12:30 07.09.2022
«Starmus VI» փառատոնի 2-րդ օրը հագեցած է եղել Նոբելյան մրցանակակիրների՝ ՀՀ բուհերում անցկացրած դասախոսություններով, ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շվեյցարացի աշխարհահռչակ աստղաֆիզիկոս, Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը Երևանի պետական համալսարանում հանդես է եկել աստղաֆիզիկայի բնագավառին առնչվող դասախոսությամբ՝ ներկայացնելով տիեզերական օբյեկտները, այդ թվում՝ իր հայտնագործությունը՝ արեգակնանման «51 Pegasi b» էքսոմոլորակը, և դրա ունեցած դերը աստղագիտության հետագա զարգացման գործում։ […]
12:21 07.09.2022
Starmus VI Armenia-ն ներկայացնում է փառատոնի երրորդ օրվա միջոցառումները: Ժամը 11:00 – 13:00-ը նախատեսված է Հանրայնացման ծրագիր, մուտքն ազատ է: Վայրը՝ Հայաստանի համալսարաններ և դպրոցներ Փառատոնի հիմնական ծրագիր, մուտքը՝ General Attendee տոմսով Վայրը՝ Մարզահամերգային համալիր, Հիմնական սրահ 17:30 – 19:30 Բացահայտիր տիեզերքը և փոխիր աշխարհը կոնֆերանս ▪️ Լուիս Ֆրիդման – 50 տարի Մարսի վրա: ▪️ […]
19:05 06.09.2022
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը մրցանակը հանձնել է «IBM» ընկերության էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (EDA) խմբի փոխնախագահ Լեոն Սթոկին: Դոկտոր Սթոկի հիմնական ներդրումը նորարարական չիպերի ստեղծումն […]
12:17 06.09.2022
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը: Հայաստանում փառատոնն անցկացվում է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Միջոցառման բացման արարողության մասին պատմում է ՀՀ ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը: Միջոցառմանը ներկա են եղել […]
22:38 05.09.2022
Անգլիացի պրիմատոլոգ և մարդաբան Ջեյն Գուդոլը շիմպանզեների ընտանեկան և սոցիալական փոխհարաբերությունների ուսումնասիրման գործում ունեցած երկարամյա ավանդի համար Երևանում անցկացվող STARMUS VI փառատոնի շրջանակում արժանացավ Սթիվեն Հոքինգի մեդալի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գուդոլը, ով չէր կարողացել գալ Երևան, ներկաներին իր խոսքը հղեց տեսանյութի միջոցով։ Նա պատմեց, որ դեռ մանկուց հետաքրքրվել է կենդանիներով ու ցանկություն է ունեցել գրել կենդանիների […]
11:08 05.09.2022
Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը: Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել համերգ՝ Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ), Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ Մոսերի դասախոսությամբ: Փառատոնի մասնակցության հիմնական տոմսը ներառում է սեպտեմբերի 5-9-ը Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող բոլոր […]
09:55 05.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ներկայացրել է ընդհանուր կանոնները Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են. Համերգային օրերին՝ սեպտեմբերի 4, 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։ Խնդրում ենք նկատի ունենալ՝ մեքենայով ժամանելիս և կայանել ներքևում։ Լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն […]
23:28 04.09.2022
Նոբելյան մրցանակի դափնեկիր Էդվարդ Մոսերի դասախոսությամբ ու փառատոնի պատմության մեջ առաջին անգամ ջազային համերգային ծրագրով Երևանում մեկնարկեց Starmus VI փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գլխուղեղում տարածության մեջ կողմնորոշվելու բջիջների համակարգի բացահայտման համար Նոբելյան մրցանակի արժանացած, նորվեգացի հոգեբանության և նյարդաբանության պրոֆեսոր Էդվարդ Մոսերը «Երաժշտությունը և ուղեղը» խորագրով դասախոսության ընթացքում ներկայացրեց ուղեղի կողմից երաժշտության ընկալման առանձնահատկությունները՝ մասնավորեցնելով […]
