TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Արգենտինայում հայտնաբերվել է նախկինում անհայտ դինոզավր

23:00 12.08.2022

Պալեոնտոլոգները Արգենտինայի հարավում հայտնաբերել են նախկինում անհայտ փոքր դինոզավր։ Հավանաբար, մոտ 100 միլիոն տարի առաջ նա ուղիղ քայլել է հետևի ոտքերի վրա: Յակապիլ Կանյուկուրա անունով կավճային դարաշրջանի դինոզավրը լավ պաշտպանված է եղել պարանոցի երկայնքով ոսկրային թիթեղների շարքերով, մեջքից և մինչև պոչից ներքև: Նրա երկարությունը մոտ 1,5 մետր է, իսկ քաշը՝ ընդամենը 4-7 կգ։ Գիտնականների կարծիքով՝ […]

̰
«Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի». գիտաժողով՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին

14:13 12.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային գրադարանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կանցկացնի «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված հայ գրատպության 510-ամյակին։ Տեղեկացնում է ՀՀ ԿՀՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: Գիտաժողովը միտված է միավորելու ոլորտի առաջատար և երիտասարդ մասնագետներին աշխարհի տարբեր երկրներից՝ դառնալով հարթակ գրադարանային միջազգային փորձի փոխանակման, արդի խնդիրների քննարկման, նորարարությունների ներկայացման, ինչպես […]

̰
Առաջին անգամ արհեստական եղջերաթաղանթ է փոխպատվաստվել 20 պացիենտի

09:14 12.08.2022

Եվրոպացի, հնդիկ և իրանցի բժիշկներն առաջին անգամ բարեհաջող կերպով արհեստականորեն աճեցրած եղջերաթաղանթ են փոխպատվաստել թույլ տեսողությամբ երկու տասնյակ մարդկանց: Դա վերադարձրել է կամ բարելավել նրանց տեսողությունը: Այս մասին հաղորդվում է Nature Biotechnology ամսագրում: Արդյունքների մասին հայտնել է շվեդական Լինչյոպինգի համալսարանի մամուլի ծառայությունը: ԱՀԿ վիճակագրության համաձայն՝ եղջերաթաղանթի վնասումը կուրության ամենատարածված պատճառներից չորրորդն է։ Գիտնականներն արդեն մի […]

̰
Կալինինգրադի մոտ հնագետներն առաջին անգամ հայտնաբերել են Մոնոմախի կնիքը

22:21 10.08.2022

Ռուս հնագետներն առաջին անգամ Կալինինգրադի մարզում հայտնաբերել են Վլադիմիր Մոնոմախի կնիքը։ Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 10-ին, հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտում։ Ինչպես նշվում է ինստիտուտի հրապարակման մեջ, արքայազն Վլադիմիր Մոնոմախի կնիքը հայտնաբերվել է գիտնականների արշավախմբի կողմից միջնադարյան պրուսական Պրիվոլնոե-1 բնակավայրի պեղումների ժամանակ։ Հետևի մասում կա մակագրություն՝ բառերով, որոնք կարելի է կարդալ որպես «Տեր […]

̰
Ճապոնացի ֆիզիկոսները ստեղծել են ռեկորդային բարձր արագությամբ աշխատող քվանտային պրոցեսոր

23:52 09.08.2022

Ճապոնացի ֆիզիկոսները սառը ատոմների վրա հիմնված ռեկորդային արագությամբ երկու կուբիթանոց քվանտային պրոցեսոր են ստեղծել, որն ունակ է վայրկյանում հարյուր միլիոնավոր գործողություններ կատարել: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ճապոնիայի բնական գիտությունների ազգային ինստիտուտի (NINS) մամուլի ծառայությունը։ «Ֆիզիկոսները երկու տասնամյակ շարունակ արագացնում են կուբիթները՝ նվազեցնելու հավանականությունը, որ պատահական աղմուկը կհանգեցնի դրանց անսարքության: Տրամաբանական գործողությունները կատարվում են […]

