19:15 09.08.2024
Օդի աղտոտվածությունը առողջության համար ամենամեծ բնապահպանական վտանգներից է: Նվազեցնելով օդի աղտոտվածության մակարդակը՝ երկրները կարող են թեթևացնել կաթվածի, սրտի հիվանդությունների, թոքերի քաղցկեղի և ինչպես քրոնիկական, այնպես էլ սուր շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ ասթմայի ծանր բեռը: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Համաձայն վերջին տարիների վիճակագրական տվյալների աշխարհի բնակչության 99%-ն ապրում է այն […]
17:46 09.08.2024
Ուրբաթից կիրակի Երկրի վրա կգրանցվի չափավոր (G2) մագնիսական փոթորիկ, այս մասին հաղորդում է ՌԴ ԳԱ Տիեզերական գիտահետազոտական ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։ Նախկինում լաբորատորիայի կայքը հայտնել էր, որ փոթորիկը կսկսվի օգոստոսի 9-ին և կավարտվի օգոստոսի 10-ին: Թարմացված տեղեկատվության համաձայն՝ մագնիսական փոթորիկը կտևի մինչև օգոստոսի 11-ը։ Երկրի մագնիսական դաշտի խանգարման աստիճանը գիտնականները չափում են հինգ մակարդակների սանդղակով, […]
14:23 09.08.2024
Չինաստանն արագացրել է 076 դասի նավի կառուցումը Շանհայի մոտ գտնվող Չանշինգ կղզում: Նոր ռազմանավը կարող է գործարկվել արդեն 2025 թվականին և է լինել աշխարհի ամենամեծերից մեկը, ինչն անհանգստացրել է ԱՄՆ-ին և այլ երկրներին: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հրատարակությունը նշում է, որ մինչ Չինաստանը ավելի կարճ ժամանակում կառուցում է աշխարհի ամենամեծ ռազմանավերից մեկը, ԱՄՆ-ն և […]
21:26 08.08.2024
Չինական Shenyang Aerospace Xinguang Group ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին խելացի ռոբոտ շնաձուկը: Գրեթե հինգ մետր երկարությամբ և 350 կիլոգրամ քաշով նոր սարքը ճշգրտորեն վերարտադրում է իսկական շնաձկան շարժումները։ Ենթադրվում է, որ ռոբոտը կարող է օգտագործվել ծովում որոշակի առաջադրանքներ կատարելու համար, ինչպես նաև գիտական հետազոտություններում։ Արհեստական շնաձուկը կարող է զարգացնել վայրկյանում մինչև 0,7 մետր արագություն […]
13:38 08.08.2024
Չինացի ինժեներները վերջերս հոդված են հրապարակել Journal of Field Robotics-ում, որտեղ պատմել են Nezha-SeaDart կոչվող նոր հիբրիդային ԱԹՍ-ի փորձարկման մասին՝ ֆիքսված թևով, ինչպես նաև ուղղահայաց թռիչքի և վայրէջքի (VTOL) գործառույթով: Nezha-SeaDart-ն ի վիճակի է ուղղահայաց թռիչք կատարել ջրի տակից, նաև վայրէջք կատարել՝ անցնելով ջրի տակ։ Անօդաչու թռչող սարքն արդեն անցել է 10-օրյա փորձարկումներ Չինաստանի Չժեցզյան […]
20:27 07.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գնահատման և թեստավորման կենտրոնի» թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանին: Անդրադարձ է եղել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և մրցույթների արդյունքներին: Ալեքսան Եսայանը նշել է, թե որ բուհերում է հատկապես շատ եղել թափուր տեղերի թիվը, որ առարկաներից է գրանցվել ամենաբարձր և ամենացածր առաջադիմությունը: Հյուրը խոսել է նաև քննությունների ընթացքում դիմորդների կողմից տեխնիկական […]
20:11 05.08.2024
Երկուշաբթի օրը գիտնականները Արեգակի վրա գրանցել են ամենաբարձր X դասի բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 30 րոպե տևողությամբ X1.7 բռնկում է գրանցվել արևային բծերի խմբում»,- ասվում է զեկույցում։ Արձանագրվել են նաև M1.0, M1.2/SF, M6.1/1N, M1.7 բռնկումներ։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և […]
21:55 22.07.2024
