18:51 21.04.2020
Խոշորագույն սոցցանցի 267 միլիոն օգտատերերի տվյալներ հայտնվել են հաքերների ձեռքում։ Վերջիններս էլ դրանք վաճառքի են հանել դարքնեթում՝ ընդամենը 500 ֆունտով, որ համարժեք է մոտ 300 հազար դրամի։ Այս մասին հայտնում է Lenta լրատվակայքը։ «Զեղչված» գների պատճառն այն է, որ տվյալները չեն պարունակում գաղտնաբառեր։ Դրանց մեջ կան օգտատերերի անունները, գրանցման էլեկտրոնային փոստեր, հեռախոսահամարներ, ինչպես նաև FacebookID-ներ, […]
15:18 21.04.2020
Չինաստանի գիտական կենտրոններից մեկի մասնագետները տարբեր երկրներից եկած պացիենտների մոտ կորոնավիրուսն ուսումնասիրելիս եկել են եզրակացության, որ հիվանդությունը տարբեր կերպ է ընթանում նոր կորոնավիրուսի տարբեր շտամերի դեպքում։ Այս մասին հայտնել է MedRxiv մասնագիտացած կայքը, փոխանցում է «Գազետան»։ Գիտնականներն ուսումնասիրել են հատկապես վիրուսի ազդեցությունն օրգանիզմի վրա և բջիջների մեջ դրա ներխուժման արագությունը։ Դրա արդյունքում նրանք կորոնավիրուսի տարատեսակները […]
21:00 19.04.2020
Համացանցում նոր մանրամասներ են հայտնվել ամերիկյան Apple ընկերության նոր սմարթֆոնների դիզայնի մասին: Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին: Ընկերությունը մտադիր է թողարկել 4 սմարթֆոն, որոնք նմանություն կունենան վերջին սերնդի iPad-ի հետ: Ըստ գործակալության տեղեկության՝ ընկերությունը մտադիր է iPhone 11 Pro և iPhone 11 Pro Max մոդելները փոխարինել 2 սմարթֆոններով: Եվս 2 […]
23:30 18.04.2020
Ինչպես Երկրագնդի հյուսիսային բևեռի երկնակամարում, այնպես էլ Սատուրնի բևեռներում, պարզվում է, լինում են բևեռափայլեր։ NASA-ին հաջողվել է լուսանկարել այդ գունազարդ բնական երևույթը։ Լուսանկարը հրապարակվել է ԱՄՆ տիեզերական գործակալության ինստագրամյան էջում։ «Կասսինի» տիեզերակայանը կարողացել է ֆիքսել Սատուրնի հարավային բևեռում հազարավոր կիլոմետրերով ձգվող փայլատակումները։ Դրանք ձևավորվում են արևային քամիների արդյունքում Արեգակից անջատվող, տիեզերքում սփռվող մասնիկների ու Սատուրնի […]
22:25 17.04.2020
92°C․ սա է այն ջերմաստիճանը, որի տակ կորոնավիրուսը ոչնչանում է 15 րոպեի ընթացքում։ Այս եզրակացությանն են եկել վիրուսն ուսումնասիրող մասնագետները, որոնց աշխատությունը հրապարակվել է bioRxiv կայքում։ Ֆրանսիայի Պրովանսի ինստիտուտի մասնագետները երկու տարբեր տարբերակով փորձել են ջերմությամբ ոչնչացնել վիրուսը։ Առաջին դեպքում նրանք վիրուսի «առանձնյակներին» տեղավորել են մաքուր միջավայրում, երկրորդ դեպքում նրա հետ տեղավորել են բիոզանգված, որից […]
12:36 17.04.2020
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին: «Ինչ է սպասվում և ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի […]
08:31 16.04.2020
SARS-CoV-2 կորոնավիրուսը կարող էր չղջիկներից մարդուն փոխանցվել թափառող շների միջոցով, կարծում են Օտտավայի համալսարանի գիտնականները։ Այս մասին ասվում է Molecular Biology and Evolution ասմսագրում հրապարակված հոդվածում։ Գիտնականների կարծիքով՝ չղջիկներով սնված շները դարձել են վիրուսի տարածման հարցում միջնորդ։ Այսպիսով՝ վիրուսը, հայտնվելով շան մարսողական համակարգում, բակտերիաների շնորհիվ ենթարկել է էվոլյուցիայի՝ դառնալով մարդու իմունային համակարգի նկատմամբ անհաղորդ, իսկ […]
22:56 15.04.2020
Չինաստանի իշխանությունները հավանություն են տվել SARS-CoV-2-ի դեմ երեք պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներին, ասել է Չինաստանի գիտության և տեխնիկայի նախարարության գիտատեխնիկական զարգացման վարչության պետ Ու Յուանբինը, հայտնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ առաջինը հաստատվել է ակադեմիկոս Չեն Վեյի թիմի կողմից ստեղծված ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված դեղամիջոցը: Անցյալ շաբաթ գիտնականները սկսել են կամավորների հավաքագրում՝ թեստերի երկրորդ […]