̰
Պոմպեյում հնագետները մի քանի սենյականոց տուն են հայտնաբերել

23:13 09.08.2022

Հնագետները հայտնաբերել են Պոմպեյի բնակիչներից մեկի մի քանի սենյականոց տունը ։ Ենթադրվում է, որ այն պատկանել է քաղաքի աղքատ բնակիչներից մեկին։ Այս մասին հայտնում է Պոմպեյի հնագիտական ​​կենտրոնը։ Պեղված տունը գտնվում է քաղաքի մի հատվածում, որտեղ հիմնականում բնակվել են ցածր և միջին խավի ներկայացուցիչները։ Մասնավորապես, պեղումները հնարավորություն են տվել բացել չորս սենյակ, որտեղ պահարաններում ու […]

̰
Գիտությանը հատկացվող բյուջեն վերջին շրջանում ավելացել է ավելի քան 80 տոկոսով. Մխիթար Հայրապետյանն հյուրընկալել է գիտնականների

23:54 08.08.2022

Այսօր «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը «Իմ քայլը» հիմնադրամի գրասենյակում հյուրընկալել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին և Իլինոյսի Ուրբանա-Շամփեյն համալսարանի Վ. Գրաֆտոնի և Լիլիան Բ․Վիլկինսի անվան մեխանիկայի և ճարտարագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Նաիրա Հովակիմյանին։ Այս մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: Հանդիպման ժամանակ Նաիրա Հովակիմյանը ներկայացրել է իր […]

̰
Հնդկաստանը երկու արբանյակներով հրթիռ է արձակել

23:27 08.08.2022

Հնդկաստանը կիրակի օրը արձակել է իր նոր SSLV (Small Satellite Launch Vehicle) թեթև հրթիռը, որի տվյալները կորել են վերջին փուլում: Այս մասին իր Twitter-ում հայտնել է Հնդկաստանի տիեզերական հետազոտությունների և զարգացման կազմակերպությունը (ISRO): «SSLV-ի առաջին թռիչքն ավարտվել է: Բոլոր փուլերն ավարտվել են նախատեսվածի համաձայն: Տվյալների կորուստը նկատվում է տերմինալային փուլում: Վերլուծությունը շարունակվում է, մենք տեղեկատվությունը […]

̰
Ալթայի տարածքում հնագետները հայտնաբերել են  Աֆանասիևի ժամանակաշրջանի Ռոմեո և Ջուլիետ»

17:39 07.08.2022

«Մեծ Ալթայ. թյուրքական ժառանգություն. Սենտելեկ – 2022» միջազգային հնագիտական ​​արշավախմբի մասնակիցները հայտնաբերել են մ.թ.ա III-II հազարամյակի անսովոր գերեզման, որում թաղված են,  ենթադրաբար, տղա և աղջիկ:  Նրանց  ոչ պաշտոնապես անվանել են «Աֆանասիևի ժամանակի Ռոմեո և Ջուլիետ», ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ալթայի պետական ​​համալսարանի մամուլի ծառայությունից։ Արշավախմբի ղեկավար, Ալթայի և թյուրքական հետազոտությունների Մեծ Ալթայի գիտահետազոտական ​​և կրթական […]

̰
Սատկած կենդանիների մոտ մասամբ վերակենդանացել են խոզի օրգանները. հետազոտողները ապշած են

13:28 07.08.2022

Հետազոտողները վերականգնել են արյան շրջանառությունը և բջջային ակտիվությունը խոզերի կենսական օրգաններում, ինչպիսիք են սիրտը և ուղեղը, կենդանիների մահից մեկ ժամ անց,  հաղորդում է Nature.com-ը: Հետազոտությունը վիճարկում է այն գաղափարը, որ սրտի մահը, որը տեղի է ունենում, երբ արյան շրջանառությունը և թթվածնացումը դադարում են, անշրջելի է և առաջացնում է էթիկական հարցեր մահվան սահմանման վերաբերյալ: «Վերջին փորձերը […]

