TIME
Ամսաթիվ
21 08 2025
  • $
    382.70
  • RUBLE
    4.77
  • 445.92
WEATHER
+21.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

13:22 07.10.2017

Կան կենդանիներ, որոնց մարդիկ խելացի են համարում, օրինակ՝ ագռավները, դելֆինները, շները: Սակայն կան նաև կենդանիներ, որոնց խելքի մասին մենք առանձնապես բարձր կարծիք չունենք, օրինակ՝ կոկորդիլոսները: Այս մասին հոդված է հրապարակել www.chrdk.ru կայքը: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ որոշ կենդանիներ ավելի խելացի են, քան կարծում ենք: Կոկորդիլոսներ Առաջին հայացքից գերանի նմանվող այս կենդանիները, իրոք, ժամանակի […]

̰

12:10 07.10.2017

AP գործակալությունը գրում է, որ հնագետների համոզմամբ՝ գտնբած քաղաքը Ալեքսանդր մակեդոնացու կառուցած Ալեքսանդրա հնագույն քաղաքն է, որի մասին լեգենդներ են հյուսվել, սակայն այստեղ է եղել պատմության դասագրքերում նշված Ալեքսանդրայի գրադարանը, թե Եգիպտոսում, հնագետները սկսել են բանավիճել:

̰

11:40 07.10.2017

Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը, ով հայտնի է վերականգնվող էներգետիկայի ոլորտում իր նախագծերով, խոստացել է վերականգնել Պուերտո Ռիկոյի էլեկտրաէներգիան՝ օգտագործելով իր արևային մարտկոցները: «Մարիա» ավերիչ փոթորկից շաբաթներ անց կղզի-պետության մեծ մասը դեռ զրկված է էլեկտրական հոսանքից: Թվիթերյան իր էջում Մասկը գրառում էր կատարել՝ նշելով, որ մտադիր է մեծացնել մի քանի փոքր կղզիների էլեկտրամատակարարում ապահովող իր […]

̰
Samsung-ը պատրաստվում էներկայացնել իր նոր սմարթֆոնը

17:04 06.10.2017

Առաջիկայում Samsung-ը կներկայացնի  իր նոր յուրահատուկ դիսփլեյով և ճգվող էկրանով Samsung X սմարթֆոնը: Իսկզբանե ընկերությունը սմարթֆոնի ցուցադրությունը նախատեսել էր 2017 թվականին, բայվց այն հետաձգեցին: Սմարթֆոնի ցուցադրությունը ըստ պաշտոնական աղբյուրի տեղի կունենա 2018-ի հունվարին Լաս Վեգասի CES կոնֆերանսի ընթացքում: Սա հավանաբար փորձնական մոդել կլինի: Ինչպես հայտնում է Phone Arena-ն Samsung X-ը կթողարկվի ընդամենը 100 հազար օրինակով […]

̰
Արա Բաբլոյանը շնորհավորել է ուսուցիչներին

12:01 05.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ: Որքան էլ փոփոխվի աշխարհը, ինչ նվաճումներ էլ արձանագրվեն, ուսուցչի կարիք միշտ էլ ունենալու ենք, որովհետեւ միշտ էլ սովորելու կարիք ունենք:

̰
Լևոն Մկրտչյանի շնորհավորանքն ուսուցիչներին

11:42 05.10.2017

Սիրելի ուսուցիչներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ: Իր կոչմանը հավատարիմ` ուսուցիչը դարերով իր առաքելությունը կատարել է մեծ նվիրումով ու սիրով: Բոլոր ժամանակներում նա եղել է այդ վեհ անվան պահպանողն ու կրողը:

̰
Վարչապետը ուղերձ է հղել ուսուցչի տոնի առթիվ

10:50 05.10.2017

Սիրելի՛ ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ: Անգնահատելի է ձեր դերը ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև սերունդների դաստիարակության գործում:

̰
Արհեստական ինտելեկտը աղետալի կլինի. Սթիվեն Հոքինգ

17:20 04.10.2017

Ըստ նրա՝ արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է աղետալի հետևանքներ ունենալ մարդկանց համար: Արհեստական ինտելեկտով աշխատող ռոբոտներ կարող են նաև ինքնազարգանալ և գործել մարդկանցից անկախ: Հենց այս հանգամանքը կարող է մարդկանց և ռոբոտների միջև կոնֆլիկտի առիթ լինել:

̰
60 տարի առաջ այսօր տիեզերք ուղարկվեց առաջին արհեստական արբանյակը

14:22 04.10.2017

1957 թվականի հոկտեմբերի 4-ին Սովետական «Բայկոնուր» տիեզերակայանից տիեզերք ուղարկվեց առաջին արհեստական արբանյակը: Այն կշռում էր ընդամենը 84 կիլոգրամ: Բասկետբոլի գնդակից մի փոքր ավելի մեծ չափսեր ունեցող սարքն ուներ ընդամենը երկու ռադիոընդունիչ սարք եվ 4 ալեհավաք:

« Մենք սարքը պատել էինք ալյումինե վահանով եվ այնպես էինք փայլեցրել, որ երբ ձեռքով ձեռքով դիպչում էինք դրան, մեր մատնահետքերը դրա վրա էին մնում»,- հիշում է արբանյակի առաջին դետալների հեղինակ Յուրի Սիլայեվը:

Թռիչքը մեկնարկել էր Մոսկվայի ժամանակով 22:38 րոպեին: Արդեն 315 վայրկյան անց սարքավորումն անջատվում է հրթիռից եվ Երկիր մոլորակի վրա արձանագրվում է տիեզերքից արձակված առաջին ազդանշանը: Փորձարկումը հաջողվել էր:

̰
Իսպանիան ԱՄՆ-ին կարտահանձնի ռուս հաքերին

14:02 04.10.2017

Իսպանական դատարանը համաձայնել է ԱՄՆ-ին հանձնել ռուս հաքեր Պյոտր Լևաշովին, ով մեղադրվում է ԱՄՆ նկատմամբ հաքերային հարձակումների համար։ Հաքերը դրա համար օգտագործել է վարակված համակարգիչների բազմահազարանոց ցանց։

ԱՄՆ դատախազները պահանջում են հաքերին դատապարտել 52 տարվա ազատազրկման։ Լևաշովին ձերբակալելն են գարնանը, երբ նա հանգստանում էր Իսպանիայում։ Ռուս հաքերին մեղադրում են Kelihos բոտնետն աշխատացնելու, 100 հազար վարակված համակարգիչների միջոցով այլ վիրուսներ տարածելու համար։

Իսպանիայում դատավարության ընթացքում Լևաշովը հայտարարել է, թե աշխատել է ռուսական «Եդինայա Ռոսիա» կուսակցության համար, թե ինքը ռուսական բանակի զինծառայող է և 10 տարի շարունակ տեղեկություններ է հավաքել ու տրամադրել իր ղակավարությանը։ Կուսակցությունն այս հայտարարությունը որակել է որպես զառանցանք։

Լևաշովին արտահանձնելու պահանջ էր ներկայացրել նաև Ռուսաստանը։

̰
Հաքերներին հասանելի են դարձել Yahoo-ի բոլոր օգտատերերի տվյալները

11:28 04.10.2017

Ցանցի վրա հարձակման արդյունքում ցանցահեններին հասանելի են դարձել այդ պահին ցանցում գրանցված բոլոր օգտատերերի անունները, էլփոստի հասցեներն ու գաղտնաբառերը։ Ընկերության տվյալներով, սակայն, հաքերները չեն կարողացել յուրացնել օգտատերերի բանկային քարտերի տվյալները։

̰
Արեւի «պասիվությունը»` ցրտերի պատճառ

08:28 04.10.2017

Տյումենի պետական համալսարանի գիտնականները եկել են եզրակացության, որ Արեւի ակտիվությունը էապես նվազել է, ինչը պատճառ կդառնա ցուրտ ձմեռների, մասնավորապես, Ռուսաստանում: Ըստ գիտնականների, Երկրագնդում «ցուրտ շրջափուլերը» պարբերաբար կրկնվում են, եւ այս մեկը տեւելու մոտ 35 տարի` ի հեճուկս մարդկային գործոնով պայմանավորված կլիմայի տաքացման միտումների:

̰
Սե՞քսն է ավելի հաճելի, թե շոփինգը. հետազոտություն

22:53 03.10.2017

Նյարդաբաններն ուսումնասիրել են շոփինգի ազդեցությունը կանանց զգայարանների վրա

̰
Եվս մեկ աստղակերպ կմոտենա Երկրին

19:59 03.10.2017

Ավտոբուսի չափեր ունեցող աստղակերպը օգոստոսի 29-ին անցել է Երկրից համեմատաբար փոքր հեռավորության վրա՝ չստեղծելով նրա հետ բախվելու սպառնալիք:Այդ մասին հայտնել են NASA-ի Երկնային մարմինների ուսումնասիրման կենտրոնի աշխատակիցները, որը գտնվում է Փասադենայի (Կալիֆոռնիայի նահանգ) Ռեակտիվ շարժման լաբորատորիայում:Ինչպես նշվում է կենտրոնի կայքում, աստղակերպը, որին տրվել է 2017 SX17 անվանումը, ունի մինչև 14 մետր երկարություն: Այն Երկրին մոտեցել է մինչև 87 հազար կմ տարածությամբ՝ գտնվելով մոլորակի և Լուսնի միջև:

̰
Արևադարձային անտառներն ավելի շատ ածխածին են արտադրում, քան թթվածին

18:24 03.10.2017

Մոլորակի վրա անտառների մակերեսն արագորեն նվազում է, ինչի հետևանքները դեռ ամբողջությամբ հետազոտված չեն: Սակայն ամերիկյան Woods Hole հետազոտական կենտրոնի գիտնականների նոր ուսումնասիրությունը տագնապալի արդյունքներ է արձանագրում. մեր օրերում ծառերը մեծ քանակությամբ ածխածին են արտադրում՝ այն չփոխհատուցելով թթվածնի սինթեզով: Անտառները միշտ ծառայել են որպես թթվածնի և ածխածնի աղբյուր: Ֆոտոսինթեզի ընթացքում ծառերը ներծծում են ածխածինը՝ թթվածին արտադրելով: Բայց միևնույն ժամանակ նրանք այրվելիս կամ փտելիս արտադրում են նույն ածխածինը: Նախկինում հավասարակշռությունը պահպանվում էր. ածխածին արտադրող մեռնող ծառերը փոխարինվում էին նորերով, որոնք մթնոլորտ էին մատակարարում մեծ քանակությամբ թթվածին: Սակայն մարդու տնտեսական գործունեությունը և կլիմայի փոփոխությունը բերել են մի վիճակի, որ երիտասարդ ծառերը չեն հասցնում փոխհատուցել քայքայվող կամ այրվող ծառերի վնասը:

Այժմ արևադարձային անտառները մթնոլորտ արտանետում են 862 տերագրամ ածխածնի ատոմներ՝ կլանելով ընդամենը 437 տերագրամ: Աղտոտումների ահռելի մասը բաժին է հասնում Լատինական Ամերիկայի անտառներին. այնտեղից մթնոլորտ է մտնում «փայտային» ածխածնի 60%-ը: Աֆրիկյան արևադարձային անտառներին բաժին է հասնում 24%, Ասիայի անտառներին՝ 16%: Գիտնականներն ահազանգում են, որ անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել անտառահատումները հատկապես Ամազոնի ավազանում:

̰
Շաբաթվա ո՞ր օրն են կանայք տգեղանում

17:27 03.10.2017

Գիտնականները բացահայտել են, որ շավաթվա մեկ օրը կանայք հատկապես տգեղ են լինում

̰
Ֆեյսբուքը ոգեշնչվել է  iPhone X-ից և փորձակում է Face ID-ով անձնական էջ մուտք գործելու հնարավորությունը

16:16 03.10.2017

Ֆեյսբուք սոցիալական ցանցը փորձարկել է մի նորամուծություն, որի շնորհիվ կայքի օգտատերերը իրենց էջ կարող են մուտք գործել Face ID-ով: Ձեր էջը կճանաչի ձեր դեմքը և անհրաժեշտ չի լինի ամեն անգամ մուտքագրել գաղտնաբառը: Այս մասին գրել է Techcrunch կայքը:

«Մենք փորձարկում են նոր հնարավորություն, որով մարդիկ կկարողանան արագ և հեշտությամբ մուտք գործել իրենց էջերը: Օգտատերերը կհաստատեն հիմնական միջոցները՝ համակարգիչ, պլանշետ, հեռախոս, որոնցով նրանք սովորաբար մուտք են գործում իրենց անձնական էջ և միայն իրենց հաստատած հեռախոսից կամ պլանշետից հնարավոր կլինի ճանաչել օգտատիրոջ դեմքը: Նման կերպ մենք նաև հոգում ենք մեր օգատերերի անվտանգության մասին»,- հայտնել են ֆեյսբուքի ադմինիստրացիայից:

Եթե դեմքի ճանաչման գործառույթը հուսալի դառնա և էջերը պաշտպանի հաքերային հարձակումներից, ապա Ֆեյսբուքը պատրաստ է այն պաշտոնապես հաստատել և մատչելի դարձնել բոլոր օգտատերերի համար:

̰
Հայտնի են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները

15:26 03.10.2017

Ֆիզիկայի բնագավառում 2017 թ. Նոբելյան մրցանակակիրներն են գիտնականներ Քիփ Թորնը, Ռայներ Ուայսը և Բերրի Բերիշը: Նոբելյան հանձնաժողովի համոզմամբ՝ այս 3 ամերիկացի պրոֆեսորները որոշիչ ներդրում են կատարել Գրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային աստղադիտարանի (LIGO – Laser Interferometer Gravitational-Wave Observatory) նախագծում: LIGO նախագծում համագործակցում էին ավելի քան հազար գիտնական շուրջ 20 երկրից:

̰
Վահան Մարտիրոսյանն ընդունել է հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը

15:18 03.10.2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հոկտեմբերի 3-ին ընդունեց Երևանում անցկացված հայ-կանադական ՏՀՏ համաժողովի պատվիրակությանը՝ Մոսկվայում Կանադայի դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով նախարար-խորհրդական Անիկ Գուլեի գլխավորությամբ։

̰
Գիտնականները ստեղծել են բազմակի օգտագործման զուգարանի թուղթ

12:03 03.10.2017

Հիշու՞մ եք՝ քիմմաքրման տված զուգարանի թղթերի անեկդոտը: Հիմա դա իրականություն է դարձել: Ղազախ գիտնականները ստեղծել են այդպիսի զուգարանի թուղթ: Կրկնակի օգտագործելու համար բավական է միայն տրորել արդեն օգտագործածը: Այդ հեղափոխական գյուտը, ըստ հեղինակների, կմեղմի շրջակա միջավայրի աղտոտման խնդիրը: Իհարկե, դեռ հայտնի չէ,թե նորույթը երբ կհայտնվի խանութներում: Պարզ չէ նաև գինը:

̰
Ստեղծվել է լուսանկարները Սարյանի ոճով ձևավորող հավելված

17:48 02.10.2017

Հայ ուսանողները ստեղծել են լուսանկարները ոճավորող հավելված՝ Սարյանի ու Արշիլ Գորկու ոճով։ «Կտավ» անվանումով հավելվածը ցուցադրվել է Երեւանում կազմակերպված DigiTec ցուցահանդեսում։ Ծրագիրը լուսանկարներին հաղորդում է Արշիլ Գորկու, Մարտիրոս Սարյանի, Գառզուի, Մինաս Ավետիսյանի, Հակոբ Հակոբյանի, Վրույր Գալստյանի կտավների ոճն ու գույները։ Հավելվածը տեղադրել են Google Play-ում ու AppStore-ում։ Առաջին մի քանի օրերին այն ներբեռնել է ավելի […]

̰
Հայաստանը կունենա կիբերանվտանգության ռազմավարություն

16:24 02.10.2017

ՀՀ կախի , տրանսպորտի եվ ՏՏ նախարարի տեղեկացմամբ

̰
Նոբելյան մրցականը` կենսաբանական ռիթմեր ուսումնասիրողներին

14:13 02.10.2017

Ստոքհոլմում հայտարարվել են կենսաբանությունից Նոբելյան մրցանակակիրների անունները: Մրցանակին արժանացան ամերիկացի գիտնականներ Ջեֆրի Հոլը, Մայքլ Ռոզբաշը եւ Մայքլ Յանգը, որոնք հայտնաբերել են ներբջջային կենսաբանական ժամացույցների մեխանիզմները: Գիտնականները բացատրություն են գտել այն ռիթմերի, որոնք կան Երկրագնդում ապրող բոլոր կենսաբանական օրգանիզմների մեջ` անկախ լույսի առկայությունից կամ բացակայությունից, ցերեկվա եւ գիշերային ժամերից:

̰
iPhone 8 Plus-ը պայթել է օգտատիրոջ ձեռքին

15:38 30.09.2017

Թայչժուն քաղաքի 64-ամյա բնակչուհին սեպտեմբերի 23-ին գնել է ոսկեգույն սմարթֆոնի 64 գիգաբայթ հիշողությամբ տարբերակը: Գնումից չորս օր անց, սմարթֆոնը հոսանքից լիցքավորելիս, պայթել է:

̰
Ի՞նչ տեսք կունենա  ապագայի մետրոն

15:02 30.09.2017

Ամերիկյան Metropolitan Transportation Authority տրանսպորտային ընկերությունը հրապարակել է մի տեսանյութ, որում ներկայացվում է, թե ինչ տեսք կունենան Նյու Յորքի մետրոյի վագոնները, կայարաններն ու ավտոբուսի կանգառները գովազդի համար նախատեսված թվային էկրանների տեղադրումից հետո:

̰
Audi-ն կարտադրի նոր սերնդի էլեկտրական մեքենաներ

14:28 30.09.2017

Մինչև 2020 թվականը, Audi-ն էլեկտրական շարժիչով աշխատող՝ առնվազն երեք մեքենա կներկայացնի հանրության դատին: Սակայն, ընկերության ճարտարագիտության եվ հետազոտությունների պետ Պետեր Մերթենսը վերջերս հայտարարել է, որ այս ուղղությամբ աշխատանքների ծավալը նախատեսվում է ընդլայնել, եվ առաջիկա տասնամյակում, երեքի փոխարեն ընկերությունը կարտադրվի նմանատիպ 12 մեքենա:

̰
Հասնել երկրագնդի ցանկացած կետ 60 րոպեում

14:01 29.09.2017

Space X ընկերության սեփականատեր Իլոն Մասքը հայտարարել է նոր հրթիռ է նախագծում Մարս մոլորակ թռչելու համար։ Սակայն այդ հրթիռով հնարավոր կլինի թռչել նաև երկրագնդի ցանկացած կետ 60 րոպեում։ Ավելին, ընկերության տնօրենի խոսքով՝ թռիչքները հիմնականում կտևեն 30 րոպեից ոչ ավելի։ Այսպիսով, Երևանի մի ծայրից մյուսը գնալը ավելի երկար կտևի, քան հրթիռի միջոցով երկրագնդաի հակառակ կողմի ցանկացած կետ […]

̰
Աշխարհը սպասում է iPhoneX-ին

12:38 29.09.2017

Այսօր առավոտվանից Ռուսաստանում սկսվել է iPhone8-ի վաճառքը, հայտնում է gazeta.ru-ն: Չնայած Մոսկվայի կենտրոնականունիվերկագի մոտ հերթ էր առաջացել, այդ մոդելի iPhone-ի պահանջարկն էապես զիճում է նախորդին: Այդպես է ոչ միայն Ռուսաստանում: Փորձահետների կարծիքով աշխարհը սպասում է iPhoneX հոբելյանական մոդելին:

̰
ԴիջիԹեք-ի շրջանակներում ՊՆ-ն և ՏՏ-ն համագործակցելու են

12:29 29.09.2017

 «ԴիջիԹեք էքսպո-2017»-ի  շրջանակներում քննարկվելու է նաեւ տեխնոլոգիական որլորտի և բանակի համագործակցության ձեևաչափերը. այս ամսին այսօր էքսպոյի բացման ժամանակ ասել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:«Արդեն մշակվել են խրագրեր և վաղը դրանք կներկայացնենք Պաշտպանության նախարարությանը»,-ասել է Կարեն Վարդանյանը: Ըստ ԻՏՁՄ գործադիր տնօրենի՝ ԴիջիԹեք էքսպո կազմակերպվում է Հայաստանի  կրկին բարձր տեխնոլոգիական երկիր դաևրձնելու համար:

̰
Արարատը` տիեզերքից /լուսանկարներ/

10:55 29.09.2017

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Րյազանսկին տիեզերքից հրապարակել է Արարատ լեռան լուսանկարներ՝ անվանելով դրանք «Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռնագագաթ»:

̰
BACK_TO_TOP