21:51 15.04.2020
Apple-ի կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն, ընկերությունը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ պայքարի շրջանակներում բացել է մուտքը դեպի Apple Maps-ի կողմից գրանցվող նավիգացիոն տվյալներ, հայտնում է Gazeta-ն: Ըստ մամուլի ծառայության՝ նոր առանձնահատկությունը հնարավորություն կտա հետևել աշխարհի տարբեր շրջաններում մարդկանց շարժման միտումներին: Այս վիճակագրությունը օգտակար կլինի տեղական իշխանությունների համար, ովքեր կկարողանան գնահատել, թե մարդիկ կարանտինի ընթացքում տրանսպորտային որ միջոցներից […]
18:36 15.04.2020
ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր կառավարությանը հարցրեց՝ ի՞նչ է լինելու ռազմարդյունաբերական ընկերությունների հետ, որոնք գործունեությունը չեն դադարեցրել և չեն կարող դիմել օժանդակության ծրագրերին։ Գորգիսյանը ասաց, որ իրեն դիմած ընկերությունները բողոքել են պատվերների բացակայությունից։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ասաց, որ այս պահին արդեն պատվերները տրվել են ընկերություններին, պայմանագրերը կնքվել են, վճարումները՝ իրականացվել։ Ավելի լայն […]
15:32 14.04.2020
Վարչապետի որոշմամբ՝ դադարեցվել են Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղարի լիազորությունները: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով՝ 2020 թվականի ապրիլի 15-ից դադարեցնել Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Մարդոյանի լիազորությունները»,- ասված է վարչապետի որոշման մեջ:
22:55 13.04.2020
Բրազիլացի գիտնականներին հաջողվել է լուսանկարել կորոնավիրուսով բջջի վարակման պահը: Նկարները հրապարակվել են Օսվալդո Կրուզ հիմնադրամի (Բրազիլիա) կայքում, հայտնում է Lenta-ն: Գիտնականները պնդում են, որ նկարներում կարելի է տեսնել այն պահը, երբ SARS-CoV-2 վիրուսը ներթափանցում է բջջի մեջ և վարակում այն: Պատկերներում երևում են մուգ կետեր, որոնք ներթափանցում են բջջի ցիտոպլազմի մեջ, որի ներսում գտնվում է […]
08:54 13.04.2020
Հակառետրովիրուսային Նելֆինավիր դեղանյութն ունակ է արգելափակել SARS-CoV-2-ի բազմացումը։ Նման եզրակցության են եկել ճապոնացի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են bioRxiv գիտական էլեկտրոնային գրադարանում։ Գիտնականները ստուգել են հակառետրովիրուսային 9 դեղամիջոցների ազդեցությունը կորոնավիրուսի մասնիկների վրա։ Պարզվել է, որ ՄԻԱՎ-ի դեմ այլ դեղամիջոցների հետ օգտագործվող Նելֆինավիրն արդյունավետորեն կանգեցնում է վիրուսի բազմացումը՝ նույնիսկ փոքր չափաբաժնի կիրառման դեպքում։ Փորձագիտական եզրակացության մեջ […]
23:09 12.04.2020
Ամերիկյան NASA գործակալության մասնագետները նախատեսում են Լուսնի վրա կառուցել մինչ այս հայտնի խոշորագույն աստղադիտակ-ալեհավաք։ Այս մասին հայտնել է NASA-ի կայքը։ Լուսնի հակառակ կողմում գտնվող խառնարաններից մեկն ընտրվել է որպես հարմար վայր՝ դրա խորքում 1 կմ տրամագծով ափսեաձև ալեահավաք կառուցելու համար։ Այդ վիթխարի աշխատանքը իրականացնելու են Երկրագնդից ուղարկված ռոբոտները։ Նրանք այդ աշխատանքը իրականացնելու են ինքնուրույն։ Նախատեսվում […]
19:35 12.04.2020
Ռուս գիտնականները Շվեդիայի իրենց գործընկերների հետ պարզել են տեսողական ընկալման անսովոր ձևի ետևում գտնվող նյարդային մեխանիզմները: Այս ձեռքբերումը կօգնի մարդկային տեսողության ուսումնասիրության, ինչպես նաև էպիլեպսիայի, շիզոֆրենիայի և աուտիզմի առաջացման պատճառների հետազոտությունների ժամանակ: Մանրամասները ներկայացված են NeuroImage ամսագրում տպագրված գիտական հոդվածում: Մեր տեսողության առանձնահատկություններից է տարածական ճնշումը: Այս երևույթը դիտարկվում է, երբ վերցնում եք շարժական ցանց՝ […]