̰
Whatsapp-ը նոր գործառույթ ունի

12:10 07.08.2022

WhatsApp-ի հայտնի մեսենջերը նոր գործառույթ կունենա՝ ուղղված ստատուսների հետ աշխատելուն։  Հայտնում է  ՌԻԱ Նովոստին հղում անելով Wabetainfo պորտալը։ WhatsApp-ը նախատեսում է ընդլայնել կարգավիճակի թարմացման գործառույթը՝ ավելացնելով ձայնային հուշագրերի աջակցություն: Նման նշումը, որպես օգտվողի կարգավիճակի թարմացում, կկոչվի «ձայնային կարգավիճակ»: Նմանատիպ գործառույթը հասանելի է WhatsApp-ի ստատուսների համար՝ լուսանկարներով և տեսանյութերով: Հայտնի սոցիալական ցանցերում ստատուսները հիշեցնում են «Պատմություններ»։ […]

̰
Հայ գիտնականը, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում. անդրադարձ Starmus VI Armenia փառատոնի շրջանակում

16:23 06.08.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Starmus VI Armenia փառատոնի շրջանակում անդրադարձել է հայ գիտնականին, ում անունով տարր կա Մենդելեևի պարբերական աղյուսակում․ խոսքը Յուրի Հովհաննիսյանի մասին է: Փառատոնի ֆեյսբուքյան էջում ներկայացված են գիտնականի ձեռքբերումները, ասվում է, որ Հովհաննիսյանը ֆիզիկոս է, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ու նա լուրջ աշխատանքներ ունի կատարած փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտում, մասնավորապես՝ գերծանր քիմիական տարրերի […]

̰
Առաջին անգամ ամբողջությամբ վերծանվել է Կովկասում ապրող նեանդերթալացու ԴՆԹ-ն

14:41 05.08.2022

Սիրիուսի համալսարանի ռուս գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ վերծանել են Կովկասյան լեռնաշղթայում բնակվող նեանդերթալացու ԴՆԹ-ն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հետազոտական ​​հաստատության մամուլի ծառայությանը հղումով։ Կրասնոդարի երկրամասի Մեզմայսկայա քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերվել են հին մարդկանց՝ նեանդերթալցիների մնացորդներ։ Այնուհետև մասնագետներն ուսումնասիրել են քարանձավում հայտնաբերված երեք ներկայացուցիչներից մեկի ատամներից ստացված միջուկային և միտոքոնդրիալ ԴՆԹ-ն, պարզվել է, որ հետազոտված […]

̰
Apple մեքենան իր դիզայնն ստանալու է Lamborghini-ից

14:06 05.08.2022

Lamborghini-ի մասնագետը պատասխանատու է լինելու Apple ընկերության ապագա մեքենայի դիզայնի համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, փոխանցում է Lenta.ru-ն։ Ըստ հաղորդագրության՝ Lamborghini-ի թոփ-մենեջեր Լուիջի Տարաբորելին աշխատանքային պայմանագիր է կնքել Apple-ի հետ։ Ավելի քան 20 տարի իտալական ընկերությունում աշխատող մասնագետը կմիանա ամերիկյան կորպորացիայի առաջին մեքենայի մշակմամբ զբաղվող թիմին։ Հայտնի է, որ նոր թոփ մենեջերը ստացել է […]

̰
Ներկայացվել է iPhone 14 Pro-ի նոր գործառույթը

13:43 05.08.2022

9to5mac-ի լրագրողները նկարագրել են Apple-ի նոր սերնդի հեռախոսի հիմնական հատկանիշներից մեկը։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցի կայքը, փոխանցում է Lenta.ru-ն։ Փորձագետների կարծիքով՝ նոր iPhone-ի առանցքային տարբերակներից մեկը կլինի Always-On-Display ֆունկցիան։ Այս հատկության մասին հիշատակումը հայտնաբերվել է iOS 16-ի բետա տարբերակում: Լրագրողները նշել են, որ Always-On-Display-ը թույլ կտա կողպված էկրանին ցուցադրել հղումային տեղեկատվությունը` ամսաթիվը և ժամը: […]

