Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ մշակում են յոգուրտի տեսքով պատվաստանյութ. Научная Россия – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+14.09 oC

Ռուս գիտնականները կորոնավիրուսի դեմ մշակում են յոգուրտի տեսքով պատվաստանյութ. Научная Россия

22:58 02.06.2020

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ Վլադիմիր Չեխոնինը հայտարարել է, որ Ռուսաստանը յոգուրտի տեսքով պատվաստանյութ է մշակում կորոնավիրուսի դեմ: Սա տարբերակ է նրանց համար, ովքեր վախենում են պատվաստումներից: Պատվաստանյութի նման տարբերակը կարող է ոչ պակաս արդյունավետ լինել, քան մյուսները:

«Սանկտ Պետերբուրգի Փորձարարական բժշկության ինստիտուտում աշխատանքներ են տարվում պատվաստանյութերի վրա: Այս պատվաստանյութը կարող է ընդունվել որպես կաթնամթերք, և այսօր այն անցնում է նախակլինիկական փորձարկումներ»,- հայտնել է Վլադիմիր Չեխոնինը, որի խոսքերը մեջբերում է Научная Россия ամսագիրը:

Սա միակ պատվաստանյութը չէ, որի վրա նրանք աշխատում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայում: Կորոնավիրուսի ԴՆԹ-պատվաստանյութի հետ կապված ստացվել են առաջարկություններ երկրի առողջապահության նախարարությունից:

Պաշտպանության նախարարությունը ևս ստեղծում է պատվաստանյութի տարբերակ. հունիսին սկսվում են 50 կամավորների վրա կլինիկական փորձարկումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

22:57 08.05.2024

Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իսկապես վայր է դրել Ադրբեջանի առաջին փոխնախագահի լիազորությունները

Շաբաթներ տևած բացակայությունից հետո այսօր տեսախցիկների արջև կրկին հայտնվել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան: Նրա բացակայությունը տարբեր ասեկոսեների առիթ էր տվել: Կան տեղեկություններ այն մասին, որ նա այլևս չի զբաղեցնում առաջին փոխնախագահի պաշտոնը: Ի՞նչ առիթով է կայացել Մեհրիբան Ալիևայի վերադարձը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարաձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշու՞մ ես, մի ժամանակ Մեհրիբան Ալիևան և՛ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

22:14 08.05.2024

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի արտաքին գործերի նախարարի հետ

Մայիսի 8-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցը է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հետ։ Քննարկվել են տարածաշրջանային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածքային ամբողջականության սկզբունքին ու 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հստակ հանձնառության կարևորությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման […] ...

Գրոսսին ասել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը չի նշանակում, որ նա միջուկային զենք ունի

22:11 08.05.2024

Գրոսսին ասել է, որ Իրանի կողմից ուրանի հարստացումը չի նշանակում, որ նա միջուկային զենք ունի

Իրանը շարունակում է ուրանի հարստացումը, սակայն այս փաստը չի նշանակում, որ Թեհրանն ունի միջուկային զենք։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Նրանք շարունակում են հարստացված ուրան արտադրել, սակայն պետք է հստակեցնել, որ դա չի նշանակում, որ նրանք միջուկային զենք ունեն»,- CNN-ին տված հարցազրույցում ասել է նա՝ պատասխանելով լրագրողների համապատասխան […] ...

Մեքսիկայի նախագահը երկրում էլեկտրաէներգիայի անջատումները վերագրել է ռեկորդային շոգին

21:44 08.05.2024

Մեքսիկայի նախագահը երկրում էլեկտրաէներգիայի անջատումները վերագրել է ռեկորդային շոգին

Երեքշաբթի օրը Մեքսիկայում էլեկտրաէներգիայի համատարած անջատումները կապված են երկրում գրանցված ռեկորդային բարձր ջերմաստիճանի հետ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է հանրապետության նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը։ «Երեկ էլեկտրաէներգիայի անջատումները հիմնականում տեղի են ունեցել այն պատճառով, որ ամբողջ երկրում շատ ինտենսիվ շոգ է եղել: Այստեղ՝ Մեխիկոյում, ջերմաստիճանը հասել է 33 աստիճանի»,-ասել է Մեքսիկայի ղեկավարը: Լոպես […] ...

Իսրայելական բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին սպանելու մասին

21:34 08.05.2024

Իսրայելական բանակը հայտարարել է Գազա քաղաքում ՀԱՄԱՍ-ի ռազմածովային ուժերի հրամանատարին սպանելու մասին

Իսրայելցի զինվորականները Գազա քաղաքում սպանել են պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւի ռազմածովային ստորաբաժանման հրամանատարին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ըստ հրապարակման՝ խոսքը Ահմեդ Ալիի մասին է, ով վերջին մի քանի տարիների ընթացքում ղեկավարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ռազմածովային ստորաբաժանումների մի քանի գործողություններ։ «Պատերազմի ընթացքում Ալին պատասխանատու էր Իսրայելի տարածքի և […] ...

Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների քվեարկությունը

21:24 08.05.2024

Հյուսիսային Մակեդոնիայում ավարտվել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների քվեարկությունը

Հյուսիսային Մակեդոնիայում խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը պաշտոնապես ավարտվել է տեղական ժամանակով 19:00-ին: Առաջին արդյունքները հայտնի կդառնան կեսգիշերին մոտ։ Ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանական ընտրություններին քվեարկել է ավելի քան 827 հազար քաղաքացի (45,85%), երկրորդ փուլին մասնակցել է ավելի քան 706 հազար ընտրող (39,27%): Հյուսիսային Մակեդոնիայում ընտրելու իրավունքից կարող էր օգտվել […] ...

BACK_TO_TOP