Գիտնականները հուլիսի 22-ին Արեգակի վրա գրանցել են նախավերջին M կարգի վեց բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Հուլիսի 22-ին նախ 9 րոպե տևողությամբ M1.4 բռնկում է գրանցվել արևային բծերի 3762 (S12E42) խմբում ռենտգենյան տիրույթում: Այնուհետև ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.5 բռնկում 3744 (N14W88) արևային բծերի խմբում 17 րոպե տևողությամբ»,- հայտնում է ինստիտուտը։ Երկու բռնկումներն […]
23:22 21.07.2024
Հետազոտողները ստեղծել են քթի սփրեյ, որը կարող է դառնալ Ալցհեյմերի հիվանդության և այլ հնարավոր նեյրոդեգեներատիվ խանգարումների բուժման բեկումնային միջոց: Հետազոտության առաջատար հեղինակն է Տեխասի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ռակեզ Քայեդը: Նոր բուժումը ուղղված կլինի ուղեղում սպիտակուցների վնասակար կուտակմանը: Սփրեյն աշխատում է` թիրախավորելով տաու-սպիտակուցների կուտակումը, որոնք առողջ ուղեղում կայուն են պահում բջջի ներքին օժանդակ կառուցվածքը և օգնում […]
20:35 21.07.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հանդես է եկել Լուսնի վրա մշտական բնակչությամբ բազա ստեղծելու առաջարկով։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ Մասկի SpaceX-ը մշակում և փորձարկում է Starship տիեզերանավի նախատիպը: Ակնկալվում է, որ այն կարող է անձնակազմով թռիչքներ կատարել դեպի Լուսին և Մարս: «Մենք պետք է մշտական լուսնային բազա ստեղծենք»,-նշել է գործարարը։ Մինչ այս […]
22:17 19.07.2024
Ամերիկացի կենսաբանները մշակել են ցիտոմեգալովիրուսի հիման վրա գրիպի ունիվերսալ պատվաստանյութի նախատիպը, որը հիվանդին պաշտպանում է գրիպի գրեթե բոլոր տեսակներով վարակվելուց, այն հաջողությամբ փորձարկել է կապիկների վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Օրեգոնի առողջապահության և գիտության համալսարանի (OHSU) մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Իսպանական գրիպի վիրուսի հիման վրա մեր ստեղծած պատվաստանյութը կարողացավ պաշտպանել կապիկներին գրիպի […]
15:29 19.07.2024
Համաշխարհային տեխնոլոգիաների խափանումների հիմնական պատճառը լուծվել է, սակայն Microsoft 365 ամպային հարթակի որոշ համակարգեր դեռ կարող են խնդիրներ ունենալ: Այս մասին ասվում է կորպորացիայի ամպային ծառայության հաղորդագրության մեջ։ «Խափանումների հիմնական պատճառը լուծված է, բայց Microsoft 365 որոշ հավելվածներ և ծառայություններ շարունակում են տուժել մնացորդային ազդեցությունից: Մենք լրացուցիչ միջոցառումներ ենք իրականացնում մեղմացման համար», – ասվում է […]
16:00 16.07.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ մշտական ու շարունակական արդյունավետ համագործակցության համար: ԿԳՄՍ նախարարը կարևորել […]
21:14 14.07.2024
Գիտնականները հուլիսի 14-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում են գրանցել, որոնցից մեկը բարձրագույն X դասի էր, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «29 րոպե տևողությամբ X1.3 բռնկում է հայտնաբերվել 3738 (S12W39) արևային բծերի խմբում ռենտգենյան ճառագայթների տիրույթում»,- հայտնում են ինստիտուտից։ Բացի այդ, կիրակի գիշերը M5.0, M2.7, M1.7, իսկ առավոտյան՝ բռնկում M3.0 բռնկումներ են եղել ։ […]
15:39 10.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանտա Փաուերը հայտարարեց Amazon Web Service-ի և ՀՀ կառավարության միջև համագործակցությունը խթանելու նպատակով 5 միլիոն ԱՄՆ դոլարի նոր ֆինանսավորման մասին: «Սա խթանելու է Հայաստանում ամպային տեխնոլոգիաների կարիքները և նպաստելու է դրանց կիրառումը խթանող գործողությունների մշակմանը, մասնավոր ու պետական հատվածներում կարողությունների զարգացման ու տվյալներն ամպային պահոցներ ուղարկելու հարցերում»,-Ֆեյսբուքի իր էջում գրել […]
15:13 09.07.2024
