TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՏ

«Թվիթերն» իր կոդերից ջնջելու է «սև ցուցակ», «ստրուկ» և այլ տերմիններ․ դրանք ռասիստական են համարվում

14:15 03.07.2020

«Թվիթերը» իր համակարգի կոդերից ջնջում է «սև ցուցակ», «տեր», «ստրուկ» և նմանատիպ նշանակություն ունեցող տերմինները։ Դրանք համարվում են ռասիստական, կոդերի մեջ դրանց կփոխարինեն ավելի «ներառական» անվանումներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ Այս արտահայտություններին կփոխարինեն «մերժվածների ցուցակ», «առաջնորդ» և «հետևորդ» արտահայտությունները։ Ընկերությունում այս մոտեցումը մեկնաբանել են նրանով, որ այդ բառերը օգտագործվում էին նաև փաստաթղթերում ու […]

̰
Շուտով հնարավոր կլինի կարդալ կենդանիների մտքերը

00:00 03.07.2020

Ճապոնացի մասնագետները մշակում են էլեկտրոնային մեխանիզմ, որը հնարավորություն կտա խոսքի վերածել ընտանի կենդանիների մտքերը և նրանց ավելի լավ հասկանալ, գրում է РИА Новости-ն: Երկրի այսպես կոչված Սպիտակ գրքում, որտեղ ներկայացվում են գիտության սպասվող նվաճումները առաջիկա 20 տարում, ասվում է, որ շուտով մարդիկ լրիվ կհասկանան իրենց կենդանիներին: Մասնագետները պարզաբանել են, որ մշակում են նյարդահամակարգչային ինետերֆեյս: «Մեքենան […]

̰
Գերմանիայում ստեղծել են գյուղատնտեսության համար անփոխարինելի ռոբոտ

17:41 02.07.2020

Գերմանիայում ստեղծել են ռոբոտ, որն անփոխարինելի կդառնա գյուղատնտեսության մեջ: Այն անսխալ կերպով կճանաչի մոլախոտերը և կվերացնի դրանք` առանց քիմիկատներ օգտագործելու: Մոտ ժամանակներս նորույթը կմտնի շուկա:

̰
ԱՄՆ-ում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել Boeing ինքնաթիռների փաստաթղթերում

16:00 01.07.2020

Միացյալ Նահանգների տրանսպորտի նախարարության լայնամասշտաբ ստուգումները բազմաթիվ թերացումներ ու խախտումներ են հայտնաբերել Boeing ընկերության ներկայացրած փաստաթղթերում։ Դրանց վերաբերում են 737MAX շարքի ինքնաթիռների սերտիֆիկացմանը։ Այս մասին հայտնում է «Գազետան»։ Մասնավորապես, օրինակ, հայտնի է դարձել, որ ինքնաթիռների մանևրայնության բնութագրերի կատարելագործման MCAS համակարգի ստուգումը խիստ չի իրականացվել, քանի որ ընկերությունը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, թե դա նախկինում սերտիֆիկացված […]

̰
Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության․ Հակոբ Արշակյանի գրառումը

13:40 01.07.2020

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով տիեզերագիտության ու երաժշտության մեկտեղմանը: «Գիտությունն է ամեն բանի հիմքում, պարզվում է՝ երբեմն նաև երաժշտության: Starmus գիտության և երաժշտության փառատոնի շրջանակներում իրականացվել է Starsounds նախագիծը: Այն անց է կացվում աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ «Քուին» (Queen) խմբի կիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության […]

̰
Հնդկաստանի իշխանություններն արգելել են TikTok- ը և WeChat- ը

23:42 29.06.2020

Հնդկաստանի իշխանությունները որոշել են «ինքնիշխանության սպառնալիքի» պատրվակով փակել երկրում գտնվող 59 չինական հավելված, հայտնում է Reuters- ը ՝ վկայակոչելով երկրի նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը: Արգելվածների շարքում ներառվել են այնպիսի հավելվածներ, որոնք «վնասում են Հնդկաստանի ինքնիշխանությանը և ամբողջականությանը, Հնդկաստանի պաշտպանունակությանը, պետության անվտանգությանը և հասարակական կարգին»: Արգելված մեսենջերների և ծառայությունների թվում են WeChat-ը, TikTok-ը, Kwai-ն, Baidu map-ը, […]

