22:45 13.06.2020
Դեռևս մարտին նախատեսված հրթիռային արձակումը Նոր Զելանդիան միայն այսօր է կարողացել իրականացնել պանդեմիայի պատճառով։ Ամերիկյան մասնավոր ընկերությունն իր սարքով տիեզերք է ուղարկել մի խումբ արբանյակներ։ Այս մասին հայտնել է Rocket Lab ընկերությունը։ Today's mission marked our 12th Electron launch.🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀🚀 Didn't catch the webcast? Watch the replay here:https://t.co/wu2doLHzj2 — Rocket Lab (@RocketLab) June 13, 2020 Ընկերության […]
22:30 13.06.2020
ԱՄՆ բնակիչ Ջեյսոն Տորչինսկին Չինաստանից պատվիրել է աշխարհում ամենաէժան մեքենան՝ Changliին, որի գինը 930 դոլար է, գրում է Jalopnik-ն: Կարմիր էլեկտրամոբիլը նկարազարդված է կայծակներով, ինչի շնորհիվ նմանվում է խաղալիքի, թեև լավ հնարավորություններով մեքենա է՝ սրահը տաքացվող է և անգամ հետնամասում տեսախցիկ ունի, շարժիչի աշխատանքային ծավալը 1.1 լիտր է: Եթե հանկարծ վթար լինի, ամբողջությամբ պլաստիկից պատրաստված […]
22:15 13.06.2020
Մարդկանց տեղաշարժին հետևելու գործում Ճապոնիայի իշխանություններն ավելի հեռուն են գնացել, քան շատ այլ երկրներ։ Առողջապահության նախարարության ներկայացրած հավելվածը հետևում է մարդկանց տեղաշարժին ու միմյանց մոտ գտնվելուն։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Հավելվածը տեղադրվելու է բոլոր բաժանորդների հեռախոսների մեջ ու հետևելու է, թե ովքեր են 15 րոպեից ավելի երկար գտնվում միմյանցից 1 մետր հեռավորության վրա։ […]
13:44 13.06.2020
Այսօր Electron հրթիռը հաջողությամբ տիեզերք է ուղարկել Միացյալ Նահանգների ռազմատիեզերական հետախուզության ազգային գործակալության (NRO) երեք արբանյակ և NASA-ի փոքր տիեզերական սարքեր: Այս մասին հաղորդել է հրթիռը մշակող ամերիկյան Rocket Lab ընկերությունը: Նշվում է, որ հրթիռն արձակվել է Նոր Զելանդիայի Մահիա թերակղզու վրա Rocket Lab-ի ստարտային հրապարակից: Սարքերին հաջողվել է մեկ ժամում հայտնվել ուղեծրում: NRO արբանյակների […]
21:59 12.06.2020
Twitter-ի ավելի քան 32 հազար օգտահաշիվ է արգելափակվել քարոզչության կասկածների պատճառով: Այս մասին ընկերությունը հաղորդել է բլոգում: «Այսօր պետություններին վերաբերող տեղեկատվական գործողությունների արխիվում մենք ավելացնում ենք 32242 օգտահաշիվ: Դրանք ներառում են գործողությունների երեք առանձին խմբեր, որոնք մենք վերագրում ենք Չինաստանին, Ռուսաստանին և Թուրքիային: Այս գործողությունների հետ կապված յուրաքանչյուր հաշիվ և բովանդակություն մշտապես ջնջվում է ծառայությունից»,-ասված […]
19:30 12.06.2020
Apple-ը 100 միլիոն դոլար կծախսի ռասսայական անհավասարության դեմ պայքարի նախագծի վրա: Այս մասին հունիսի 11-ին հայտարարել է Twitter-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը: «Անավարտ աշխատանքը, որն ուղղված է ռասսայական հավասարությանն ու արդարությանը հասնելուն, մեզնից պահանջում է հաշիվ տալ: Այս իրավիճակը պետք է փոխվի, ուստի Apple-ը պարտավորվում է լինել այս փոփոխության շարժիչ ուժը: Ես հպարտ եմ այսօր […]
12:51 12.06.2020
WhatsApp-ի մշակողները փորձարկում են նոր գործառույթ, որն արագորեն կփնտրի հաղորդագրությունները չաթերում՝ ըստ ամսաթվի: Այս մասին հաղորդել է WABetaInfo պորտալը: Նշվում է, որ մեսենջերում արդեն կա հաղորդագրությունների որոնման գործառույթ, սակայն օգտագործողներին դժվար է գտնել որոշակի օրվա ընթացքում ուղարկված կամ ստացված հաղորդագրությունը: Նորամուծությունը թույլ կտա արագորեն գտնել անհրաժեշտ հաղորդագրությունը, դրա համար հարկավոր է ընտրել այն ամսաթիվը, երբ […]
13:30 11.06.2020
Microsoft-ը, որը վերջերս MSN լրատվական պորտալի խմբագրերին փոխարինել է ռոբոտներով, կոպիտ սխալ է թույլ տվել ռասիզմին վերաբերող սյունակում: Բրիտանացի երգչուհի Ջեյդ Ֆերուոլի հետ հարցազրույցի հոդվածում համակարգը շփոթել է նրա լուսանկարը մեկ այլ սևամորթ կատարողի լուսանկարի հետ: Հատկանշական է, որ հարցազրույցը նվիրված է եղել ռասիզմին: Այդ մասին հայտնում է The Guardian-ը: Հաղորդվում է, որ Little Mix […]
12:50 08.06.2020
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտնում է՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունիսի 9-ին՝ ժամը 01․00-07․00-ն ընկած ժամանակահատվածում, թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ։
22:00 07.06.2020
Նիդեռլանդներում Royal Palace չինական ռեստորանի հաճախորդներին սպասարկում են ռոբոտ- մատուցողներ, հայտնում է AP- ն: Գործակալության տվյալներով՝ ռոբոտ- մատուցողներն ի հայտ են եկել հոլանդական փոքր Ռենեսե քաղաքում տեղակայված հաստատությունում՝ կորոնավիրուսի համաճարակից քիչ առաջ: Ռեստորանի սեփականատերը այն գնել է 2019-ի աշնանը Չինաստանում՝ իր բիզնեսն արդիականացնելու համար: Այն ժամանակ նա չի իմացել, թե որքան օգտակար կլինեն մատուցող- ռոբոտները […]
19:00 07.06.2020
Կոլորադոյի համալսարանի մասնագետները Ավստրալիայից հետազոտողների հետ պարզել են, թե որն է երկրի վրա ամենամաքուր օդն ունեցող տարածաշրջանը: Գիտնականների աշխատանքը տպագրվել է Proceedings of the Natural Academy of Sciences (PNAS) ամսագրում: Փորձագետները ենթադրել են, որ մարդու գործունեության պատճառով չեն մնացել կուսական բնությամբ վայրեր, ուստի նրանք եկել են այն եզրակացության, որ ամենամաքուր օդը կարող է լինել Անտարկտիկան […]
23:59 06.06.2020
Բեն-Գուրիոն համալսարանի իսրայելցի գիտնականները մշակել են արհեստական ինտելեկտի համակարգ, որը որոշում է ուղեղի տարիքը, հայտնում է Xinhua- ն: Սա թույլ է տալիս վերահսկել ուղեղի զարգացումը և նախազգուշացնել նյարդաբանական հիվանդությունների մասին: Ուղեղի տարիքը պարտադիր չէ, որ համընկնի մարմնի ընդհանուր տարիքի հետ: Մարդիկ, որոնց մոտ ուղեղի ծերացումն ավելի արագ է ընթանում, ավելի հաճախ են բախվում նեյրոդեգեներատիվ հիվանդություններին […]
22:54 06.06.2020