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը արդեն երկու տասնամյակ աջակցում է Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտին՝ գործակցելով ամերիկյան ընկերությունների և Հայաստանի կառավարության հետ: «ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հանդիպեց «Սինոփսիս» և «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունների հետ՝ քննարկելու ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նրանց փոխգործակցությունը Հայաստանում «Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի» ստեղծման նպատակով: Մենք հանձնառու ենք նպաստել Հայաստանի տնտեսական և թվային անվտանգությանը՝ բարձր տեխնոլոգիաների զարգացման […]
20:18 04.07.2024
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Մարսի առաջին քաղաքը կանվանի «Բար»։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել է գրառում՝ հարցնելով, թե ընթերցողները ինչ կանվանեն Մարսի առաջին քաղաքը։ «Բար», – լակոնիկ պատասխանել է Tesla-ի գործադիր տնօրեն Մասկը:
00:00 02.07.2024
Առաջիկա տարիներին Չինաստանը նախատեսում է առաքելություններ ուղարկել դեպի Մարս (Tianwen-3) և դեպի Յուպիտեր (Tianwen-4): Այս մասին հայտնում է China Daily թերթը։ Նշվում է, որ Tianwen-3 առաքելության շրջանակներում նախատեսվում է վայրէջք կատարել Մարսի մակերևույթին, հավաքել այդ մոլորակի հողի նմուշներ և ուղարկել Երկիր: Առաքելությունը նախատեսվում է գործարկել 2030 թ.-ին։ Tianwen-4 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը Յուպիտերի համակարգն ուսումնասիրելու […]
17:50 01.07.2024
2024 թվականի հունիսի 25-ին, ՆԱՍԱ-ն և SpaceX-ը արձակեցին առաջադեմ օդերևութաբանական արբանյակների շարքից չորրորդ և վերջին արբանյակը՝ Օվկիանոսային և մթնոլորտային հետազոտությունների ազգային վարչություն (NOAA) համար: Այս մասին հայտնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Գեոստացիոնար օպերատիվ էկոլոգիական արբանյակը (GOES-U) կապահովի շարունակական դիտարկումներ եղանակի և շրջակա միջավայրի վտանգավոր պայմանների վերաբերյալ՝ Արևմտյան կիսագնդի մեծ մասում: Երբ GOES-U-ն գտնվի […]
22:43 29.06.2024
Շվեյցարիայի Ցյուրիխի համալսարանի գիտնականները պարզել են, որ մելանոմայի` (մաշկի քաղցկեղի վտանգավոր տեսակ) դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականությունը պայմանավորված է POSTN կոչվող գենի ակտիվությամբ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում: Գիտնականները բացատրել են, որ մելանոմայի բուժման շատ դեպքերում ժամանակի ընթացքում թիրախային թերապիայի ազդեցությունը նվազում է։ Սա կոչվում է դեղերի դիմադրություն: Որոշ հիվանդների մոտ ուռուցքներն ի սկզբանե […]
20:08 29.06.2024
Հնդկաստանը սկսել է աշխատել նոր սերնդի հրթիռի վրա հնդիկ տիեզերագնացներին Լուսին տանելու ծրագրի համար: Այս մասին NDTV-ին տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի Տիեզերական հետազոտությունների կազմակերպության (ISRO) ղեկավար Սրիդարա Պանիքեր Սոմնաթը։ Նրա տվյալներով՝ նոր ավիակիրը ստացել է NGLV (Next Generation Launch Vehicle) Surya (հինդուիզմի արևի աստված) անունը։ «Մենք կառուցում ենք նոր հրթիռ, որը կոչվում է NGLV […]
12:29 25.06.2024
ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության 2023թ․ օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման մեջ լրացումներ կատարել մասին նախագիծը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Համաձայն այդ որոշման՝ ըստ առաջադիմության՝ 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց […]
17:24 22.06.2024