̰
Իլոն Մասկը բողոքում է՝ ԱՄՆ բոլոր ավտոարտադրողները արտոնություն են ստանում, Tesla-ն՝ ոչ

20:00 29.06.2020

Միլիարդատեր Իլոն Մասկը թվիթերյան իր էջում դժգոհել է, որ իրեն պատկանող և էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերությունը ամենաքիչ սուբսիդիաներն է ստանում Միացյալ Նահանգների իշխանություններից։ Btw, Tesla actually receives *least* subsidies of any automaker in US. Federal tax credit applies to other automaker EVs, but no longer Tesla. — Elon Musk (@elonmusk) June 28, 2020 Նրա […]

̰
Մահացել է Յուրի Գագարինին ուղեծիր հասցրած հրթիռների նախագծողը

19:30 29.06.2020

Անատոլի Դարոնը մասնակցել էր տիեզերական հրթիռների համար նախատեսված շարժիչների նախագծմանը։ Այդ շարժիչների օգնությամբ 1961-ին տիեզերք է մեկնել առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինը։ Իսկ այսօր Դարոնը 94 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում։ Այս մասին հայտնում է ռուսական մամուլը։ Դարոնը մասնակցել է ոչ միայն գագարինյան հրթիռների, այլև դրանից հետո նախագծված բազմաթիվ խորհրդային տիեզերական հրթիռների համար շարժիչների նախագծմանը։ Այդ […]

̰
NASA-ի տիեզերագնացները ֆիքսել են Արեգակի խավարման ժամանակ Երկրագնդի վրա ընկնող ստվերը

19:30 28.06.2020

Միացյալ Նահանգների տիեզերական գործակալության՝ NASA-ի, տիեզերագնացները իրենց արբանյակային կայանից լուսանկարել են, թե ինչպես է Լուսնի ստվերն ընկնում երկրագնդի մակերեսին արևի խավարման ժամանակ։ Տիեզերագնաց Քրիս Քեիսիդին իր թվիթերյան էջում հրապարակել է լուսանկարները։ «Շատ հիանալի տեսարան է Արեգակի օղակաձև խավարումից, որը երևում էր մեր աջ բորտից, երբ առավոտյան անցնում էինք Չինաստանի վրայով», – գրել է տիեզերագնացը։

̰
Երկուշաբթի «Բոինգ»-ը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը

15:44 28.06.2020

Երկուշաբթի օրը «Բոինգ» ընկերությունը կսկսի 737 Max օդանավերի փորձարկումը: Խոսքն այն օդանավերի մասին է, որոնք չէին շահագործվում անցյալ տարվա գարնանից երկու ավիաաղետների պատճառով: Փորձարկումները կանցկացվեն Վաշինգտոն նահանգի երկնքում և կշարունակվեն մոտ 3 օր: Ավելի վաղ ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության ղեկավարն ասել էր, որ հենց ինքը կնստի օդանավի ղեկին՝ դրա անվտանգությունը ստուգելու համար: 737 Max-ի […]

̰
Համացանցում հայտնվել են iPad Pro-ի ոճով IPhone 12-ի լուսանկարները

10:00 28.06.2020

Համացանցում հայտնվել են iPhone 12-ի իրատեսական մակետները. լուսանկարները տարածել է հեղինակավոր ինսայդեր Սոնի Դիքոնը Twitter-ի իր էջում: Նկարներում նոր սարքերի երեք մոդելներ են՝ 5.4, 6.1 և 6.7 դյույմ անկյունագծերով: Նկարներից դատելով՝ Apple-ը կվերադառնա iPhone 4-ի և նոր iPad Pro-ի դիզայնին: Լուսանկարում բոլոր սարքերը երեք տեսախցիկներով են:

̰
Ցուկերբերգը 7 մլրդ դոլար է կորցրել գովազդատուների բոյկոտի պատճառով

18:00 27.06.2020

Facebook կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը շուրջ 7.2 մլրդ դոլար է կորցրել, երբ մի շարք ընկերություններ դադարել են իրենց գովազդը տեղադրել Facebook-ում, Instagram-ում և Twitter-ում, հայտնել է Bloomberg-ը: Ավելի վաղ այդ մասին հայտնել էին Coca-Cola, Verizon, Unilever ընկերությունները: Պատճառն այն էր, որ իբրև այդ ընկերությունները չեն ձեռնարկում բավականաչափ միջոցառումներ՝ հեռացնելու համար ռասիսիտական բնույթի հաղորդագրությունները: Ակցիային աջակցել […]