Սմարթֆոններ օգտագործողների համար բացահայտել են սմարթֆոնի արդյունավետությունն և առանց վերալիցքավորման աշխատանքի ժամանակն ավելացնելու պարզ եղանակներ: Այս մասին Prime գործակալությանը տված հարցազրույցում ասել է «Թվային պլատֆորմներ» կազմակերպության գլխավոր տնօրեն Արսենի Շչելցինը: Նա սմարթֆոններից օգտվողներին խորհուրդ է տվել հեռացնել բոլոր ծրագրերը, որոնք նրանք չեն օգտագործում: Ցանկացած ծրագիր, որը տեղադրված է սմարթֆոնի վրա, վաղ թե ուշ ատարբեր գործողություններ […]
10:10 04.06.2020
ՀՀ ԲՏԱ Նախարարությունը հայտարարում է Պետական աջակության 17-րդ միջոցառման առաջին՝ Նորարարական դրամաշնորհների ծրագրի մեկնարկի մասին: 17-րդ միջոցառման առաջին ծրագրով մինչև 10 մլն ՀՀ դրամի չափով նորարարական դրամաշնորհներ կտրամադրվեն յուրաքանչյուր հաղթող նախագծի իրագործման համար։ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2020 թվականի մայիսի 07-ի թիվ 714-Լ որոշման համաձայն՝ տվյալ դրամաշնորհին մասնակցելու իրավունք […]
22:58 02.06.2020
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը հայտարարել է, որ Ռուսաստանը յոգուրտի տեսքով պատվաստանյութ է մշակում կորոնավիրուսի դեմ: Սա տարբերակ է նրանց համար, ովքեր վախենում են պատվաստումներից: Պատվաստանյութի նման տարբերակը կարող է ոչ պակաս արդյունավետ լինել, քան մյուսները: «Սանկտ Պետերբուրգի Փորձարարական բժշկության ինստիտուտում աշխատանքներ են տարվում պատվաստանյութերի վրա: Այս պատվաստանյութը կարող է ընդունվել որպես կաթնամթերք, և […]
19:30 02.06.2020
Հունիսի 1-ին Facebook-ի աշխատակիցները, որոնք համաձայն չեն Մարկ Ցուկերբերգի հետ, անցկացրել են վիրտուալ բողոքի ակցիա: Նրանք քննադատել են ընկերության ղեկավարի դիրքորոշումը Մինեապոլիսում տեղի ունեցած անկարգությունների հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է NBC հեռուստատեսությունը՝ հղում անելով սոցիալական ցանցում Facebook-ի աշխատակիցների նամակագրությանը: Անցյալ շաբաթ Մինեապոլիսում տեղի ունեցածի մասին գրառումը նախ՝ հրապարակվել […]
16:50 02.06.2020
Հունիսի 5-ի ուշ երեկոյան կարելի է ականատես լինել Լուսնի կիսաստվերային խավարման։ Խավարումը տեսանելի կլինի Հայաստանում, եվրոպական շատ երկրներում, Ավստրալիայում և այլուր։ Երևանում այն կսկսվի մեր ժամանակով ժամը 21։45-ին, առավելագույն փուլը կլինի ժամը 23։24-ին, և խավարումը կավարտվի գիշերը ժամը 01։04-ին։ Լուսնի խավարում տեղի է ունենում, երբ Լուսինը, իր ուղեծրով շարժվելով Երկրի շուրջ, հայտնվում է Արեգակի նկատմամբ […]
12:56 02.06.2020
Թայվանում Tesla Model 3 էլեկտրական մեքենան, որը շարժվում էր ավտոպիլոտով, ավտոճանապարհին բախվել է կողաշրջված բեռնատարին: Այդ մասին հայտնում է Taiwan English News-ը: Tesla-ի վարորդը բացատրել է, որ ինքն ավտոմեքենան վարել է Autopilot կիսաավտոմատ կառավարման ռեժիմով՝ ժամում մոտ 110 կմ արագությամբ: Ըստ նրա՝ էլեկտրոնիկան չի արձագանքել ճանապարհին գտնվող խոչընդոտին, ուստի ինքն է սեղմել արգելակը, բայց արդեն […]
19:00 01.06.2020
