11:59 23.07.2022
Մինչ մարդկության մեծամասնությունը տիեզերքի մասին դատողություններն անում, իսկ զգացմունքներն արտահայտում է Երկիր մոլորակից, տիեզերագնացները բացառիկ հնարավորություն ունեն մեր մոլորակի մասին խոսել տիեզերքի բարձրությունից։ Իսկ թե ինչ կարող են պատմել, կիմանաք այս տարվա սեպտեմբերի 5-10-ը՝ մասնակցելով StarmusVI փառատոնին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ Լուսնի վրա քայլած […]
22:45 22.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 21-ին մասնակցել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնին նվիրված երեկոյին: Ռոբերտ Խաչատրյանն իր ելույթում ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Նախարարը մասնավորապես ասել է․ «Ինձ համար պատիվ է մասնակցել մեր բարեկամ երկրի համար կարևոր […]
15:22 22.07.2022
SpaceX հրթիռի արձակումը չեղարկվել է մեկնարկից մեկ րոպե առաջ։ Այս մասին հայտնում է Interfax-ը՝ մշակողի վրա հղումով։ Հրթիռի մեկնարկը նախատեսված էր հինգշաբթի՝ հուլիսի 21-ին։ Այն պետք է ուղեծիր ուղարկեր 46 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ լրացնելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ցանցի ուղեծրային համաստեղությունը Կալիֆոռնիայի ԱՄՆ տիեզերական ուժերի Վանդենբերգ բազայից, Խաղաղ օվկիանոսի ափի ժամանակով ժամը […]
08:25 22.07.2022
Լեհ պալեոնտոլոգները Մարիուշ Սալամոնի գլխավորությամբ՝ Աֆրիկայում 150 միլիոն տարեկան ծովաշուշան են հայտնաբերել, որն անվանել են Ուկրաինայի նախագահի պատվին՝ ազատ Ուկրաինայի պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության համար», -ասվում է ընկերության պաշտոնական կայքում տեղադրված հոդվածում։ Հնագույն անողնաշարավորների այնպիսի տեսակներից մեկը, ինչպիսին էխինոդերմն է, որը կոչվում է ծովաշուշան, այժմ իր անվան մեջ ունի նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու անունը: […]
15:39 20.07.2022
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ վերջին տասնամյակների ընթացքում աստղագետները հայտնաբերել են երիտասարդ աստղերից ուղղորդված մեծ թվով արտահոսքեր, որոնք բարձր արագությամբ տարածվում են միջաստղային միջավայրում: Նրանց ուսումնասիրության ուղղությամբ կատարվել են բազմաթիվ աշխատանքներ, սակայն դեռևս առկա են մի շարք չլուծված հարցեր: ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները Բյուրականի […]
11:05 20.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ Տեղեկացնում է ԲՏԱ նախարարությունը: Ռոբերտ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները: Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել […]
21:15 18.07.2022
Ամերիկացի փորձագետները ստեղծել են Dreamer կոչվող նեյրոնային ցանցը, որն օգտագործում է ռոբոտի անցյալի փորձը շրջապատող աշխարհի մոդելը ստեղծելու համար։ Տեխնոլոգիան հիմնված է ալգորիթմների վրա, որոնք պարգևատրում են խելացի մեքենաներին ցանկալի գործողությունների համար, ասում են ինժեներները: Հետազոտության հեղինակները նշել են, որ այս տեսակ ուսուցումը կարող է շատ կարճ ժամանակահատվածում ռոբոտներին նոր հմտություններ սովորեցնել։ Դեմո տեսանյութում նեյրոնային […]
23:43 17.07.2022
Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի խանգարումները գլխուղեղում բորբոքային պրոցեսները կապված են Ալցհայմերի հիվանդության բարձր ռիսկի հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sleep ամսագրում։ Գիտնականների կարծիքով, տարիքի հետ կապված բորբոքaյին պրոցեսները գլխուղեղում բացասաբար են անդրադառնում Ալցհայմերի հիվանդության առաջացման հետ կապված սպիտակուցների և նոյրոնների ամբողջականության վրա: Սա հանգեցնում է նրան, որ կրճատվում է գլխուղեղի սիգմա-ռիթմ գեներացնելու […]
23:00 17.07.2022
Չինաստանում Նանկինի երկրաբանության և հնէաբանության ինստիտուտի գիտնականները Կոլումբիայի համալսարանի գործընկերների հետ պարզել են 200 մլն տարի առաջ գոյություն ունեցած դինոզավրերի դիմացկունության գաղտնիքը։ Այդ դինոզավրերը համարվել են ջերմասեր և կարողացել են հարմարվել Երկրի ջերմաստիճանի ժամանակավոր նվազմանը։ Տրիասյան ժամանակաշրջանում, որը տևել է 251 մլն տարի, ակտիվ հրաբուխները հանգեցրել են մթնոլորտի ջերմաստիճանի բարձրացման։ Դա հանգեցրել է շատ տեսակների […]
18:43 17.07.2022
ՆԱՍՍ-ն 848 հազար դոլար է հատկացրել Mithneos պրոյեկտը երեք տարով երկարաձգելու համար։ Ծրագիրն ուղղված է Երկրի համար վտանգավոր երկնաքարերը հայտնաբերելուն։ Այս մասին հայտնել է Հյուսիսային Արիզոնայի ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհի տարբեր երկրների գիտնականները հետևում են երկնաքարերին, որոնք գտնվում են Երկրի մերձակայքում և փորձում են հասկանալ, թե դրանք ինչքանով են վտանգավոր […]
17:18 17.07.2022
Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աստղագետները հայտնաբերել են արտասովոր FRB ռադիոազդակ տիեզերքից։ Այս մասին գիտնականները հրապարակում են արել Nature ամսագրում։ FRB-ն համարվում է անհայտ ծագման ռադիոալիքների շատ ուժեղ պայթյուն։ Դա սովորաբար տևում է մի քանի միլի վայրկյանից ոչ ավելի։ Սակայն գիտնականների հայտնաբերած FRB 20191221A ազդանշանը տևում է մինչև 3 վայրկյան, ինչը խոսում է այն մասին, որ այդ […]
14:23 17.07.2022
Ճապոնիայի Նագոյա համալսարանի գիտնականներն առաջարկել են հետևել իոնոսֆերային փոփոխություններին՝ ցունամիները կանխատեսելու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Earth, Planets and Space ամսագրերում։ Մասնագետները վերլուծել են 2022-ին ցունամի առաջացրած Հուան-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքումից հետո արբանյակների տվյալները։ Հայտնի է, որ ցունամին դեֆորմացնում է մթնոլորտի ներքին շերտերը, վնասում է ձայնային և գրավիտացիոն ալիքները, որոնք իրենց հերթին առաջացնում են իոնոսֆերայի փոփոխություններ։ […]
15:28 14.07.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։ […]
10:13 12.07.2022
Հուլիսի սկզբին «Կասպերսկի» ընկերության փորձագետները հայտնաբերել են, որ տարբեր ոլորտների կազմակերպությունների ավելի քան հինգ հազար կայքեր վարակված են վնասաբեր սկրիպտով, որոնք այցելուներին ֆիշինգային էջեր են վերաուղղորդում: Նման ռեսուրսների ճնշող մեծամասնությունը ռուսաստանյան է, սակայն կան օրինակներ Բելառուսից, Ղազախստանից, Ուզբեկստանից և այլ երկրներից։ Ընդամենը հուլիսի 1-4-ը սկրիպտի բեռնմանը բախվել են ավելի քան 35 հազար օգտատերեր։ Ընկերությունը հայտնում […]
10:55 09.07.2022
Կանանց ներգրավվածությունը հայկական տեխնոլոգիական ընկերություններում գերազանցում է 40%֊ը։ Հայաստանում տնտեսության զարգացման և քաղաքակրթական առաջընթացի կարևոր նախապայմաններից է կանանց ակտիվ ներգրավվածությունը հասարակական, քաղաքական կյանքի և տնտեսության բոլոր ասպարեզներում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ հավելելով. «Ուրախ եմ, որ Հայաստանում անց է կացվելու Կանայք տեխնոլոգիական ոլորտում կոնֆերանսը, որի ընթացքում հանդես կգամ […]
20:55 08.07.2022
