ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը մասնակցել է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովին

17:23 05.11.2024

«Ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը»՝ ArmIGF2024-ը, նոյեմբերի 5-ին կրկին համախմբել էր ոլորտի մասնագետներին, պետական, հասարակական, մասնավոր հատվածների ներկայացուցիչներին, ինտերնետի ապագայով ու հնարավորություններով հետաքրքրված անձանց։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, նոյեմբերի 5-ին՝ արդեն 9-րդ անգամ, մեկնարկել է ավանդական դարձած համաժողովը, որն այս տարի անցկացվում է «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրի ներքո։

Բացման հանդիսավոր արարողությանը ներկաներին ողջունել և համաժողովին արդյունավետ ընթացք է մաղթել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

«Մենք համարում ենք, որ ինտերնետ տիրույթը պետք է լինի այն տարածքը, որտեղ մարդիկ կկարողանան արտահայտվել և զգալ իրենց շատ ապահով։

Մեր թվայնացման օրակարգում մենք անչափ կարևորում ենք կիբեռպաշտպանության առումով մի քանի քայլ առաջ լինելը և թվային լուծումներ նախագծելիս՝ կիբեռանվտանգ միջավայր ապահովելը»,- նշել է Գևորգ Մանթաշյանը, ընդգծելով նաև ԱԲ-ի և այլ առաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվության տարածման պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև ինտերնետի ազատ և արժեքահեն կառավարման կարևորությունը։

Խոսվել է միջոցառման կարևորության, Հայաստանում կիբեռանվտանգության, թվայնացման, հեռահաղորդակցության ոլորտներում պետական քաղաքականության, առաջ եկած խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների շուրջ։

Այնուհետև տեղի են ունեցել պանելային քննարկումներ։

«Հայաստանը թվային խաչմերուկում. ինչպե՞ս կառուցել և ղեկավարել հայկական թվային նավատորմը» պանելային քննարկմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը։

Հաջորդիվ տեղի ունեցած քննարկումներն անցկացվել են «Անձնական տվյալների պաշտպանության խնդիրները նոր ընդունվող իրավական
ակտերում», «Կիբեռանվտանգային խնդիրները և մարտահրավերները միջազգային փորձը և համագործակցության եզրերը», «WSIS+20 թարմացումները՝ 2024թ. կազմակերպված միջոցառումների շրջանակներում, Համացանցի կառավարման ապագան, Համաշխարհային թվային պայմանագիր և Ապագայի համաժողովի արդյունքների վերլուծություն», «Ազգային բովանդակության զարգացումը համացանցում, ազգային դոմենային տիրույթ, մարտահրավերներն ու զարգացումները» թեմաներով։

Համաժողովը կազմակերպել է «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության , «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ների հետ համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցում են միջազգային 5 կազմակերպությունների և 7 երկրների՝ Սերբիայի, Էստոնիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Վրաստանի, Ուզբեկստանի ներկայացուցիչներ՝ համատեղ քննարկելով ինտերնետի կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP