TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.45
  • RUBLE
    4.78
  • 443.12
WEATHER
+9.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

Հայտնի են «Ներուժ 5.0» ծրագրի հաղթող ստարտափները

14:25 02.10.2024

Սեպտեմբերի 24-29-ը Դիլիջանում տեղի են ունեցել «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ միջոցառումները և եզրափակիչ մրցույթը: 16 երկիր ներկայացրել է 28 ստարտափներ: «Գաղափար» և «Աճ» անվանակարգերում գնահատող ժյուրին ընտրել է 6 լավագույններին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
«Երեխաներին կարող ենք ցույց տալ գիտության կապը կյանքի հետ». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Գիտության շաբաթվա մեկնարկին

18:44 01.10.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է եղել Գիտության շաբաթ նախաձեռնության մեկնարկային միջոցառմանը: Նախարարն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտիե նախագահ Սարգիս Հայոցյանի և միջոցառման կազմակերպիչների հետ շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ: Գիտության շաբաթը […]

̰
Կհստակեցվեն ռազմարդյունաբերության արտադրանքի կազմակերպմանն առնչվող հարաբերությունները

15:41 01.10.2024

Առաջարկվում է Ռազմարդյունաբերական կոմիտեին օժտել չորս նոր գործառույթով: Նպատակն է ավելի կանոնակարգել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) ձեւակերպումը, դրանց կազմումը, անցկացումը, հաշվետվությունը եւ ֆինանսավորումը: ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում առաջին ընեթրցմամբ ներկայացնելիս այս մասին հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նախարարի խոսքով այսօր էլ […]

̰
Մենք տեսնում ենք ապագա, որտեղ թվայնացումը զգալիորեն կընդլայնի մարդկանց տեղաշարժի ազատությունը և քաղաքացիների աշխատանքի իրավունքի իրացումը. վարչապետ

12:31 01.10.2024

Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովին: Նախ տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ողջունել է Կառավարությունների ղեկավարներին, ֆորումի […]

̰
Հոկտեմբերի 1-6-ը Երևանում և մարզերում կանցկացվի գիտության շաբաթ

16:19 30.09.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Գիտուժ» նախաձեռնությունը Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ հոկտեմբերի 1-6-ը կանցկացնի Գիտության շաբաթ, որը միջազգային տարածված ձևաչափ է՝ գիտության մասին խոսելու, գիտությունը հանրայնացնելու և սովորողների մասնագիտական կողմնորոշման հարթակ դառնալու տեսանկյունից։ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Գիտության շաբաթվա մեկնարկի պաշտոնական միջոցառումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի Ազատության հրապարակում: Մեկնարկի միջոցառմանը կմասնակցի նաև […]

̰
Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը

13:46 30.09.2024

Հայաստանում 2-րդ անգամ տեղի կունենա Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (#WCIT2024), որն անցկացվում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության անմիջական համակարգմամբ: «Մտքի ուժը. Արհեստական բանականությունը սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո #WCIT2024-ն կմեկտեղի անվանի խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլ միջոցառումներ։ ՀՀ ԲՏԱ նախարարությունն առաջին անգամ իր […]

̰
Նիդերլանդներում հաքերները գողացել են բոլոր ոստիկանների անուններն ու կոնտակտային տվյալները

21:20 27.09.2024

Նիդերլանդների բոլոր ոստիկանների անուններն ու աշխատանքային կոնտակտային տվյալները գողացվել են կիբերհարձակման հետևանքով: Այս մասին խորհրդարանին ուղղված նամակում հայտնել է արդարադատության և անվտանգության նախարար Դևիդ վան Վիլը։ Նրա խոսքով՝ արտահոսքը տեղի է ունեցել ոստիկաններից մեկի կայքը կոտրելու հետևանքով։ Նախարարը ընգծել է , որ խոսքը բացառապես անունների, պաշտոնների, աշխատանքային շփումների մասին է։ «Սա չի վերաբերում անձնական տեղեկատվությանը […]