Չինաստանը գործարկել է SVOM աստղադիտակի արբանյակը, որը մշակվել է Ֆրանսիայի հետ համատեղ՝ գամմա ճառագայթների պոռթկումներն ուսումնասիրելու համար, շաբաթ օրը հայտնել է Չինաստանի տիեզերական գիտության և տեխնոլոգիաների կորպորացիան: «Հրթիռն արձակվել է հունիսի 22-ին՝ ժամը 15.00-ին, որից հետո աստղագիտական արբանյակը հաջողությամբ մտել է նշված ուղեծիր», – ասվում է կորպորացիայի հաղորդագրության մեջ: Արբանյակը Չինաստանի և Ֆրանսիայի՝ գրեթե 20 […]
22:51 21.06.2024
Ամերիկյան Apple ընկերությունը հետաձգել է իր արհեստական ինտելեկտի թողարկումը Եվրոպայում, քանի որ Եվրոպական թվային շուկաների մասին օրենքի պահանջները կարող են վտանգել արտադրանքի ամբողջականությունը։ Իսկ դա, իր հերթին, կարող է բացասաբար ազդել ընկերության հաճախորդների անվտանգության և գաղտնիության վրա։ Ինչպես պարզել է Bloomberg-ը, Apple-ն ակնկալում է նախազգուշացում ստանալ ԵՄ-ից, քանի որ արգելափակում է երրորդ կողմի հավելվածները՝ բաժանորդագրությունների […]
20:33 14.06.2024
Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել եմ Starlink-ի գրասենյակ, որտեղ արդյունավետ հանդիպում եմ ունեցել կազմակերպության ներկայացուցիչների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: «Քննարկել ենք ընկերության հետ համագործակցության, մասնավորապես, առաջադեմ տեխնոլոգիաները Հայաստանում հասանելի դարձնելու հետ կապված հարցեր»,-գրել է նախարարը։
10:55 14.06.2024
Արեգակնային քամին շարունակաբար դուրս է հոսում Արեգակից և բաղկացած է հիմնականում պրոտոններից և էլեկտրոններից: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Արեգակնային մագնիսական դաշտը ներկառուցված է պլազմայի մեջ և արևային քամու հետ հոսում է դեպի դուրս: Արեգակի վրա տարբեր շրջաններ արտադրում են տարբեր արագության և խտության արևային քամի: Պսակի անցքերն առաջացնում են […]
23:17 11.06.2024
Մատենադարանի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է նորընտիր գիտական խորհրդի կազմը։ Այս մասին հայտնել են Մատենադարանից։ Գիտական խորհրդի կազմը 20 անդամ ունի։ Նրանք են՝ 1. Արա Խզմալյան, Գիտական խորհրդի նախագահ, ա․գ․թ․ 2. Վահե Թորոսյան, Գիտական խորհրդի քարտուղար, պ․գ․թ․ 3. Գոհար Մուրադյան, բ․գ․դ․ 4. Արամ Թոփչյան, բ․գ․դ․ 5. Գուրգեն Գասպարյան 6. Մանյա Շիրինյան, բ․գ․դ․ 7. Արմեն Մալխասյան, պ․գ․թ․ […]
12:53 10.06.2024
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Սիլիկոնյան հովիտ»։ Այդ մասին տեղեկանում ենք նախարարի Ֆեյսբուքի էջից։ «Նախ, ՀԲԸՄ «Սիլիկոնյան հովտի» մասնաճյուղի ղեկավար, Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր Երվանդ Զորյանի ուղեկցությամբ և նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ շրջայց եմ կատարել Սթենֆորդի համալսարանում, այնուհետև այցելել Համակարգչային պատմության թանգարան։ «Սիլիկոնյան հովտում» հանդիպում եմ ունեցել տեխնոլոգիական […]
21:39 07.06.2024
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը հունիսի 7-ին ներկա են եղել Ինժեներական քաղաքի գիտության և տեխնիկայի թանգարանում կայացած Հայաստանի առաջին հայրենական արբանյակի՝ «Հայասաթ-1»-ին նվիրված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով ներկաներին՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ տարիներ առաջ, երբ փորձ էր արվում ոլորտը կանոնակարգել, […]
21:24 06.06.2024
Գիտնականները հինգշաբթի օրը Արեգակի վրա հզորության նախավերջին աստիճանի բռնկում են գրանցել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Հունիսի 6-ին M6.1/2B բռնկում է հայտնաբերվել ռենտգենյան տիրույթում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բռնկումը տևել է 35 րոպե և ուղեկցվել է HF ռադիոկապի խաթարմամբ։ Բռնկումից հետո, ինստիտուտի տիեզերական եղանակի մոնիթորինգի համաձայն, արևային ռենտգենյան ճառագայթների ազդեցության մակարդակը Երկրի իոնոսֆերայի վրա […]