19:16 12.04.2020
Հոնկոնգի հյուրանոցներում հյուրերի հետ շփումները նվազագույնի հասցնելու նպատակով վերջիններիս սկսել են սպասարկել ռոբոտները, հայտնում է РИА Новости-ն: Եթե COVID-19 համաճարակի ժամանակ ամբողջ աշխարհում հյուրանոցների սեփականատերերը կրճատում են անձնակազմը, ապա հոնկոնգյան հյուրանոցային օպերատոր L’hotel Group- ը, ընդհակառակը, վարձել է նոր «աշխատակցի»: Նրա անունը Genie է. սա արհեստական ինտելեկտով երեք ռոբոտներից առաջինն է, որը սպասարկելու է 432 […]
19:08 11.04.2020
ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի երբևէ արված ամենաորակյալ պատկերները: Այդ պատկերների ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ Արեգակի մթնոլորտը ավելի բարդ կազմություն ունի: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը: Այս նոր լուսանկարներից պարզվում է, որ Արեգակի մթնոլորտի այն հատվածները, որոնք մինչ այս առավելապես դատարկ կամ մութ էին համարվում, իրականում լցված են էլեկտրականացված տաք գազային «թելերով», որոնք […]
19:07 11.04.2020
Sony ընկերությունը ներկայացրել է Sony PlayStation 5-ի համար նոր խաղային սարք՝ DualSense-ը: Այն լիովին տարբերվում է DualShock 4-ից: Չնայած կոճակների տեսքն ու դիրքն այնքան էլ շատ փոփոխությունների չի ենթարկվել, սակայն փոխվել են կուրսորի կոճակները, իսկ աջ կողմի կոճակները կարծես իրարից մի քիչ հեռու են տեղակայվել: Սենսորային պանելը մի փոքր ավելի մեծ է դարձել, որի պատճառով […]
18:44 11.04.2020
YouTube վիդեոհոսթինգը հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացրել է, որ նվազեցնելու է այն տեսանյութերի քանակը, որոնք կպարունակեն ապատեղեկատվություն նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի և 5G տեխնոլոգիայի միջև անմիջական կապի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է The Verge-ն: Աղբյուրի փոխանցմամբ, սակայն, չեն հեռացվի 5G-ի թեմայով դավադրության տեսությանը հավատարիմ մյուս այն տեսանյութերը, որոնցում կորոնավիրուսի մասին հիշատակում չի լինի. դրանք […]
18:32 11.04.2020
Ծրագրավորողները որոշել են երկրորդ կյանք հաղորդել 90-ականներին մեծ տարածում ունեցած մեսենեջերին՝ ICQ-ին: Նոր ICQ-ն ունենալու է ICQ New անվանումը: Ծրագրավորողները նոր տարբերակը նախատեսել են խմբային երկխոսությունների տեսազանգերի համար: Նրանք մտադիր են հնարավոր դարձնել խմբային երկխոսությունների մեջ ներգրավել մինչև 25 հազար օգտատիրոջ:
14:03 11.04.2020
Գլոբալ տաքացման հետևանքով առաջ եկող կլիմայական աղետից արդեն այս տասնամյակի ընթացքում կլինեն տուժողներ։ Այս եզրակացությանն է եկել մի քանի երկրների գիտնականների խումբը. գիտական արդյունքը հրապարակվել է Nature հեղինակավոր ամսագրում։ Առաջին տուժողները լինելու են օվկիանոսային ափեր ունեցող պետությունները, քանի որ գլոբալ տաքացման առաջին հետևանքներից մեկը լինելու է համաշխարհային օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը։ Նրանցից առաջինն էլ տուժելու […]
22:13 09.04.2020
Ճապոնիայում տեղի է ունեցել ավարտական վկայականների հեռահար հանձնում, հայտնում է ТАСС-ը: Կորոնավիրուսային պանդեմիայի օրերին ուսանողների փոխարեն դիպլոմները ստացել են նրանց կողմից վերահսկվող ռոբոտները: Ռոբոտները կրել են ակադեմիական գլխարկներ ու թիկնոցներ, իսկ նրանց «գլխի» փոխարեն պլանշետներ են եղել, որոնց էկրաններին շրջանավարտների դեմքերն են եղել:
13:28 08.04.2020