Zoom կոնֆերանս կապի շուկայական կապիտալիզացիան ուրբաթ օրը առաջին անգամ գերազանցել է 50 միլիարդ դոլարը: Դա են վկայում NASDAQ բորսայի տվյալները: Ընկերության բաժնետոմսերի գինն աճել է 9,74 տոկոսով և կազմել 179,48 դոլար: Ընթացիկ տարում ընկերության կապիտալիզացիան աճել է ավելի քան 30 մլրդ դոլարով, հաղորդում է Bloomberg- ը: Ներդրողների կարծիքով՝ ծառայության տարածվածությունը կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների ֆոնին, կնպաստի […]
23:56 31.05.2020
Crew Dragon-ի անձնակազմը Երկրի հետ կապ է հաստատում ռադիոկապի միջոցով, քանի որ Միջազգային տիեզերակայանի լարային գծով կապ հաստատելու հարցում խնդիրներ են առաջացել: Հյուսթոնի և Կալիֆոռնիայի թռիչքի կառավարման կենտրոնները հիանալի լսում են Crew Dragon-ին, բայց անձնակազմը հայտնում է, որ մուտքային աուդիո հաղորդագրություններն «անհասկանալի են»: Ավելի վաղ SHANTNEWS.am հայտնել էր, որ ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը […]
22:15 31.05.2020
Արհեստական աչքը գրեթե ամբողջությամբ պատճենում է իրական աչքի կառուցվածքը, հայտնում է ТАСС-ը: Դրա տրամագիծը մոտ 2 սանտիմետր է: Արհեստական աչքն ունի նանոհաղորդիչներից «ցանցաթաղանթ» և ակնաբյուրեղի փոխարեն ոսպնյակ է, որը կենտրոնացնում է լույսը: Համակարգը ստեղծել է Հոնկոնգի գիտության և տեխնիկայի համալսարանը: Տեսողության համակարգը ենթադրում է, որ լույսը, որն ընկնում է աչքի մեջ, անցնում է ոսպնյակների համակարգով […]
18:42 31.05.2020
Ամերիկյան SpaceX ընկերության Crew Dragon տիեզերանավը հասել է Միջազգային տիեզերակայան: Տիեզերանավի միակցումը հեռարձակվել է ուղիղ եթերում: Երեկ՝ մայիսի 30-ին Կանավերալ հրվանդանից պատմական թռիչք է իրականացրել SpaceX ընկերության Falcon 9 հրթիռը։ Այն բարեհաջող Երկրի ուղեծիր է դուրս բերել Crew Dragon տիեզերանավը և տիեզերագնացներ Դուգլաս Հյորլիին ու Ռոբերտ Բենկենին։ Այսպիսով, Իլոն Մասկի SpaceX ընկերությունը դարձել է առաջին […]
14:54 31.05.2020
Ժամանակակից սմարթֆոնները «սնվում են» մեր ժամանակով և ուշադրությամբ, հաճախ չթողնելով ռեսուրսներ իսկապես կարևոր հարցերի համար: Այնուամենայնիվ, նրանք չեն կարող աշխատել առանց էլեկտրականության, ինչպես նաև ինքնուրույն տեղաշարժվել տեղից տեղ: Անձնական տեղեկատվական օրգանիզմը (PiO), որը հորինել է ռուս նկարիչ Արիստարխ Չերնիշևը, վերալիցքավորելու կարիք չունի. հոսանքի փոխարեն այն սնվում է մարդկային արյունով: Նկարչի գաղափարի մասին գրում է Designboom- […]
22:24 30.05.2020
Facebook-ը, որը համավարակի պատճառով աշխատակիցներից մեծ մասին հրահանգել է աշխատել հեռահար, որոշել է երևակայել և ցույց տալ, թե ինչպիսին կարող են լինել ապագայի աշխատատեղերը: Մասնագետները գտնում են, որ ապագայում աշխատելիս մարդիկ կսկսեն կիրառել լրացուցիչ և վիրտուալ իրականության գործիքներ ՝ AR և VR: Այսպիսով, մարդը VR-ի օգնությամբ, լրացուցիչ ֆոտոխցիկով սովորական ստեղնաշարի վրա կկարողանա մուտքագրել տվյալներ, որոնք […]
19:00 30.05.2020