̰
Ասբեստի վտանգի գնահատում

20:19 27.09.2024

Ֆիլադելֆիան, ինչպես շատ հին քաղաքներ, ունի բազմաթիվ դպրոցական շենքեր, որոնք պարունակում են ասբեստ: Ասբեստը բնական սիլիկատային միներալների խումբ է, կազմված է երկար, տարբեր ձևի և գույնի բարակ մանրաթելերից, որոնք առաջին կարգի քաղցկեղածին են։ Այս մասին հոդված է հրապարկել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հիմնականում հանդիպում են երկու տեսակի ասբեստներ՝ քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) և ամֆիբոլային։ Հետազոտությունները […]

̰
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

13:29 27.09.2024

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախաձեռնությամբ […]

̰
Տեքստից ձայն. SHANTNEWS-ը կիրառում է արհեստական բանականության գործիքները

21:47 26.09.2024

Տեխնոլոգիան ու դրա հետ կապված նորարարությունները հիմնովին փոխում են մեր կյանքի գրեթե բոլոր ոլորտները, այդ թվում՝ մեդիան։ Արհեստական բանականության կիրառմամբ ծրագիր է իրականացվում shantnews.am կայքում «Շանթ» ՀԸ-ի և «Վիրտուալ սոլուշընս» ընկերության համագործակցությամբ: Այդ մասին տեղեկությունները ներկայացրել է «Վիրտուալ սոլուշընս» ընկերության տնօրեն Ղևոնդ Ղազարյանը: Հայերեն տեքստի փողակերպում ձայնի կարող եք կատարել Armenain text to speach կայքի […]

̰
Կսահմանվեն էլեկտրոնային գրադարան և մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն հասկացությունները

15:05 26.09.2024

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության 7 սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային գրադարան եւ մշակութային, կրթական, տեղեկատվական կենտրոն` լոֆթ, հասկացությունները, օրենքով կամրագրվի արտերկրի կարեւոր գրադարանների հայագիտական ֆոնդի համալրման պահանջը, կհստակեցվեն գրադարանների օգտագործման […]

̰
Սեպտեմբերի 29-ից երկնքում կհայտնվի «երկրորդ լուսինը»

21:09 24.09.2024

Սեպտեմբերի 29-ից Երկիր մոլորակի բնակիչները կկարողանան ականատես լինել հազվագյուտ տիեզերական երևույթի՝ Երկիրը ժամանակավորապես կունենա «երկրորդ լուսինը»: Այս մասին հայտնում է CBS News-ը: Իրականում դա 2024 PT5 աստերոիդն է՝ մոտ 10 մետր տրամագծով, որին դեպի իրեն կձգի Երկրի ձգողականությունը։ Ըստ գիտնականների, այս աստերոիդը վտանգ չի ներկայացնում մեր մոլորակի համար։ Այն պտտվելու է Երկրից մոտ 1 միլիոն […]

̰
Թռչնի գոմաղբի վերամշակման և օգտահանման տեխնոլոգիա

22:17 23.09.2024

Վերմիտեխնոլոգիան հատուկ բնապահպանական պայմաններում տարբեր սուբստրատների վրա գոմաղբի անձրևաորդերի աճեցման, կոպրոլիտի և որդերի կենսազանգվածի մշակման ու օգտագործման կազմակերպչական և տեխնոլոգիական միջոցառումների համակարգ է, որը զարգանում է առնվազն երկու ուղղությամբ․ վերմիկոմպոստավորում, որի հիմնական նպատակը տարբեր օրգանական թափոնների էկոլոգիապես անվտանգ մշակումն է և գոմաղբի անձրևաորդերի արտաթորանքի զանգվածի՝ կոպրոլիտների (կենսահումուս կամ վերմիկոմպոստ)՝ արտադրությունը, որը հանդիսանում է արժեքավոր օրգանական […]