17:12 03.09.2022
ՍՄԱՐԹ-ը գալիս է Արմավիր՝ փոփոխություն բերող սերունդներ կրթելու ու հզորացնելու։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից Այսօր ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, Արմավիրի ՍՄԱՐԹ ավանը նախագծող իսպանացի ճարտարապետ Ալբերտո Կամպո Բաեզան (Estudio Arquitectura Campo Baeza ճարտարապետական ստուդիոյի հիմնադիր) և իր գործընկեր Ալեխանդրո Սեվիյա Գարսիան, ինչպես նաև ՔՈԱՖ-ի ղեկավարությունն այցելել էին այն տարածքը, ուր կառուցվելու է ՔՈԱՖ-ի […]
16:04 02.09.2022
Ինչպիսի՞ վիճակում է կրթական ոլորտն այսօր Հայաստանում, ու արդյոք նոր չափորոշիչները կօգնեն լուծել այդ խնդիրները: Այս և կրթական այլ հարցերի շուրջ «Հորիզոնի» տաղավարում հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանը զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ «Կրթությունը մի քանի գործառույթներ ունի․ դրանցից առաջինը ես կնշեի՝ դա, այսպես ասած, պահպանման ժառանգականության սկզբունքն է, այսինքն՝ կրթության միջոցով մենք պետք է […]
10:42 02.09.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարվա «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2023» միջոցառման հայտերի ընդունումը: Գրանցման վերջնաժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 30-ը: Փառատոնի նպատակներն են դպրոցահասակ երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը: Հայկական համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար անհատական կամ հետազոտական խմբերը (մինչև 2 աշակերտ), գիտական ղեկավարի աջակցությամբ 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում պետք է իրականացնեն իրենց կողմից առաջադրված հետազոտական նախագիծը և արդյունքները ներկայացնեն […]
08:20 02.09.2022
Ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան զգուշացրել է դասերի ժամանակ սմարթֆոններից օգտվելիս տհաճ հետևանքների մասին։ Այս մասին պատմում է iz.ru կայքը։ Հինգշաբթի՝ սեպտեմբերի 1-ին, «Вечерняя Москва» թերթի հետ զրույցում մասնագետը նշել է, որ եթե երեխայի ուշադրությունը շեղվում է դասի ժամանակ լուրեր կարդալով կամ սոցիալական ցանցերում զրուցելով, դա լրացուցիչ ծանրաբեռնում է գլուխը և բացասաբար է անդրադառնում կենտրոնացման վրա։ […]
20:42 29.08.2022
Samsung-ը հեռախոս է հորինել, որի հետևի մասում թաքնված էկրան կա։ Այս մասին հայտնում է SamMobile-ը։ Արտոնագիրը հայտնաբերվել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) կայքում։ Ըստ նկարագրության՝ սմարթֆոնն ունի երկու էկրան՝ օժանդակ էկրանը տեղադրված է հետևի վահանակի վրա և պատված է պաշտպանիչ ապակիով։ Ցանկության դեպքում էկրանը կարող է անջատվել,այս դեպքում էկրանը միաձուլվում է սարքի հետևի վահանակի […]
13:14 28.08.2022
TMF Associates-ի վերլուծաբան Թիմ Ֆարարը բացատրել է iPhone-ի վրա արբանյակային կապի օգտագործումը: Այս մասին հայտնում է MacRumors-ըփոխանցում է lenta.ru-ն է ։ Ըստ Ֆարարի-ի՝ iPhone 14 սերիայի սմարթֆոններն առաջին անգամ կարող են աջակցություն ստանալ արբանյակային կապի համար։ Այսպիսով, սեպտեմբերի 7-ի շնորհանդեսի թիզերը՝ աստղային երկնքի պատկերով և Far Out անվանումով, հուշում է նոր տարբերակի ի հայտ գալու […]
12:30 28.08.2022
Աստղագետների խումբն ուսումնասիրել է հայտնի ամենազանգվածային աստղը՝ R136a1, որը գտնվում է Մագելանի մեծ ամպում (LMC) և հասնում է 150-200 Արեգակի զանգվածի: Այս մասին հաղորդվում է arXiv շտեմարանի հոդվածում: Հետազոտողները դիտարկել են R136 աստղակույտը LMC-ում Երկրից 150000 լուսատարի հեռավորության վրա՝ օգտագործելով Gemini աստղադիտարանի աստղադիտակը: Գիտնականներին հաջողվել է ստանալ մինչ օրս կլաստերի ամենապարզ պատկերները, որոնք հնարավորություն են […]