«Այսօր ՍԹԱՐՄՈՒՍ միջազգային գիտական փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի հրավերով մասնակցել եմ ոչ պաշտոնական նախաճաշի՝ քննարկելու փառատոնի ընթացքը, զարգացումներն ու ազդեցությունը ոլորտի համար»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։ Ներկայացվել է փառատոնի ծրագիրը, սպասվող յուրօրինակ հանդիպումներն ու միջոցառումները, որոնց անցկացումը Հայաստանում իրապես փոխելու է գիտության մասին ընկալումները, ինչպես նաև […]
15:24 08.07.2022
Սյունիքում գտնվող ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը hուլիսի 8-ին Կապանում հանդիպել է«Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» գյուտի հեղինակ, Կապանի 3-րդ միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Համբարձումյանի հետ: «Համադպրոցական գիտության փառատոն 2022»-ում նրա նախագիծը ժյուրիի կողմից ստացել է ամենաբարձր գնահատականը։ Վարչապետի տիկնոջը դիմավորել և իր տուն է ուղեկցել Արտյոմը, ներկայացրել գյուտը: 11-րդ դասարանի աշակերտը համակարգչի հովացուցիչի միջոցով […]
13:40 06.07.2022
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթը, որի շրջանակում օտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։ Ծրագիրը նախատեսված է այն փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում: Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական […]
12:33 05.07.2022
Նանկինսի երկրաբանության և հնագիտության ինստիտուտի (NIGPAS), Սաութհեմփթոնի համալսարանի, Սմիթսոնյան ինստիտուտի և Ռենսելաերի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային գիտական թիմն ապացուցել է, որ դինոզավրերը հանգիստ կարողացել են գոյատևել սառնամանիքների ժամանակ: Հետազոտությունը հրապարակված է Science Advances ամսագրում: Հետազոտության ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են դինոզավրերի հետքերը Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ջունգարի ավազանում գտնվող սառցաբեկորների վրա: Մինչ դինոզավրերի հայտնի զանգվածային անհետացումը, որը կապված […]
23:58 03.07.2022
Ես ոչինչ չեմ կարող հիշել»,- այս օրերին տարածված բողոքն է: Բայց արդյո՞ք դա այն պատճառով է, որ մենք այդքան շատ ենք օգտագործում սմարթֆոններ: Եվ արդյո՞ք անվերջ ահազանգերն ու շեղումները մեզ խանգարում են նոր հիշողություններ ձևավորել: Հիշողությունը տարօրինակ է, անկանխատեսելի և նեյրոգիտական առումով, դեռ ամբողջությամբ չհասկացված: Մեր ուղեղը և մեր սմարթֆոնները ձևավորում են փոխազդեցությունների բարդ ցանց: […]
18:04 03.07.2022
Apple-ը հայտարարել է նոր գործիքի մասին, որը կփոխարինի գաղտնաբառերին: Ամերիկյան կորպորացիան առաջարկել է հրաժարվել անձնական տվյալների պաշտպանության դասական մեթոդներից՝ հօգուտ կենսաչափական նույնականացման մեթոդների և օգտագործողի անմիջական ներկայության հետ կապված ավելի առաջադեմ մեթոդների։ Ամենակարևորը՝ Apple-ը գործում է ոչ միայն սեփական նախաձեռնությամբ՝ նոր մեթոդը կգործի ոչ միայն ամերիկյան ընկերության սմարթֆոնների և համակարգիչների վրա։ Ապագայում Google-ը, Microsoft-ը և […]
17:24 03.07.2022
Գտնվել է Երկրից ամենահեռու գալակտիկան Աշխատանքի արդյունքները հրապարակված են Astrophysical Journal Letters-ում: MACS1149-JD1 գալակտիկան հնարավոր է եղել հայտնաբերել ALMA (Atacama Large Millimeter Array) աստղադիտակի միջոցով՝ շնորհիվ նրա կարմիր ճառագայթման ։ Այս երևույթը (նման է Դոպլերի էֆեկտին) կարելի է տեսնել, երբ դիտորդից հեռացող առարկաները լույս են արձակում, որը կարմիր է թվում՝ ավելի երկար ալիքի երկարությունների շեղման […]