̰
ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին

10:49 05.08.2022

ՀՀ ԿԳՄՍ-ն մանրամասնում է, թե ինչ է պետք իմանալ StarmusVI փառատոնի տոմսեր ձեռք բերելու մասին: Ո՞ր տոմսը գնեմ։ Մենք ունենք երկու տեսակի տոմս. Եթե ուզում եք մասնակցել միայն StarmusVI փառատոնի մեկնարկի, նույն ինքը Տիգրան Համասյանի համերգին, ապա պետք է ձեռք բերել WELCOME CONCERT տոմսը։ Դրա արժեք որոշվում է՝ ըստ ձեր ընտրած նստատեղի, ինչպես բոլոր համերգների […]

̰
Ռուս գիտնականը ներկայացրել է Միջազգային տիեզերակայանում տիեզերական աղբի կուտակման հետևանքով մարդկանց կյանքին սպառնացող վտանգը

08:23 05.08.2022

Ռուսաստանը ստեղծում է Երկրի շուրջ տարածության մոնիտորինգի նոր համակարգ, որը կհետևի ուղեծրում բախումների ռիսկերին, կզգուշացնի վտանգավոր աստերոիդների և գիսաստղերի մոտենալու մասին և կարձանագրի տիեզերական եղանակի փոփոխությունները։ «Известия»-ին տված հարցազրույցում Մեխանիկական ճարտարագիտության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի (TsNIIMash, Roscosmos-ի գլխավոր գիտական ​​կազմակերպություն) գլխավոր տնօրեն Սերգեյ Կոբլովը մանրամասն խոսել է ստեղծվող կառույցի հնարավորությունների և դրա անհրաժեշտության մասին։ Պատասխանելով հարցին, […]

̰
ՇՄՆ-ի Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից էկոկրթական խաղ է մշակվել

15:14 02.08.2022

ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող «Ապագա առաջնորդների ներգրավում․ երիտասարդների համար հարմարվողականության հիմնախնդիրների և լավագույն փորձի վերաբերյալ թվային կրթական մոդուլի ստեղծում» դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացող երկրներում կրթել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում առկա խնդիրների համատեքստում նորարարական լուծումներ և փոփոխություններ նախաձեռնող երիտասարդների նոր […]

̰
2022-ի երկրորդ եռամսյակը գերազանցել Է DDoS-գրոհների տևողության ռեկորդը

10:46 02.08.2022

2022-ի ապրիլ-հունիսին մի քանի անգամ թարմացվել է DDoS-գրոհների առավելագույն տևողության ռեկորդը։ Այդ մասին տեղեկացնում է «Կասպերսկի» ընկերությունը, որի տվյալներով՝ երկրորդ եռամսյակում աճել Է DDoS-գրոհների միջին տևողությունը. ապրիլին այն կազմել է 40 ժամ, մայիսին՝ 57, և միայն հունիսին այդ ցուցանիշն անկում է ապրել: Ամենաերկար DDoS-գրոհը սկսվել է մայիսին և շարունակվել գրեթե 29 օր: Ընդ որում, աշխարհում […]

̰
Կոլեկտիվ որսի ավանդույթները ծագել են նախքան շիմպանզեների և մարդկանց նախնիների տարանջատումը

09:00 30.07.2022

Պրիմատոլոգները պարզել են, որ շիմպանզեները թռչունների և կենդանիների որսի ժամանակ օգտագործում են հատուկ ձայներ, որոնք օգնում են նրանց համակարգել գործողությունները և ներգրավել իրենց քույրերին ու եղբայրներին որսի մեջ: Սա վկայում է որսի կոլեկտիվ ավանդույթների առաջացման մասին՝ շիմպանզեների և մարդկանց  նախնիների բաժանումից շատ առաջ, հայտնել է Ցյուրիխի համալսարանի (UZH) մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մեր դիտարկումները ցույց […]