11:00 28.08.2022
Apple-ն օգտատերերին առաջարկել է անվճար փոխարինել թերի iPhone 12 և iPhone 12 Pro սմարթֆոնները։ Այս մասին հայտնում է 9to5mac հրատարակությունը։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, ամերիկյան ընկերությունը նկատել է 2020 թվականին թողարկված սմարթֆոնների զգալի թերությունը։ Խնդիրը կապված է սարքի բարձրախոսի հետ, թերությունը թույլ չի տալիս սարքն օգտագործել ձայնային զանգերի ժամանակ։ Apple-ը որոշել է մեկ տարով […]
15:47 25.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՌԴ Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը։ Կողմերն երկուստեք ողջունել են միմյանց, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ուղղություններին և հնարավորություններին։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է նախարարության գործունեության ոլորտները, այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները, մանրամասներ ներկայացրել ազգային վենչուրային հիմնադրամի, ոլորտի զարգացմանն ուղղված պետական ծրագրերի վերաբերյալ։ Ալեքսանդր Բուրկովն […]
14:55 25.08.2022
Հայաստանում սեպտեմբերի 5-11-ը անցկացվելիք STARMUS VI միջազգային փառատոնի շրջանակում նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար: Science Camp ծրագիրի մասնակցությունն անվճար է: Այն կանցկացվի Ազատության հրապարակում սեպտեմբերի 8-11-ը՝ ժամը 17:00-23:00-ն: Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքն այդ օրերին վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով թեմատիկ տաղավարներում թե՛ փոքրերի, […]
20:47 23.08.2022
Մեծ կարմիր կետը՝ հայտնի փոթորիկ, որն այնքան մեծ է, որ կարող է կլանել Երկիր մոլորակը, սպիտակ է երևում, քանի որ այն արտացոլում է արևի լույսը։
21:29 20.08.2022
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է 100 մասնակցի համար նախատեսված «Ինժեներություն (Տպասալիկների արտադրություն)» դասընթացի մեկնարկի մասին: Նշվում է, որ դասընթացները կիրականացնի «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերությունը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում: Հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 31-ը ներառյալ՝ հետևյալ հղումով՝ https://edu.hti.am/trainings/engineering
21:16 20.08.2022
Սեպտեմբերին դեպի Միջազգային տիեզերակայան թռչող «Սոյուզ MS-22» տիեզերանավի անկշռության ցուցանիշը կդառնա Չեբուրաշկան,- ուրբաթ օրը լրագրողներին հայտնել են «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությունից։ «Սիրելի մուլտհերոս Չեբուրաշկան կդառնա դեպի Միջազգային տիեզերակայան նոր արշավախմբի խաղալիք-թալիսմանը: 2022 թվականի սեպտեմբերին նա ուղեծիր դուրս կգա Soyuz MS-22 տիեզերանավով՝ որպես անկշռության ցուցիչ»,- ասվում է զեկույցում։ Նշվում է, որ խաղալիքը կհանձնվի նավի հրամանատար Սերգեյ Պրոկոպևին […]
22:39 18.08.2022
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը պարզաբաում է՝ իրեն պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական […]
10:17 16.08.2022
«Կասպերսկի» ընկերության փորձագետները 2022-ի սկզբին գրանցել են Աֆղանստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրների պաշտպանական ձեռնարկությունների և պետական հաստատությունների վրա թիրախային գրոհների ալիք: Ընդամենը հետաքննության ընթացքում մասնագետները հայտնաբերել են գրոհներ ավելի քան 12 կազմակերպությունների վրա։ Ենթադրվում է, որ չարագործների նպատակը կիբերլրտեսությունն է եղել։ Փորձագետները ենթադրում են, որ հայտնաբերված գրոհների շարքը, հնարավոր է, կապված է […]
