի եև Թուրքիայի որոշ տարածքներ»,- գրում է Vesti.az-ը:
15:53 09.10.2017
Այս տարի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի տնտեսագետ Ռիչարդ Թալերը: Նա հայտնի է որպես ֆինանսական եւ տնտեսական վարքի մասնագետ: Թալերին, մասնավորապես, ճանաչում բերեց նրա համատեղ աշխատնքը մեկ այլ նոբելյան մրցանակակիր` տնտեսագետ եւ հոգեբան` Դանիել Կանեմանի հետ: Այդ ուսումնասիրության մեջ առաջ է քաշվում, այսպես կոչված, «կառավարվող ընտրության» տեսությունը:
13:31 09.10.2017
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի այցը Փարիզ, սակայն, կապված է հատկապես հոկտեմբերի 9-13-ը նախատեսված ընտրության հետ, որի ժամանակ որոշվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նոր գլխավոր քարտուղարի անունը: