TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

NASA-ն պատրաստում է առաջին անօդաչու առաքելությունը դեպի Լուսին

20:09 09.11.2017

Ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ներկայացրել է հրթիռ, որը կիրականացնի առաջին անօդաչու առաքելությունը Լուսնի ուղեծիր, ասվում է գործակալության կայքում:

̰
«Ես տպավորված եմ հայ երիտասարդների ունակություններով». Իգոր Դոդոն

17:59 09.11.2017

Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնական հանդիպումներից հետո եղել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, որտեղ շրջել և ծանոթացել է կիրառվող նորագույն տեխնոլոգիաներին, կենտրոնի հագեցվածությանն ու հնարավորություններին:

Թումոյի սաները բացի նրանից, որ ներկայացրել են իրենց կատարած աշխատանքներն ու զարմացրել Դոդոնին, նաև հնարավորություն են ունեցել նախագահի հետ սելֆի անելու:

«Ես տպավորված եմ հայ երիտասարդների ունակություններով, իսկ այն տեխնոլոգիաները, որ այսօր կիրառվում են Հայաստանում, կարծում եմ կիրառելի են նաև Մոլդովայում», – ասել է Իգոր Դոդոնը:

̰
SpaceX-ը ուղեծիր դուրս կբերի թուրքական արբանյակներ

17:56 09.11.2017

Հայտնի է, որ այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ընդունել է Իլոն Մասկին: Հանդիպումը տևել է ավելի քան 1 ժամ:

̰
NASA-ն ցուցադրել է Յուպիտերի հյուսիսափայլը

16:22 09.11.2017

Հոլովակը մոնտաժվել է լուսանկարներից, որոնք արվել են աստղադիտակի օգնությամբ, հայտնում է Space.com-ը:

̰
Apple-ը զգուշացրել է՝ iPhone X-ի էկրանները կարող են այրվել

20:07 06.11.2017

Apple ընկերությունը նախազգուշացրել է iPhone X-ի  էկրանի այրվելու վտանգի մասին։  «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Apple-ի տեխնիկական աջակցության փաստաթղթում։ Նշվում է, որ նոր OLED էկրանը ենթակա է «հեշտ տեսողական փոփոխությունների», մասնավորապես՝  այրման։  Այրումը հնարավոր է դառնում այն բանից հետո, երբ էկրանի վրա երկար ժամանակ բարձր կոնտրաստի պատկեր է բացված լինում: Ընկերությունը թարմացրել է ցուցադրման […]

̰ ̰
Facebook-ում 270 մլն կեղծ օգտահաշիվ կա

16:34 06.11.2017

The Telegraph-ի փոխանցմամբ՝ սոցիալական ցանցում մոտ 270 մլն կեղծ օգտահաշիվ կա:

̰
iPhone X–ի դիսփլեյը խունանում է

13:19 06.11.2017

Apple–ը նախազգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի հնարավոր խունացման մասին:

̰
Բացահայտվում են iPhone X-ի խաղաքարտերը

15:42 04.11.2017

Մասնագետների կարծիքով, iPhone X-ի առաջին առավելությունը հենց էկրանն է, որն ունի 2436 X 1125 պիքսելային բանաձև և 458 ppi պիքսելային խտություն: Երկրորդ կարևոր խաղաքարտը Face ID համակարգն է, որը նոր մակարդակի վրա է բարձրացնում ձեր անձնական տվյալնների պահպանության հարցը: Ինչպես նաև iPhone X-ը ունի A11 Bionic բարձրակարգ աշխատաունակությամբ պրոցեսոր, TrueDepth տեսախցիկ և True Tone Quad-LED լույս:

̰
Մոսկվայում վաճառվել են գրեթե բոլոր թանկարժեք iPhone X-երը

14:27 03.11.2017

iPhone X-ի վաճառքի մեկնարկը Մոսկվայի կետրոնում իսկական աժիոտաժի է վերածվել:

̰
ՆԱՍԱ-ն նոր մոլորակներ է հայտնաբերել

17:30 02.11.2017

ՆԱՍԱ-ի վերջին հետազոտությունների արդյունքում ամերիկացի աստղագետներն ավելի քան երկու տասնյակի հասնող նոր մոլորակներ են հայտնաբերել, այս մասին հայտնում է Astrophysican Journal Supplement-ը:

̰
Հայկական PicsArt հավելվածն ներբեռնել են 450 մլն անգամ

16:53 31.10.2017

PicsArt ամենախոշոր ֆոտոխմբագրման հավելվածն ու ստեղծարար համայնքը հայտարարել է ամսական ավելի քան 100 միլիոն ակտիվ օգտատերերի շեմն անցնելու մասին: PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Հավելվածով խմբագրված նկարների բազայում ավելի քան 850 միլիոն լուսանկար կա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:

̰
Իլոն Մասկը ցուցադրել է ստորգետնյա տրանսպորտային թունելի առաջին լուսանկարները

19:09 30.10.2017

Tesla և SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը հրապարակել է ստորգետնյա թունելի առաջին լուսանկարները: Կառույցը գտնվում է Լոս Անջելեսի մոտակայքում:Ստորգետնյա թունելի կառուցմամբ զբաղվում է Boring Company ընկերությունը:   Հայտնի է, որ Իլոն Մասկը թունելի կառուցման համար պաշտոնական թույլտվություն է ստացել իշխանություններից: Այս թունելը հետագայում պետք է ապահովի տրանսպորտային փոխադրումներ ամերիկյան քաղաքների միջև:     The Boring […]

̰
Հռոմի պապը կզրուցի տիեզերքում գտնվողների հետ

18:15 26.10.2017

The Guardian-ը հաղորդում է, որ Ֆրանցիսկոսը կդառնա ՄՏԿ զանգահարած 2-րդ Հռոմի պապը. առաջինը Բենեդիկտոս 16-րդն էր: Նա ՄՏԿ էր զանգահարել 2011թ. ու 20 րոպե տևած զրույցի ընթացքում հետաքրքրվել, թե տիեզերքում գտնվելու փաստն ինչպես է անդրադարձել տիեզերագնացների կրոնական համոզմունքների վրա:

̰
Zangi հավելվածը ստիկեր է ստեղծել լոռվա բարբառով

16:25 26.10.2017

Zangi-ն շարունակում է բարբառներով հայերեն ստիկերների շարքը։ «Դբա լավը» փաթեթում տեղ են գտել 24 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր, որոնց հավաքագրմանն ու փաթեթի ստեղծմանն ակտիվ մասնակցութուն են ունեցել լոռեցիները։ Zangi-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակման մեկնաբանություններում ավելի քան 1200 բառերի և արտահայտությունների առաջարկներից առանձնացվել են լավագույնները։

̰
Երբ արևին կարելի է մոտիկից նայել

15:37 26.10.2017

SUN from Michael König on Vimeo.

̰
Հայտնի են 2017-ի լավագույն սմարթֆոնները

12:11 26.10.2017

Հայտնի է դարձել 2017թ-ի լավագույն 5 սմարթֆոնի անունը: Հաշվի առնելով, սակայն այն հանգամանքը, որ տարեվերջին դեռևս 2 ամիս ժամանակ կա, իսկ այդ ընթացքում շատ բան կարող է փոխվել, մասնագետները այս ցուցանիշները արդիական են համարում հոկտեմբեր ամսվա համար:

̰
Apple-ը կհեշտացնի Face ID հավելվածը

21:09 25.10.2017

Արտադրական դժվարությունների պատճառով Apple ընկերությունը թեթևացրել է Face ID-ի դետալային պահանջները, հայտնում է Bloomberg պարբերականը:

̰
Կիևում պայթյուն է որոտացել. Գերագգույն ռադայի պատգամավոր է վիրավորվել

21:09 25.10.2017

Կիեւում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վիրավորվել են Գերագույն ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը եւ քաղաքագետ Վիտալի Բալան:

̰
Ապագայի ավտոմեքենաներ Տոկիոյի ավտոսալոնում

19:33 25.10.2017

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում այսօր մեկնարկել է ամենամյա ավտոցուցահանդեսը, որտեղ ներկայացվել էն համաշխարհային ավտոարտադրողների մի շարք նոր մոդելներ:

̰
«Կասպերսկի լաբորատորիան» պատահաբար ներբեռնել է ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի փաստաթղթերը

15:13 25.10.2017

«Կասպերսկի լաբորատորիայի» աշխատակիցները պատահմամբ ներբեռնել են ԱՄՆ ազգային անվտանգության գաղտնի տվյալները: Այս մասին Associated Press-ին հայտնել է լաբորատորիայի հիմնադիր տնօրեն Եվգենի Կասպերսկին:

̰
Նոր կիբերհարձակում. BadRabbit վիրուսը գրոհել է ռուսական լրատվամիջոցների վրա

08:58 25.10.2017

Ռուսական լրատվամիջոցները ենթարկվել են BadRabbit վիրուսի հարձակմանը: Այն աշխարհի մի քանի երկրներում մի շարք կազմակերպությունների համակարգերը վնասած NotPetya վիրուսի մոդիֆիկացված տարբերակն է: Նոր BadRabbit վիրուսը հիմնականում ուղղված է կորպորատիվ ցանցերի դեմ: Վիրուսի «զոհերի» մեծ մասը գտնվում է Ռուսաստանում: Նման հարձակումներ են արձանագրվել են նաև Ուկրաինայում, Թուրքիայում և Գերմանիայում, սակայն զգալիորեն ավելի փոքր մասշտաբներով: Կիբերհարձակումների հետաքննությամբ […]

̰
Հայտնաբերվել է Երկիր մոլորակի երկրորդ բնական արբանյակը

20:43 24.10.2017

Ամերիկացի հետազոտողներ Ռոբերտ Ջեդիկն ու Ջերեմի Վաուբայոնը երկար ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են մոտ մեկ մետր տրամագծով երկնաքար, որը, ի տարբերություն տիեզերքի մյուս մարմինների, չի կարող անջատվել մեր մոլորակի ձգողականությունից:

̰
Սպասվում է Samsung vs. Apple իսկական հակամարտություն

19:41 24.10.2017

Apple-ի և Samsung-ի նոր մոդելները իրենց գործունեության ամբողջ ընթացքում առաջին անգամ հասարակությանը կներկայացվեն միևնույն ժամանակ: Մասնագետները նշում են, որ սա պայմանավորված է նրանով, որ Samsung-ը երկար ժամանկ ռիսկի չէր դիմում և չէր փորձում կանգնել Apple-ի ճանապարհին, բայց ընկերության նոր Galaxy S9 սմարթֆոնը կարող է հավակնել կատարյալ սմարթֆոնի կոչմանը:

̰
Սովետական լքված արբանյակն ընկել է Զիմբաբվեում

13:48 24.10.2017

1979 թվականից Երկրի ուղեծրում գտնվող խորհրդային «Մոլնիա 1-44» արբանյակը, որը 1990-ականներից դուրս էր եկել շահագործումից և վերածվել տիեզերական աղբի, հոկտեմբերի 24-ի գիշերը ընկել է Երկիր մոլորակի վրա՝ Զիմբաբվեի տարածքում:

«Газета.ру»-ն հաղորդում է, որ արբանյակը հիմնականում այրվել է մոլորակի վերին շերտում՝ իսկ հողին ընդամենը կտորներ են հասել: ՌԴ տիեզերագիտության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Ժելեզնյակովը հայտնել է, որ դրանց քաշը եղել մինչև 500 գրամ:

«Մոլնիա 1-44» արբանյակի շարժը դեպի Երկիր մոլորակ նկատել էին սեպտեմբերի 22-ին: ԱՄՆ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հայտարարություն էր տարածել, թե արբանյակը մեծ արագությամբ ընթանում է դեպի Երկիր, իսկ թե ինչ վնաս կարող է տալ, գիտնականները դժվարացել էին ասել:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Չինական տիեզերական գործակալությունն էր ամբողջությամբ կորցրել կառավարումը իր Tiangong-1 արբանյակի վրա: 8,5 տոննա կշռող արբանյակը ամիսներ անց կընկնի երկիր մոլորակի վրա:

Իսկ «Business Insider» պարբերականի հաղորդած տվյալներով՝ տիեզերական աղբի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Չինաստանին:

ԱՄՆ փորձագետները եզրակացրել են, որ 20 տարի անց տիեզերական աղբը համատարած կթափվի Երկիր մոլորակի վրա:

̰
Կարո՞ղ է արդյոք էլեկտրամեքենաների պահանջարկն էժանացնել նավթը

13:22 24.10.2017

«Առաջիկա 6-8 տարիների ընթացքում նավթի գինը մեկ բարելի դիմաց կնվազի մինչև 10 դոլար»,- հայտարարել է Longview Economics ընկերության նախագահ Քրիս Ուոթլինգը: «Միշտ չէ, որ նավթը եղել է համաշխարհային տնտեսության շարժիչ ուժը: Մենք մոռացել ենք, որ 120 տարի առաջ աշխարհը նավթից կախված չէր: Հիմա այլընտրանքային էներգետիկան նեղում է ավանդական էներգակիրներին: Եվ էլեկտրական շարժիչների լայն կիրառումը էականորեն կազդի նավթի գների վրա, քանի որ համաշխարհային նավթի մոտ 70 տոկոսը օգտագործում են հենց ավտոմեքենաները»: Էլեկտրամոբիլների հանդեպ հետաքրքրությունը մեծանում է, թեեվ դրանք համեմատաբար թանկ են և շատերի համար ոչ մատչելի: Իրավիճակը տարեցտարի կփոխվի: Տնտեսագետների հաշվարկներով 2040 թվականին աշխարհում վաճառվող մեքենաների 1/3-րդը արդեն կլինեն էլեկտրամոբիլներ: Սա նշանակում է որ այդ ժամանակ օրական 13 միլիոն բարել պակաս նավթ կօգտագործվի, քան հիմա:

̰
Հայկական նորարարական տեսախցիկը 5 օրում 81000 դոլար է հավաքագրել

16:57 23.10.2017

IndieGoGo հարթակում դրամահավաքի արշավ կազմակերպած 1-Ring հայկական ստարթափը, 81 301 դոլար է հավաքել աշխարհում առաջին լևիտացիոն՝ «ճախրող», տեսախցիկի ստեղծման համար։ Moon անունով նախագծի համար նախապես հայտարարված թիրախային գումարն 45 000 դոլար էր։ 5 օրում նախագիծը հավաքել է թիրախի 181%-ը։ Արշավի շրջանակներում ստարտափն առաջարկում է տեսախցիկը 3 տեսակավորմամբ՝ $149, $199, $349 գներով: Տեսախցիկը կարող է օգտագործվել որպես տնային […]

̰
Խելացի լինելը վնասակար է. հետազոտություն

15:41 23.10.2017

Պիտցերի քոլեջի մասնագետները հետազոտել են «Մենս» ընկերության անդամների տվյալները, որոնք ունեն բարձր ինտելեկտ: Ըստ հետազոտության՝ խելացի մարդիկ կրկնակի ավելի շատ են հակված հոգեկան շեղումների:

̰
20 տարի անց տիեզերական աղբը կարող է թափվել Երկրի վրա

13:12 23.10.2017

Գիտնականները հաշվարկել են և եկել եզրահանգման, որ եթե յուրաքանչյուր 10-ը տարին մեկ տիեզերք ուղարկվող և այնտեղ մնացող սարքավորումների մնացորդները կրկնապատկվեն, ապա մոտ 20 տարի անց այդ աղբը կարող է ընկնել երկիր մոլորակի վրա: Նազելի

̰
Google maps-ը հասանելի է նաև տիեզերքում

16:49 21.10.2017

Google-ի քարտեզագրման ծառայությունը այժմ արդեն հնարավորություն է տալիս կողմնորոշվել ոչ միայն Երկրի վրա, այլև Տիեզերքում: Կայքի նոր հնարավորությւնները թույլ են տալիս ուսումնասիրել մոլորակները, արբանյակներն ու տիեզերքում աշխատող միջազգային կայանները:

̰
BACK_TO_TOP