Ճապոնիայում պատրաստվել են կեռիկներ, որոնց օգնությամբ կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում կարելի է անհպում բացել դուռը, վերելակի կոճակը սեղմել և երթևեկել մետրոյով: Այդ մասին հաղորդել է NHK-ն: Հայտնի է, որ տարբեր տեսակի մետաղական մասեր արտադրող փոքր ձեռնարկության ղեկավարները հասարակության մեջ նկատել են աճող հետաքրքրություն՝ նվազեցնելու շփումներն այն առարկաներին, որոնց կարող են դիպչել այլ մարդիկ: Նշվում է, […]
18:29 30.05.2020
Այսօր երեկոյան SpaceX ընկերության կողմից տիեզերք արձակման պատրաստվող Crew Dragon հրթիռի արձակումը կասկածի տակ է․ արձակել-չարձակելու հավանականությունը 50/50 է։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ տիեզերական գործակալության ղեկավար Ջեյմս Բրայդենստայնը։ https://twitter.com/JimBridenstine/status/1266699705913872384 Ինչպես և նախորդ նշանակված օրը, այսօր ևս արձակումը վտանգված է եղանակի պատճառով։ Ամպամած եղանակը կարող է խանգարել դրան։ Ժամեր առաջ պաշտոնյան գրել […]
18:15 30.05.2020
Microsoft ընկերությունը, որ լուրեր է թողարկում իր MSN պորտալում, որոշել է հրաժարվել իր լուրերի խմբագիրներից ու նրանց փոխարեն «գործի ընդունել» համակարգչային կոդեր, որոնք կիրականացնեն խմբագիրների գործառույթները։ Այս մասին հայտնում է բրիտանական Guardian-ը։ Ընկերությունը սեփական լրատվություն չի ստեղծում, այլ ուրիշ կայքերի հրապարակումները հարմարացնում է իր հարթակին։ Ըստ այդմ՝ որոշվել է, որ այդ ամենը այսուհետ կարող են […]
16:44 30.05.2020
Ավազե փոթորիկ անապատի և ծովի սահմանագծին: Լուսանկարը Միջազգային տիեզերակայանից արել է տիեզերագնաց Օլեգ Արտյոմևը: Фото дня. Песчаная буря на границе пустыни и моря. Фотография сделана с борта МКС космонавтом Олегом Артемьевым. pic.twitter.com/j7TJBs4KfV — ВЕСТИ (@vesti_news) May 30, 2020
14:14 30.05.2020
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բացատրել է, թե ինչու սոցիալական ցանցը Twitter-ի օրինակով չի թաքցրել կամ ջնջել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակումը: Այդ մասին գործարարը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Ավելի վաղ Twitter-ը թաքցրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը, որում նա գրել էր, որ կարող է Ազգային գվարդիայի մարտիկներին ուղարկել Մինեապոլիս, որտեղ մարդիկ ոստիկանների կողմից […]
18:29 29.05.2020
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի հիմնադրած Tesla ընկերությունը, որ համաշխարհային առաջատար է էլեկտրական մեքենաների արտադրության ոլորտում, որոշել է պարգևատրել հիմնադրին՝ նրա շատ լավ աշխատանքի համար։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։ Ընկերությանը կոնկրետ ֆինանսական արդյունքների հասցնելու համար դրա կառավարման խորհուրդը որոշել է Մասկին պարգևատրել ընկերության արժեթղթերով։ Առաջարկված մեխանիզմով Մասկին թույլ կտան այդ արժեթղթերը շուկայական 805 դոլարի փոխարեն […]