Վերափոխվել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպվող դասընթացները: Այդ մասին հայտնել է նախարար Հակոբ Արշակյանը: Լսարանային դասընթացներին կփոխարինեն առցանց տարբերակները: Այդ դասընթացների կազմակերպման վերաբերյալ մրցույթ է հայտարարվելու այսօր: Նախարարը տեղեկացրեց՝ ռազմարդյունաբերության համալիրն իր ամբողջ հզորությամբ այս օրերին ևս շարունակում է աշխատել: Մանրամասները՝ տեսանյութում:
12:46 08.04.2020
Կառավարության մամուլի կենտրոնում ասուլիսի ժամանակ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը անդրադարձավ կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար հայտարարարված դրամաշնորհների արդյունքներին: Նախարարը նշեց, որ մրցույթը բավական լայնաֆորմատ էր ու բաց, և դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են: Այս փուլում գնահատող հանձնաժողովն է աշխատանքներն ուսումնասիրում: Մրցույթը 4 լոտերով է՝ 2 մլն, 3 մլն, 5 մլն և 10 մլն դրամաշնորհային […]
19:14 06.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս անդրադարձավ կորոնավիրուսից հետո տնտեսությանը նոր շունչ տալու կառավարության ռազմավարությանը: «Տնտեսության զարգացման մեր ռազմավարության մեջ նույնիսկ կորոնավիրուսից առաջ էլ մեր պատկերացումն էր, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է այնտեղ, որտեղ հնարավոր է, լինի պատրաստի արտադրանքի երկիր, ոչ թե հումք մատակարարող, դա ցանկացած երկրի զարգացման կարևոր գրավական է: Նույն […]
15:02 06.04.2020
Նախորդ տարի՝ 2019 թ. հոկտեմբերի 6-9, «Երևան Էքսպո» կենտրոնում տեղի ունեցած «ԴիջիԹեք 2019» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։ Համագործակցության շրջանակներում նախատեսվում էր 2020-ի մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ և վերապատրաստումներ ապագա խմբավարների համար: Ելնելով արտակարգ դրությունից և գործուղումներ […]
13:53 05.04.2020
Կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ թափով շարունակում ենք օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և նոր գործիքներով զինվել: Այս մասին գրել է ՀՀ պարետ Տիգրան ավինյանը և ներկայացրել Covid-19 Armenia հավելվածը։ «Այսօր ձեզ եմ ներկայացնում Covid-19 Armenia հավելվածը, որը ստեղծվել է Հայաստանում և ամբողջությամբ հայ մասնագետների աշխատանքի արդյունքն է: Ձեզ արդեն ծանոթ AC19 հավելվածի (որը այլևս չի […]
13:45 05.04.2020
Հետազոտողները համակարգչին «սովորեցրել» են որոշել, թե որ հույզին է համապատասխանում լաբորատոր մկների դեմքի այս կամ այն արտահայտությունը: Այսպիսով, գիտնականները ստացել են արագ և անաչառ մեթոդ, որը թույլ է տալիս ճանաչել այդ կենդանիների զգացումները: Ձեռքբերումը նոր հեռանկարներ է բացում հույզերի, այդ թվում`մարդկային, նյարդաբիոլոգիայի ուսումնասիրության մեջ: Մանրամասները նկարագրված են Science ամսագրում տպագրված գիտական հոդվածում: Հետազոտողներն ընտրել են […]
20:00 04.04.2020
Մայիսին երկրի բնակիչները կարող են հետևել C/2019Y4 Atlas գիսավորի՝ արեգակին մոտեցմանը: Այն նաև կոչվում է թունավոր գիսաստղ, քանի որ նրա միջուկում առկա է թունավոր նյութ՝ ցիան, ասել է Մոսկվայի պլանետարիայի աշխատակից, աստղագետ Լյուդմիլա Կոշմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: «Արևային քամու պատճառով նրա մոտ ձևավորվում են պոչեր՝ մեկը՝ գազային, մյուսը՝ փոշու, որոնք նրան տպավորիչ […]
14:11 04.04.2020
Միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարելով արհեստական բանականության ոլորտում՝ կքաղենք դրանց պտուղները բժշկության, տիեզերքի հետազոտության և գիտության այլ ճյուղերում: Աբու Դաբիում լույս տեսնող The National ազդեցիկ պարբերականը Opinion (Տեսակետ) խորագրի ներքո ներկայացրել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մտորումները. Եթե 200 տարի առաջ Չինաստանում համաճարակ լիներ, ապա այն Եվրոպա կհասներ միայն տարիներ հետո: Այսօր, երբ առաջին դեպքերը տեղի ունեցան […]