̰
Մահաբեր հեղեղումները Եվրոպայում պայմանավորված են կլիմայական փոփոխություններով

20:30 23.09.2024

«Լեհաստանը և Կենտրոնական Եվրոպայի երկրները ծածկած լայնածավալ հեղեղումները, որոնք հանգեցրել են տասնյակ մարդկանց մահվան, ինչպես աշխարհի նմանատիպ այլ աղետներ, առաջացել են կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով»,- նշել է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին խորհրդական Ռաե Կվոն Չունգը։ Բորիս» ցիկլոնը վերջին օրերին հասել է Եվրոպա՝ իր հետ բերելով հսկայական քանակությամբ տեղումներ: […]

̰
ՊԵԿ-ը ՀՀ ժամանող քաղաքացիներին հորդորում է տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ

13:00 23.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն Հայաստան ժամանող քաղաքացիներին հորդորում է՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխել միայն իրենց կողմից ձեռքբերված և իրենց պատկանող Apple ապրանքանիշի նոր iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ։ Անհրաժեշտ է հրաժարվել այլ երկրների օդանավակայաններում բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց Հայաստանի Հանրապետությունում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում […]

̰
Արհեստական բանականության ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձը հետաքրքրել է միջազգային գործընկերներին

13:51 20.09.2024

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ներկայացուցիչներին, որոնք սեպտեմբերի սկզբին ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայանում «Թվային կրթության շաբաթ» ամենամյա միջոցառման շրջանակում ներկայացրել են հանրակրթական դպրոցներում արհեստական բանականության (ԱԲ-ի) ոլորտի խորացված կրթության ներդրման հայաստանյան փորձառությունը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել շարունակական համագործակցության և հայաստանյան […]

̰
Լավագույն արդյունքը ջանքերի համատեղումն է. ինչպե՞ս ներգրավել սփյուռքի ներուժը

20:18 19.09.2024

Երևանում շարունակվում է Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովը: Այսօրվա պանելային քննարկումներին մասնակցել են նաև նախարարներ՝ ներկայացնելով հանրային կյանքի կարևոր ոլորտներում իրականացված բարեփոխումները: Օրվա առաջին հատվածում, Հայաստանի ու սփյուռքի խոշորագույն տարբեր ընկերությունների, հիմնադրամների ղեկավարների ու ներկայացուցիչների պանելային քննարկումների միջոցով հատկապես կարևորվեց Հայաստանի զարգացման գործում սփյուռքի ներուժի ներգրավումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Հանդիպում NVIDIA-ի հետ Հայաստանում արհեստական բանականության ներդրման նախադրյալներ զարգացնելու նպատակով

15:06 19.09.2024

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ու նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը Հայաստանում արհեստական բանականության (AI) գործիքների լայն կիրառման առավել նպաստավոր միջավայր ստեղծելու նպատակով ընդունել են NVIDIA-ի ներկայացուցիչներին: Սիլիկոնյան հովտի շուկայական կապիտալիզացիայով ամենախոշոր ընկերություններից մեկը՝ NVIDIA-ն առաջատար է համակարգչային գիտության, գերհամակարգիչների, համակարգչային գրաֆիկայի և արհեստական բանականության մեջ։ Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նշել […]

̰
Չինաստանում շահագործման է հանձնվել Ասիայի՝ տիեզերական շարժիչների մոդելավորման համար ամենամեծ փորձարկման ստենդը

20:00 15.09.2024

Տիեզերական շարժիչների փորձարկման նոր ստենդը շահագործման է հանձնվել Տունչուանի չինական փորձարկման կենտրոնում, որն ամենամեծն է Ասիայում: Այն համալրված է Չինաստանում գոլորշու արտամղիչ պոմպերի ամենամեծ հավաքածուով, որը շարժիչի աշխատանքի ամբողջ ցիկլի ռեժիմում ունակ է մոդելավորել բարձր վակուումային պայմանները և տևում է 1000 վայրկյան: Չինաստանի օդատիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիայի մասնագետ Լի Գուանհոյը նշել է, որ ստենդը կարող […]