̰
Պատկերների մշակման նպատակով տեխնոլոգիաների, մեթոդների, հարթակների կամ կրթական ռեսուրսների ներդրման մրցույթ է հայտարարվել

11:05 29.07.2022

«Չան-Ցուկերբերգ նախաձեռնություն» հիմնադրամը (CZI) հայտարարել է պատկերների մշակման նպատակով տեխնոլոգիաների, մեթոդների, հարթակների կամ կրթական ռեսուրսների ներդրման ու տարածման խթանմանն ուղղված համատեղ նախագծերի մրցույթ (Advancing Imaging Through Collaborative Projects): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Դրամաշնորհներ կտրամադրվեն 2023 թ. մարտի 1-ից՝ երկու տարի ժամկետով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2022 թ. սեպտեմբերի 8-ն է:  

̰
ՆԱՍԱ-ն Լուսնի վրա գտել է կյանքի համար հարմարավետ ջերմաստիճան ունեցող քարանձավներ

21:48 27.07.2022

ՆԱՍԱ-ի մասնագետները Լուսնի վրա հայտնաբերել են մարդկանց կյանքի համար հարմարավետ ջերմաստիճանով քարանձավներ՝ շուրջ 17 աստիճան Ցելսիուս: Այս մասին հայտնում է կազմակերպության պաշտոնական կայքը։ Առաջին անգամ արբանյակի մակերևույթին փոսեր են նկատել 2009 թվականին։ Նոր հետազոտության մեջ գիտնականները որոշել են ուսումնասիրել, թե որտեղ են նրանք տանում, քանի որ քարանձավները հնարավոր է օգտագործել որպես ապաստարան Արեգակնային ճառագայթումից, երկնաքարերից […]

̰
Հաքերները սկսել են լրտեսել վիրտուալ ցանցի օգտատերերին

08:53 27.07.2022

Լրագրողներն անդրադարձել են ReasonLabs-ի հետազոտությանը, որի փորձագետները խոսել են տվյալների գողության նոր մեթոդի մասին։ Այս մասին հայտնում է VentureBeat-ը, փոխանցում է Lenta.ru-ն: Big Brother կոչվող խարդախության ծրագիրը հաքերներին հնարավորություն է տալիս լրտեսել զոհերին՝ օգտագործելով վիրտուալ իրականության (VR) տեխնոլոգիան։ Գաղտնի տեղեկատվության գողությունը սկսվում է օգտատիրոջ համակարգչում հատուկ ծրագրի տեղադրմամբ: Հաղորդվում է, որ հարձակումն իրականացվում է ամեն […]

̰
Քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության ոլորտում ՀՀ-ի և Եթովպիայի միջև համագործակցության զարգացման հնարավորությունները

16:01 26.07.2022

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արգավ Ալեմայեհու Տեգենուի գլխավորած պատվիրակությանը։ Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, անդրադարձել թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական կրթության ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են էլեկտրոնային կառավարման, տեխնոլոգիական կրթության և մի շարք այլ […]

̰
Դիլիջանում կանցկացվի «Ներուժ 3․0 » սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը

23:30 25.07.2022

2 տարվա դադարից հետո սեպտեմբերի 26-30-ը Դիլիջանում անկացվելու է «Ներուժ 3․0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է աշխարհի տարբեր անկյուններից Հայաստանում հյուրընկալել շուրջ 30 ստարտափների 60 ներկայացուցիչների։ «Ներուժի» առաքելությունն է Հայաստան բերել Սփյուռքի ստարտափները և մեր հայրենակիցներին՝ նոր գաղափարներով, ակտիվ ծրագրերով ու ներուժով նպաստել մեր երկրի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Ծրագրին […]