̰
Ճապոնացիները ստեղծել են «սմարթ» դիմակ՝ թարգմանող և հաղորդագրություն գրող

00:00 27.06.2020

Ճապոնական Donut Robotics ընկերության դիմակը կարող է խոսքը վերափոխել հաղորդագրությունների, զանգեր կատարել, բարձրացնել խոսողի ձայնը, ճապոներենից թարգմանել 8 տարբեր լեզուներով։

̰
Կինոյի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր դերը կստանձնի ռոբոտը

22:36 26.06.2020

Էրիկա անունով արհեստական բանականությամբ ռոբոտն առաջին անգամ կինոյի պատմության մեջ կկատարի գլխավոր դերը գիտաֆանտաստիկ ֆիլմում: Այս մասին հայտնում է THR-ը: Հաղորդվում է, որ «դերասանուհու» կերպարը կերտել են գիտնականներ Հիրոսի Իսիգուրոն և Կոխեյ Օհավան: Ֆիլմը պատմում է հետազոտողի մասին, որը փորձում է ստեղծել մարդկային ԴՆԹ-ի կատարյալ մոլեկուլ: Բայց մի պահ նա հասկանում է, որ իր ջանքերի […]

̰
Հպարտությամբ արտադրված է Հայաստանում․ Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել

23:21 24.06.2020

Հպարտությամբ արտադրված է Հայաստանում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և կից լուսանկարներ հրապարակել։

̰
Telegram-ի մի քանի միլիոն օգտատերերի տվյալները հայտնվել են համացանցում

13:10 24.06.2020

Դարքնեթ ֆորումներից մեկում հրապարակվել է Telegram մեսենջերի օգտատերերի տվյալների բազան, հայտնում է Код Дурова պորտալը: Մոտ 900 ՄԲ-անոց ֆայլերը պարունակում են հեռախոսահամարներ: Telegram-ի մամուլի ծառայությունը հաստատել է բազայի գոյությունը և նշել, որ այդ օգտահաշիվներից շատերն այլևս արդիական չեն: Telegram-ից նաև ավելացրել են, որ դրանց մոտ 70%-ը պատկանում է իրանցի օգտագործողներին, և միայն 30%-ը՝ ռուսներին: Օգտահաշիվների […]

̰
Հայտնի է աշխարհում ամենահզոր գերհամակարգիչը

16:47 23.06.2020

Կազմվել է աշխարհի գերհամակարգիչների թոփ-500-յակը: Տվյալները հրապարակվել է վարկանշային աղյուսակի պաշտոնական կայքում: Առաջին անգամ առաջատար է ճանաչվել Fugaku գերհամակարգիչը Ճապոնիայից: Այն մշակվել է RIKEN հետազոտական ​​ինստիտուտի և «Ֆուջիցու» ընկերության կողմից: Վերջին անգամ վարկանիշը ճապոնական սարքը գլխավորել է 9 տարի առաջ: Գերհամակարգիչը գտնվում է Ճապոնիայի արևմտյան Կոբե քաղաքում: Հաշվողական մեքենան գերազանցել է իր մրցակիցներին վեց հիմնական […]

̰
ԱՄՆ-ում ազատ վաճառքի է հանվել շուն-ռոբոտը

21:00 21.06.2020

Ազատ վաճառքի է հանվել ռոբոտ Spot-ը: Վերջինիս անվանում են նաև շուն-ռոբոտ: Այս մասին հայտնում է ռոբոտի արտադրող «Boston Dynamics» ամերիկյան ընկերությունը: Ռոբոտի արժեքը 74,5 հազար դոլար է: Ըստ արտադրողի՝ ռոբոտը ստեղծվել է այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են հետևյալով՝ ինչպես կարող են շարժվող ռոբոտները տարբեր առաջադրանքներ կատարել՝ սկսած արտադրական վերահսկողությունից մինչև զվարճանքի ոլորտ:  