23:57 14.08.2022
Եվրոպացի աստղակենսաբանները հայտնաբերել են, որ Anabaena ընտանիքի ցիանոբակտերիաները, որոնք ունակ են ապրել Մարսի վրա, կարող են նաև Կարմիր մոլորակի փոշու հատիկներում գոյատևել։ Այս մասին հայտնել է Կիրառական տիեզերական տեխնոլոգիաների և միկրոգրավիտացիայի կենտրոնի մամուլի ծառայությունը։ Վերջին շրջանում գիտնականները մտածում են այն մասին, թե ինչպե՞ս մարդկությունը կարող է գաղութացնել Մարսը և բոլոր այն մոլորակները, որոնց վրա բնակեցումը […]
23:15 14.08.2022
Արկտիկայի տարածաշրջանում ջերմաստիճանը բարձրանում է մոտ չորս անգամ ավելի արագ, քան համաշխարհային միջին ցուցանիշը: Այս մասին ուրբաթ հայտնել է Aamulehti թերթը՝ վկայակոչելով Ֆինլանդիայի օդերևութաբանական ինստիտուտի ուսումնասիրությունը։ «1979 թվականից մինչև 2021 թվականը (հետազոտության ժամանակաշրջան – ՏԱՍՍ-ի նշումը) Արկտիկայում տաքացման տեմպը միջինը կազմել է 0,75 աստիճան Ցելսիուս՝ մեկ տասնամյակում: Այս ցուցանիշը չորս անգամ գերազանցում է համաշխարհային միջինը, […]
21:35 14.08.2022
Ցյուրիխի համալսարանի երկրաֆիզիկոսները գտել են նոր ապացույցներ այն բանի, որ մի ժամանակ Լուսինը եղել է Երկրի մաս։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում։ Համաձայն Լուսնի ծագման մասին որոշ վարկածների՝ այն առաջացել է մի նյութից, որը տարբեր պատճառներով առանձնացել է Երկիր մոլորակից։ Պատճառներից կարող էր լինել 4,5 մլրդ տարի առաջ Երկրի բախումը Մարս մոլորակի չափսերին […]
14:25 14.08.2022
NASA-ի գիտնականների իրականացրած Անտարկտիդայի նոր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սառցե զանգվածը 25 տարում երկու անգամ ավելի շատ է կրճատվել, քան նախկինում գնահատվում էր։ Այս մասին հրապարակում է կատարվել NASA -ի կայքում։ «Վերջին 25 տարում Անտարկտիդայի ափամերձ գծի փոփոխություններին վերաբերող հետազոտության արդյունքում հանգեցինք եզրակացության, որ 1997թ-ից մինչ օրս լողացող սառցադաշտերում սառույցի կորուստը կազմել է ոչ […]
13:15 14.08.2022
Ֆրանսիացի վարակաբանները պարզել են, որ «կապիկի ծաղիկ» վիրուսը կենսունակությունը կորցնում է 5-15 րոպե տևողությամբ 60-70 աստիճան ցելսիուս տաքացնելիս։ Սա պետք է հաշվի առնել տարածքները և բժշկական սարքավորումները ախտահանելիս։ Այս մասին գրում է bioRxiv էլեկտրոնային պարբերականը։ Եվրոպայում այս տարվա մայիսին բռնկված «կապիկի ծաղիկ» հիվանդությունը ստիպել է գիտնականներին վիրուսի դեմ պայքարի միջոցներ գտնել։ Առայժմ գոյություն ունի երկու […]
21:33 13.08.2022
Հայաստանի ամերիկյան համալսարանում օգոստոսի 13-ին տեղի է ունեցել «Ձեռներեցության աշխարհի գավաթ 2022» մրցույթի Հայաստանի ազգային փուլի եզրափակիչը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Այս մասին հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի պրոռեկտոր Բրայան Ա․ Էլիսոնը, ՀԱՀ֊-ի […]
20:11 13.08.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Իմ քայլը» հիմնադրամի հետ միասին հայտարարում է «Ներուժ 3.0» սփյուռքահայ տեխնոլոգիական ստարտափերի ծրագրի հայտերի ընդունման մեկնարկը, այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակտարի գրասենյակը: Աշխարհի տարբեր ծայրերից շուրջ 30 ստարտափ հրավիրվում է Հայաստան մասնակցելու 5-օրյա միջոցառմանը, ծանոթանալու Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանալու համագործակցությունների և բացառիկ անհատական մենթորության, ինչպես […]