̰
Ռուս տիեզերագնացները երեք անգամ կթռչեն ամերիկյան Crew Dragon տիեզերանավով

10:57 25.07.2022

ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը խաչաձև թռիչքների վերաբերյալ  նախատեսում է ռուս տիեզերագնացների երեք թռիչք ամերիկյան տիեզերանավերով, ուրբաթ ասել է ռուս տիեզերագնացների ջոկատի հրամանատար Օլեգ Կոնոնենկոն: «Համաձայնագիրը ենթադրում է երեք ինտեգրված թռիչք՝ հինգերորդ, վեցերորդ և տասներորդ Dragon-ով», – մեջբերում է Կոնոնենկոյին Գագարինի տիեզերագնացների ուսումնական կենտրոնի (CTC) Telegram ալիքը։ Նա նշել է, որ առաջին ռուս տիեզերագնացը, ով միացել է […]

̰
Սատուրնի արբանյակում կյանքի համար բարենպաստ պայմաններ են հայտնաբերվել

22:41 24.07.2022

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները Սատուրնի Էնցելադուս արբանյակում կյանքի համար բարենպաստ պայմաններ են հայտնաբերել։ Պարզվել է, որ այնտեղ օվկիանոսների աղիությունը հասնում է կենսաբանական տեսակների առաջացման համար անհրաժեշտ մակարդակին։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Science Advances ամսագրում: Էնցելադուսի մակերեսը սառած է, իսկ սառույցի շերտի տակ օվկիանոսներ են։ Հետազոտության ընթացքում գիտնականները համակարգչային սիմուլյացիաներ են անցկացրել, որոնցում հաջողվել է հետևել […]

̰
ԱՄՆ-ում ստեղծվել են նռնակներից պաշտպանող դպրոցական զրահապաշտպան գրասեղաններ

22:12 23.07.2022

ԱՄՆ-ում կահույք արտադրող First Line Furniture-ը մշակել է զրահապաշտպան գրասեղաններ: 163 կիլոգրամ քաշով մշակումը ստեղծվել է բալիստիկ աղյուսակներ ստեղծողների մասնակցությամբ, հաղորդում է Sky News-ը։ Նշվում է, որ դասարանում ընդամենը երեք նման գրասեղան թույլ է տալիս ստեղծել պաշտպանված եռանկյունի, որի ներսում կարող է թաքնվել մինչև 30 մարդ։ Նախագծված սեղանները կարող են փակել նաև դասարանի մուտքը: Հրատարակությունն […]

̰
Փարաքար համայնքում Հայաստանում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոց կհիմնադրվի

19:42 23.07.2022

GITC – Information Technologies Center-ն համագործակցության հուշագիր է ատորագրել Փարաքար համայնքի, «Սեպուհ Արքեպիսկոպոս Չուլջյանի անվան» բարեգործական հիմնադրամի և բարերար Նշան Կարայանի հետ: Հայտնում է Արմավիրի մարզպետարանը։ Համագործակցության արդյունքում Փարաքար համայնքի Իսահակ Գասպարյան 2 հասցեում բարերար Նշան Կարայանի ֆինանսական աջակցությամբ և GITC-ի ղեկավարությամբ հիմնադրվելու է ՀՀ-ում առաջին արվեստների, արհեստների ու տեխնոլոգիաների դպրոցը, որտեղ թվային հմտությունները կիրառվելու […]

̰
Աշնանը Իրանը տիեզերք կուղարկի սեփական արտադրության արբանյակ

18:15 23.07.2022

Իրանը աշնանը տիեզերք կուղարկի սեփական արտադրության արբանյակ։ Այս մասին հայտարարել է իրանական տիեզերական գործակալության ղեկավար Հասան Սալարիեն։ «Պատժամիջոցների պատճառով մենք ազգային տիեզերական ծրագիր ենք մշակել։ Տասնամյա ծրագրի շրջանակներում մեր արբանյակները պատրաստ են տիեզերք թռչելու։Մենք հուսով ենք, որ աշնանը կկարողանանք մեր արտադրության արբանյակը տիեզերք ուղարկել »,- ասել է նա։ Հասան Սալարիեի խոսքերով՝ Իրանը արբանյակի գործարկման հստակ […]

̰
BACK_TO_TOP