̰
Բացահայտվել է եղինջի «կծելու» գաղտնիքը

20:39 21.06.2020

Դանիացի գիտնականները բացատրել են, թե ինչպես կարող են ամենաբարակ օրգանական տարրերը կտրել, անցնել նյութը և չկոտրվել: Ուսումնասիրությունը հրապարակվել է Nature Physics ամսագրում: Մասնագետներին անհանգստացրել է այն, թե ինչպես են եղինջի փշերը կամ մոծակների կնճիթները անցնում մաշկի միջով՝ պահպանելով իրենց ամբողջականությունը և առաջացնելով այրվածք կամ ցավ: Հետազոտողները եզրակացրել են, որ ուժեղ, բայց ծայրաստիճան բարակ և սուր […]

̰
Apple-ը նախատեսում է վերադարձնել iOS նախկին անվանումը

22:44 19.06.2020

Բլոգեր-ինսայդեր Ջոն Պրոսսերը Twitter միկրոբլոգում երկու բառից կազմված հրապարակում է արել՝ «iPhone OS»: Քանի որ պլանշետների համակարգն արդեն վերանվանվել է iPad OS, տվյալ հրապարակումը կարող է խոսել iPhone-ի օպերացիոն համակարգի վերանվանման մասին: Նախկինում էլ OS հապավումն ընկերությունը գործածել է: Մինչև 2010թ. օպերացիոն համակարգերը կոչվում էին iPhone OS, միայն հետո դրանք անվանափոխեցին iOS:  

̰
Չինաստանը հրապարակել է Պեկինում հայտնաբերված COVID-19 գենոմի տվյալները

22:26 19.06.2020

Չինաստանը բացահայտել է և ԱՀԿ-ին փոխանցել կորոնավիրուսային գենոմի տվյալները, որը հայտնաբերվել է Պեկինի շուկայում, որտեղ մեկ շաբաթ առաջ տեղի է ունեցել վարակի բռնկում: ՉԺՀ- ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հրապարակել է ոչ միայն Պեկինի հիվանդների մոտ հայտնաբերված վիրուսի գենոմը, այլև COVID-19 գենոմը, որը հայտնաբերվել է շրջակա միջավայրում: «Սրա հետ մեկտեղ, կենտրոնը փոխանցել է համաճարակաբանական […]

̰
Իրանում հաջողությամբ փորձարկվել են նոր թևավոր հրթիռներ

16:20 19.06.2020

Իրանում հաջողությամբ փորձարկվել են նոր թևավոր հրթիռներ՝ մարտագլխիկներով: Փորձարկման տեսանյութը հրապարակվել է YouTube-ի CTGN ալիքում: Հաղորդվում է, որ հրթիռի արձակումը հաջողությամբ է իրականացվել: Դա տեղի է ունեցել Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում գտնվող ափից: Տեսանյութում նկարահանվել է արձակման և վերջրյա թիրախի խոցման պահը:

̰
Facebook-ում հայտնվել է քաղաքական գովազդն անջատելու գործառույթ

23:58 17.06.2020

Facebook ընկերությունն արշավ է սկսել՝ տեղեկացնելու ԱՄՆ քաղաքացիներին Միացյալ Նահանգներում նախագահի ընտրության մասին և սոցիալական ցանցում ավելացրել է քաղաքական գովազդն անջատելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է կորպորացիայի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը USA Today-ի իր հոդվածում: Նրա խոսքով՝ արշավը նպատակ ունի օգնել չորս միլիոն մարդկանց գրանցվել քվեարկելու համար: Facebook-ը ստեղծում է հատուկ տեղեկատվական կենտրոն, որը օգտատերերին ցույց […]

̰
Հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է Forbes-ի ուշադրության կենտրոնում

22:17 17.06.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հայկական Ռոբին ռոբոտը հայտնվել է «Ֆորբս» ամսագրի ուշադրության կենտրոնում։ «Ռոբինը 2020 տարվա սկզբին արժանացել էր ՀՀ ԲՏԱ նախարարության նորարարական դրամաշնորհին և հաղթել է ուղեգիր դեպի համաշխարհային ձեռներեցության դպրոցներից Դրեյփերի համալսարան։ Ռոբինը օգնում է երեխաներին հաղթահարել վախը հիվանդանոցներից՝ կորոնավիրուսի այս ծանր շրջանում»,- […]

̰
Իլոն Մասկը կկառուցի թռիչքակայաններ միջմոլորակային ուղևորությունների համար

21:59 17.06.2020

Իլոն Մասկը նշել է, որ իր SpaceX ընկերությունը պատրաստ է կառուցել լողացող թիչքային կայաններ՝ երկրամերձ և տիեզերական ճանապարհորդությունների համար: Այս մասին ձեռներեցը հայտնել է Twitter- ի իր էջում: Նշվում է, որ ընկերությունն արդեն սկսել է անձնակազմի հավաքագրում առաջին թռիչքային կայանների կառուցման համար: Նրանցից երկրի շուրջը, ինչպես նաև Լուսնի և Մարսի վրա առևտրային թռիչքներ կկատարվեն Starship […]