16:43 03.07.2022
Վարակաբանը հերքել է սառցադաշտերում հայտնաբերված հնագույն վիրուսների վտանգի մասին առասպելը: Ն.Ֆ. Գամալեյայի ավան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի գլխավոր գիտաշխատող Անատոլի Ալտշտեյնը հերքել է այն տեսակետը, թե Տիբեթի հնագույն սառույցներում կարող են լինել մահաբեր վարակներ: «Գտածոները չեն կարող վտանգ ներկայացնել։ Բացահայտումները միշտ առաջընթաց են։ Երբ կարևոր և հետաքրքիր բան ես գտնում, դա առաջընթաց է»,- […]
16:22 03.07.2022
Apple-ի գլոբալ մարքեթինգի գծով ավագ փոխնախագահ Գրեգ Ջոսվիակը մեղադրել է Samsung-ին տեխնոլոգիաներ գողանալու համար,- հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ): Ջոսվիակը WSJ վավերագրական ֆիլմի հյուրերից մեկն էր՝ նվիրված առաջին iPhone-ի 15-ամյակին։ Լրագրող Ջոաննա Սթերնի հարցին, թե ինչպես է Apple-ը վերաբերվել Samsung-ին իր հեռախոսի ստեղծման ժամանակ, Ջոսվիակը նշել է, որ կորեական կորպորացիան «զայրացրել է բոլորին»։ […]
13:01 03.07.2022
Երիտասարդ հանքափորը, որը կոտրում էր Կանադայի հյուսիսային շրջանի հավերժական սառույցը, ահազանգ հնչեցրեց, որ խոփը հարվածել է անսպասելի առարկայի: Այն, ինչին հարվածել էր հանքափորի խոփը, հետագայում հնագետները կբնութագրեն որպես «աշխարհում երբևէ հայտնաբերված սառցե դարաշրջանի ամենաանհավանական մումիֆիկացված կենդանիներից մեկը»: «Նա կատարյալ է և գեղեցիկ», – Կանադական հեռարձակման կորպորացիային ասել է Յուքոնի կանադական տարածքի պալեոնտոլոգ Գրանտ Զազուլան: « […]
12:18 03.07.2022
Հունվարին 57-ամյա Դեյվիդ Բենեթը խոզի սրտի փոխպատվաստման ենթարկվեց։ Մի քանի ամիս անց տղամարդը մահացել է։ Դիահերձման արդյունքում հնարավոր է եղել պարզել, որ նրա մահվան պատճառը սրտի մկանի կոշտացումն է, ինչի հետևանքով այն չի կարողացել նորմալ գործել։ Բացի այդ, փոխպատվաստված օրգանում հայտնաբերվել է խոզի ցիտոմեգալովիրուս։ Առաջիկա վիրահատություններում մասնագետները նախատեսում են ուժեղացնել դոնորական օրգանների վարակների վերահսկումը: Հիշեցնենք՝ […]
09:38 02.07.2022
ԱՄՆ ռազմածովային ուժերը և ռազմաօդային ուժերը սկսել են միկրոալիքային համակարգերի օգտագործմամբ նոր հրթիռների վերջնական և առանցքային փորձարկումները, գրում է Defense News-ը՝ վկայակոչելով Պենտագոնի աղբյուրին։ Հինգ տարի շարունակվող ծրագրի վերջնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև ամառվա վերջ։ Փորձագետները նշել են, որ իրենց մշակումը բարձր հզորությամբ էլեկտրամագնիսական, ոչ կինետիկ հարվածային զենք է (HiJENKS): Այն նախատեսված է հակառակորդի […]
19:38 30.06.2022
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 29-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պատվիրակությանը՝ Սերբիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Սերբիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը։ Կողմերը փոխադարձ ներկայացրել են տեխնոլոգիական ոլորտի […]
08:45 30.06.2022
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) եւ HyGreenCo ընկերությունը (French group Solges-Energy-ի դուստր ձեռնարկություն) ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի ներկայությամբ ստորագրեցին Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության սմարթ ցանցի առաջին արդյունաբերական ցուցանմուշի կառուցման շուրջ համագործակցության համաձայնագիր՝ ինտեգրելով կանաչ […]