̰
Իրանը հետազոտական ​​արբանյակ է ուղարկել տիեզերք

17:40 14.09.2024

Իրանը ուղեծիր է դուրս բերել «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը, որի հիմնական գործառույթը ուղեծրային մանևրման տեխնոլոգիայի փորձարկումն է, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը: «Այսօր առավոտյան «Չամրան-1» հետազոտական ​​արբանյակը տիեզերք է արձակվել «Каэм-100» հրթիռի միջոցով և հաջողությամբ դուրս բերվել ուղեծիր 550 կիլոմետր բարձրության վրա»,- ասվում է հրապարակված զեկույցում։ Արբանյակի հիմնական առաքելությունը, ինչպես նշվում է զեկույցում, […]

̰
Apple-ը կարգելափակի գողացված մասերով iPhone-ների ակտիվացումը

22:20 13.09.2024

Apple-ը հնարավոր է դարձրել արգելափակել iPhone սմարթֆոնների ակտիվացումը, եթե դրանք պարունակում են գողացված կամ կորած մասեր։ Այս մասին հայտնում է 9to5Mac պորտալը։ Activation Lock ֆունկցիան այժմ թույլ չի տալիս iPhone-ի վերագործարկումը, եթե այն պարունակում է մասեր, որոնք ստացվել են նույն գործառույթ ունեցող մեկ այլ սմարթֆոնից, որին միացված է «կորցրած սարքի ռեժիմը»: Պորտալը նշում է, որ […]

̰
Դոլոմիտյան Ալպերի սառցադաշտերին սպառնում է «մահվան դատավճիռ»

21:20 13.09.2024

Մարմոլադան՝ հյուսիսային Իտալիայի Դոլոմիտների ամենամեծ և ամենահայտնի սառցադաշտը, գտնվում է «անդառնալի կոմայի մեջ» և կարող է անհետանալ մինչև 2040 թվականը, հայտարարել են իտալացի գիտնականները` համատեղ ուսումնասիրությունից հետո: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Legambiente բնապահպանական ասոցիացիայի, Ալպերի պաշտպանության միջազգային հանձնաժողովի և Իտալիայի սառցադաշտաբանության կոմիտեի կողմից իրականացված «Караван ледников» ուսումնասիրության մեջ ասվում […]

̰
«Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ». Ժաննա Անդրեասյան

18:47 13.09.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Երկրի վրա մագնիսական փոթորիկն ավարտվել է

16:52 13.09.2024

Հինգշաբթի օրը Երկրի վրա սկսված և G3 մակարդակին հասած մագնիսական փոթորիկն ավարտվել է։ Այս մասին ասվում է ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ​​ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի և ՌԴ ԳԱ Սիբիրյան մասնաճյուղի Արեգակնային-երկրային ֆիզիկայի ինստիտուտի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Հինգշաբթի օրը Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ, որը հինգ ցուցիչներից բաղկացած մոնիթորինգի սանդղակով հասել է G3 մակարդակին […]

̰
Երկրի վրա ուժեղ մագնիսական փոթորիկ է սկսվել

20:52 12.09.2024

Հինգշաբթի օրը Երկրի վրա սկսվել է G3 մակարդակի ուժեղ մագնիսական փոթորիկ, այս մասին հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։ «Երկրի վրա մագնիսական փոթորիկը հասել է մինչև G3 մակարդակի,ինչը դասվում է ուժեղ փոթորիկների շարքը», – գրել է Լեյսը Telegram-ի իր ալիքում:

̰
Փոթորիկներն ավելի ուժեղ և հաճախակի են քաղաքային բնակավայրերում

20:32 12.09.2024

Ամառային փոթորիկները հակված են ավելի հաճախակի, ինտենսիվ և կենտրոնացված քաղաքներում, քան գյուղական վայրերում, համաձայն ութ քաղաքների և նրանց հարակից տարածքների նոր մանրամասն դիտարկումների: Արդյունքները կարող են փոխել, թե ինչպես են քաղաքային պլանավորողները պատրաստվում իրենց քաղաքներում ջրհեղեղներին, հատկապես, երբ քաղաքային տարածքներն ընդլայնվում են, և երբ կլիմայի փոփոխությունը փոխում է եղանակային գլոբալ ձևերը: Այս մասին հոդված է […]

̰
ՄԱԳԱՏԷ-ն գնահատել է ռադիոակտիվ հողն ուտիլիզացնելու Ճապոնիայի ծրագիրը

21:15 10.09.2024

«Ֆուկուսիմա-1» ատոմակայանում ռադիոակտիվ հողը վերամշակելու և օգտահանելու Ճապոնիայի ծրագիրը համապատասխանում է անվտանգության չափանիշներին, հաստատում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ «2011 թվականին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո առաջացած ռադիոակտիվ հողի և թափոնների օգտահանման վերաբերյալ Ճապոնիայի ծրագրած մոտեցումը համապատասխանում է ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության չափանիշներին», – ասվում է գործակալության հայտարարության մեջ: Խոսքը Ճապոնիայի շրջակա միջավայրի նախարար Սինտարո Իտոյին ներկայացված զեկույցի […]

̰
29 տեխնոլոգիական գաղափար հնարավորություն կստանա հաղթել մինչև 10 մլն դրամ և դուրս գալ շուկա՝ իր արտադրանքը ներկայացնելու նպատակով

16:00 09.09.2024

«Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարվում է «Մուտք դեպի շուկա» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթ։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել ընկերություններին՝ իրենց արտադրանքը շուկայում ներկայացնելու նպատակով։ Ծրագիրը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և (կամ) տեխնոլոգիաների կիրառմամբ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը: Դրամաշնորհի ընդհանուր բյուջեն 290,000,000 (երկու հարյուր իննսուն միլիոն) ՀՀ […]

̰
Աստղագետը պատմել է, թե ինչպես կարելի է տեսնել Երկրին մոտեցող Սատուրնը

11:00 08.09.2024

Սատուրնը սեպտեմբերի 8-ին տեսանելի կլինի առանց հեռադիտակի։ Այդ ժամանակ մոլորակը հնարավորինս մոտ է լինելու Երկրին, ՏԱՍՍ-ին հայտնել է աստղագետ և Մոսկվայի պլանետարիումի մեթոդական աջակցության բաժնի ղեկավար Լյուդմիլա Կոշմանը։ Սեպտեմբերի 8-ին մոլորակների միջև հեռավորությունը կկրճատվի մինչև 1,3 միլիարդ կմ կամ 8,66 աստղագիտական ​​միավոր: «Սատուրնը կարելի է դիտել անզեն աչքով կեսգիշերին մոտ, այն փայլում է հարավային հորիզոնից»,- […]

̰
Բջջային հեռախոսի օգտագործումը չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը

21:21 07.09.2024

Գլխուղեղի քաղցկեղի դեպքերը չեն աճել 1990-ականների կեսերից ի վեր բջջային հեռախոսների աճին զուգահեռ,հայտնում է Euronews-ը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից պատվիրված լայնածավալ ուսումնասիրության, բջջային հեռախոսների օգտագործումը կարծես թե չի մեծացնում ուղեղի քաղցկեղի առաջացման վտանգը: Բջջային հեռախոսներն արտանետում են ոչ իոնացնող ճառագայթում այնպիսի հաճախականությամբ և էներգիայի մակարդակով, որը բավական ցածր է ԴՆԹ-ն վնասելու համար, ի […]

̰
BACK_TO_TOP