̰
Գիտնականներն ապացուցել են աստղակերպի ընկնելու շնորհիվ կյանքի ծագման հնարավորությունը

23:15 14.06.2020

Ճապոնացի գիտնականները, որոնք ուսումնասիրում են երկրի վրա կյանքի ծագումը, մոդելավորել են այն պայմանները, որոնք ծագում են, երբ աստղակերպն ընկնում է օվկիանոս: Պարզվել է, որ նման իրադարձության դեպքում ջրի մեջ ձևավորվում են բարդ օրգանական միացություններ, ինչպիսիք են ամինաթթուները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում: Կա վարկած, որ առաջին «կյանքի աղյուսները» երկիր են փոխանցվել տիեզերքից: Սա հաստատում […]

̰
Արհեստական ​​արյան բջիջները ոչնչով չեն զիջում բնականներին

16:42 14.06.2020

Նյու Մեքսիկո համալսարանը, ինչպես հայտնում է Mail.RU News- ը, ներկայացրել է արյան արհեստական էրիթրոցիտներ: Արյան այս բջիջները պատասխանատու են թթվածնի փոխանցման համար (կազմի մեջ կա հեմոգլոբին, որին միանում է թթվածինը): Դրանք ճկուն են, ինչը թույլ է տալիս նրանց ազատորեն անցնել ամենանեղ անոթներով: Հայտնի է, որ էրիթրոցիտների մակերեսին հատուկ սպիտակուցներ են: Սա բջիջներին թույլ է տալիս […]

̰
Արհեստական ​​բանականությունը նույնպես քնի կարիք ունի

14:27 14.06.2020

Ուսումնասիրության ընթացքում ամերիկացի գիտնականները պարզել են, որ նյարդային ցանցերը, ինչպես մարդիկ, քնի կարիք ունեն: Սա նրանց օգնում է կայուն աշխատել, գրում է Eurek Alert- ը: Քանի որ արհեստական ​​բանականությունը (AI) անընդհատ սովորում է, այն կարող է ծանրաբեռնվել և ձախողել աշխատանքը: Այնուամենայնիվ, նման խնդիր չի առաջանա, եթե AI- ն ապահովված լինի հանգստի համակարգով, որը նման է […]

̰
Գիտնականները ստեղծել են ռոբոտացված ձեռք, որն ամրացվում է մարմնին և կարող է օգնել տնային գործերում

14:09 14.06.2020

Կանադայի Շերբրուքի համալսարանի գիտնականների խումբը ստեղծել է ռոբոտացված ​​հիդրավլիկ ձեռք, որն ամրացվում է մարդու գոտուն և կարող է օգնել տնային գործերում: Այսպիսով, «երրորդ ձեռքը» կարող է տեղափոխել գործիքներ, ներկարարական աշխատանքներ կատարել, լվանալ պատուհաններ, ծառերից մրգեր հավաքել, բադմինտոն խաղալ և, անհրաժեշտության դեպքում՝ կոտրել պատերը: Լրացուցիչ վերջույթը կարող է կատարել նույն գործը, ինչ մարդը, կամ այլ առաջադրանքներ, […]

̰
Ստեղծվել է ուղեղի մագնիսական սքաներ, որը գրեթե չի սահմանափակում շարժումները

13:53 14.06.2020

Նոթինգեմյան համալսարանի գիտնականները Մեթյու Բրուքսի գլխավորությամբ ստեղծել են մի սարք, որը հնարավորություն է տալիս սկանավորելու ամբողջ ուղեղի մագնիսական ակտիվությունը՝ գրեթե չսահմանափակելով մարդու շարժումները: Սարքի մշակման մասին գիտական հոդվածը հայտնվել է Neuroimage ամսագրում: Ճիշտ է՝ հետազոտվողը պետք է մնա երկու էկրանների մեջտեղում գտնվող տարածքում, որտեղ երկրի մագնիսական դաշտը չեզոքացված է, բայց այդ էկրաններն ունեն մի քանի […]

̰
BACK_TO_TOP